Դամիանո Դեյվիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դամիանո Դեյվիդ
Բնօրինակ անունիտալ.՝ Damiano David[1]
Ծնվել էհունվարի 8, 1999(1999-01-08)[2] (25 տարեկան)
Հռոմ, Իտալիա
Երկիր Իտալիա
Ժանրերգլեմ ռոք
Մասնագիտությունկոմպոզիտոր և վոկալիստ
Գործիքներվոկալ
ԱնդամակցությունՄանեսկին[3]
 Damiano David Վիքիպահեստում

Դամիանո Դեյվիդ (իտալ.՝ Damiano David)[4], իտալացի երաժիշտ և իտալական Måneskin ռոք խմբի մենակատար։ Խումբը հաղթել է Sanremo Music Festival 2021 և Եվրատեսիլ 2021 երգի մրցույթներում։ Եվրատեսիլում ներկայացրել է Իտալիան Zitti e buoni երգով։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամիանոն ծնվել է 1999 թվականի հունվարի 8-ին Իտալիայի Հռոմ քաղաքում՝ Դանիել Դեյվիդի և Ռոզա Սկոգնամիլիոյի ընտանիքում։ Նրա ծնողները բորտուղեկցորդներ են[5]։ Ծնողների աշխատանքի բնույթից ելնելով՝ Դամիանոն իր ավագ եղբոր՝ Ջակոպոյի հետ վաղ տարիքից ճանապարհորդել է աշխարհով մեկ և ծանոթացել տարբեր երկրների մշակույթներին[6]։ Մինչև 17 տարեկանը Դամիանոն բասկետբոլ էր խաղում՝ որպես խաղարկող տեղական «Եվրոբասկետ Ռոմա» ակումբում։ Մի անգամ նա նշել է, որ բասկետբոլի փորձն իրեն հիմնարար կարգապահություն է տվել կյանքում հաջողության հասնելու համար[7][8][9]։

Դամիանոն սկսել է երգել 6 տարեկանից[10]։ Նա հանդիպել է Վիկտորյա Դե Անջելիսին և Թոմաս Ռաջիին, որոնց հետ ավագ դպրոցի տարիներին ստեղծել է Måneskin-ը։ Դամիանոն սովորել է Հռոմի Eugenio Montale liceo linguistico-ում, սակայն չի ավարտել միջնակարգ դպրոցը, փոխարենը իրեն նվիրել է երաժշտական գործունեությանը[11], ինչի համար ուներ ծնողների աջակցությունը[6]։ Երբ Դամիանոյին ներկայացրել են իրենց տեղական խմբի վոկալիստի պաշտոնում, սկզբում մերժել են նրան, քանի որ նրա ոճը համարվում էր «չափազանց փոփ», բայց խմբում լինելու նրա համառությունն ի վերջո արդյունք է տվել[6][12]։ Շուտով Դամիանոն փոխել է իր կեցվածքն ու ոճը, հատկապես բեմական կերպարը[13], քանի որ սովորել է ազատ արտահայտվել[6]։

Խումբը ձևավորվել է 2016 թվականին։ Սկզբում նրանք նվագում էին Հռոմի փողոցներում[6][14], բայց արդեն 2017 թվականին հայտնի դարձան՝ հաղթելով իտալական X Factor տաղանդների շոուի տասնմեկերորդ եթերաշրջանում։ Խումբը բեկումնային դեբյուտ ունեցավ «Il ballo della vita» ալբոմով և 2018, 2019 թվականների հյուրախաղերով[12]։ 2021 թվականին թողարկվել է նրանց երկրորդ՝ Teatro d'ira: Vol. I ալբոմը[6][15]։

Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում նրանց հաղթանակից հետո Դամիանոյին կեղծ մեղադրանք է առաջադրվել եզրափակչի ժամանակ թմրանյութ օգտագործելու մեջ[16][17][18]։ Դամիանոն երբեք թմրանյութ չի օգտագործել[6][19] և իր խմբի ընկերների հետ եղել է թմրանյութերի դեմ պայքարի ջատագով[20]։ Ինքը՝ Դամիանոն, Vogue Italia-ի հետ հարցազրույցում ասել է. «Մենք չենք համապատասխանում ալկոհոլային և թմրամոլ ռոք աստղի կարծրատիպին»։ Նա կարծում է, որ ստեղծագործական միտքը գալիս է «առողջ, պատրաստված և պարզ» մտքից[6]։

