Սուպերմոդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիզել Բյունդհենը՝ աշխարհի ամենաշատ վարձատրվող մոդելը 2004-2013 թվականներին[1][2]։

Սուպերմոդել, մոդել, որ հասել է մասնագիտական ամենաբարձր հաջողությունների։ Նա ունի համաշխարհային ճանաչում նորաձևության ասպարեզում, ստանում է ամենաբարձր հոնորարները և համագործակցում առաջատար դիզայներների և համաշխարահային ճանաչում ունեցող ապրանքանիշների հետ։ Գովազդի կամ ապրանքանիշների հետ սուպերմոդելների պայմանագրերը ոչ հաճախ են տալիս ամերիկյան միլիոնավոր դոլարներ[2]։ Նրանք կանոնավոր կերպով հայտնվում են մոդայի ամենահեղինակավոր ամսագրերի շապիկներին[3], նրանց կարիերան և անձնական կյանքն ակտիվորեն լուսաբանվում և մեկնաբանվում է համաշխարհային ԶԼՄ-ների կողմից[4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինի ծագումնաբանությունը և առաջին սուպերմոդելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թե ով է հայտնագործել «սուպերմոդել» տերմինը, մինչև վերջ պարզ չէ և այդ թեմայի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ և համոզմունքներ։ Համաձայն ամերիկացի լրագրող և աղմկահարույց «Մոդել․ գեղեցիկ կանանց տգեղ բիզնեսը» («Model: The Ugly Business of Beautiful Women») բեսթսելլերի հեղինակ Մայքլ Գրոսի[6]՝ տերմինն առաջին անգամ օգտագործվել է մոդելային գործակալ Քլայդ Մեթյուսի կողմից 1943 թվականին որպես օգնություն սկսնակ մանեկենուհու դեր կատարող աղջիկների համար՝ «Նշանակում է, որ դու ուզում ես մոդել դառնալ» («So you want to be a model!»)[7]։ Սակայն 1942 թվականին մոդայի քննադատ Ջուդիթ Քեսն օգտագործել է «սուպերմոդել» տերմինը «„Super“ Models are Signed for Fashion Shows» հոդվածում, հրապարակված Chicago Tribune թերթում[8]։

1967 թվականին «սուպերմոդել» տերմինը լրատվամիջոցների կողմից օգտագործվել է կոնկրետ մոդելի նկատմամբ[8]։ Նա եղել է լեգենդար անգլիուհի Թվիգին, որին պրես-կոնֆերենցիաների ժամանակ հարցրել են․ «Ինչ է նշանակում Ձեր համար լինել սուպերմոդել», համաձայն New York Times-ի, ինչպես այդ, այնպես էլ մյուս հարցերից նա պատասխանել է պարզամիտ պատասխանով՝ «Չգիտեմ»[9]։ Ընդամենը մեկ տարի անց, 1968 թվականին ամերիկացի փայլուն՝ Glamour ամսագիրը հրապարակել է 19 «սուպերմոդելների» ցուցակը։ Այդ ցուցակում էին՝ Թվիգգի, Շերիլ Թիգս, Վիլհելմինա Կուպերը, Վերուշկան, Փեգի Մոֆիթը, Ջին Շրիմփթոնը, Մարիսա Բերենսոնը, Բենեդետա Բարցինին և այլ լայնատարած հայտնի մոդելներ[10][11]։ Այդ ժամանակներից տերմինն ավելի ու ավելի հաճախ հայտնվեց ԶԼՄ-ներում և մտավ մոդայի արտադրության բառապաշարի մեջ 1975 թվականին, երբ ամերիկյան Vogue ամսագիրը իր շապիկի վրա սուպերմոդել նշեց Էռնեստ Հեմինգուեյի թոռնուհուն՝ լայնորեն հայտնի ֆոտոմոդել և ֆիլմի դերասանուհի՝ Մարգո Հեմինգուեյին[12]։

1979 թվականին սկանդալայի կերպով հայտնի ամերիկացի մոդել և դերասանուհի Ջենիս Դիքինոնը Entertainment Tonight հանրաճանաչ հեռուստաշոուի հաղորդավարի հետ հարցազրուցում հայտարարել է, որ հնարել և առաջին անգամ օգտագործել է «սուպերմոդել» բառը կապված իր հետ, մտածված իրար հետ համատեղելով «սուպերմեն» և «մոդել» բառերը[13]։ Արդյունքում Դիկինսոնը պնդել է, որ հենց նա է դարձել առաջին համաշխարհային սուպերմոդելը[13]։ Այդ պնդումը, սակայն, վիճաբանվում է մոդայի պատմաբանների կողմից և առաջին սուպերմոդել լինելու այդ պատիվը տրվում է լայնորեն ճանաչվախ ամերիկացի մոդել և մոդայի լուսանկարիչ Իրվին Փենի կնոջը՝ Լիզա Ֆոնսագրիվսին[14][15][16][17]։ 1940-ական և 1950-ական թվականներից Ֆոնսագրիվսի լուսանկարները գեղեցկացնում էին ոչ միայն ամենահայտնի մոդայիկ ամսագրերի էջերը և շապիկները, ինչպիսիք են՝ Vogue, Harper's Bazaar, Cosmopolitan, ELLE և Glamour ամսագրերը, այլ նաևր այնպիսի հեղինակավոր ամսագրեր ինչպիսիք են՝ Time, Life, Town ամսագրերը[18]։ Դորիա Լին[19][20][21], Ջին Շրիմփթոնը[22][23][24][25] և Ջիա Քարանջին[26][27], ԶԼՄ-ներում հաճախ նաև հիշատակվում են որպես առաջին սուպերմոդելներ։

