Թղթե քաղաքներ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թղթե քաղաքներ (այլ կիրառումներ)
Թղթե քաղաքներ
անգլ.՝ Paper Towns
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3][…], ֆիլմ անչափահասների համար, միստիկ ֆիլմ[1][4], հումորային դրամա, վեպի էկրանավորում և ռոմանտիկ կատակերգություն
ՀիմքԹղթե քաղաքներ
Թվականհուլիսի 24, 2015[5], հուլիսի 30, 2015[6][7][8] և հուլիսի 24, 2015[9]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյք Շրեյներ[1][10][2][…]
Սցենարի հեղինակՍքոթ Նոյսթեդթեր և Մայքլ Հ․ Ուեբեր
ԴերակատարներՔարա Դելևին[11][10][3][…], Հելսթոն Սեյջ[11][10][12][…], Նեթ Ուոլֆ[11][10][2][…], Քարա Բուոնո[11][10][12][…], Քեյթլին Քարվեր[11][10][12], Օսթին Աբրամս[11][10][12][…], Թոմ Հիլման[11][10], Ջիմ Քոլման[11][10], Ջազ Սինքլեր[11][10][3][…], Ջեյ Դյուփլաս[11][10], Էնսել Էլգորթ[11][10], Ջոն Գրին[11][10], Ջոի Ռիխտեր[11] և Ջասթիս Սմիթ
ՕպերատորԴևիդ Լանցենբերգ
ԵրաժշտությունՋոն Դեբնի
Պատմվածքի վայրՕռլանդո, Էգլոոու և Փենսիլվանիա
Նկարահանման վայրՀյուսիսային Կարոլինա
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն109 րոպե
 Paper Towns Վիքիպահեստում

Թղթե քաղաքներ (անգլ.՝ Paper Towns), ռեժիսոր Ջեյք Շրեյերի ամերիկյան ֆիլմը, որը թողարկվել է 2015 թվականին։ Ֆիլմը հիմնված է Ջոն Գրինի «Թղթե քաղաքներ» վեպի վրա Ֆիլմն սկսվել է ցուցադրվել 2015 թվականի հուլիսի 23-ից[13]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվենթին «Քյու» Ջեյկոբսենը ապրում է Մարգո Ռոտ Շպիգելմանի՝ իր մանկության ընկերուհու հարևանությամբ, որի հետ նրանք վերջին ժամանակներս քիչ են շփվում, բայց Քյուն պահպանում է իր զգացմունքները նրա հանդեպ։ Մի օր` ավարտական երեկոյից առաջ, Մարգոն Քվենթինին հանկարծ առաջարկում է մասնակցել իր «պատժիչ» գործողություններին։ Բանն այն էր, որ Մարգոյի ընկերը դավաճանում էր նրան արդեն մի քանի ամիս՝ իր մոտ ընկերուհիներից մեկի հետ, իսկ մյուսները գիտեին և լռել էին։ «Պատժիչ» գործողություններից հետո Մարգոն և Քվենթինը գնում են բանկ։ Պատուհանից նայելով` Մարգոն ասում է Քյուին, թե այս քաղաքը թղթե է, մարդիկ թղթե են, և հենց ինքն էլ է թղթե։ Հաջորդ օրը Մարգոն չի երևում դպրոցում, հաջորդող մյուս օրերը նույնպես։ Հետզհետե Քյուն գտնում է Մարգոյի թողած հուշումները և բացահայտում, որ Մարգոն գտնվում է Նյու Յորք նահանգում։ Իր ընկերների՝ նրանցից մեկի ընկերուհու և Մարգոյի հավատարիմ ընկերուհու հետ, որը չէր դավաճանել նրան, Քյուն ուղևորվում է սիրելիին գտնելու։ Ճանապարհին նրանք անհավատալիորեն մտերմանում են։ Նրանք գտնում են այն տեղը, որտեղ պետք է լիներ Մարգոն, սակայն նա այնտեղ չի լինում։ Քվենթինը ընկերներին ասում է, որ նրանք պետք է վերադառնան և մասնակցեն ավարտական երեկոյին, իսկ նա մնում և շարունակում է փնտրել աղջկան։ Հանձնվելով՝ նա գնում է ավտոբուսի տոմս, որպեսզի վերադառնա, սակայն անսպասելիորեն հանդիպում է Մարգոյին։ Մարգոն զարմանում է, որ տղան եկել է, քանի որ հուշումները նա թողել եր, որպեսզի հասկացներ, որ ոչինչ չի պատահել և ամեն ինչ լավ է։ Քվենթինը վերջապես Մարգոյին հայտնում է իր զգացմունքերի մասին, սակայն Մարգոն ասում է, որ Քյուն չի կարող սիրել և հասկանալ իրեն, քանի որ ինքն էլ չէր հասկանում, թե ինչու է այստեղ։ Երբ Քյուն ուղևորվում է դեպի ավտոբուս, Մարգոն առաջարկում է մնալ իր հետ, սակայն տղան մերժում է։ Քյուն վերադառնում է, մասնակցում ավարտական երեկոյին՝ հասկանալով, որ իր երջանկությունն իր ընկերներն են։ Վերջում երեք ընկերների հրաժեշտի և բաժանման տեսարանն է։ Այդ ընթացքում Քվենթինը պատմում է Մարգոյի մասին։ Նրան մերթ տեսնում էին Նյու-Յորքում, որպես դերասանուհի, մերթ Մալիբուում, որպես սերֆինգի ուսուցիչ։ Բայց Քվենթինն ասում է, որ էլ ոչ մի բան չգիտի նրա մասին, քանի որ այլևս չի հետևում լուրերին...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտի 24-ին Ջոն Գրինը հայտարարել է, որ ֆիլմի վրա կաշխատի այն անձնակազմը, որն աշխատել էր «Մեղավոր են աստղերը» ֆիլմի վրա, իսկ գլխավոր դերը կխաղա Նեթ Ուոլֆը[14]։ Նկարահանումներն սկսվել են 2014 թվականի նոյեմբերին և անցկացվելՇարլոթ քաղաքում՝ Հյուսիսային Կալիֆորնիայում[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]