Քարա Դելևին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարա Դելևին
անգլ.՝ Cara Delevingne
Ծնվել էօգոստոսի 12, 1992(1992-08-12)[1][2][3] (31 տարեկան)
ԾննդավայրՀամմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՖրենսիս Հոլանդի դպրոց և Բիդեյլզ դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ՄասնագիտությունՍուպերմոդել, երգիչ, դերասան, կինոդերասան և մոդել
Ծնողներհայր՝ Charles Delevingne?, մայր՝ Pandora Stevens?[4]
Համատեղ ապրող(ներ)Դամիանո Դեյվիդ

Քարա Դելևին (անգլ.՝ Cara Delevingne, օգոստոսի 12, 1992(1992-08-12)[1][2][3], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի մոդել, դերասանուհի և երգչուհի։ Դելևինը նաև զբաղվում է բիթբոքսով, երգելով, նվագում է հարվածային գործիքներ և կիթառ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոնդոնում։ Ծնողներն են Պանդորա և Չարլզ Դելևինները։ Սովորել է աղջիկների Francis Holland School–ում մինչև 16 տարեկանը և ապա տեղափոխվել Bedales School դպրոցը Հեմփշիրում։ Դելևինը ունի երկու ավագ քույր՝ Քլոյին և մոդել Փոփի Դելևինը։ Նրա կնքահայրը Նիկոլաս Քոլրիջն է, ով Condé Nast ընկերության տնօրենն է, իսկ կնքամայրը՝ դերասանուհի Ջոան Քոլինզը։

2015 թվականի հունիսին Դելևինը խոստովանեց, որ նա սիրային կապերի մեջ է ամերիկացի երաժիշտ Էնի Կլարկի հետ, ով ավելի հայտնի է իր բեմական անունով՝ St. Vincent։ Շուտով հայտնի դարձավ, որ Դելևինը բիսեքսուալ է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելևինը 2014 թվականին

Մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելևինը առաջին անգամ սկսեց զբաղվել մոդելային աշխատանքով տասը տարեկան հասակում Vogue Italia–ի համար՝ մոդել Լեյդի Էլոիզ Էնսոնի հետ։ 2009 թվականին նա ստորագրեց պայմանագիր Storm Model Management գործակալության հետ՝ նրա հիմնադիր Սարա Դոուկասի կողմից նկատվելուց հետո։

2011 թվականին նա և Ջորդան Դանը գովազդեիցն Burberry–ի գարուն/ամառ հավաքածուն։ Գովազդի նկարահանումները տեղի ունեցան Բրայթոնում Մարիո Տեստինոյի կողմից, որը դեռ սկիզբն էր նրանց համագործակցության։ Եվս շատ անգամներ գովազդելով Burberry ընկերությունը՝ նա դարձավ ընկերության դեմքը ևս երկու մոդելների՝ Էդի Քեմբլի և Ջորդան Դանի հետ միասին։

Դելևինը մասնակցել է նաև այլ ապրանքանիշերի գովազդին, ինչպիսիք են՝ H&M (2011), Dominic Jones Jewellery (2012), Blumarine, DKNY, Tom Ford, Yves Saint Laurent, Զառա, Chanel։ British Vogue–ի կողմից նա կոչվեց «Աստղային դեմք» գարուն/ձմեռ 2012–2013 շոու սեզոնների մասնակցելու համար, մասնակցելով այնպիսի բրենդների շոուներին, ինչպիսիք են՝ Shiatzy Chen, Moschino, Jason Wu, Oscar de la Renta, Burberry, Dolce & Gabbana, Fendi, Stella McCartney, DSquared², Lanvin, Givenchy և Chanel։

Նա զարդարել է Vogue UK ամսագրի շապիկը երեք անգամ, հայտնվել ինչպես նաև Vogue–ի այլ երկրներում ստեղծված ամսագրերի շապիկներին, օրինակ՝ Կորեա, Ավստրալիա, Բրազիլիա, Ճապոնիա և Պորտուգալիա։ Ինչպես նաև LOVE, i-D, Rush, Jalousie, և Style.com նորաձևության վեբ կայքի գարուն 2013 թվականի շապիկներին։ Սույն թվականի սեպտեմբերին եղել է (W) ամսագրի շապիկին։ 2012 և 2013 թվականներին եղել է Victoria's Secret–ի նորաձևության շոուի մոդել։ British Fashion Awards 2012 և 2014 մրցանակաբաշխությունների ժամանակ ճանաչվել է որպես «Տարվա մոդել»։ Համագործակցել է նաև TAG Heuer ժամացույցներ արտադրող կազմակերպության հետ 2015 թվականի հունվարի 23–ին։

