Kill 'em All

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Kill 'em All
Թողարկվածհուլիսի 25, 1983
Ժանրթրեշ մետալ
Տևողություն3075 վայրկյան
Լեզուանգլերեն
ԼեյբլMegaforce Records?
ՊրոդյուսերJon Zazula?

«Kill 'Em All» (հայերեն՝ Սպանիր նրանց բոլորին), ամերիկյան Metallica հևի մետալ խմբի դեբյուտային ալբոմը։ Թողարկվել է 1983 թվականի հուլիսի 25-ին Megaforce Records լեյբլում[1]։ Սկավառակը ձայնագրվել է ընդամենը 2 շաբաթում, մայիսի 10-ից 27-ը ընկած ժամանակահատվածում։ Սկսած վաճառքի պահից այն դարձել է եռակի պլատինե։ Միայն ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 3 000 000 օրինակ։ Ալբոմի գործնական անվանումն է «Metal Up Your Ass»։

Ալբոմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե խմբի առաջին կազմը այսպիսին էր՝ Ջեյմս Հետլֆիլդ (ռիթմ-կիթառ, վոկալ), Լարս Ուլրիխ (հարվածային գործիքներ), Դեյվ Մաստեյն (Սոլո-կիթառ), Ռոն Մակգովնի (բաս-կիթառ)։ Մաստեյնի հետ լարված հարաբերությունների պատճառով խումբը լքում է Մակգոունին։ Բասիստ Կլիֆ Բյորտոնը հրավիրվում է որպես նրան փոխարինող։ Մաստեյնին աշխատանքից հեռացվում է 1983 թվականի ապրիլին ոչ ադեկվատ պահվածքի համար՝ կապված ալկոհոլի և թմրանյութերի չարաշահումներով։ Մաստեյնի հեռացումից հետո նրան փոխարինում է Կիրկ Համմեթը, որը նախկինում նվագում էր Exodus-ում։ Խումբը ընդամենը մեկ ամիս հետո արդեն անցնում է ալբոմի ձայնագրության աշխատանքներին Կիրկի հետ, որի կիթարային սոլոները մասնավորապես հիմնված էին Մաստեյնի օրիգինալ սոլոների վրա։ Մաստեյնի կողմից ստեղծվում է Megadeth խումբը, որը նույնպես հասնում է ահռելի հաջողության։

Ալբոմի անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակիցները ցանկանում էին ալբոմը անվանել Metal Up Your Ass, ինչպես և մեկ տարի առաջ լույս տեսած դեմո ձայնագրությունը, իսկ նկարի վրա պատկերել զուգարանակոնք՝ վերև հանված կափարիչով և նրա մեջից դուրս եկած դաշույնով ձեռք։ Սակայն Megaforce ընկերությունը համառում է, որ անվանումը փոփոխվի։ Դրանից հետո որոշվում է ալբոմը անվանել Kill 'Em All։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hit the Lights
  2. The Four Horsemen
  3. Motorbreath
  4. Jump in the Fire
  5. (Anesthesia) Pulling Teeth
  6. Whiplash
  7. Phantom Lord
  8. No Remorse
  9. Seek & Destroy
  10. Metal Militia

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Metallica.com/Timeline»։ 2010-03-02։ Արխիվացված օրիգինալից 2010-03-02-ին։ Վերցված է 2020-05-06