Metallica

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մետալիկաից)
Metallica
Metallica at The O2 Arena London 2008.jpg
Metallica logo.png
Հիմնական տվյալներ
Երկիր Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրեր հևի մետալ, Թրեշ մետալ
Գործունեություն 1981–ներկա
Լեյբլ Elektra, Vertigo, Megaforce, Warner Bros.
Կայք metallica.com
Անդամներ
Ջեյմս Հեթֆիլդ
Լարս Ուլրիխ
Քիրք Համեթ
Ռոբերտ Տրոոխիլիո
Նախկին անդամներ
Ռոն ՄքԳավնի
Դեյվ Մասթեյն
Քլիֆ Բյորտոն
Ջեյսոն Նյուսթեդ

Metallica (մը-թա-լլիքա)-ն ամերիկյան ծանր մետալ խումբ է՝ կազմավորված Լոս Անջելեսում: Այն կազմավորվել է 1981 թվականին, երբ վոկալիստ, կիթառահար Ջեյմս Հեթֆիլդն արձագանքում է հարվածային գործիքներ նվագող Լարս Ուլրիխի տեղական թերթերից մեկում տված հայտարարությանը: Խմբի ներկայիս կազմում ընդգրկված են նշված երկու հիմնադիր անդամները, գլխավոր կիթառահար Քիրք Հեմմեթը և բաս կիթառահար Ռոբերտ Թրուհիլոն: Նախկինում խմբում նվագել են նաև կիթառահար Դեիվ Մասթեինը, բասսիստներ Ռոն ՄըքԳովնին, Քլիֆ Բյորթնը և Ջեյսոն Նյուսթեդը:

Խմբի ստեղծած երաժշտության գործիքավորումը, արագ տեմպն ու ագրեսիվությունը նրանց տեղավորել են թրեշ մետալի հիմնադիր «մեծ քառյակի» մեջ, Slayer-ի, Megadeth-ի և Anthrax-ի կողքին։ Metallica-ն վաստակել է աճող երկրպագուների բանակ ստորգետնյա երաժշտական համայնքում և արժանացել է քննադատների հավանությանը իր առաջին չորս ալբոմներով, նրանց երրորդ ալբոմը` Master of Puppets-ը համարվում է ամենից ազդեցիկ և ծանր թրեշ մետալ ալբոմներից մեկը: Metallica-ի հինգերորդ, համանուն ալբոմը` Metallica(1991)-ն պարունակելով համեմատաբար ավելի մելոդիկ երգեր ունեցավ կոմերցիոն հաջողություն և զգալիորեն մեծացրեց խմբի լսարանը: Ալբոմը դարձավ նաև իրենց առաջին ալբոմը որը զբաղեցրեց առաջին հորիզոնական Բիլբորդ 200-ում: Այդ հաջողությունը նրանք ունեցան նաև հաջորդող չորս ստուդիո ալբոմներում: 2000 թվականին խումբը միացավ Նեփսթերի դեմ դատական գործ բացած արտիստներին:Նեփսթերը կիսվում էր խմբի հեղինակային պաշտպանված նյութերով առանց խմբի հետ որևէ համաձայնության: Գործը հաջողություն ունեցավ, իսկ Նեփսթերը դարձավ վճարիր-օգտագործիր ծառայություն: St. Anger(2003) ալբոմը դժկամությամբ ընդունվեց հանրության կողմից, նրանում բացակում էին կիթառի սոլո հատվածները, հարվածային գործիքների ձայնը որակյալ չէր: Միաժամանակ լույս տեսած Some Kind of Monster դոկումենտալ ֆիլմում պատկերված էր ալբոմի ձայնագրության ընթացքում խմբում տիրող լարված մթնոլորտը: 2008-ին հրատարակված Death Magnetic ալբոմով խումբը վերադարձավ իր արմատական ոճին, իսկ 2009-ին այն արժանացավ Rock and Roll Hall of Fame-ի:

Metallica-ի ալբոմները վաճառվել են ընդհանուր 100 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում, ինչը դարձնում է նրան կոմերցիոն ամենահաջող մետալ կոլեկտիվներից մեկը։ 2011 թ․-ին ամենամեծ մետալ ամսագրերից մեկը՝ «Kerrang!»-ը հունիսjան համարում Metallica-ն ճանաչել է վերջին 30 տարվա լավագույն մետալ խումբ։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ (1981-1983)[խմբագրել | խմբագրել կոդը]