1970—1980[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներին առաջատար մոդելների մի խումբ առաջին անգամ դարձան Արևմուտքի փոփ մշակույթի մի մասը։ Նրանց անուններն ավելի ու ավելի շատ ծանոթ դարձան հանրության լայն շրջանակներին։ Ջուլի Քեմփբելը, ով ամերիկյան Sports Illustrated ամսագրի գլխավոր խմբագիրն է, թողարկեց Sports Illustrated Swimsuit Issue-ի առաջին համարը բարձրահասակ, իդեալական կառուցվածքով Կալիֆոռնիացի մոդելների։ Նա նրանց կոչում է անուն-ազգանուններով և դրանով նպաստում է նրանց համաշխարհային ճանաչմանը և սուպերմոդելների կարգավիճակի ձևավոևմանը[28]։

1975 թվականի Մարգո Հեմինգուեյն այդ ժամանակների համար կնքում է վարկանշային պայմանագիր՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարով կոսմետիկայի Fabergé ապրանքանիշի հետ և դառնում է նրանց ապրանքանիշի դեմքը։ Նույն տարում նա հայտնվում է Time ամսագրի շապիկին, «Նոր գեղեցկուհիները» վերնագրով, դրանով իսկ հաստատելով «մոդելը որպես հանրաճանաչություն» հասկացությունը հանրության գիտակցության մեջ[29]։ Շուտով միլիոն դոլարավոր պայմանագրեր կնքվեցին կոսմետիկայի աապրանքանիշերի համար նաև այլ մոդելների հետ, օրինակ՝ Լորեն Հաթոն[30], որն այդ ժամանակներում հայտնվել է Vogue ամսագրի շապիկին 25 անգամ[31][32]։ Այն մասին, թե ով դարձավ առաջին սևամորթ սուպերմոդելը, կարծիքները տարբեր են։ Ոմանք կարծում են, որ՝ Իմանը, Դևիդ Բոուիի ապագա կինը[33][34], ոմանք էլ կարծում են, որ առաջնայնության իրավունքը պատկանում է ամերիկուհի Նաոմի Սիմսին[35]։

1980—1990[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ Մաքֆերսոնը՝ ավստրալիացի սուպերմոդել, նա բոլորից հաճախ է հայտնվում հատուկ թողարկման Sports Illustrated Swimsuit ամսագրի շապիկին[36]։
Լինդա Էվանգելիստա՝ կանադացի սուպերմոդել և ի սկզբանե ամենապահանջված սուպերմոդելներից մեկը[37]։
Նաոմի Քեմփբելը, աշխարհի ամենաքննադատվող սուպերմոդելներից մեկը[38]։

1980-ական թվականների սկզբին Ինես դե լյա Ֆրեսանժը՝ արիստոկրատ ծագումով ֆրանսիացի մոդել, որն արդյունքում ընտրվել է որպես Ֆրանսիայի խորհրդանիշ՝ Մարիաննան, դառնալով առաջին մոդելը, ով կնքել է էքսկլյուզիվ պայմանագիր Chanel մոդայի տան հետ[39]։ Նրան հետևեցին Ջիա Քարանջին[40],։ Շերիլ Թիգսը[40], Քերոլ Ալթ, Քիմ Ալեքսիս[40], Պոլինա Պորիզկովան[41],, Բրուք Շիլդսը[42], Էլ Մաքֆերսոնը[43] և Բիլի Ջոելի ապագա կինը՝ Քրիստի Բրինքլին[44][45], ովքեր ստացան պայմանագրեր գովազդի համար և ակտիվ կերպով օգնում են համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներին, Պեպսի-կոլայից մինչև Ford բեռնատարների[46]։ Բացի այն, որ սուպերմոդելներին սկսեցին ասոցացնել հանրության աչքերում որպես գլամուրային և փառահեղ, նրանք աստիճանաբար կանգնեցին մի աստիճանի վրա, իսկ հետո նույնիսկ նեղության պատճառեցին հեռուստատեսային աստղերին և բեմերը որպես հարստության և ճոխ կյանքի խորհրդանիշ[47]։

1990—2000[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուդիա Շիֆերը՝ գերմանացի սուպերմոդել, նա հայտնվել է աշխարհի ամենահեղինակավոր մոդայի ամսագրերից ավելի քան 550-ի շապիկների վրա[48]։
Ալեսանդրա Ամբրոսիոն, Victoria's Secret-ի բրազիլացի «հրեշտակներից» մեկը[49]։

1990-ական թվականները դարձան տրանսֆորմացիա սուպերմոդելների համար, դարձնելով հայտնիներից սուպեաստղեր։ Նրանցից լավագույնները սկսեցին կանոնավոր կերպով հայտնվել համաշխարհային ամսագրերում թ թերթերում, դեղին մամուլում, տալով հարցազրույցներ հանրաճանաչ թոք-շուների հաղորդավարներին։ Նրանք զվարճացել են ամենաէքսկլյուզիվ մասնավոր ակումբներում, թռչում էին սեփական ինքնաթիռներով[46]։ Նրանց հետապնդում էին պապարացիները։ Նրանք հանդիպել կամ ամուսնացել են միլիարդատերերի հետ, որոնք կինոյի և Ռոքնռոլի ձեռնարկատերերի հետ։ Սուպերմոդելները սկսեցին դերեր ստանալ կինոֆիլմերում և երաժշտական տեսահոլովակներում և աշխատել միլիոնավոր դոլարներ[44]։ Նրանք վերածվեցին ոճի կուռքերի և ամեն տարի ներառվում էին աշխարհի ամենաոճային հայտնիների վարկանշային ցուցակում։ Նրանց փառքը նրանց թույլ տվեց նրանց ինքնուրույն կառավարել իրենց կարիերաները, վաճառել իրենց անունները որպես բրենդ, նաև պահանջել և ստանալ ավելի և ավելի շատ հոնորարներ։ Ոչինչ ավելի չի հստակ և արտահայտիչ չի արտահայտում սուպերմոդելի կարգավիճակը, քան Լինդա Եվանգելստիայի արտահայտությունը, որը նա ասել է 1999 թվականին Vogue ամսագրում։ Նրա հայտարարությունը՝ «Ես ամեն օր անկողնուց վեր չեմ կենում 10 հազար դոլարից քիչ գումարի դեպքում», դարձավ ամենաշատ մեջբերվող արտահայտություններից մեկն ամբողջ մոդելային բիզնեսում[50]։

