Թեյլոր Սվիֆթ
Թեյլոր Էլիսոն Սվիֆթ (անգլ.՝ Taylor Alison Swift, դեկտեմբերի 13, 1989[1], West Reading, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի։
Ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում 10 Գրեմմի, 23 Ամերիկյան երաժշտական մրցանակ և 23 Billboard Music Award։ 2011 թվականի հունիսին նա և Քերրի Անդերվուդը միակ քանթրի ոճի կատարողներն էին ովքեր ընդգրկվեցին «Rolling Stone» ամսագրի «Queens of Pop» ցանկում։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում Թեյլորը վաճառել է 50 միլիոն ալբոմի և 150 միլիոն սինգլի օրինակներ ամբողջ աշխարհում։
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեյլորը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 13-ին Փենսիլվանիա նահանգում։ Անդրեա և Սքոթ Սվիֆթների ընտանիքում նա առաջին երեխան էր։ 10 տարեկանում Թեյլորը արդեն նվագում էր կիթառ և սկսեց գրել իր առաջին երգերը, որից հետո մասնակցեց մի շարք մրցույթների և փառատոնների։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյլորի կարիերան սկսվեց 2006 թվականի օգոստոսին, երբ թողարկեց իր դեբյուտային՝ «Tim McGraw» սինգլը[2]։ Նույն թվականի հոկտեմբերի 24-ին լույս տեսավ նրա առաջին ալբոմը, որը կոչվեց հենց նրա անունով՝ «Taylor Swift»[3]։
2007 թվականի հոկտեմբերի 16-ին լույս տեսավ «Sounds of the Season։ The Taylor Swift Holiday Collection» ձայնասկավառակը, որին հաջորդեց 2008 թվականին թողարկված «Beautiful Eyes» մինի ալբոմը[4][5]։ 2008-ին Գրեմմի մրցանակաբաշխությունում Թեյլորը նոմինացվել էր «Լավագույն նոր կատարող» անվանակարգում, սակայն այն բաժին հասավ Էմի Ուայնհաուսին[6]։ Նույն թվականի նոյեմբերի 11-ին թողարկվեց «Fearless» կոչվող նրա հաջորդ ստուդիական ալբոմը[7], որը զբաղեցրեց առաջին հորիզոնականը Billboard 200 ցանկում։ Ալբոմը իր թողարկման առաջին շաբաթում վաճառվեց 592.000 օրինակով[8]։
2009 թվականին «You Belong With Me» երգի տեսահոլովակի համար նա ստացավ «Կնոջ լավագույն տեսահոլովակ» մրցանակը MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությունում[9]։ 2010 թվականի հունվարի 6-ին People Choice Awards մրցանակաբաշխությունում Թեյլորը ստացավ «Տարվա երգչուհի» մրցանակը, իսկ հաջորդ տարի Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունում հաղթեց «Տարվա լավագույն կատարող» անվանակարգում։
52-րդ Գրեմմի մրցանակաբաշխությունում նա ստացավ «Լավագույն քանթրի երգչուհի», «Լավագույն քանթրի երգ» մրցանակները «White Horse» սինգլի համար և «Տարվա ալբոմ», «Լավագույն քանթրի ալբոմ» մրցանակները «Fearless» ալբոմի համար[10][11]։ 54-րդ Գրեմմիում նա նորից նոմինացվել էր «Լավագույն քանթրի ալբոմ» անվանակարգում, սակայն չհաղթեց այն, փոխարենը հաղթեց «Լավագույն քանթրի երգ» և «Լավագույն քանթրի տեսահոլովակ» անվանակարգերը «Mean» երգի համար, և նաև ստացավ «Լավագույն քանթրի երգչուհի» մրցանակը[12]։ Հաջորդ տարի նույն մրցանակաբաշխությունում Թեյլորը հաղթեց «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում[13]։
2010 թվականի հոկտեմբերին լույս տեսավ երրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվեց «Speak Now»[14]։ Ալբոմը Billboard 200 ցանկում զբաղեցրեց առաջին հորիզոնականը և մեկ շաբաթում վաճառվեց 1 047 000 օրինակով[15]։
