Jonas Brothers

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Jonas Brothers
The Jonas Brothers perform at the Kids Inaugural.jpg
Ժանրերփոփ ռոք
Գործունեություն2005 - 2013
ԼեյբլHollywood?, Fascination Records?, Columbia Records, Universal Music Group և Walt Disney Records
Կայքjonasbrothers.com

«Jonas Brothers», ամերիկյան փոփ ռոք խումբ, որը կազմված է երաժիշտ և դերասան 3 եղբայրներից՝ Քևին Ջոնասից, Ջո Ջոնասից և Նիք Ջոնասից[1][2][3]: Խումբը թողարկել է չորս ալբոմ՝ «It’s About Time» (2006), «Jonas Brothers» (2007), «A Little Bit Longer» (2008) և «Lines, Vines, and Trying Times» (2009): 2013 թվականին պլանավորվում էր թողարկել հինգերորդ ալբոմը՝ «V»։ Ալբոմում ներառվեցին համերգից ձայնագրություններ և 5 ստուդիական երգ:

Եղբայրները նկարահանվել են «Disney Channel»-ի սերիալներում և ֆիլմերում, ինչպիսիք են «JONAS» սերալը և դրա շարունակությունը՝ «Jonas L.A», ինչպես նաև «Disney» հեռուստաալիքի օրիգինալ ֆիլմերում՝ «Քեմփ Ռոք: Երաժշտական արձակուրդներ» և «Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ»:

2008 թվականին խումբը առաջադրվել է Գրեմմի 51-րդ մրցանակաբաշխության «Լավագույն նոր խումբ» անվանակարգում: Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Jonas Brothers» խումբը ճանաչվել է որպես «Տարվա հայտնություն» և երկու անգամ հաղթող ճանաչվել «Nickelodeon»«Kids' Choice Awards» մրցանակաբաշխության «Լավագույն երաժշտական խումբ» անվանակարգում (2008 և 2009)[4]: 2011 թվականին խումբը ստացել է «Bravo OTTO» մրցանակ՝ որպես տարվա լավագույն խումբ, իսկ 2012 թվականին՝ նույն անվանակարգում՝ «The Shorty Awards» մրցանակ[5]:

Խումբն ամբողջ աշխարհում վաճառել է շուրջ 17 միլիոն ալբոմ[6][7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացում և առաջին ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը սկսել է իր գործունեությունը որպես Նիքոլաս Ջոնասի սոլո նախագիծ: Երբ Նիքը 6 տարեկան էր, վարսավիրանոցում իր ելույթի ժամանակ նրան նկատեց մի գործակալ: 7 տարեկանում Նիքը սկսեց ելույթ ունենալ Բրոդվեյում: Մինչև 2004 թվականը ելույթ է ունեցել մի քանի բեմադրություններում, այդ թվում՝ «A Christmas Carol» (2000 թվականին), «Annie Get Your Gun» (2001 թվականին), «Beauty and the Beast» (2002 թվականին), «Les Misérables» (2003 թվականին) և «Երաժշտության հնչյուններ»:

«Jonas Brothers»-ը ելույթը, 2008 թվականին

2002 թվականին Նիքը գրեց «Joy To The World (A Christmas Prayer)» երգը։ «INO Records» ձայնագրման լեյբլը Քրիստոնեական ռադիոյում թողարկեց այն, որտեղ երգը դարձավ բավականին հայտնի։ Շուտով Նիքը պայմանագիր կնքեց «Columbia Records»-ի հետ և թողարկեց «Dear God» երգը։ Դեբյուտային ալբոմը պետք է թողարկվեր երկրորդ սինգլից հետո, սակայն հետաձգվեց և ավելի ուշ թողարկվեց սահմանափակ տպաքանակով։ Սոլո ալբոմի համար Նիքը իր եղբայրների՝ Ջոյի և Քևինի հետ ձայնագրեց մի քանի երգ։