Սուպերմոդելների ֆենոմենի կառուցումն ավարտվել է 1990-ական թվականներին, և ոչ մեկ չէր կարող հասնել ավելի շատ փառքի, քան «հիասքանչ հնգյակը» սուպերմոդելներից մեկն այդ ժամանակ։ Սինդի Քրոուֆորդ, Քրիստի Թարլինգթոն, Նաոմի Քեմփբել, Լինդա Էվանգելիստ և Տատյանա Պատիտց մոդելները 1990 թվականին միաժամանակ հայտնվեցին անգլիական Vogue ամսագրի հունվարյան շապիկին և Փիթեր Լինդբերգի այդ պատմական լուսանկարը նոր դարաշրջան բացահայտեց մոդելային արտադրությունում և սուպերմոդելների ներդրումը համաշխարհային փոփ մշակույթում[51][52]։

Գերմանուհի Կլաուդիա Շիֆերը և նրան անմիջապես հետևող անգլիուհի Քեյթ Մոսը միացան միացան վերոնշյալ մոդելների ցանկին։ 1991 թվականին տարին 12 օր ժամկետով և 800 հազար դոլարով Թարլինգթոնը երկարամյա պայմանագիր կնքեց Maybelline կոսմետիկայի ապրանքանիշի հետ, իսկ չորս տարի անց՝ 1995 թվականին Շիֆերն աշխատեց 12 միլիոն դոլար՝ վարկանշային թիվ, նույնիսկ սուպերմոդելների համար[46]։ Այդ աղջիկները, ինչպես նաև այլ թոփ-մոդելներ դարձան այդ ժամանակաշրջանի պոդիումի դիվաները և գովազդի աստղերը, ինչը թույլ տվեց Կառլ Լագերֆելդին անառարկելիորեն հայտարարել, որ սուպերմոդելները նույնիսկ ավելին են քան Հոլիվուդի աստղերը, դառնալով գլամուրայնության երկարամյա արտահայտություն։ Մի շարք այլ թոփ մոդելների հետ միասին նրանք գերակայում էին համաշխարհային բեմերում, մոդայիկ փայլույ ամսագրերի շապիկներին և համաշխարհային գովազդում[46][53][54]։ Նրանց նույնիսկ գիտեին միայն անուններով՝ Սիդնի, Քրիստի, Նաոմի, Լինդա և Կլաուդիա[53][55], և նրանք հայտնի դարձան որպես «սկզբնական սուպերմոդելներ»[37][56][57]։ «Նրանք սելեբրիթի էին։- մեկնաբանել է Աննա Վինտուրը, ամերիկյան Vogue ամսագրի խմբագիրը՝ New York Times-ի հետ հարցազրույցում ասել է, որ՝ «Նրանց հետապնդում էին պապարացիները։ Բոլորին հետաքրքիր էր, ինչպես են նրանք նախաճաշում և ում հետ ունեն սիրավեպ»[58]։

Մոդայի ազդեցիկ խմբագիրները, առաջատար դիզայներները և մոդայի լուսանկարիչները, այս կամ այն կերպ մասնակցում էին սուպերմոդելների ձևավորմանը որպես մասսայական մշակույթի սուպերաստղ։ Բայց ոչ մեկ չէր կարող դրան ավելի շատ համապատասխանել քան Ջաննի Վերսաչին և Ջանֆրանկո Ֆերրեն, որոնք առաջինհ առաջինը սկսեցին վճարել փոքր հոնորարներ մոդելների փոքր խմբի և կնքել նրանց հետ էքսկլյուզիվ պայմանագրեր։ «Իմ կարիերայի սկզբում, հիշում է Նաոմի Քեմփբելը Real Style Network հեռուստաշոուի ժամանակ՝ մոդելները բաժանվում էին երկու խմբի․ մեկը որ աշխատում ինր բեմերում, իսկ մյուսները լուսանկարահանվում էին ամսագրերի համար»[59]։ Համաձայն Դոնատելա Վերսաչեի՝ «այդ ֆենոմենը ստեղծել է Ջաննին, երբ բոլոր լավագույն մանեկեններին միաժամանակ մտցրեց բեմ»[60]։ Ջորջ Մայքլի «Freedom '90» երաժշտական տեսահոլովակը՝ «Հրաշալի հնգյակ»-ի հետ դարձավ համաշխարհային հիթ։

1990-ականների կեսերին, սակայն կինոաստղերը, ինչպիսիք են՝ Ջուլիա Ռոբերտսը, Սալմա Հայեկը և Հելի ԲերրինВ, ինչպես նաև փոփ երաժշտության և ռոքնռոլի աստղերն աստիճանաբար սկսեցին դուրս մղել մոդելներին ամսագրերի շապիկներից և գովազդներից և դա ազդարարեց սուպերմոդելների դարի ավարտի սկիզբը։ «Ես մտածում եմ, որ հիմա եկել է կինոդիվաների ժամանակը»,- հայտարարել է Ջանֆրանկո Ֆերրեն[54][61]։ «Մոդելներն այսօր ոչ մեկին չեն հետաքրքրում», New York Times-ի հետ կիսվել է Լինդա Ուելսը՝ ամերիկյան Allure ամսագրի գլխավոր խմբագիրը[58]։

