Ալեքսանդրա Պիվովարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդրա Պիվովարովա
ռուս.՝ Александра Пивоварова
Sasha Pivovarova in Anna Sui Feb 2008, Photographed by Ed Kavishe for Fashion Wire Press.jpg
Ծնվել էհունվարի 21, 1985(1985-01-21) (34 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌուսաստանի պետական հումանիտար համալսարան
Մասնագիտությունմոդել և դերասանուհի
Sasha Pivovarova Վիքիպահեստում

Ալեքսանդրա Իգորևնա Պիվովարովա (ռուս.՝ Александра Игоревна Пивоварова, առավել հայտնի է որպես Սաշա Պիվովարովա (ռուս.՝ Саша Пивоварова, հունվարի 21, 1985(1985-01-21), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս սուպերմոդել, աշխարհի ամենահայտնի ու ամենապահանջված մոդելներից մեկը[1]: Հայտնի է որպես միակ մոդելը, որ վեց սեզոն անընդմեջ մասնակցել է Պրադայի գովազդային ընկերությանը։ Սաշա Պիվովարովային կոչում են «մոդել-այլմոլորակային», քանի որ նա ունի ոչ ստանդարտ դեմք. նա ունի եռանկյունաձև դեմք, նշաձև աչքեր, լայն ճակատ ու դուրս ցցված այտոսկրեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Պիվովարովան ծնվել է 1985 թվականի հունվարի 21-ին Մոսկվայում։ Մանկուց երազել է զբաղվել նկարչությամբ, և ծնողները սատարել են նրան այդ հարցում։ Մոր հետ նա այցելել է մայրաքաղաքի թանգարաններն ու ցուցահանդեսները, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետ։ Այստեղ նա ծանոթացել է լուսանկարիչ Իգոր Վիշնյակովի հետ, ում հետ ամուսնացել է։

Ալեքսանդրա Պիվովարովան չի երազել մոդել դառնալու մասին։ Իգոր Վիշնյակովը լուսանկարել է նրան 2005 թվականին և լուսանկարներն ուղարկել IMG միջազգային մոդելային գործակալություն՝ դրանով իսկ սկիզբ դնելով Պիվովարովայի մոդելային կարիերային։ Իգոր Վիշնյակովն Ալեքսանդրա Պիվովարովայի լուսանկարն ուղարկել է IMG-ի նյույորքյան գրասենյակ, իսկ երկու շաբաթ անց Սաշա Պիվովարովան արդեն մասնակցել է Prada-ի շոուին Միլանում։

Թեև Սաշա Պիվովարովան ստիպված է եղել թողնել ինստիտուտը, սակայն նա շարունակում է նկարել։ Նա շատ է ճանապարհորդում, այցելում է աշխարհի տարբեր թանգարաններ ու նկարչական ստուդիաներ։ Նա նկարում է թղթի, անձեռոցիկների, թղթի կտորների վրա, նոթատետրերում՝ օգտագործելով մատիտներ, ածուխ և նույնիսկ սուրճ կամ գինի։

Սաշա Պիվովարովան բուսակեր է և չի օգտագործում ալկոհոլային խմիչքներ[2]: Իր գեղեցկության գաղտնիքը նա համարում է ալկոհոլից հրաժարումն ու շպարի չափավոր օգտագործումը։

2011 թվականին Սաշա Պիվովարովան GAP ընկերության համար ստեղծել է գիշերազգեստների շարք, որոնց վրա պատկերված են իր նկարները[3]:

Ամերիկյան Models.com կայքում ներկայացված համաշխարհային ճանաչում ունեցող թոփ-մոդելների վարկանշային ցանկում Սաշա Պիվովարովան նշված է «Industry Icons» բաժնում, որտեղ ընդգրկված է նաև Նատալյա Վոդյանովան[4]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Պիվովարովան ամուսնացած է լուսանկարիչ Իգոր Վիշնյակովի հետ[5]: 2012 թվականի մայիսին Նյու Յորքում ծնվել է նրանց դուստրը, ում կոչել են Միա Այսիս։

Գովազդային ընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաշա Պիվովարովան նկարահանվել է Prada-ի գովազդում։ Մի քանի սեզոն նա եղել է Giorgio Armani, Olay և Tiffany ընկերությունների դեմքը։ Մասնակցել է Gucci, Chanel, Alexander McQueen, Christian Dior, Calvin Klein, Donna Karan, Louis Vuitton, Marc Jacobs, Ralph Lauren, Chloe, Valentino, Givenchy, Jean-Paul Gaultier, Miu Miu, Hermès, Kenzo, Viktor & Rolf, Dolce&Gabbana, Balenciaga, Zac Pozen, Fendi և Yohji Yamamoto նորաձևության տների ցուցադրություններին։ Երկու տարի Սաշա Պիվովարովան լուսանկարվել է Vogue ամսագրի ռուսական, բրիտանական, ավստրալական, իտալական, ֆրանսիական ու ճապոնական տարբերակների շապիկի համար[6]: 2008 թվականին Սաշա Պիվովարովան դարձել է Pirelli-ի «Արևելքի մարգարիտներ» օրացույցի սեպտեմբերի դեմքը։ Ալեքսանդրա Պիվովարովան նաև եղել է 2011-2012 Reserved աշուն-ձմեռ հավաքածուի դեմքը[7]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011 ֆ Ժամանակ In Time Կլարա, Ֆիլիպ Ուայսի զոքանչը
2015 ֆ Կողոպուտ The Heist մոդել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Les 30 Mannequins des Années 2000 Retrieved 2010-01-20
  2. Sasha Pivovarova brasil entrevista
  3. Ella Alexander (23 November 2011)։ «Model Look» (անգլերեն)։ A Model Collection։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-21-ին։ Վերցված է 2011-12-18 
  4. «Sasha Pivovarova»։ Models.com։ Վերցված է 9 September 2013 
  5. Евгений Романов, Анастасия Минина.։ «Саша ПИВОВАРОВА: «О том, что я красотка, первым мне сказал мой муж»» (ռուսերեն)։ www.konkurent-krsk.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-11-ին։ Վերցված է 2013-05-05 
  6. «Sasha Pivovarova»։ Models.com։ Վերցված է 13 September 2012 
  7. «Саша Пивоварова для Reserved Осень/зима 2011» (ռուսերեն)։ Fashion Avenue։ 2 сентября 2011։ Վերցված է 2013-12-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]