«Jonas Brothers»-ը «Burnin' Up Tour» համերգային շրջագայության ելույթի ժամանակ

2005 թվականին «Columbia Records»-ի նոր նախագահը՝ Սթիվ Գրինբերգը, ունկնդրեց Նիքի ալբոմը։ Նիքը եղբայրների հետ կատարեց «Please Be Mine» երգը, որից հետո նրանց առաջարկվեց որպես խումբ ներկայանալու պայմանագիր[8]։ «Columbia Records»-ի հետ պայմանագիր կնքելուց հետո եղբայրները որոշեցին իրենց խումբն անվանել «Sons of Jonas», բայց ավելի ուշ վերանվանեցին «Jonas Brothers»[9][10]:

2005 թվականին «Jonas Brothers»-ը մասնակցեց շրջագայությունների այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Քելլի Քլարկսոնը, Ջորջ Մայքլը, «Backstreet Boys»-ը, «The Click Five»-ը՝ իրենց ելույթներով հայտարարելով նրանց համերգների բացումը[11]։ Տարվա վերջին շրջագայությունն անցկացրին «Aly & AJ» և «The Cheetah Girls» խմբերի հետ[12]։ 2006 թվականի սկզբին նրանք բացեցին «the Veronicas» խմբի համերգները։ «It’s About Time» ալբոմի ձայնագրության համար եղբայրները աշխատել են պրոդյուսերներ Ադամ Շլեզինգերի («Fountains Of Wayne»), Մայքլ Մանջինիի (Ջոս Սթոուն), Դեզմոնդ Չայլդի («Աերոսմիթ», «Bon Jovi», «Slayer»), Բիլլի Մանի («Destiny’s Child», Ջեսսիկա Սիմփսոն) և Սթիվ Գրինբերգի (Ջոս Սթոուն, «Hanson») հետ: Ալբոմը պետք է թողարկվեր 2006 թվականի փետրվարին, բայց մի քանի անգամ հետաձգվեց։

«Jonas Brothers»-ի առաջին սինգլը՝ «Mandy»-ն, թողարկվեց 2005 թվականի դեկտեմբերի 27-ին։ Հաջորդ տարվա փետրվարին թողարկվեց մյուս երգը՝ «Time For Me to Fly»-ը՝ որպես «Ծովակն» ֆիլմի սաունդթրեք։ 2006 թվականի ձմռանն ու գարնանը խումբը մեկնել է շրջագայությունների «Aly & AJ» քույրերի հետ։

«It’s About Time» ալբոմը թողարկվել է 2006 թվականի օգոստոսի 8-ին սահմանափակ տպաքանակով՝ 50 000 օրինակ[13]։ Քանի որ «Sony» ընկերությունը շահագրգռված չէր խմբի առաջխաղացմամբ, եղբայրները մտածում էին լեյբլից հեռացման մասին։ Վերջնական որոշումը կայացվեց 2007 թվականի սկզբին։

2007[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի փետրվարին խումբը պայմանագիր կնքեց «Hollywood Records»-ի հետ և հունիսի 16-ին սկսեց իր ամառային շրջագայությունը Ամերիկայի քաղաքներում[14]:

«Jonas Brothers»-ը «Kids' Choice Awards» մրցանակաբաշխության ելույթի ժամանակ, 2009

Նոր ալբոմի առաջին սինգլը՝ «Hold On», թողարկվեց 2007 թվականի գարնանը: Նրանց համանուն «Jonas Brothers» ալբոմը թողարկվեց 2007 թվականի օգոստոսի 7-ին[15]: Առաջին շաբաթում այն զբաղեցրեց «Billboard 200» շքերթի հինգերորդ հորիզոնականը: Ալբոմի պրեմիերայից հետո անմիջապես թողարկվեց երկրորդ սինգլը՝ «SOS»: Այդ ժամանակվանից ի վեր՝ խումբը սկսեց ակտիվորեն տարածել իր ալբոմը: Օգոստոսի 17-ին նրանք մասնակցեցին «Դիսնեյ» հեռուստաալիքի «Հանա Մոնտանա» հեռուստասերիալի սերիաներից մեկի նկարահանումներին, որը կոչվում էր «Me and Mr. Jonas and Mr. Jonas and Mr. Jonas»: Միաժամանակ ձայնագրեցին համատեղ երգ Մայլի Սայրուսի հետ՝ «We Got the Party»[16]: Նոյեմբերի 18-ին խումբն իր «SOS» երգով ելույթ ունեցավ «American Music Awards»-ի ժամանակ:

