Բարբերի
Բարբերի | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, հանրային ընկերություն, նորաձևության տուն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1856 |
Հիմնադիր | Thomas Burberry? |
Վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տնօրեն | Marco Gobbetti?[1] |
Արդյունաբերություն | կարի արդյունաբերություն, manufacture of wearing apparel, except fur apparel?[2] և textile and clothing industry?[2] |
Աշխատողների թիվ | 9892 մարդ (2020)[3] |
Կայք | burberry.com(անգլ.) |
Բորսա | LSE: BRBY |
Burberry Վիքիպահեստում |
Բարբերի, բրիտանական նորաձևության տուն է[4]։ Ընկերությունը հայտնի է իր երկար և նեղ վերարկուներով, որը ստեղծել է հենց Burberry–ի հիմնադիր Թոմաս Բարբերին[5]։ 2014 թվականից սկսած ընկերության գլխավոր գործադիր տնօրենը Քրիստոֆեր Բեյլին է։ 2014 թվականին Բարբերին գնահատվեց 73–րդը Interbrand–ի «Լավագույն համաշխարհային ապրանքանիշները» ցանկում[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ․ 19-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]1856 թվականին 21 ամյա Թոմաս Բարբերին ստեղծեց ընեկրության առաջին բացօթյա խանութը Բասինգսթոքում (Անգլիա)[7]։ Բարբերին ընկերության օրիգինալ անվանումն է, սակայն կար ժամանակ երբ այն կոչվում էր Burberrys, և նաև որոշ երկրներում կոչում էին Burberrys of London, սակայն անվանումը նորից վերականգվեց, բայց հին անունները մինչ այժմ ասում են որոշ երկրներում։ 1891 թվականին բացվեց խանութ Լոնդոնում[7]։
20–րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]1901 թվականին հայտնաբերվեց ընկերության լոգոն, որում պատկերված է ասպետ ձիու վրա և «Prorsum» լատիական բառը, որը նշանակում է հարձակում[7]։ 1911 թվականին Բարբերին ստեղծեց Ռուալ Ամունդսենի[7], ով առաջին անգամ հասավ Հարավային բևեռ և 1914 թվականի Անտարկտիդա մեկնողների արշավական Էռնեստ Շեքլտոնի զգեստերը։ 1924 թվականին Ջորջ Մելորին Էվերեստ բարձրանալու իր ձախորդ փորձի ժամանակ կրել էր Բարբերիի ստեղծած բաճկոնը[8]։
1914 թվականին ընկերությունը ստեղծեց երկար վերարկու War Office–ի սպայի համար[7]։ Պատերազմից հետո այդ վերարկուն դարձավ շատ հայտնի բնակիչների համար։
Բարբերիn նաև ստեղծել է ավիացիոն հագուստներ։ 1937 թվականին ամենաարագ թռիչքի՝ Քեյփթաունից Լոնդոն, հովանավորը եղել է Բարբերին[9]։
Բարբերին եղել է անկախ ընկերություն մինչև 1955 թվականը, իսկ հետո այն միացել է Great Universal Stores կազմակերպությանը)[10]։
21–րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոֆեր Բեյլին 2001 թվականի մայիսին դարձավ ընկերության ստեղծագործական տնօրենը[11][12]։ 2005 թվականի դեկտեմբերին Great Universal Stores կազմակերպությանը հրաժարվեց ընկերությունից[13][14]։ 2006 թվականին Ռոուզ Մարի Բրավոն, ով գլխավոր գործադիր տնօրենն էր և հասցրել էր ընկերությանը շուկայական հաջողությունների, որոշեց, որ պետք է անցնի թոշակի[15]։ 2006 թվականի հունվարին Անջելա Ահրենդթսը եկավ ընկերություն և նույն թվականի հուլիսի 1–ին դարձավ գլխավոր գործադիր տնօրենը[16]։ Կատարելով որոշ փոփոխություններ, նա հասավ մեծ հաջողությունների։ Փոփոխություններից մեկը այն էր, որ նրանք սկսեցին վաճառել իրենց ապրանքները առցանց՝ սկզբում ԱՄՆ–ում, ապա Մեծ Բրիտանիայում, իսկ հետո մնացած Եվրոպական երկրներում[17]։ 2009 թվականի նոյեմբերին Քրիստոֆեր Բեյլին դարձավ գլխավոր ստեղծագործական տնօրենը, չնայած 2012 թվականին Ահրենդթսը դարձավ ամենաշատ վարձատրվող գործադիր տնօրենը Մեծ Բրիտանիայում շուրջ 16.9 միլիոն ֆունտ ստերլինգով, և դարձավ առաջին կինը, ով հասել է այդպիսի հաջողությունների[18][19]։
2013 թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ Ահրեդթսը դառնալու է ավագ փոխնախագահ, իսկ նրա տեղը կզբաղեցնի Բեյլին[20]։ Իր պաշտոնի ժամանակ նա զարգացրեց Բարբերիի բյուջեն 2 միլիարդ ֆունտ ստերլինգով[21]։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]The Burberry Foundation–ը Բարբերի ընկերության բարեգործական կազմակերպությունն է հիմնադրված 2008 թվականին։ Այն օգնում է հասկացնել և իրականացնել երիտասարդ մարդկանց երազանքները իրենց ստեղծակորգական հմտությունների շնորհիվ[22]։
Բրենդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբերին հանդես է գալիս երեք բրենդների ներքո․
- Burberry Prorsum՝ ամենամեծ հավաքածուների ցանցը, որը հիմակաում ներկայացվում է նորաձևության շոուներին
- Burberry London՝ հարմարավետ և ամենօրյա
- Burberry Brit՝ երեկոյան և խնջույքային
Խանութներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբերին իր հավաքածուները վաճառում է իրենց առանձին խանութներում և բարձրակարգ հանրախանութներում՝ բուտիկների տեսքով։ Ունի ավելի քան 500 խանութներ շուրջ 50 երկրներում[23], ներառյալ Հայաստանում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բարբերիի խանութը Թայմս Սքվերում
-
Բարբերիի խանութը Լոնդոնում
-
Բարբերիի հայտնի պիտակը
-
Բարբերիի հայտնի պիտակով շարֆը
-
Բարբերիի խանութը Բրազիլիայում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.burberryplc.com/en/company/board-of-directors/board-of-directors.html
- ↑ 2,0 2,1 20th Century Press Archives — 1908.
- ↑ https://www.burberryplc.com/content/dam/burberry/corporate/oar/2020/pdf/Burberry_Annual_Report_2019-20.pdf — P. 250.
- ↑ Fragrance and Beauty to be Directly Operated Արխիվացված 2014-01-06 Wayback Machine Retrieved 6 January 2014
- ↑ Chastain, Sue (1985 թ․ դեկտեմբերի 4). «Trenchant coat cuffs may fray and buttons may pop but a true believer won't abandon his Burberry». Chicago Tribune. էջ 40. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Best Global Brands - Interbrand». bestglobalbrands.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Burberry History». Burberryplc.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Mallory and Irvine: Should we solve Everest's mystery?». BBC. 2011 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
- ↑ «DH Comet G-ACSS & The Burberry Racer Project». Key Publishing Ltd. 2009 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Timeline: Burberry». 2010 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
- ↑ McDowell, Colin (2009 թ․ սեպտեմբերի 6). «Christopher Bailey: Burberry's golden boy». The Times. Արխիվացված է օրիգինալից 2011-08-10-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Jones, Dolly (2009 թ․ նոյեմբերի 11). «All Hail Bailey». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Finch, Julia (2005 թ․ նոյեմբերի 18). «GUS shareholders to receive Burberry cheque». London: Guardian News and Media. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Fletcher, Richard (2011 թ․ հունվարի 18). «How Burberry was kept in check at GUS» (html). The Telegraph. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Bravo move to quit puts Burberry shares out of fashion». The Telegraph. 2005 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ «World Business Forum 2011 : Home». hsmglobal.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Shop on line». Uk.burberry.com. 2010 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Petroff, Alanna (2013 թ․ հունիսի 11). «Top paid CEO in U.K. is an American woman». CNN Money. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Barrow, Becky (2013 թ․ հունիսի 10). «The 17 million FTST Queen - Burberry boss tops chief executive earning list». London: www.dailymail.co.uk. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Marfil, Lorelei (2014 թ․ ապրիլի 8). «Angela Ahrendts Named Honorary DBE». WWD. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Andrew Roberts (2013 թ․ հոկտեմբերի 15). «Burberry Designer Bailey to Become CEO as Ahrendts Goes to Apple». Bloomberg. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Burberry Foundation». burberryplc.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ Burberry Store Fashion. «Store locator». burberry.com. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
|