2011-ին և 2012-ին Թեյլորը սկսեց իր համերգային շրջագայությունները ամբողջ աշխարհում։ Նա ունեցավ 7 համերգ Ասիայում, տասներկու համերգ Եվրոպայում, 80 համերգ Հյուսիսային Ամերիկայում և տասներկու համերգ Ավստրալիայում[16]։ Իր շրջագայություններին մասնակցեց ավելի քան 1,6 միլիոն երկրպագու և ամբողջ շրջագայությունների արդյունքում Թեյլորը վաստակեց 123 միլիոն դոլար[16]։ 2011-ին նա և Քերրի Անդերվուդը միակ քանթրի ոճի կատարողներն էին ովքեր ընդգրկվեցին «Rolling Stone» ամսագրի «Queens of Pop» ցանկում։
Երգչուհու չորրորդ ստուդիական ալբոմը որը կոչվեց «Red», թողարկվեց 2012 թվականի հոկտեմբերի 22-ին[17]։ Ամերիկայում ալբոմի թողարկման առաջին շաբաթում այն վաճառվեց 1,2 միլիոն օրինակով[18]։
2013 թվականի օգոստոսին Թեյլորը իր «I Knew You Were Trouble» երգի համար ստացավ «Կնոջ լավագույն տեսահոլովակ» մրցանակը MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն 2013-ում[19]։ Նույն տարվա նոյեմբերի 24-ին նա ստացավ 3 մրցանակ Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունում[20]։ Թեյլորը իր թվով հինգերորդ ստուդիական ալբոմը, որը անվանված է «1989», թողարկել է 2014 թվականի հոկտեմբերի 27-ին[21]։ Ալբոմի «Shake It Off», «Blank Space» և «Bad Blood» երգերը միջազգային տարբեր հիթ շքերթներում զբաղեցրել են առաջին հորիզոնականները, այդ թվում նաև Billboard Hot 100-ում[22]։ 2016 թվականի փետրվարին երգչուհին ստացավ 2 մրցանակ Գրեմմի մրցանակաբաշխությունում[23]։
2017 թվականին, Սվիֆթը թողարկեց իր 6րդ ալբոմը, որն կոչեց «Reputation»։
2019 թվականի ամառը Նա թողարկեց իր Lover (ալբոմ, Թեյլոր Սվիֆթ) ալբոմը։
2020 թվականի Հուլիսին Սվիֆթը թողարկեց «անակնկալ» ալբոմ, որը ի դեպ իր ամենահաջողվածներց էր։ Իր 8րդ ալբոմը կոչվում է Folklore։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականից սկսել է հանդիպել Jonas Brothers խմբի անդամ Ջո Ջոնասի հետ։ 2012 թվականի սեպտեմբեր ամսից հարաբերություններ է ունեցել Քոնոր Քենեդիի հետ։ 2012 թվականից սկսել է հանդիպել One Direction խմբի անդամ Հարրի Սթայլսի հետ, սակայն նրանք բաժանվել են 2013-ի հունվարին։ 2015 թվականից երգչուհին հանդիպում էր շոտլանդացի դիջեյ/երգիչ Քելվին Հարիսի հետ, սակայն 2016 թվականի մայիսին նրանք բաժանվեցին[24]։ 2017 թվականին երգչուհին սկսեց հանդիպել դերասան Ջո Ալվինի հետ։ Կան նաև խոսակցություններ, որ նրանք նշանված են։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006 - «Taylor Swift»
- 2008 - "Fearless"
- 2010 - «Speak Now»
- 2012 - «Red»
- 2014 - «1989»
- 2017 - «Reputation»
- 2019 - Lover (ալբոմ, Թեյլոր Սվիֆթ)
- 2020 - Folklore
Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fearless Tour (2009–10)
- Speak Now World Tour (2011–12)
- The Red Tour (2013–14)
- The 1989 World Tour (2015)
- Taylor Swift's Reputation Stadium Tour (2018)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=tayloralisonswiftt
- ↑ Willman Chris (փետրվարի 5, 2008)։ «Taylor Swift's Road to Fame»։ Entertainment Weekly։ էջ 3։ Վերցված է ապրիլի 22, 2012
- ↑ A Young Outsider's Life Turned Inside Out By Jon Caramanica, Նյու Յորք Թայմս dated September 5, 2008.