«Հերթափոխի փոփխությունը» տեղի է ունեցել բավականին հանկարծակի, որպեսզի առաջացնի բոլոր հնարավոր խոսակցությունները՝ սուպերմոդելների դեմ «դավադրության» մասին։ Հանրաճանաչ մի կարծիք կար, որ սուպերմոդելների մայրամուտը, հիմնականում եղել է այն բանի շնորհիվ, որ Փարիզի և Նյու Յորքի ազդեցիկ դիզայներներին, նաև մոդայի ընթացիկ ամսագրերի գլխավոր խմբագիրներին, հոգնեցրել է մոդելի գոռուզությունը բիզնեսի նկատմամբ՝ «Ես չեմ արթնանում անկողնուց, 10 հազար դոլարից փոքր գումարի դիմաց» և նրանք միասին քայլեր ձեռնարկեցին, որպեսզի տասնյակ մոդել ներ այլևս չկարողանան թելադրել իրենց պայմանները[54]։

Համաձայն մեկ այլ վարկածի, որն ավելի տարածված է, որ սուպերմոդելների ֆենոմենի վերջի պատճառը հանդիսացել է ավելի շատ փոփոխությունները մոդայիկ տենդենցներում, ինչը իր հերթին ներգրավվում էր իր հետևից մոդելների մեկ այլ խմբի շարժումը, որոնք ուղղորդվում էին մոդայի նոր ուղղություններով։ Այն պահով, թե ինչու է քչացել գնորդների քանակը կուտյուրից հագուտի համար, շատ հայտնի դիզայներներ սկսեցին ստեղծել ավելի աչք ծակող հագուստ և վարձում էին մոդայի համար գլամուրայնությունից շատ հեռու մարդկանց, կարծելով, որ անարտահայտիչ մոդելներըդեպի իրենց կներգրավվեն գնորդների ուշադրությունը ոչ թե իրենց, այլ ներկայացվող հագուստի վրա[54]։ «Ես ցավում եմ նոր մոդելների համար։ ասել է Մայքլ Գրոսը New York Times-ին տրված հարցազրույցի ժամանակ՝ Նրանք չեն դառնա հանրահայտ, ինչպես սուպեր-պուպեր։ Նրանց դա թույլ չեն տա»[62]։

Սուպերմոդելների անկման ևս մեկ պատճառ է հանդիսանում նրանց աստղաբաշխական հոնորարները, որոնք էլ իրենց հերթին բերեցին մնացած մոդելների աշխատավարձի բարձրացմանը (2-5 հազար դոլարի մեկ ժամ ցուցադրության համար)[63]։ 1980-ականների սկզբին բեմի և շապիկների աստղերի դրույքները մեկ օրում՝ կտրուկ բարձրացան մինչև 10 հազար դոլարի, իսկ տարեկան նրանց միջին աշխատավարձը չէր անցնում 350 հազար դոլարից[42]։ 1990-ականների սկզբին նրանց գումարները հաճախ հասնում էին 20 հազար դոլարի մեկ օրվա համար[3], իսկ կիսամյակի կեսին սուպերմոդելներն աշխատել են 15-25 հազար դոլար մեկ ցուցադրության համար։ Շատ դիզայներներ չեն ուզեցել և չեն կարողացել վճարել իրենց հոնորարները[63]։ Սուպերմոդելների աննախադեպ ժամանակաշրջանը շարունակվել է կես տասնամյակից էլ քիչ, դառնալով փայլի, գլամուրի և փառքի ժամանակաշրջան։ Բացի «սկզբնական մոդելներից», որոնք մոդելային բիզնեսում բացեցին նոր դարաշրջան, ԶԼՄ-ները օվկեանոսի երկու կողմից էլ իրենց կազմում ներառում էին նաև բեմի և ալբոմների շապիկների մոդելների եվրոպացի աստղերի խումբ, որոնցին են՝ Հայդի Քլումը[64] և Նադյա Աուերմանը[65][66], դանիացի Հելենա Քրիստենսենը[67], նիդեռլանդցի Կարեն Մյուլերը[68], ֆրանսուհիներ՝ լետիցիա Կաստան[69] և Ֆրանսիայի ապագա առաջին լեդին՝ Կառլա Բրունին[70], անդրոհիննացի շոտլանդուհի Ստելա Տեննանտը[71][72] և չեխուհի Դանիելա Պեշտովան[73] և Էվա Հերցիգովա[74]։ Ամերիկացի և կանադացի սուպերմոդելների ցանկում են՝ Ստեֆանի Սեյմուրը[66], Թայրա Բենքսը[4], Կերոլին Մերֆի[75], Էմբեր Վալետան, Շալոմ Հարլոուն[62] և Յասմին Գաուրին[76]։

2000—2010[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալիա Վոդյանովա՝ առաջին ռուս սուպերմոդելը, ում կարիերան եղել է 2000-ական թվականներին[77]։

2007 թվականին անգլիական Evening Standard թերթը հայտարարեց վերնագիր՝ «„Սուպերմոդելը մահացել“, — հաստատում է Կլաուդիա Շիֆերը»։ Համաձայն այդ հոդվածի, գերմանուհի գեղեցկուհին հայտարարել է, որ՝ «Սուպերմոդել դառնալու համար, պետք է միևնույն ժամանակ հայտնվել աշխարհի բոլոր ամսագրերի շապիկներին, որպեսզի մարդիկ ձեզ ճանաչեն․․․ Ծայրահեղ դեպքում այսօր այդքանը հնարավոր չէ, զուտ նրանով, որ գովազդային արտադրությունը գերակշռում է երաժշտության և հեռուստատեսության աստղերով․․․ Ես հիշում եմ ժամանակ, երբ ինձ անհրաժեշտ էր չորս թիկնապահ, Chanel-ի ետնաբեմից մեքենային հասնելու համար։ Այո և ոչ միայն ինձ։ Այսօր ամեն ինչ այլ կերպ է դասավորվում»[56]։

