H&M
H&M | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | խանութների ցանց, անշարժ գույքով ընկերություն, նորաձևության ապրանքանիշ, բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | հոկտեմբերի 4, 1947 |
Հիմնադիր | Erling Persson? |
Վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Karl-Johan Persson? |
Արդյունաբերություն | մանրածախ առևտուր |
Ընդհանուր ակտիվներ | ▲119 մլրդ kr (նոյեմբերի 30, 2018)[1] |
Հասույթ | ▲210 մլրդ kr (2018)[1] |
Աշխատողների թիվ | ▲177 000 մարդ (2019)[2] |
Մայր ընկերություն | Ռամսբերի Ինվեստ |
Դուստր ընկերություններ | H & M Hennes & Mauritz GBC?, Fabric Scandinavien?, H & M Hennes & Mauritz CZ? և & Other Stories?[3] |
Սեփականատեր | Ռամսբերի Ինվեստ և Ռամսբերի Ինվեստ |
Կայք | hm.com |
Մասնակից է | Bündnis für Nachhaltige Textilien?[4], Accord on Fire and Building Safety in Bangladesh?[4], Better Cotton Initiative?[4] և Ethical Trading Initiative?[4] |
Բորսա | Ստոկհոլմի ֆոնդային բիրժա |
![]() |
H&M (Hennes & Mauritz), շվեդական ընկերություն, Եվրոպայում հագուստի մեծագույն մանրածախ ցանցը։ Գլխավոր կենտրոնը գտնվում է Ստոկհոլմում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1947 թվականին Վեստորոս քաղաքում Էրլինգ Պերսոնի կողմից բացվեց Hennes կանացի հագուստի խանութը[5]։ 1968 թվականին Էրլինգ Պերսոնը ձեռք է բերում ձկնորսների և որսորդների համար Mauritz Widforss խանութը։ Տեսականին համալրվում է տղամարդկանց և երեխաների համար հագուստով։ Հետագայում ընկերության անվանումը փոխում է Hennes & Mauritz-ի[5]։
Սեփականատերեր և ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերության խոշորագույն բաժնետերն է H&M-ի տնօրինության խորհրդի ներկայացուցիչ Ստեֆան Պերսոնի ընտանիքը, որին պատկանում է բաժնետոմսերի 37 %-ը։ Գլխավոր ներկայացուցիչը և նախագահը Կարլ Յոհան Պերսոնն է։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերությունը արտադրում և վաճառում է հագուստ։ Բացի հագուստից H&M-ը գնորդներին առաջարկում է ինտերիերի համար տարբեր ապրանքներ (բարձեր, տեքստիլ և այլ)։ Ընկերությունը գործունեություն է ծավալում 61 երկրներում, ավելի քան 4000 խանութների միջոցով (2016 թվականի դրությամբ)[6]։
Աֆրիկա
Ասիա |
Եվրոպա
|
Ամերիկա Օվկիանիա
|
Ընկերությունը ունի մոտավորապես 104 000 աշխատակից։ 2009 թվականի դրությամբ վաճառվել է 118 700 միլիոն կրոնի ապրանք, ներառյալ ԱԱՀ։
Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես միշտ, H&M-ը գովազդի և խանութների ձևավորման ժամանակ օգտագործում է սպիտակ ֆոնի վրա մոդելների լուսանկարով ազդագրեր։ Գովազդային ընկերություններում հիմնականում գործում են հայտնի մոդելներ, ինչպիսիք են աշուն-ձմեռ 2009 թվականի համար Ալեքսանդրա Պիվովարովան և Էնիկո Միհալիկը[7], իսկ աշուն-ձմեռ 2010-ի համար Ջոն Կորտահարենը[8]։
![]() |
Հասարակ, բայց էֆեկտիվ H&M-ի պլակատները (որպես կանոն, սպիտակ ֆոնի վրա ազատ դիրքերում մանեկեններ) դարձել են քաղաքային բնապատկերի սովորական մասը։ - Մարկ Տանգեյտ
|
![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Annual Report 2018
- ↑ https://career.hm.com/content/hmcareer/en_se/workingathm/get-to-know-us/our-workplace.html
- ↑ https://hmgroup.com/brands/and-other-stories/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://www.textilbuendnis.com/hm-hennes-mauritz-bv-cokg
- ↑ 5,0 5,1 «H&M: Our-History»։ Արխիվացված է օրիգինալից մարտի 19, 2013-ին
- ↑ «Наше место работы»։ career.hm.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-31-ին։ Վերցված է 2016-04-29
- ↑ «High street: H&M Fall 2009 Collection»։ The Magnificent Rogues (ռուսերեն)։ blogspot.com։ 2009-08-14։ Արխիվացված օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2010-07-26
- ↑ «h&m f/w 10»։ models.com (անգլերեն)։ models.com։ Արխիվացված օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2010-07-31
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլ.)
- H&M-ի հայտնի կատալոգ Archived 2018-06-01 at the Wayback Machine. (ռուս.)