2015 թվականի հունիսի 8–ին Դելևինի պրոֆիլը ջնջվեց Storm Model Management–ի վեբ կայքից։ Տարածվեցին բամբասանքներ, որ Դելևինը լքել է գործակալությունը, որպեսզի կենտրոնանա իր դերասանական կարիերայի վրա, սակայն հուլիսին նա հայտնվեց American Vogue ամսագրի շապիկին։

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելևինը 2014 թվականի սեպտեմբերին

Դելևինը սկսել է իր դերասանական կարիերան խաղալով չնչին դեր «Աննա Կարենինա» ֆիլմում 2012 թվականին՝ Արքայադուստր Սորոկինայի դերում։ 2013 թվականին նա հայտարարեց, որ ձայնավորելու է Non-Stop-Pop FM ռադիոյի DJ–ին՝ Grand Theft Auto V վիդեոխաղում, որը դարձավ պատմության մեջ ամենաարագ վաճառվող ժամանցային խաղը։

2014 թվականի հունիսին նա սկսեց իր հեռուստատեսային կարիերան, խաղալով Playhouse Presents սերիալի վերջին սեզոնի երրորդ և վերջին սերիաներում, խաղալով Քլոյեի դերը։ Նույն թվականին նա խաղաց Մելանիի դերը «Հրեշտակների դեմքը» հոգեբանական թրիլլերում՝ Քեյթ Բեքինսեյլի և Դանիել Բրյուլի հետ։ Ֆիլմից հետո Դելևինը արժանացավ բազմաթիվ դրական մեկնաբանությունների, օրինակ՝ The Metro թերթը գրել է․ «Որպես նրա առաջին գլխավոր դերը խաղում, նա ապացուցեց, որ կարող է հանդես գալ որպես դերասան։ Նա ցուցաբերում էր կենսունակություն, որը խիստ բացակայում էր ֆիլմում»։ 2015 թվականին նա խաղացել է գլխավոր դեր «Թղթե քաղաքներ» ֆիլմում։ 2016 թվականին նա խաղացել է «Ինքնասպանների հավաքական» ֆիլմում։

Դելևինը նկարահանվել է նաև որոշ տեսահոլովակներում, որոնցից ամենանշանավորը Թեյլոր Սվիֆթի «Bad Blood» երգի տեսահոլովակն է, որը գրանցեց ռեկորդ Vevo–ում՝ 24 ժամում 20.1 միլիոն դիտման համար։

Երգչուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելևինը նվագում է հարվածային գործիքներ և կիթառ։ Երաժշտական կարիերայի ընթացքում նա գրել և ձայնագրել է երկու ալբոմ՝ Սայմոն Ֆուլերի հետ։ Հետագայում ստացել է երգերի ձայնագրման առաջարկներ։ Սակայն նա լքել է այդ գործունեությունը այն պատճառով, որ նրա անունը պետք է փոխվեր։ Բայց 2013 թվականին նա ձայնագրեց Sonnentanz երգի քավեր տարբերակը Ուիլ Հերդի հետ միասին։ Դելևինը նաև Ֆարել Վիլյամսի հետ միասին ձայնագրեց CC The World երգը, որը օգտագործվեց Շանելի կարճամետրաժ ֆիլմում, որտեղ նրանք երկուսն էլ մասնակցում էին։ Հոլովակը թողարկվեց 2014 թվականի դեկտեմբերի 1–ին։

Սոցիալական ցանցերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելևինը 2015 թվականի հուլիսի 5–ին

2013 թվականին Դելևինը Գուգլում դարձավ ամենաշատ որոնված նորաձևության անձը։ 2014 թվականին նա տեղ գտավ The Sunday Times Magazine թերթի «21–րդ դարը 100 ստեղծողները» ցանկում։ Նույն թվականին նա դարձավ վեցերորդ ամենավաստակող մոդելը, վաստակելով շուրջ 3.5 միլիոն դոլար։ AskMen–ի կեղմից նա դարձավ 13–րդը «Ամենացանկալի կանայք» ցանկում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • British Fashion Awards 2012 և 2014 մրցանակաբաշխությունների «Տարվա մոդել» մրցանակ։
  • Elle Style Awards 2015 մրցանակաբաշխության «Արագորեն հայտնի դարձած դերասանուհի» մրցանակ։
  • Teen Choice Awards 2015 մրցանակաբաշխության «Արագորեն հայտնի դարձած աստղ» մրցանակ՝ «Թղթե քաղաքներ» ֆիլմի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարա Դելևին» հոդվածին։