2007 թվականի հոկտեմբերի 18-ին մեկնարկեց «Jonas Brothers»-ի և Մայլի Սայրուսի համատեղ շրջագայությունը, որը բաղկացած էր 54 համերգից։ Այդ ընթացքում եղբայրները նկարահանվեցին «Հանա Մոնտանա և Մայլի Սայրուս. Համերգային շրջագայություն «Երկու կյանք» համերգային ֆիլմում, որտեղ կատարեցին երեք երգ: Շրջագայությունն ավարտվեց 2008 թվականի հունվարի 9-ին Նյու Յորքում: Նրանց մեծ հաջողության արդյունքում «Դիսնեյ» ընկերությունը սկսեց «Քեմփ Ռոք. Երաժշտական արձակուրդներ» ֆիլմի և «JONAS» սերիալի նկարահանումները։ Դրանք թողարկվեցին 2008 թվականի ամռանը, իսկ խումբը մեկնեց իր առաջին շրջագայությանը՝ «When You Look Me in the Eyes Tour»:

2008[խմբագրել | խմբագրել կոդը]

«Jonas Brothers»-ը 2008 թվականին համերգին

«Jonas Brothers»-ը ձայնագրեց իր երրորդ ալբոմը՝ «A Little Bit Longer», որի թողարկումից մեկ ամիս առաջ խումբը մեկնեց ևս մեկ շրջագայության՝ «Burnin' Up Tour»։ Այդ ընթացքում նկարահանվեց «Jonas Brothers: The 3D Concert Experience» համերգային ֆիլմը[17]։ 2008 թվականի օգոստոսի 12-ին՝ Նյու Յորքում երեք անընդմեջ համերգից հետո, Թայմս Սքվեր հրապարակում կայացավ ալբոմի շնորհանդեսը։ Նոր ալբոմի առաջին սինգլը՝ «Burnin' Up»-ը, դարձավ այդ պահին խմբի ամենահայտնի երգը։ Երգի պրեմիերան կայացավ 2008 թվականի հունիսի 19-ին, իսկ տեսահոլովակինը՝ հաջորդ օրը «Disney Channel» հեռուստաալիքով՝ «Քեմփ Ռոք. Երաժշտական արձակուրդեր» ֆիլմի պրեմիերայից հետո:

2008 թվականի օգոստոսի 12-ին թողարկվեց երրորդ ստուդիական ալբոմը՝ «A Little Bit Longer»-ը[18]:

Նույն տարում խումբն առաջադրվեց Գրեմմի 51-րդ մրցանակաբաշխության «Լավագույն նոր խումբ» անվանակարգում, իսկ Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Jonas Brothers»-ը ճանաչվեց «Տարվա հայտնություն»։

2009[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին եղբայրներն ավարտեցին իրենց չորրորդ ալբոմի՝ «Lines, Vines and Trying Times»-ի ձայնագրությունը և հունիսի 16-ին թողարկեցին այն[19]: Նիք Ջոնասը «Billboard»-ին պատմել է.

Aquote1.png Մենք փորձում ենք երաժշտության մասին հնարավորինս շատ բան իմանալ և շարունակում ենք աճել»։ Aquote2.png

2009 թվականի մարտի 11-ին խումբը նաև հայտարարեց, որ այդ տարվա կեսերին պատրաստվում է մեկնել համաշխարհային շրջագայության: Ալբոմի թողարկումից 7 օր առաջ նրանք ներկայացրին «Send It On» սինգլը, որը մեկ ամիս անց կատարեցին Սելենա Գոմեսի, Մայլի Սայրուսի և Դեմի Լովատոյի հետ «Disney’s Friends for Change»-ի համար[20]:

2010[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին նրանք նկարահանվեցին «Քեմփ Ռոք 2: Վերջին համերգ» ֆիլմում և «JONAS» սերիալի շարունակությունում՝ «Jonas L.A.»[21]։

2011[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին երկու եղբայրներն արդեն ունեին սոլո ալբոմներ: Նիքի սոլո ալբոմը կոչվում էր «Who I Am»։ Այն ձայնագրել է «The Administration» խմբի հետ: Միջնեկ եղբոր՝ Ջոյի սոլո ալբոմը կոչվում էր «Fastlife»:

2011 թվականին խումբը ստացավ «Bravo OTTO» մրցանակը՝ որպես տարվա լավագույն խումբ:

2012[խմբագրել | խմբագրել կոդը]

«Jonas Brothers»-ը «Camp Rock 2: The Final Concert» խմբի հետ համերգի ժամանակ, 2010

Եղբայրները որոշ ժամանակով ընդմիջում վերցրին․ յուրաքանչյուրը զբաղված էր իր գործերով:

2012 թվականի սկզբից նրանք նոր ալբոմի ձայնագրման ուղղությամբ քայլեր ձեռնարկեցին։ Այն ձայնագրվեց Նիքի տնային ստուդիայում, քանի որ խումբը լքել էր «Hollywood Recors»-ը և ստեղծել իր սեփական լեյբլը՝ «Jonas Enterprises»[22]:

2012 թվականի օգոստոսին թողարկվեց «Married to Jonas» սերիալը, որտեղ պատմվում է Քևին Ջոնասի և նրա կնոջ՝ Դանիելի համատեղ կյանքի մասին: Շոուի երկրորդ եթերաշրջանը մեկնարկեց 2013 թվականի ապրիլի 21-ին[23]:

Երեք ամսվա ընդմիջումից հետո եղբայրները կրկին միավորվեցին և բեմ դուրս եկան նոր երգերով: 2012 թվականի հոկտեմբերի 11-ին ուղևորվեցին «Promo Tour 2012/2013» շրջագայության, որը սկսվեց Նյու Յորքում՝ Ռադիո սիթի մյուզիք հոլում։ Այս շրջագայության շրջանակներում նոյեմբերի 6-ին և 8-ին նրանք հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում[24]:

2013[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի 20-ին կարճ ընդմիջումից հետո «Jonas Brothers»-ը շարունակեց իր համերգաշարը Հարավային և Լատինական Ամերիկայում: Ապրիլի 2-ին Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում խումբը հանդես եկավ նոր սինգլով՝ «Pom Roms», որը, նրանց խոսքերով, տարբերվում էր իրենց նախկին երգերից[25]: Ապրիլի 3-ին սինգլը թողարկվեց նաև այլ վայրերում: Երգը զբաղեցնում էր Լատինական Ամերիկայի «iTunes» շքերթի առաջին հորիզոնականը, իսկ մյուս երկրների «iTunes» շքերթում նույնպես գտնվում էր բարձր դիրքերում:

Խմբի հաջորդ սինգլը՝ «First Time»-ը (առաջիկա ալբոմի թվով երկրորդը), թողարկվեց հունիսի 25-ին[26]: Որոշ երկրներում, ինչպես՝ Ռուսաստան, Իսպանիա, սինգլի թողարկումը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 23-ը։ Մեծ Բրիտանիայում «First Time» սինգլի թողարկումը հետաձգվեց անորոշ ժամանակով: Հավանաբար այդ պատճառով Մեծ Բրիտանիայում այն ներկայացվեց արդեն նոր՝ թվով հինգերորդ ալբոմում: Այն ստացավ «V» անվանումը: Ալբոմն այդպես էլ չթողարկվեց, սակայն որոշ երկրպագուներ, ի նշան նվիրվածության, ստացան 5 նոր երգ և 10 վերամշակված համերգային տարբերակ[27]:

2013 թվականի հոկտեմբերի 30-ին «Jonas Brothers» խումբը հայտարարեց համատեղ ելույթների դադարեցման մասին[28]:

2019[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 28-ին խումբը հայտարարեց իրենց վերադարձի մասին։

Խմբի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քևին Ջոնաս[խմբագրել | խմբագրել կոդը]

«Jonas Brothers» և Դեմի Լովատո

Ջո Ջոնաս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոզեֆ Ադամ Ջոնաս (անգլ.՝ Joseph Adam «Joe» Jonas), կեղծանունը՝ DJ. Danger, (ծնվել է 1989 թվականի օգոստոսի 15-ին), հիմնական վոկալ, դահիրա, հարվածային երաժշտական գործիքներ, կիթառ հետևյալ երգերում՝ «Please Be Mine», «A Little Bit Longer» և «Love Is On It’s Way», «Jonas L.A.»-ի բոլոր երգերում, և ստեղնաշարային գործիքներ՝ «Year 3000» և «Hold on» երգերում: Ընդհանուր առմամբ, Ջոն երբեք չի մտածել երգիչ դառնալու մասին․ նա ցանկանում էր դառնալ կատակերգական դերասան և աշխատել «All That» շոուում:

Նիք Ջոնաս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիքոլաս Ջերրի Ջոնաս (անգլ.՝ Nicholas Jerry «Nick» Jonas), կեղծանունը՝ Mr. President, (ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 16-ին), էլեկտրակիթառ (հիմնականում՝ Gibson SG), վոկալ, հարվածային գործիքներ «Heart And Soul», «Australia», «Can’t Have You», «Sorry», «Video Girl» և Դեմի Լովատոյի գրած «On the Line» երգերում, դաշնամուր՝ «Heart And Soul», «When You Look Me in the Eyes», «A Little Bit Longer», «Love Is On Its Way» և «Fly With Me» երգերում, և ստեղնաշարային գործիքներ՝ «First Time» երգում: Խմբի կրտսեր անդամն է:

Խմբի երկրորդական անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Թեյլոր - կիթառ
  • Գրեգ Հարբովսկի - բաս-կիթառ
  • Ջեք Լոլես - հարվածային գործիքներ
  • Ռայըն Լեսթմեն - սինթեզատոր
  • Մարկուս Կինսկի - ստեղնաշարային գործիքներ
  • Փերիս Հարբովսկի - բեք-վոկալ, կիթառ և դահիրա
  • Մեգան Մուլլիս - բեք-վոկալ, ջութակ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում
US
Billboard 200
Վաճառքն ԱՄՆ-ում
Թողարկման ամսաթիվ
«It’s About Time» 91 62 000 2006 թվականի օգոստոսի 1
«Jonas Brothers» 5 1 820 000 2007 թվականի օգոստոսի 1
«A Little Bit Longer» 1 1 520 000 2008 թվականի օգոստոսի 10
«Lines, Vines and Trying Times» 1 445 000 2009 թվականի հունիսի 10

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի
Անվանում
Ալբոմ
2005 «Mandy» «It’s About Time»
2006 «Poor Unfortunate Souls» «The Little Mermaid» (հատուկ թողարկում)
«American Dragon Theme Song» Սինգլ
2007 «Year 3000» «Jonas Brothers»
«Kids of the Future» «Meet the Robinsons»
«I Wanna Be Like You» «DisneyMania 5»
«Hold On» «Jonas Brothers»
«SOS»
2008 «When You Look Me in the Eyes»
«Burnin' Up» «A Little Bit Longer»
«Lovebug»
2009 «Tonight»
«Love Is On Its Way» «Jonas Brothers: The 3D Concert Experience»
«BB Good»
«Paranoid» «Lines, Vines and Trying Times»
«Fly With Me»
«Keep It Real»
«Send It On» «Disney’s Friends for Change»
«Bounce» Սինգլ
«We Got To Work This Out» «JONAS»
2010 «Make A Wave» «Disney’s Friends for Change»
2013 «Pom Poms» Սինգլ
«First Time» Սինգլ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ս «Հանա Մոնտանա» «Hannah Montana» Խաղում են իրենք իրենց
2007 ս «Jonas Brothers: Հավատա երազանքին» «Jonas Brothers: Living the Dream» Խաղում են իրենք իրենց
2008 ֆ «Քեմփ Ռոք: Երաժշտական արձակուրդներ» «Camp Rock» Connect Three
2009 ֆ «Jonas Brothers համերգ» «Jonas Brothers: The 3D Concert Experience» Խաղում են իրենք իրենց
2009 ս «ՋՈՆԱՍ» «JONAS» Խաղում են իրենք իրենց
2009 ֆ «Գիշերը թանգարանում 2» «Night at the Museum: Battle of the Smithsonian» Կուպիդոններ
2010 ս «Ջոնաս Լ.Ա.» «Jonas L.A.» Խաղում են իրենք իրենց
2010 ֆ «Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ» «Camp Rock 2: The Final Jam» Connect Three
2012 ս «Ամուսնանալով Ջոնասի հետ» «Married to Jonas» Խաղում են իրենք իրենց