Դամիանոն կատարել է The StoogesI Wanna Be Your Dog երգի քավեր տարբերակը, հնչյունավորել է նաև գլխավոր հակառակորդի օգնական Ջեֆրիի կերպարը 2021 թվականի Cruella ֆիլմի իտալական կրկնօրինակի համար[21]։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի հաջողության մի մասը կապված է Դամիանոյի վոկալի կատարման, բեմական տեսքի և անհատականության հետ[11][22]։ 2017 թվականին X factor-ի ժյուրիներից Fedez-ը նրա մասին խոսելիս նշել է իբրև իսկական մենակատար[23]։ 2021 թվականին Մանուել Անյելին նմանատիպ խոսքերով գովել է նրան «մեծ մենակատարների բնական խարիզմա» ունենալու համար[24]։ Նրա վոկալային ոճը 2017 թվականին նկարագրվել է որպես «ռեգգի վոկալային տեմբր, որը թույլ է տալիս վարպետորեն զբաղվել ռոքի երգացանկով՝ հաշվի առնելով, որ խմբի երաժշտական ազդեցությունները տատանվում են ինդի ռոքից մինչև սոուլ և փոփ»[22]։

Նրա բնորոշ տեսքը և նորաձևության ոճը բեմում դիտվում են որպես 1970-ականների հիպի, վինտաժ և գլեմ ռոքի խառնուրդ[11][22][25], ինչի պատճառով նա ճանաչվել է իտալական նորաձևության օրինակ[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամիանոն մոտ չորս տարի հարաբերությունների մեջ է իտալացի մոդել Ջորջիա Սոլերիի հետ[26][27][28]։

Դամիանոն վարժ տիրապետում է անգլերենին և կարող է խոսել իսպաներեն և ֆրանսերեն[11]։ Նա ռասայական և ԼԳԲՏ իրավունքների պաշտպան է[29], ինչպես նաև իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի մոլի երկրպագու[8]։

