Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը
Valérian and the City of a Thousand Planets
Valerian and the City of a Thousand Planets.jpg
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԺանրՖանտաստիկա
ՀիմքValérian and Laureline?
Թվական2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼյուկ Բեսոն
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն
Վիրջինիա Սիլլա
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն
ԴերակատարներԴեյն Դեհան
Կարա Դելևին
ՕպերատորԹերրի Արբոգաստ
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
ՄոնտաժՋուլիեն Ռեյ
ԿինոընկերությունEuropaCorp
Fundamental Films
Gulf Films
Տևողություն137 րոպե
Բյուջե180 միլիոն $
Շահույթ225 164 110 ԱՄՆ դոլար[1]
IMDbID ID 2239822
Պաշտոնական կայքէջ
Valerian and The City of A Thousand Planets Վիքիպահեստում

«Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» (ֆր.՝ Valérian ét la Cité des mille planètes), գալիք ֆրանսիական ֆանտաստիկ ժանրի ֆիլմ, որի ռեժիսորը և սցենարիստը Լյուկ Բեսոնն է, ֆիլմի միտքը ստացել է Պեր Քրիստինի և Ժան Կլոդ Մեզերի «Valérian et Laureline» կոմիքսից: Վալերիանի և Լորելինի դերերը խաղում են Դեյն Դեհանը և Կարա Դելևինը: Ֆիլմի համաշխարհային պրեմերիան նախատեսվում է 21 հուլիսի 2017 թվականին[2][3][4], Հայաստանում, 2017 թվականի օգոստոսի 10-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի միջով ճամփորդող հատուկ գործակալ Վալերիանային իր գործընկերուհի Լորելինի հետ միասին ուղարկում են ուսումնասիրելու գալակտիկական կայսրությունը: Իրենց առաքելության ճանապարհին, Վալերիանը երազ է տեսնում մի մոլորակի մասին, որտեղ բնակվում էին հյումոնոիդներ և այնտեղ ամեն ինչ խաղաղ էր։ Նրանք հավաքում էին մեծ քանակությամբ էներգիա ունեցող մարգարիտներ և փոքր կենդանու օգնությամբ դրանց քանակն ավելացնում էին։ Այդ խաղաղությունը խաթարվում է երբ սկսվում է երկնքից ավերակներ թափվել։ Հյումոնոիդները մտածում են, որ դա ապոկալիպսիսն է։ Հյումոնոիդների արքայադուստրը, ով բաժանվել էր իրենց խմբից չի հասցնում միանալ նրանց և մահանում է։ Սակայն այդ ընթացքում նա հասցնում է հեռակապային ազդանշան ուղարկել Վալերիանին։

Վալերիանը արթնանում է։ Նա իմանում է, որ իր առաքելությունն է ստանալ «Mül կոնվերտորը»։ Այն վերջինն է ամբողջ գալակտիկայում և այն վերցնելու համար նրանք պետք է գնային սև շուկա։ Առաքելությունը սկսելուց առաջ նա Լորելինին ամուսնության առաջարկ է անում։ Սակայն Լորելինը նրան մերժում է առաջ բերելով տարբեր պատճառաբանություններ։

Ուղևորվելով դեպի վիրտուալ շուկա, որը կոչվում է «Մեծ Շուկա», Վալերիանը խանգարում է վաճառականի և երկու հյումոնոիդների հանդիպումը նրանցից վերցնելով կոնվերտորը, որը այն կենդանիներից էր, որ նա տեսել էր իր երազում։ Նա և Լորինլին վերականգնում են փոխարկիչը, և նա բացահայտ գողանում է այն մարգարիտներից մեկը, որը հյումոնոիդները տվել էին վաճառողին կոնվերտոր դիմաց, մտածելով, որ դա կնվիրի Լորելինին որպես հարսանեկան նվեր։

