Քլիֆ Բյորթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քլիֆ Բյորթոն
Cliff Burton - by Fruggo.jpg
Burton during a concert
Ի ծնե անունClifford Lee Burton
Ծնվել է1962 փետրվարի 10
Castro Valley, California, United States
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 27, 1986(1986-09-27) (տարիքը 24)
Dörarp, Ljungby Municipality, Sweden
ԺանրերHeavy metal, thrash metal
ՄասնագիտությունMusician, songwriter
Գործիքներբաս կիթառ, կիթառ և դաշնամուր
Գործունեություն1980–1986
ԼեյբլMegaforce, Elektra
ԿրթությունCastro Valley High School?
ԱնդամակցությունՄետալիկա
ԿապվածMetallica, Agents of Misfortune, EZ-Street, Trauma
ԿայքOfficial Metallica website
Հայտնի գործիքներ
Cliff Burton Վիքիպահեստում

Քլիֆորդ Լի «Քլիֆ» (cliff-անգլ. ժայռ ) Բյորթոնը(անգլ.՝ Clifford Lee "Cliff" Burton, փետրվարի 10, 1962 թ – սեպտեմբերի 27, 1986 թ.), ամերիկացի երաժիշտ է, առավել հայտնի է որպես  Metallica  ամերիկյան թրեշ-մեթալ խմբի երկրորդ բաս-կիթառահար: Խմբի կազմում նվագել է 1982 թվականի դեկտեմբերից մինչ իր մահը՝ 1986-ի սեպտեմբեր:

Բյոթոնը միացել է Metallica-ին  1982 թվականին և նվագել է խմբի առաջին երեք ստուդիո ալբոմներում՝  Kill 'Em All, Ride the Lightning և Master of Puppets: Նա նաև համարվում է խմբի չորրորդ ՝ ...And Justice for All ստուդիո ալբոմի «To Live Is to Die» երգի հեղինակը:

1986 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Master of Puppets ալբոմին նվիրված շրջագայության ժամանակ Բյորթոնը մահացավ ավտոբուսի վթարից, երբ այն անցնում էր հարավային Շվեյցարիայի ծայրամասային Kronoberg County-ով: Հաջորդ ամիս Բյորթոնին փոխարինում է Ջեյսոն Նյուսթեդը: 2009-ի ապրիլի 4-ին՝ հետմահու նա ևս խմբի հետ միասին արժանանում է Rock and Roll Hall of Fame-ի: 2011 թվականի Rolling Stone ամսագիրի կազմակերպած ընթերցողների առցանց հարցման արդյունքում նա ընտրվել է որպես բոլոր ժամանակների իններորդ մեծագույն բաս-կիթառահար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլիֆորդ Լի Բյորթոնը ծնվել է Կալիֆորնայի Քաստրո Վելիում, Րեյ և Ջեն Բյորթոնների ընտանիքում:Նա ուներ ավագ քույր և եղբայր, Քոնին և Սքոթը, նաև զարմուհի՝ Նիքոլը: Բյորթոնը սկսեց հետաքրքրվել երաժշտությամբ, երբ հայրը նրան ծանոթացրեց դասական երաժշտությանը: Նա սկսեց հաճախել դաշնամուրի դասերի:

Պատանեկության տարիներին, Բյոթնը հետաքրքրվում է ռոքով, դասական երաժշտությամբ, և, ի վերջո, ծանր-մեթալով: Նա սկսեց նվագել բաս տասներեք տարեկանում՝ եղբոր մահից հետո: Ծնողները հիշատակում են նրա խոսքերը. «Հանուն եղբորս, ես կդառնամ լավագույն բասսիստը» [2]։ Նա պարապել է ամեն օր ավելի քան վեց ժամ (նույնիսկ Metallica-ին միանալուց հետո): Բյորթնի վրա ազդեցություն են ունեցել դասական, ջազ, ռոք, քանթրի, բլյուզ երաժշտական ոճերը[3]։

