Գիբսոն Լես Պոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1959 թվականի «Գիբսոն Լես Պոլ» մոդել

«Գիբսոն Լես Պոլ» (անգլ.՝ Gibson Les Paul), էլեկտրական կիթառի ապրանքանիշ։ Առաջին անգամ թողարկվել է «Gibson Guitar Corporation» ընկերության կողմից, 1952 թվականին։ Համարվում է աշխարհում ամենահայտնի էլեկտրական կիթառներից մեկը, դասվում է Ֆենդեռ Ստրատոկաստեռի և Տելետաստեռր շարքին։

Ստեղծվել է Լես Պոլի և Թեդ Մակքարթիի կողմից 1950 թվականին։ Գրիֆը մարմնին ոչ թե ձգած է պտուտակներով այլ սոսնձած է։ Այն աշխարհում առաջին ամբողջական կիթառն է։ Ունի 2 համբակեր, 3 ռեժիմ։

Նպատակահարմար է նվագել բոլոր երաժշտական ժանրերում, բայց ավելի հաճախ՝ ռոք, ծանր ռոք և մետալ, ինչպես նաև բլյուզի համար։ Համեմատած այլ էլեկտրական կիթառների, Գիբսոն Լես Պոլի մարմինը բավականին հաստ է, ինչի շնորհիվ ունի նաև ակուստիկ հատկություններ և ծանր է։ Ներկվում է հիմնականում դասական «արևայրուք» գույնով։ Այժմ կան նաև բազմապիսի գունավորումներ։ Մարմինը պատրաստվում է կարմիր և թխկիի փայտերից՝ 2 շերտով, գրիֆը հիմնականում թխկիի, վրադիրը սև փայտից։

Ունի բազմաթիվ մոդիֆիկացիաներ, որոնցից 1961 թվականին առանձնացավ «Էս-Ջի» (SG) մոդելը, այն ունի նույն էլեկտրոնիկ հատկությունները, տարբերվում է գույնով, գրիֆի երկարությամբ (2 լադ ավելի) և ունի 2 ճյուղ (Լես Պոլի մոտ այն մեկն է)։

Օգտագործվում է այնպիսի կիթառահարների կողմից ինչպիսիք են Ջիմմի Փեյջը («Լեդ Զեպպելին»), Ջեյմս Հեյթֆիլդը և Քըրք Համեթը («Մետալիկա»), Սլեշը և Զաք Ուայլդը, իսկ «Էս-Ջին»՝ Թոնի Այոմիի («Բլեք Սաբաթ») և Անգուս Յանգի («AC/DC») կողմից։