Շիֆերի կարծիքով, միայն Ժիզել Բյունդհենն է արժանի սուպերմոդելի կարգավիճակի, որովհետև «ողջ աշխարհը ճանաչում է նրա դեմքը, նրա անունը հայտնի է բոլորին, և ․․․ այսօր չկա այլ մոդել, որին մարդիկ կճանաչեն փողոցում»[56]։ Նրան հաջորդում է Նաոմի Քեփբելը՝ «Մոդելները պետք է արժանանան իրենց զգեստներին, - հայտարարել է Քեյթ Մոսը, պարզ է, որ սուպերմոդել է, բայց չեմ կարծում, որ Ժիզել Բյունդհենից հետո կհայտնվի ևս մեկը»[78]։

Ժիզելը մոդայի աշխարհում հայտնվել է 1990-ականների վերջին և իր գալուստով հայտնի է դարձրել մնացած բրազիլուհի մոդելներին, որոնք գրավեցին համաշխարհային բեմեր և ամսագրի շապիկներ։ «Հերոինային շուքի» ժամանակաշրջանն ավարտվեց[79]։ Մոդայի հեղինակավար ամսագրերը Ժիզելի լուսանկարով շապիկներով վաճառվել են վարկանշային վաճառքներով, շուտով ամերիկյան Vogue ամսագիրը հայտարարել է «սեքսուալ մոդելի վերադարձի մասին»։ Ժիզելի հետևից ձառքի հասան նաև այլ վրազիլուհիներ, հիմնականում Ադրիանա Լիման[80] иև Ալեսանդրա Ամբրոսիոն[49], ովքեր միլիոնավոր դոլարներով պայմանագրեր կնքեցին ներքնազգեստի ամերիկյան՝ Victoria's Secret ապրանքանիշի հետ։ Ի տարբերություն նախորդ տասնամյակի սուպերմոդելների, նրանց չհաջողվեց, մասամբ ուժեղ արտահայտված ակցենտի պատճառով հայտնվել հեռուստատեսությունում և Հոլիվուդում[44]։ Այդ ժամանակաշրջանի ավելի հաջողակ մոդելներից էինք ամերիկուհի՝ Անժելա Լինդվալը[81][82], անգլուհի Կարեն Էլսոնը[83], կանադուհի Դարյա Վերբովան[84], ռուս Նատալյա Վոդյանովան[85], էստոնուհի Կարմեն Կասը, իտալուհի Մարիակառլա Բոսկոնոն[86],, լեհ Մալգոժատա Բելան[87][88], եթովպացի Լիա Քեբեդեն[89] նաև Victoria’s Secret-ի «Հրեշտակները»՝ Կարոլինա Կուրկովան, Միրանդա երը, Սելիտա Իբենքսը, Իզաբելիա Ֆոնտանան, Մարիսա Միլերըմ Քենդիս Սվեյնփոլը և այլք[90]։

Մի քանի սեզոն անց, «բրազիլական ներխուժմանը» փոխարինելու եկավ Արևմտյան Եվրոպայից՝ սպիտակ, կարճահասակ և վտիտ պատանիների մի խումբ։ Նրանց մեծամասնությանը չհաջողվեց նույնիսկ մոտենալ սկզբնական սուպերմոդելների հաջողություններին, նրանք շատ երիտասարդ էին, որպեսզի նկարահանվեին ֆիլմերում կամ հայտնիների հետ հանդիպելու համար։ Շատերին այդպես էլ չհաջողվեց հետաքրքրել Victoria's Secret-ին, երևի ավելի շատ նրանց շատ նիհարության պատճառով[44] ։ Լեզուների իմացության բացակայությունը և ուժեղ արտահայտված ակցենտն անխուսափելիորեն լուրջ խոչընդոտ դարձան մեդիայով տարածվող տեղեկության համար[54]։ Նոր ալիքի ավելի հաջողակ ներկայացուցիչներից էին՝ լատվիացի մոդել Ինգուանա Բութանեն[91], չեխ Հանա Սուկուպովան, նաև ռուս՝ Աննա Վյալիցանան[92] Սաշա Պիվարովան[93], Եվգենյա Վոլոդինան և Նատաշա Փոլին[90][94]։

2007 թվականի մայիսին ամերիկյան Vogue ամսագիրը շապիկի վրա տեղադրեց թոփ մոդելների «նոր բերք»։ Լիառատ «բերքի» ժամանակ «Հաջորդ համաշխարհային թոփ մոդելները․․․ մոդայի նոր 10 սուպերաստղերը» («The World’s Next Top Models… Fashion’s 10 New Superstars») վերնագրով, որոնց թվում էին՝ Դաուտցեն Քրուսը, Ագնես Դինը, Հիլարի Ռոդան, Կոկո Ռոշան, Ռաքել Ցիմերմանը, Լիլի Դոնալդսոնը, Շանել Իմանը, Սաշա Պիվարովան, Քերոլայն Տրենտինին և Ջեսիկա Սթեմը[95][96][97]։