Metallica-ն կազմավորվել է Լոս-Անջելեսում 1981 թ․-ի հոկտեմբերի 15-ին կիթառահար և վոկալիստ Ջեյմս Հեթֆիլդի և թմբկահար Լարս Ուրլիխի կողմից, երբ նրանք տեղադրեցին հայտարարություն խմբի ստեղծման մասին «The Recycler» հրատարակությունում։ Սակայն, ինչպես հետո բացահայտվեց Ռոն ՄըքԳովնիի հարցազրույցից «So What!» ամսագրին, Ջեյմսին և Լարսին ծանոթացրել էր նրանց, ընդհանուր ընկերը՝ Խյու Տանները, ով այդ ժամանակ սոլո կիթահար էր Ռոնի և Ջեյսի խմբում, «Leather Charm» անունով։ Դուետը հրավիրեց բասիստ Ռոնին, Հեթվիլդի ծանոթին անցած խմբից, սակայն խմբի վաղ շրջաններց անընդհատ առաջանում էին պռոբլեմներ կիթառիստների հետ, դրա պատճառով արդեն սկզբից փոխվել էին ոմանք՝ Լլոյդ Գրանտը, Բռեդ Պարկերը և Ջեֆֆ Ուորները։ Metallica-ն ստացավ իր անվանումը, երբ Ռոն Կուինտանսն խնդրեց Լարսին ընտրել իր նոր ամսագրի անվանումը ամերիկյան և բրիտանական մետալ խմբերի մասին։ Կուինտանան ուներ հետևյալ տարբերակները՝ «Metallica», «Metal Mania» և «Hesse»։ Ուլրիխը հասկացավ, որ «Metallica»-ն կլինի հոյակապ խմբի անվանում և ասաց Ռոնին, որ այդ անվանումը ոչմեկին դուր չի գա։

Metallica-ի համար ոգեշնչում էր հանդիսանում Motörhead և Diamond head խմբերի երաժտությունները, նաև «Black Sabbath», «Saxon», «Thin Lizzy», «Judas Priest», «Iron Maiden», «Mercyful Fate», «Venom», և ուրիշ բրիտանական մետալ խմբերից։ Նաև Metallica-ի երաժտության վրա ազդել են փանկ-ռոք խմբեր Misfits, Zeroption, Discharge, և The Ramones։

1982 թ․-ից Ուլրիխը համոզել է Metal Blade Records-ի ստեղծողին և տիրոջը՝ Բրայան Սլեյջելին, Միացնել «Hit the Lights» երգը առաջին Metal Masscare բանաքաղության մեջ։ Լիդեր կիթառիստի որոնման մեջ հուսահատված, Լարսը տեղադրեց հայտարարություն «The Recycler» ամսագրում։ Դեյվ Մասթեյնը Հաննինգտոն Բիչից, որը այդ ժամանակ արդեն նվագում էր Panic խմբում, պատասխանեց և հանդիպեց Metallica-ի անդամների հետ լսումների համար։ Ջեյմսը և Լարսը շատ տպավորված էին Մասթեյնի սարքավորումների և միայն նրա մարզանքով, որ խնդրեցին նրան միանալ խմբին լսումները դեռ չսկսված։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մետալիկան հայտնվել է մի անիմացիոն սերիալի դրվագում «The Simpsons», «The Mook, the Chef, the Wife and Her Homer»։ Այդ դրվագը մետալիստների հետ երևան է եկել սեպտեմբերին 2005 թվականին։ Ամեն ինչ սկսվեց 18-րդ շրջանի դյուցազներգական մուլտֆիլմի սեմբտեմբերի 10-ին կայացած սերիալի պրեմիերայի ժամանակ, որտեղ խումբը երգում էր «Master of Puppets»[1] երգը։
  • Խումբը նույնպես հայտնվել է Time Warp հանրահայտ ֆիլմում[2]։
  • Մետալիկայի, ինչպես նաև Բրիտնի Սպիրզի, Էմինեմի և Սելին Դիոնի ստեղծագործությունները, դասական երաժշտության և Սեզամի փողոց մանկական հեռուստասերիալի երաժշտության հետ օգտագործվելեն արևմտյան երաժշտությանը անսովոր, այն լսելը մեղք համարող, Գուանտանամոյի բանտի մուսուլման բանտարկյալներին տանջելու համար։ [3][4][5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Metallica-ի սկավառակագրությունը

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քավեր-ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա կազմը
Նախկին մասնակիցներ
Ժամանակավոր սանդղակ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեմմի։[6]

MTV Video Music Awards։

American Music Awards։

  • 1996։ Սիրելի կատարող։ Հեվի-Մետալ/Հարդ-Ռոք։ Metallica — Load
  • 1996։ Սիրելի կատարող/Հարդ-Ռոք Երգ — «Until It Sleeps»

Billboard Music Awards։

  • 1997։ Billboard Ռոք-ն-Ռոլլ տարվա արտիստ — Metallica (RIAA Diamond Award)
  • 1999։ Կատալոգ տարվա արտիստ — Metallica
  • 1999։ Կատալոգտարվա արտիստ — Metallica

Kerrang! Awards։

  • 2003։ Hall of Fame — Metallica
  • 2003։ Best International Band — Metallica
  • 2004։ Best Band on the Planet — Metallica
  • 2008։ Inspiration Award Winner — Metallica
  • 2009։ Best Album — Death Magnetic

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Металлика» в «Симпсонах»(ռուս.)
  2. Time Warp: Metallica Rocks(անգլ.)
  3. BBC article «Sesame Street breaks Iraqi POWs»։ BBC։ մայիսի 23, 2003։ Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 27–ին (անգլ.)
  4. «The Love's not mutual»։ Newsweek։ մայիսի 26, 2003։ Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 27–ին 
  5. Lenta.ru. Опубликован список «пыточных» рок- и поп-песен для узников Гуантанамо(ռուս.)
  6. «Grammy Award winners – Metallica»։ Grammy.com։ Արխիվացված օրիգինալից-ից դեկտեմբերի 9, 2007-ին։ Վերցված է դեկտեմբերի 5, 2007  (անգլ.)