Համերգային ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում
Ալբոմ
Շրջագայության սկիզբ Շրջագայության ավարտ
«When You Look Me in the Eyes Tour» «Jonas Brothers»
«It’s About Time»
2008 թվականի հունվարի 31 2008 թվականի մարտի 22
«Burnin' Up Tour» «A Little Bit Longer» 2008 թվականի հուլիսի 4 2009 թվականի մարտի 22
«Jonas Brothers World Tour 2009» «Lines, Vines and Trying Times» 2009 թվականի մայիսի 18 2009 թվականի դեկտեմբերի 13
«Jonas Brothers Live in Concert World Tour 2010» «Lines, Vines and Trying Times»
«Jonas L.A.»
«Camp Rock 2: The Final Jam»
2010 թվականի օգոստոսի 7 2010 թվականի նոյեմբերի 18
«Jonas Brothers Promo Tour 2012/2013» Հին նյութ՝ ավելացված նոր երգերով 2012 թվականի հոկտեմբերի 11 2012 թվականի նոյեմբերի 8

«Jonas Brothers» համերգ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Jonas Brothers համերգ» (անգլ.՝ Jonas Brothers: The 3D Concert Experience), ամերիկյան «Walt Disney Pictures» ընկերության և «Jonas Brothers» խմբի համերգային ֆիլմն է։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ի, Կանադայի և Պուերտո Ռիկոյի կինոթատրոններում կայացել է 2009 թվականի փետրվարի 27-ին, մնացած երկրներում պրեմիերան կայացել է ավելի ուշ։ Համերգում հատվածներ են եղել 2008 թվականի հուլիսի 13-ին և 14-ին Անահայմում տեղի ունեցած շոուից, որոնք ընդգրկված էին «Burnin' Up Tour» համերգային շրջագայության ծրագրում։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել «Jonas Brothers» խումբը, Դեմի Լովատոն, Թեյլոր Սվիֆթը և Ռոբերտ «Բիգ Ռոբ» Ֆեգանսը։

«Jonas Brothers», 2009

Երգեր «Jonas Brothers» համերգային ֆիլմից[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tonight»
  2. «That’s Just the Way We Roll»
  3. «Hold On»
  4. «BB Good»
  5. «Goodnight and Goodbye»
  6. «Video Girl»
  7. «Gotta Find You»
  8. "This Is Me (Camp Rock song) (Դեմի Լովատոյի հետ)
  9. «Play My Music»
  10. «Hello Beautiful»
  11. «Still in Love with You»
  12. «Pushin' Me Away»
  13. «Should’ve Said No» (Թեյլոր Սվիֆթի հետ)
  14. «A little bit a longer»
  15. «Լove bug»
  16. «Լive to party»
  17. «SOS»
  18. «Burnin' Up» (Ռոբերտ «Բիգ Բոբ» Ֆեգանսի հետ)
  19. «Shelf»