2010-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2015 թվականի սկզբի տվյալների, համաձայն մոդայի աշխարհում հեղինակավոր models.com կայքի, նոր սուպերմոդելների շարքում էին՝ Ադրիանա Լիման, Կարա Դելևինը, Դարյա Վերբովան, Դաութզեն Կրուսը, Ջոան Սմոլսը, Քերեն Էլսոն, Կարլի Քլոսը, Քեյթ Ափթոն, Լետիցիա Կաստան, Լարա Սթոունը, Լյու Վենը, Լիա Քեբեդեն, Միրանդա Քերը և Նատալյա Վոդյանովան[77]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուպերմոդելային արտադրության» քննադատությունը ժամանակ առ ժամանակ հայտնվում է նաև մոդայի լրատվամիջոցներում, և այլ ԶԼՄ-ներում։ Որոշ քննադատներ հաստատում են, որ գեղեցկության չափանիշներին համապատասխանելու համար, թելադրված մոդայի ամսագրերի կողմից, մի խումբ խուճապահար ազջիկներ և մոդայիկ կանայք արհեստականորեն հյուծում են իրենց օրգանիզմը և արդյունքում հիվանդանում են անորեքսիայով կամ բուլեմիայով[98][99]։ Ուրիշները մեղադրում են մոդելային կարիերային ռասիզմի մեջ, հաստատելով, որ մոդելների մեծամասնությունը հիմնականում արտահայտում են գեղեցկության հյուսիսամերիկյան ստանդարտներ։ «Այսօր Մոդելների յովանավորությունը, նման է անանունն անդրոիդների, - գրում է մոդայի տեսաբան Հի Թրիբեյը New York Times ամսագրում, իր խոսքը հղելով հայտնի մոդելայի գործակալի կարծիքին, - Նրանց տեսքը չի ստեղծում հագուստի մրցակցություն։ Այժմյան կլիմայում սևամորթ մոդելներին առաջադրելն ավելի դժվար է, քան նույն մակարդակի մոդելներին, բայց սպիտակամորթ»[97][100]։ Կառլ Լագերֆելդը մերժում և իր հերթին մեղադրում է լրատվամիջոցներին «քաղկորեկտ ֆաշիզմում»[101]։