Դամիանոն սիրում է հունական առասպելական կերպարի՝ Իկարոսի սիմվոլիկան, ունի թևերի դաջվածք և մեջբերում, որը վերաբերում է Իկարոսին, իսկ Instagram սոցիալական մեդիայի հարթակում նրա օգտանունը Ykaaar է[19][30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ilfattoquotidiano.it/2021/06/19/maneskin-le-foto-dei-genitori-di-damiano-david-e-la-domanda-cruciale-a-chi-somiglia/6235120/
  2. https://www.repubblica.it/moda-e-beauty/dossier/i-compleanni-dei-vip/2021/01/08/news/damiano_david_compleanno_22_anni_cantante_maneskin-291105416/
  3. https://eurovision.tv/participant/maneskin-2021
  4. Lupini, Anna (2021 թ․ հունվարի 7). «Damiano, 22 anni da rockstar per il cantante dei Maneskin». La Repubblica (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին. «...è nato a Roma l'8 gennaio del 1999»
  5. «La foto vintage dei genitori di Damiano dei Maneskin svela a chi assomiglia di più (e perché è così bello)» [Vintage photo of parents of Damiano from Maneskin reveals who he looks most like (and why he's so handsome)]. Elle Italia (իտալերեն). Milan: Hearst Magazine Italia. 2021 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Caprotti, Elisabetta (2021 թ․ մայիսի 24). «Damiano David: "La droga è una grandissima zozzeria"». Vogue Italia. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  7. Antonio Lepone (2021 թ․ հունիսի 2). «Il Basket Prima Dei Maneskin». Il Messaggero (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  8. 8,0 8,1 «Damiano dei Maneskin, passato da play nell'Eurobasket e presente da grande tifoso della Roma». Il Corriere della Sera (իտալերեն). 2021 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  9. Maria Elena Barnabi (2019 թ․ փետրվարի 22). «Damiano dei Måneskin: "Sesso, droga? Preferiamo la disciplina"». Cosmopolitan (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  10. «Eurovision 2021, vincono i Maneskin: il rock d'Italia conquista l'arena di Rotterdam | Video». Le Iene (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Sonia Montrella (2017 թ․ նոյեմբերի 24). «Tutto quello che c'è da sapere sui Maneskin». Agenzia Giornalistica Italia (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  12. 12,0 12,1 12,2 Laffranchi, Andrea (2021 թ․ մայիսի 24). «Damiano dei Maneskin, la sua storia: dalla strada all'Eurovision, "Con le monetine raccolte il primo singolo"». Corriere della Sera (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  13. Mario Manca (2017 թ․ դեկտեմբերի 15). «X Factor 11, Maneskin: "Siamo rock, ma con un'anima da secchioni"». Vanity Fair (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  14. «Maneskin» (իտալերեն). Sky Italia. 2017 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին. «Anno in cui si è costituito il Gruppo: 2016»
  15. Mastrantonio, Luca (2021 թ․ փետրվարի 11). «Måneskin, trionfo a Eurovision: "La rabbia dei ventenni è di nuovo forza creativa"». Corriere della Sera (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  16. «Damiano David: Eurovision winner cleared of drug use by broadcaster». BBC. 2021 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  17. Campbell, Lucy (2021 թ․ մայիսի 24). «Eurovision: Måneskin lead singer cleared of taking drugs at final». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  18. Nick Vivarelli (2021 թ․ մայիսի 25). «Eurovision Winners Måneskin Talk 'Offensive' Drug Accusations, and Bringing Italian Rock to the World». Variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  19. 19,0 19,1 Mastrantonio, Luca (2018 թ․ մարտի 29). «Perché i Måneskin fanno ballare anche le mamme delle fan». Corriere della Sera (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  20. «Maneskin, ritorno a casa dopo il trionfo tra gioia e polemiche sull'uso di droga». La Repubblica (իտալերեն). 2021 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  21. «Maneskin doppiatori per Crudelia: "Siamo come Lei"». Sky TG24 (իտալերեն). 2021 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  22. 22,0 22,1 22,2 Berti, Barbara (2017 թ․ դեկտեմբերի 2). «Damiano dei Maneskin conquista tutti. La fan Alba Parietti: "Vorrei essere lui"». Quotidiano.net (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  23. «Maneskin X Factor audition with judges' comments» (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  24. Cruccu, Matteo (2021 թ․ մարտի 8). «Manuel Agnelli: 'I Maneskin hanno vinto perché hanno risvegliato il pubblico. Ma non possono salvare il rock italiano da soli'». Corriere della Sera (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  25. Povoledo, Elisabetta (2021 թ․ հունիսի 16). «They Won Eurovision. Can They Conquer the World?». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  26. Pini, Valeria (2021 թ․ մայիսի 11). «Vulvodinia, cosa è: Giorgia Soleri, la fidanzata di Damiano dei Maneskin racconta la sua malattia». La Repubblica (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
  27. «'Eurovision 2021' : cette maladie dont souffre la compagne du chanteur de Måneskin». Femme Actuelle (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  28. Q., F. (2021 թ․ հունիսի 2). «Giorgia Soleri sul fidanzato Damiano dei Maneskin: "Sarei stupida a pensare che la mia visibilità non venga anche da qui ma resto una persona con una identità, irrispettoso togliermela"». il Fatto Quotidiano (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  29. Scarlett Conlon (2021 թ․ հունիսի 3). «"We Are Just Four Friends Doing What We Love": Eurovision Breakout Star Måneskin's Damiano David Plans On Staying Humble». Vogue. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  30. Muraro, Alberto (2018 թ․ մարտի 22). «Maneskin: ecco cosa significa Ykaaar, il nickname di Damiano su Instagram». GingerGeneration.it (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.