- ↑ «Taylor Swift owns top of country chart»։ Country Standard Time։ Վերցված է դեկտեմբերի 26, 2008
- ↑ «Wal-Mart "Eyes" New Taylor Swift Project»։ Great American Country։ Արխիվացված է օրիգինալից մարտի 16, 2015-ին։ Վերցված է հուլիսի 24, 2008
- ↑ «Amy Winehouse Wins Best New Artist, Kanye West Pays Tribute to Mom – Grammy Awards 2008, Grammy Awards»։ People։ հոկտեմբերի 2, 2008։ Վերցված է մայիսի 21, 2012
- ↑ Rosen Jody (նոյեմբերի 13, 2008)։ «Albums Reviews – Fearless»։ Rolling Stone։ Վերցված է մայիսի 15, 2012
- ↑ «Taylor Swift's Fearless Makes History With No 1 Debut on Billboard's Top 200 All-Genre Album Sales Chart»։ Great American Country։ նոյեմբերի 20, 2008։ Արխիվացված է օրիգինալից մարտի 16, 2015-ին։ Վերցված է դեկտեմբերի 24, 2008
- ↑ «Kanye calls Taylor Swift after 'View' appearance»։ Associated Press/MSNBC։ սեպտեմբերի 15, 2009։ Վերցված է սեպտեմբերի 16, 2009
- ↑ Gilbert Calvin (դեկտեմբերի 3, 2009)։ «Taylor Swift Nets Eight Grammy Nominations»։ CMT։ Վերցված է փետրվարի 13, 2012
- ↑ Kreps Daniel (փետրվարի 1, 2010)։ «Beyonce, Taylor Swift Dominate 2010 Grammy Awards»։ Rolling Stone։ Վերցված է փետրվարի 13, 2012
- ↑ Wyland Sarah (փետրվարի 12, 2012)։ «Taylor Swift Takes Home Two GRAMMYs at Tribute-Filled Show»։ Great American Country։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 6, 2015-ին։ Վերցված է փետրվարի 13, 2012
- ↑ Kim Wook (2013-02-11)։ «Grammys 2013: The Complete List of Winners»։ Time։ Վերցված է 2015-11-21
- ↑ Caramanica Jon (հոկտեմբերի 20, 2010)։ «Taylor Swift, Angry on 'Speak Now' – The New York Times»։ The New York Times։ Վերցված է հոկտեմբերի 23, 2010
- ↑ Grein Paul (հունիսի 1, 2011)։ «Week Ending May 29, 2011. Albums: Gaga Goes On Sale»։ Yahoo! Music։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 21, 2013-ին։ Վերցված է դեկտեմբերի 18, 2011
- ↑ 16,0 16,1 Allen Bob (մարտի 29, 2012)։ «Hot Tours: Taylor Swift, George Strait, Cirque Du Soleil»։ Billboard։ Վերցված է մայիսի 10, 2012
- ↑ Willman Chris (հունիսի 13, 2012)։ «Scott Borchetta on Taylor, Tim, Martina, the Band Perry ... and the Personalized Machinery of Big Machine»։ Yahoo! Music։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 2, 2012-ին։ Վերցված է հուլիսի 1, 2012
- ↑ «Taylor Swift's 'Red' Sells 1.21 Million; Biggest Sales Week for an Album Since 2002»։ Billboard։ սեպտեմբերի 14, 2009։ Վերցված է նոյեմբերի 7, 2012
- ↑ «VMAs: The 2013 Winner's List»։ Entertainment Weekly։ օգոստոսի 25, 2013։ Վերցված է օգոստոսի 25, 2013
- ↑ Payne Chris (նոյեմբերի 23, 2014)։ «Taylor Swift Wins Dick Clark Award of Excellence at 2014, Presented by Diana Ross»։ Billboard։ Վերցված է ապրիլի 11, 2015
- ↑ Mansfield Brian (օգոստոսի 18, 2014)։ «Taylor Swift debuts 'Shake It Off,' reveals '1989' album»։ USA Today։ Վերցված է հոկտեմբերի 25, 2014
- ↑ Gary Trust (մայիսի 27, 2015)։ «Taylor Swift's 'Bad Blood' Blasts to No. 1 on Hot 100»։ Billboard։ Վերցված է 2015-11-22
- ↑ «Grammys 2016 Winners: The Complete List»
- ↑ «Taylor Swift and Calvin Harris Split After 15 Months Together»։ People
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թեյլոր Սվիֆթ կատեգորիայում։ |
|
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեցցո-սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Ամերիկացի ռոք երգչուհիներ
- Փոփ երգչուհիներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- NME Awards մրցանակի դափնեկիրներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ֆեմինիստ երաժիշտներ
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ
- RCA Records-ի արտիստներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Brit Awards մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի փոփ երգիչներ