Ժամանակակից մշակույթում «սուպերմոդել» տերմինը վերջին ժամանակներում ավելի լայնորեն է օգտագործվում և ոչ հաճախ նոր մոդելների կատմամբ, որոնք անհասանելիորեն հեռու են սուպերմոդելի կարգավիճակից։ «„Սուպերմոդել“ տերմինը՝ լրատվամիջոցներն են ստեղծել, հաստատում է լԻնդա Էվանգելիստան։ Մենք ինքներս մեզ երբեք չենք սուպերմոդել չենք կոչում»[58]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The 20 Richest Women In Entertainment/Forbes.
  2. 2,0 2,1 Gisele Bündchen — Forbes, Forbes.com. Проверено 14 июля 2011.
  3. 3,0 3,1 Foltz, Kim (1992 թ․ մայիսի 24). «All About Cover Girls; The Look That Sells Is Both Girl-Next-Door and Celebrity». The New York Times (անգլերեն). New York. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  4. 4,0 4,1 Bonin, Liane (13 ноября 2008). «Model Citizens» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 12 июля 2011-ին.
  5. Patrick, Kate (21 мая 2005). «New Model Army» (անգլերեն). The Scotsman. Վերցված է 12 июля 2011-ին.
  6. «Модель». Ozon.ru. 2005. Վերցված է 12 июля 2011-ին.
  7. Matthews, Clyde. «So you want to be a model!». Halcyon House, Carden City, N.Y, 1948. Second Printing. ASIN B000K7U8AU. Проверено 13 июля 2011.
  8. 8,0 8,1 BarryPopik.com Supermodel July 25, 2004
  9. Curtis, Charlotte (21 марта 1967). «Twiggy: She's Harlow, and the Boy Next Door» (անգլերեն). The New York Times. Վերցված է 12 июля 2011-ին.
  10. Cokal, Susann. «Supermodels», St. James Encyclopedia of Popular Culture. 1999. Michigan. Gale Group.
  11. «Supermodels». Amazon.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.
  12. Vogue cover scan. September 1, 1975 edition. Archived from Ebay.co.uk. Subheadline says, «New York’s new supermodel, Margaux Hemingway»
  13. 13,0 13,1 Dickinson, Janice. Instinct Magazine: Janice Dickinson Archived from original link. 2006-06-01. InstinctMagazine.com Retrieved 2011-07-15.
  14. Ranck, Rosemary (1997 թ․ փետրվարի 9). «The First Supermodel» (անգլերեն). The New York Times. Վերցված է 12 июля 2011-ին.
  15. «Christian Dior: Lisa Fonssagrives lives». China Daily (անգլերեն). 2008 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 12 июля 2011-ին.
  16. Singh, Anita (2008 թ․ նոյեմբերի 13). «Photographs of Angelina Jolie, Kate Moss and Britney Spears for sale at Christie's». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  17. Cheesman, Chris (2007 թ․ հոկտեմբերի 19). «Pictures: Original stills from JFK assassination revealed». Amateur Photographer (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 12 июля 2011-ին.
  18. Johnson, Geoffrey (2010 թ․ մարտ). «On the life and work of photographer Beatrice Tonnesen» (անգլերեն). Chicagomag.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 12 июля 2011-ին.
  19. «Archetypal supermodel was more than a face». The Australian (անգլերեն). 2008 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 14 июля 2011-ին.
  20. «World's first supermodel dies» (անգլերեն). Metro.co.uk. 2008 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 12 июля 2011-ին.
  21. Bumpus, Jessica (2008 թ․ հուլիսի 14). «Dorian Leigh Remembered». Vogue (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 15 июля 2011-ին.
  22. Busch, Charles (1995 թ․ հունվարի 24). «He's Every Woman». Advocate Magazine (անգլերեն). էջ p.60. Վերցված է 12 июля 2011-ին. {{cite web}}: |page= has extra text (օգնություն)
  23. Magee, Antonia (2009 թ․ հոկտեմբերի 28). «Model Jean Shrimpton recollects the stir she caused on Victoria Derby Day in 1965». Herald Sun (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 12 июля 2011-ին.
  24. Susan Cohen, Christine Cosgrove (2009). «Normal at Any Cost: Tall Girls, Short Boys, and the Medical Industry's Quest to Manipulate Height». Tarcher (անգլերեն). ISBN 1585426830. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.
  25. «Jean Shrimpton In Melbourne». Milesago.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  26. Vallely, Paul (2005 թ․ սեպտեմբերի 10). «Gia: The tragic tale of the world's first supermodel». The Independent (անգլերեն). London. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
  27. Carolin, Louise. «Gia - the tragedy of a lesbian supermodel». Diva Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  28. Curtis, Bryan (2005 թ․ փետրվարի 16). «The Sports Illustrated Swimsuit Issue: An intellectual history». Slate.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  29. Fonseca, Nicholas (2001 թ․ հունիսի 29). «Entertainment Weekly: ''Papa's Little Girl''». Ew.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  30. Barron, James (1995 թ․ սեպտեմբերի 24). «SIGNOFF; Maybe Late-Night Success Is About The Smile». The New York Times. Վերցված է 15 июля, 2011-ին.
  31. Lauren Hutton, IMDB Проверено 17 июля 2011
  32. LAUREN HUTTON: THE WILD ONE, Harper's Bazaar (13 January 2011) Проверено 17 июля 2011
  33. Iman: Supermodel and Beauty Innovator Արխիվացված 2010-02-16 Wayback Machine, Teenvogue.com
  34. «Michelle Obama not a 'great beauty', says model Iman». The Telegraph. 2009 թ․ մայիսի 15. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  35. Wilson, Eric (3 августа 2009). «Naomi Sims, 61, Pioneering Cover Girl, Is Dead». The New York Times (անգլերեն). New York. Վերցված է 15 июля 2011-ին.
  36. Madden, Lance (8 февраляя 2013). «Kate Upton on the Cover of Sports Illustrated Swimsuit Issue for Second Consecutive Year». Forbes (անգլերեն). New York. Վերցված է 13 мая 2013-ին.
  37. 37,0 37,1 «Linda Evangelista». YOU.com.au. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 15 июля, 2011-ին.
  38. Наоми Кэмпбелл обвинила шоколадную империю в расизме, Правда.Ру (30 мая 2011) Проверено 17 июля 2011
  39. «Gaultier Tackles 51-Year-Old Model Inès de la Fressange on His Runway». New York Magazine (անգլերեն). New York. 2009 թ․ հունվարի 29. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  40. 40,0 40,1 40,2 Justine Elias (1998 թ․ հունվարի 25). «A Chic Heroine, but Not a Pretty Story». The New York Times. Վերցված է Июль 14, 2011-ին.
  41. Kuczynski, Alex (8 апреля 2007). «In Her Fashion». The New York Times (անգլերեն). New York. Վերցված է 16 июля 2011-ին.
  42. 42,0 42,1 Skow, John (1981 թ․ փետրվարի 9). «Modeling the '80s Look: The Faces and Fees are Fabulous» (անգլերեն). Time. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 18 июля 2011-ին.
  43. «Эль Макферсон: место под солнцем». Glamour. 10 января 2008. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 13 июля 2011-ին.
  44. 44,0 44,1 44,2 44,3 «The World's Top-Earning Models-Forbes Magazine» (անգլերեն). Forbes.com. 2007 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
  45. «Christie Brinkley's biography in the New York Times». New York Times. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  46. 46,0 46,1 46,2 46,3 1980s: Fashion: Supermodels bookrags.com. Retrieved July 14, 2011.
  47. 1980s: Fashion: Supermodels bookrags.com. Retrieved July 15, 2011.