Նրանք վերադառնում են Ալֆա, որտեղ իրենց հրամանատարը հայտնում է, որ իրենց կայանը հարձկման է ենթարկվել անհայտ ուժերի կողմից։ Լորոլինին և Վալերիանին հանձնարարված էր պաշտպանել հրամանատարին մինչ գագաթնաժողովի ավարտը։ Հրամանատարը ցանկանում էր կոնվերտորը վերցնել, սակայն Վալերիանը ասում է, որ այն պետք է Լորոլինի հսկողության տակ մնա։

Գագաթնաժողովի ընթացքում, հյումոնոիդները հարձակվում են՝ առևանգելու Ֆիլիտին։ Վալերիանը ազատում է իրեն և մյուսներին։ Հետապնդելով առևանգիչներին նա դուրս է գալիս իրենց տարածքից։ Կորցնելով իր մեքենայի կառավարումը նա կորցնում է կապը Լորելինի հետ։

Ձերբակալումից խուսափելու համար Լորելինը գտնում է Վալերիանին, սակայն անգիտակից վիճակում։ Նա արթնացնում է Վալերիանին, սակայն նրան առևանգում են։ Վալերիանին հաջողվում է ազատել Լորելինին։

Վալերիանը և Լորելինը ուղևորվելով առաջ հայտնաբերում են հյումոնոիդներին և Ֆիլիտին։ Հյումոնոիդների թագավորը պատմում է իր ազգի և իրենց մոլորակի մասին։ Նա պատմեց նաև, որ Ֆիլիտը իրենց ազգապահպանության վերջին հույսն է։ Իր ազգին օգնելու նպատակով հյումոնոիդների արքայադուստրը մահանալուց հետո իր հոգին ուղարկում է Վալերիանին։ Թագավորը բացատրեց Ֆիլիտի դերն այս ամբողջ պատմության մեջ։ Իրենց մոլորակը վերականգնելու համար անհրաժեշտ էր Ֆիլիտը և այն մեծաքանակ էներգիայով մարգարիտը։

Վալերիանը ուներ այդ մարգարիտը, որը նա վերցրել էր սև շուկայից իրենց առաքելության ընթացքում, իսկ Լորելինի մոտ էր կոնվերտորը։ Նրանք տալիս են կոնվերտորը և մարգարիտը։ Վերջին տեսարանում Լորելինը ընդունում է Վալերիանի ամուսնության առաջարկը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Դեյն ԴեՀան Վալերիան
Կարա Դելևին Լորելին
Քրիս կապիտան Նեզա
Կլայվ Օուեն հրամանատար Արուն Ֆիլիտտ
Իթան Հոուք Սուտեներ Ջոլլի
Ռիհաննա Բաբլ
Ջոն Գուդմեն Իգոն Սիրիուս
Ռուտգեր Հաուեր Համաշխարհային ֆեդերացիայի նախագահ
Հերբի Հենկոկ արքայադուստր Լիհո-Մինա

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին հայտարարվել է, որ Լյուկ Բեսոնը ծրագրում է նկարահանել ֆիլմ ֆրանսիական «Վալերիան» կոմիքսի հիման վրա, որը հրատարակվել է 1967 թվականին[5]:Վաճառվել է «Վալերիանի» 10 միլիոն օրինակ և թարգմանվել է 21 լեզուներով[4]: 12 մայիսի 2015 թվականին Բեսոնը տեղեկացրել է իր թվիթթերում, որ նա կգրի սցենար և կնկարահանի «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմը, իսկ գլխավոր դերակատարները կլինեն Դեյն Դեհանը և Կարա Դելևինը[2][3][4]: 19 օգոստոսի 2015 թվականի Կլայվ Օուենը բաժանորդագրվել է ֆիլմում հրամանատար Արուն Ֆիլիտտի դերում[6]: Սցենարը պատրաստ էր 2009 թվականին, բայց «Ավատար» ֆիլմի դուրս գալուց հետո Բեսոնին սկսեց դուրս չգալ իր սեփական սցենարը և որոշեց այն փոփոխել: «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմը ամենաթանկ ֆրանսիական ֆիլմն է, նրա բյուջեն կազմում է 180 միլիոն դոլլար[7]: 28 հոկտեմբերի 2015 թվականի Ռիհաննան միացել է ֆիլմի դերասանական կազմին[8]: 5 դեկտեմբերի 2015 թվականաին Իթան Հոուք ստացել է դեր ֆիլմում[9]: 7 դեկտեմբերի 2015 թվականի TheWrap- ը տեղեկացրել է, որ Ջոն Գուդմենը կհնչյունավորի այլմոլորակայինի[10]: 12 դեկտեմբերի 2015 թվականին Հերբի Հենկոկը ստացել է դեր ֆիլմում[11]: 14 դեկտեմբերի 2015 թվականի Բեսոնը հայտարարել է, որ Քրիսը նկարահանվում է ֆիլմում[12] 13 հունվարի Բեսոնը տեղեկացրել է Ինստագրամում, որ Ռուտգեր Հաուերը կնկարահանվի ֆիլմում[13]:

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2016 թվականի հունվարի 4- ին Սեն Դենիում Cité du Cinéma կինոստուդիայում[14].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.boxofficemojo.com/movies/?id=valerian.htm
  2. 2,0 2,1 Vlessing, Etan (2015-05-18)։ «Luc Besson’s Sci-Fi Epic 'Valerian' Gets Release Date» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-01-16 
  3. 3,0 3,1 Hipes, Patrick (2015-05-18)։ «Luc Besson To Direct ‘Valerian’ In Return To Sci-Fi, Sets 2017 Release Date – Update» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2016-01-16 
  4. 4,0 4,1 4,2 McNary, Dave (2015-05-18)։ «Luc Besson’s ‘Valerian’ Set for July 21, 2017» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2016-01-17 
  5. Keslassy Elsa; Hopewell John (2012-06-29)։ «Luc Besson to write-direct ‘Valerian’ adaptation» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2016-01-16 
  6. Fleming Jr, Mike (2015-08-19)։ «Clive Owen Set By Luc Besson For ‘Valerian’» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2016-01-16 
  7. Kit, Borys (2015-07-09)։ «Comic-Con: Luc Besson Talks 'Valerian,' Says 'Avatar' Inspired Him to Rewrite Script» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-01-16 
  8. Бессон, Люк (2015-10-28)։ «RIHANNA is in VALERIAN!!!!! ....and she has a big part!! I'm Sooo excited!!!» (անգլերեն)։ Ինստագրամ։ Վերցված է 2016-01-16 
  9. Бессон, Люк (2015-12-05)։ «Ethan Hawke will play in #Valerian! I want to work with for years! We gonna have fun!!!» (անգլերեն)։ Instagram։ Վերցված է 2016-01-16 
  10. Sneider, Jeff (2015-12-07)։ «John Goodman to Voice Alien in Luc Besson’s ‘Valerian and the City of a Thousand Planets’ (Exclusive)» (անգլերեն)։ TheWrap։ Վերցված է 2016-01-16 
  11. Бессон, Люк (2015-12-12)։ «Herbie Hancock is a legend. His music was my only friend at 14... I learn so much listening this genius... I'm proud to have him for a role in #Valerian .» (անգլերեն)։ Instagram։ Վերցված է 2016-01-16 
  12. Бессон, Люк (2015-12-14)։ «Excited to announce Kris Wu in @ValerianMovie!» (անգլերեն)։ Թվիթթեր։ Վերցված է 2016-01-16 
  13. Бессон, Люк (2016-01-13)։ «Rutger Hauer is in Valerian! If you watch his I.D card in Blade Runner you will see that he is born on January the 8th 2016.... That's precisely the day he shot in Valerian!!!!!» (անգլերեն)։ Ինստագրամ։ Վերցված է 2016-01-16 
  14. Perry, Spencer (2016-01-04)։ «Cara Delevingne Photo from the Set of Luc Besson’s Valerian» (անգլերեն)։ ComingSoon.net։ Վերցված է 2016-01-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]