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jonas Brothers – Biography»։ Billboard.com։ Վերցված է March 27, 2013 
  2. Monger James Christopher։ «((( Jonas Brothers > Overview )))»։ AllMusic։ Վերցված է October 22, 2009 
  3. Barnes Brooks (2009-05-24)։ «Jonas Brothers Are Starting to Feel the Heat»։ Nytimes.com։ Վերցված է July 30, 2011 
  4. «Архивированная копия»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-01-ին։ Վերցված է 2012-03-27   — The Best Band in Social Media 2012 (անգլ.)
  5. «Jonas Brothers Leave Disney's Hollywood Records»։ Billboard։ 1999-10-10։ Վերցված է November 15, 2008 
  6. «Jonas Brothers Break Up...With Record Label»։ E! Magazine։ 1999-10-10։ Վերցված է November 15, 2008 
  7. Jones Kim։ «Jonas Brothers – It's About Time»։ About.com։ Վերցված է August 22, 2008 
  8. «The Boy Choir & Soloist Directory: Nicholas Jonas»։ Boysoloist.com։ Վերցված է 2011-04-04 
  9. «The New Boy Bands»։ MTV։ 2006-03-09։ Արխիվացված օրիգինալից-ից November 28, 2014-ին։ Վերցված է 2011-04-04 
  10. Moss Corey (April 6, 2006)։ «More Blink-182 Than Hanson, It's Time For The Jonas Brothers»։ MTV։ Վերցված է August 21, 2008 
  11. «American Dragon: Jake Long episode guide»։ TV.com։ Վերցված է August 29, 2008 
  12. [1] (չաշխատող հղում)
  13. «The Jonas Brothers Sign Record Deal With Disney's Hollywood Records» (Press release)։ Hollywood Records։ 8 February 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-02-13-ին։ Վերցված է September 1, 2008 
  14. «Jonas Brothers – Jonas Brothers»։ Billboard։ Արխիվացված օրիգինալից-ից August 4, 2008-ին։ Վերցված է August 21, 2008 
  15. «Disney Channel Medianet»։ Disney Channel Medianet։ Արխիվացված օրիգինալից-ից February 5, 2012-ին։ Վերցված է July 30, 2011 
  16. «iTunes Store»։ Phobos.apple.com։ Վերցված է July 30, 2011 
  17. «Jonas brothers return from their UK Trip: Photos»։ News.sawf.org։ Արխիվացված օրիգինալից-ից May 26, 2009-ին։ Վերցված է July 30, 2011 
  18. Graff Gary (2009-03-18)։ «Jonas Brothers' Fourth Album Due June 15»։ Billboard։ Վերցված է April 18, 2009 
  19. «What's on TV Monday night»։ New York Daily News։ August 10, 2009։ Վերցված է August 10, 2009 
  20. «Joe Jonas Photo – The Jonas Brothers in Toronto»։ Celebuzz։ Վերցված է February 24, 2010 
  21. Willis Jackie (2012-03-06)։ «Jonas Brothers Reunion! Nick & Joe Jonas Make Music Together (VIDEO)»։ Celebuzz։ Վերցված է January 3, 2013 
  22. Michaels Wendy (2012-10-03)։ «Jonas Brothers New Song: Listen to 'Meet You In Paris' on Cambio»։ Cambio.com։ Վերցված է January 3, 2013 
  23. «The Jonas Brothers Announce They’ll Reunite For ONE Concert!»։ RyanSeacrest.com։ August 17, 2012։ Վերցված է August 28, 2012 
  24. «iTunes – Music – Pom Poms – Single by Jonas Brothers»։ itunes.apple.com։ 2013-04-02։ Վերցված է August 22, 2013 
  25. «Twitter / JonasBrothers: #JBFirstTime is almost here»։ Twitter.com։ Վերցված է August 22, 2013 
  26. «Nick Jonas Opens Up About The Jonas Brothers Break Up, Promises To Be At Chicago's B96 Pepsi Jingle Bash In December « Chicago's B96 – 96.3 FM»։ Արխիվացված օրիգինալից-ից January 29, 2016-ին։ Վերցված է October 24, 2014 
  27. «Irish Independent – 'We're closing a chapter' – American group The Jonas Brothers split»։ Independent.ie։ Վերցված է October 24, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]