  48. «Blanket cover for bride Schiffer». BBC. 2002 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  49. 49,0 49,1 Алессандра Амбросио, Tatler (9 января 2011) Проверено 17 июля 2011
  50. «Линда Евангелиста». Cosmopolitan. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  51. «Phillips de Pury & Company announces the Highlights From Its London Photographs Sale» (անգլերեն). Phillips de Pury & Company. Վերցված է 18 июля 2011-ին.(չաշխատող հղում)
  52. «Vogue Memories» (անգլերեն). Vogue. Վերցված է 13 июля 2011-ին.(չաշխատող հղում)
  53. 53,0 53,1 Wilson, Alex (2003 թ․ ապրիլի 7). «We Three Queens» (անգլերեն). New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 16 июля 2011-ին.
  54. 54,0 54,1 54,2 54,3 54,4 The Fall of the Supermodel Արխիվացված 2009-05-05 Wayback Machine Time. Retrieved July 13, 2011
  55. Saner, Ermine (2009 թ․ հունվարի 15). «The Forgotten Supermodel». The Gaurdian UK: page 12, G2 section. {{cite journal}}: |pages= has extra text (օգնություն); Unknown parameter |month= ignored (օգնություն)
  56. 56,0 56,1 56,2 «The supermodel is dead, says Claudia Schiffer». Evening Standard. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 15 Июля, 2011-ին.
  57. «Supermodel's life in the spotlight». BBC News. 2002 թ․ մարտի 27. Վերցված է 14 июля 2011-ին.
  58. 58,0 58,1 58,2 Kuczynski, Alex (3 августа 2009). «Trading on Hollywood Magic; Celebrities Push Models Off Women's Magazine Covers». The New York Times (անգլերեն). New York. Վերցված է 17 июля 2011-ին.
  59. «Naomi Campbell Interview – The Face, Tyra, the '90s & Tough Love» (անգլերեն). Realstylenetwork.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 15 февраля 2013-ին.
  60. Leisa, Barnett. «Русская революция Версаче». Italynews.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  61. «Gianfranco Ferre выбрал Джулию Робертс». News.rin.ru. 2005 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 15 июля 2011-ին.
  62. 62,0 62,1 Gross, Michael (1996 թ․ ապրիլի 21). «Supermodels: Hot as Ever Or on Ice?;... but Fashion May Be Fed Up». The New York Times (անգլերեն). New York. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  63. 63,0 63,1 White, Constance (10 октября 1996). «Dry Eyes for Ferre, Boos for Lagerfeld». The New York Times (անգլերեն). New York. Վերցված է 15 июля 2011-ին.
  64. Supermodel by Heidi Klum randomhouse.com. Retrieved July 22, 2007.
  65. Немецкая супермодель о любви к мужскому стилю, женственным платьям и лондонскому шопингу Արխիվացված 2011-05-16 Wayback Machine, Harper's Bazaar (Июнь 2010) Проверено 17 июля 2011.
  66. 66,0 66,1 Menkes, Suzy (2008 թ․ դեկտեմբերի 2). «In Milan: Avedon's work for Versace». The New York Times. New York. Վերցված է 15 июля 2011-ին.
  67. Helena Christensen: on supermodels and posing nude at 40 Արխիվացված 2010-08-02 Wayback Machine, The Daily Telegraph (29 ноября 2009) Проверено 17 июля 2011.
  68. Супермодель Карен Мюльдер пыталась покончить жизнь самоубийством Newsinfo.ru
  69. «Laetitia Casta - SUPERMODEL» (անգլերեն). Newfaces.com. 1978 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
  70. Vivienne, Walt (17 декабря 2007). «Sarkozy and the Supermodel». Time (անգլերեն). New York. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  71. «Время для него». Harper's Bazaar. Май 2006. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  72. «Stella Tennant» (անգլերեն). Vogue. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 13 июля 2011-ին.
  73. «Daniela Pestova» (անգլերեն). New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 16 июля 2011-ին.
  74. Supermodel Eva Herzigova writes for Vogue Արխիվացված 2011-06-03 Wayback Machine, Paris Match (27 мая 2009) Проверено 17 июля 2011.
  75. «10 самых высокооплачиваемых супермоделей мира». TimeOut. 18-24 января 2010. Վերցված է 13 июля 2011-ին.
  76. White, Constance (8 апреля 1997). «Modeling: Whose Problem?». The New York Times (անգլերեն). New York. Վերցված է 15 июля 2011-ին.
  77. 77,0 77,1 New Supers — models.com
  78. «Наоми Кэмпбелл против слова «супермодель»». Glamour. 22 июля 2008. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 13 июля 2011-ին.
  79. Gisele Bündchen. «Celebrity Central: Gisele Bundchen biography». People.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  80. «Звезда Victoria's Secret Адриана Лима стала мамой». Glamour. 19 ноября 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 13 июля 2011-ին.
  81. Payne, Mike. «Angela Lindvall Heats Up H&M» (անգլերեն). Stylecrave. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 16 июля 2011-ին.
  82. «Angela Lindvall» (անգլերեն). New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 16 июля 2011-ին.
  83. «Карен Элсон». Vogue.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 13 июля 2011-ին.
  84. «Как цветок в оранжерее». Vogue.ru. 16 июня 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 13 июля 2011-ին.
  85. «Весенний марафон Водяновой». Vogue.ru. 9 марта 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 13 июля 2011-ին.
  86. «Мариякарла Босконо». Vogue.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  87. «Malgosia Bela». Models.com. Վերցված է 13 июля 2011-ին.
  88. «Malgosia Bela» (անգլերեն). New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 16 июля 2011-ին.
  89. «ЛИЯ КЕБЕДЕ – НОВОЕ ЛИЦО L'OREAL PARI». Elle.ru. 22 июня 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 13 июля 2011-ին.
  90. 90,0 90,1 Юрьева, Дарья (2005 թ․ ապրիլի 29). «Славянки не прощаются». Российская газета. Վերցված է 15 июля 2011-ին.
  91. «Inguna Butane». New York Magazine (անգլերեն). New York. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  92. Barracato, Joseph (8 августа 2010). «Model behavior» (անգլերեն). New York Post. Վերցված է 13 июля 2011-ին.
  93. «Саша Пивоварова». Vogue.ru. 7 июня 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 20 июля 2011-ին.
  94. «Natasha Poly» (անգլերեն). Models.com. Վերցված է 13 июля 2011-ին.
  95. «Vogue Diaries: Hit Girls». World News. Վերցված է 20 июля 2011-ին.
  96. Vogue U.S. Май 2007. Проверено 16 июля 2011.
  97. 97,0 97,1 Jones, LaMont (2007 թ․ ապրիլի 23). «Black and beautiful: African-American women haven't had an easy time in the fashion world». Pittsburgh Post-Gazette (անգլերեն). Pittsburgh. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 20 июля 2011-ին.
  98. «Скончалась боровшаяся с анорексией модель». Лента.ру. 30 декабря 2010. Վերցված է 12 июля 2011-ին.
  99. Hari, Johann (16 сентября 2009). «Johann Hari: The fashion industry imposes a cruel burden on women» (անգլերեն). The Independent. Վերցված է 12 июля 2011-ին.
  100. Trebay, Guy (22 октября 2007). «On fashion runways, racial diversity is out» (անգլերեն). The New York Times. Վերցված է 12 июля 2011-ին.
  101. Nussbaum, Emily (18 февраля 2007). «The Incredible Shrinking Model». New York Magazine (անգլերեն). New York. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]