Բյորթոնը առանձնացրել է Գեդի Լիյին, Ջիզեր Բաթլերին, Սթենլի Քլարքին, Լեմի Քիլմիսթերին և Ֆիլ Լինոթին, որպես իր ոճը ձևավորող հիմանական անձիք[4]։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս Քասթրո Վելիյի ավագ դպրոցում ուսման տարիներին Բյորթոնը ստեղծեց իր առաջին խումբը՝ EZ-Street-ը: Խումբն իր անունը վերցրել էր Բեյ Էրիայի թոփլիս բարից:EZ Street-ի այլ անդամների թվում էին ապագա Faith No More խմբի կիթառահար Մեծ Ջիմ Մարթինը, նաև Faith No More-ի և Ozzy Osbourne-ի հարվածային երաժիշտ Մայք Բորդինը:  Քալիֆորնիայի, Հեյուորդի Chabot College-ի ուսանող դառնալուց հետո ևս Բյորթոնն ու Մարթինը շարունակեցին իրենց համագործակցությունը: Նրանց երկրորդ խումբը՝ Agents of Misfortune-ը 1981-ին ստացավ հնարավորություն մասնակցելու տարածքային մեծ երաժշտական մրցույթի:  Նրանց ելույթը տեսաձայնագրվում է և տեսահոլովակում արդեն իսկ սկսում է աչքի ընկնել Բյորթոնի նվագի և երաժշտության ոճը: Տեսահոլովակում նաև երևում է, թե ինչպես է Բյորթոնը նվագում հատվածներ երկու երգից, որոնք ապագայում ներկայացվում են Մեթալիքայի երգացանկում, նրա հեղինակային բաս-սոլոն՝ «(Anesthesia), Pulling Teeth» և «For Whom the Bell Tolls»-ի քրոմատիկ սկիզբը: 1982-ին Բյորթոնը առաջին անգամ միացավ խոշար ճանաչում ունեցող խմբի՝ Trauma-ին և ձայնագրեց  «Such as Shame» գործը խմբի երկորոդ՝ Metal Massacre հավաքածույի ձայնագրության ժամանակ

1982-ին խումբը մեկնում է Լոս Էնջելես Whisky a Go Go-ում ելույթ ունենալու: Ներկաների թվում են լինում Ջեյմս Հեթֆիլդ-ը և Լարս Ուլրիխը, նախորդ տարում կազմավորված Metallica խմբի անդամները: Երաժիշտները փնտրում էին բաս կիթառահարի, ով կփոխարիներ խումբը լքած Րոն Մք Գովնիյին: Նրանց հիացնում է Բյորթոնի նվագը: Նրանք խնդրում են Բյորթոնին միանալ իրենց խմբին, Բյորթոնը համարելով, որ Trauma-ն «սկսում է մի փոքր կոմերցիոն դառնալ»,  համաձայնում է, պայմանով, որ խումբը Լոս Էնջելեսից տեղափոխվի իր հայերենի Սան Ֆրանսիսքո: Մեթալիքայի Բյորթոնին կազմում ընդգրկելու մեծ ցանկությունը ստիպում է անդամներին համաձայնել ընդունել Բյորթոնի առաջարկը և նրանք տեղափոխվում են Սան Ֆրանսիսքոյի ծովածոցում գտնվող Էլ Սիրիթո քաղաք:

Բյորթոնի Մեթալիքայի կազմում առաջին ձայնագրությունը Megaforce-ի դեմո տարբերակն էր:No Life 'til Leather դեմո սկավառակը, որը խումբը ստեղծել էր մինչ Բյորթոնի միանալը հայտնվում է Megaforce Records-ի սեփականատեր Ջոն Զեզոլայի ձեռքերում[5]։ Խումբն արագ տեղափոխվում է Նյու Ջերսի, Օլդ Բրիջ և պայմանագիր է կնքում: Իրենց դեբյուտային ալբոմում՝  Kill 'Em All-ում, ընդգրկվում է Բյորթոնի հայտնի սոլոն՝ «(Anesthesia) - Pulling Teeth»-ը, որում ցուցադրվում է նրա բացառիկ wah-wah ոտնակի օգտագործմամբ ստեղծած էֆեկտները:

Առաջին դեբյուտային ալբոմը, մինչ Բյորթոնի միանալը, խմբի անդամները որոշել էին կոչել  Metal Up Your Ass, սակայն ձայնագրող կազմակերպությունը պնդում է փոխել անունը: Իմանալով այս մասին, Բյորթոնն ասում է. "We should just kill 'em all, man," (անգլ. Նրանց բոլորին պարզապես սպանել է պետք, եղբայր:), որն էլ խմբին տալիս է  ալբոմը  Kill 'Em All կոչելու գաղափարը: Ալբոմը 1983-ի հուլիսի 25-ին թողարկում է Megaforce Records-ը:

Խմբի երկրորդ ստուդիո ալբոմը՝ Ride the Lightning-ը ներկայացնում է խմբի մեծ աճը: Բյորթոնի երգ գրելու կարողությունները զարգանում են: Նրան են վերագրվում ալբոմի ութ երգերից վեցի հեղինակությունը: Նրա յուրօրինակ նվագը ներկայացվում է «For Whom the Bell Tolls»-ի քրոմատիկ ինտրոյում և  «The Call of Ktulu»-ի լիդ-բասում:

Ride the Lightning-ը մեծ ուշադրության է արժանացնում խմբին խոշոր ձայնագրող կազմակերպությունների կողմից: Մեթալլիքան պայմանագիր է կնքում Elektra Records-ի հետ և սկսում է իրենց երրորդ ալբոմի աշխատանքները՝ Master  of Puppets-ի, ալբոմ որը շատ քննադատներ համարում են ծանր-մեթալի հիմնաքար[6]  Ալբոմում ներկայացվում է Բյորթոնի երաժշտական տաղանդը տարբեր ուղղություններով: Մասնավորապես «Orion» գործիքային կատարումը ցուցադրում է Բյորթոնի լիդ-բաս նվագաոճը: Ալբոմը նաև պարունակում է Բյորթոնի ամենասիրել Մեթալլիքայի երգը՝ «Master of Puppets»-ը: [7] Master of Puppets-ը խմբի կոմերցիոն բեկումային ալբոմն էր, [8] ցավոք, այն կլինի վերջինը Բյորթոնի համար:

Բյորթոնի վերջին ելույթը Ստոկհոլմում էր, Շվեյցարիայում, Սոլնահալեն արենայում, 1986-ի սեպտեմբերի 26-ին, իր մահվանից մեկ օր առաջ:[9]

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշաքար վթարի վայրում, կողքին Master of Puppets-ի CD օրինակը:

Master of Puppets ալբոմին նվիրված Damage Inc. շրջագայության Եվրոպական մասի ընթացքում խմբի անդամները գանգատվում էին, որ շրջագայության ավտոբուսի անկողիններն անհարմարավետ են: Որոշելու համար, թե ով է քնելու համեմատաբար փոքր-ինչ ավելի հարմարավետ անկողնում Բյորթոնը Քիրք Հեմեթի հետ քարտերով գրազ է խաղում և հաղթում է՝ ace of spades-ով, ստանալով Քիրքի համար նախատեսված անկողինը: Սեպտեմբերի 27-ին առավոտյան ժամը յոթի սահմանում, երբ Բյորթոնը քնած էր, համաձայն վարորդի ավտոբուսը սահելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (E4, 12 մղոն(19 կմ) Լյուգբիյից հյուսիս)և շրջվել խոտի վրա Kronberg County-ում, Բյորթոնը պատուհանից դուրս է ընկնում, իսկ ավտոբուսը շրջվում է նրա վրա, դառնալով մահվան պատճառ:

Ջեյմս Հեթֆիլդը նշել է, որ նա սկզբում մտածում էր, որ ավտոբուսը «սահել» է, քանի որ վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Հեթֆիլֆը հայտարարել է, որ երկար քայլել է այդ ճանապարհներով, սակայն սառույցի ոչ մի կտոր չի գտել։ Տեղական անկախ լուսանկարիչ Լենարդ Վենբեղգը (ով հաջորդ առավոտ այցելել է դեպքի վայր), հարցազրույցում բացառել է ճանապարհի սառցեպատ լինելու հավանականությունը, քանի որ ճանապարհը եղել է չոր, ջերմաստիճանը մոտ 2 °C (36 °F). Դա հաստատել են նաև ոստիկանները, որոնք չեն հայտնաբերել սառույց: Լյունգբիի հետախույզ Աղն Փիթերսոնը տեղական թերթում տված հարցազրույցին նշել է, որ պատահարի հետքերը շատ նման են այն դեպքին, երբ վարորդը քնում է ղեկին, սակայն վարորդը դատարանում երդվում է, որ նախորդ օրը քնած է եղել և ամբողջովին սթափ վիճակում է եղել վթարի ժամանակ: Մյուս ավտոբուսի վարորդը, ով տեղափոխում էր խմբի օժանդակ անձնակազմին և գործիքները, որպես վկա հաստատել է այդ խոսքերը: Վարորդին որևէ մեղադրանք չի առաջադրվել[10]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշաքար պատահարի վայրից քիչ հեռու

Բյորթոնին դիակիզել են և մոխիրը սփռել են Maxwell Ranch-ում: Հողարկավորության ժամանակ նվագվել է «Orion» երգը: Բյորթոնի հուշաքարին գրված են «To Live Is to Die» երգի բառերից մի հատված՝ "...cannot the Kingdom of Salvation take me home": Բյորթոնի մահից որոշ ժամանակ անց, Flotsam and Jetsam-ից Ջեյսոն Նյուսթեդը դարձավ խմբի նոր բաս-կիթառահարը, մինչ 2001 թվականի իր հրաժարականը: Նյուսթեդին փոխարինեց պորդյուսեր, ստուդիո-երաժիշտ Բոբ Րոքը, իսկ նրան, Suicidal Tendencies և Ozzy Osbourne խմբերի բասսիստ Ռոբերտ Թրուհիլոն:

Metallica-ն ...And Justice for All ալբոմի «To Live Is to Die» գրել է Բյորթոնի հիշատակին նվիրելով: Երգում Ջեյսոն Նյուսթեդը վերաձայնագրել է հատվածներ, որոնց հեղինակը հենց Բյորթոնն էր[11]։ Megadeth խումբը Բյորթոնին է նվիրել «In My Darkest Hour» երգը: Համաձայն Դեյվ Մասթեյնի լսելով Բյորթոնի մահվան մասին, նա անմիջապես նստել ու գրել է երգը: Բառերը, սակայն, կապ չունեն Բյորթոնի մահվան հետ: Մասթեյնը Metallica-ի լիդ կիթաեահարն էր եղել և այդ օրերին Բյորթոնին մտերիմ ընկեր էր եղել[12]։

2006-ի հոկտեմբերի 3-ին, Շվեյցարիայում, պատահարի վայրից քիչ հեռու տեղադրվեց հուշաքար:

Թրաշ մեթալ խումբ Anthrax-ը իրենց Among the Living ալբոմը և Metal Church-ը իրենց The Dark ալբոմը նվիրել են Բյորթոնին:

2009-ի ապրիլի 4-ին, Բյորթոնը ետմահու արժանացավ Rock and Roll Hall of Fame-ի, խմբի մնացած անդամների հետ միասին՝ Ջեյմս Հեթֆիլդի, Լարս Ուլրիխի և Քիրիք Հեմմեթի: Ապագա բասիստներ Ջեյսոն Նյուսթեդը և Ռոբերթ Թրուհիլոն նույնպես առաջադրվեցին: Արարողության ժամանակ ներկայացավ Բյորթոնի հայրը՝ Րեյ Բյորթոնը, նա կիսեց բեմը խմբի անդամների հետ և նշեց, որ Քլիֆի մայրն իրականում Metallica-ի ամենամեծ երկրպագուն էր:

Ջոուլ Մք Այվերի կողմից գրվածTo Live Is to Die: The Life and Death of Metallica's Cliff Burton կենսագրականը հրապարակեց Jawbone Press-ը 2009-ի հունիսին: Գրքի համար նախաբան տրամադրել է Հեմմեթը[13]։

2013-ի սեպտեմբերի 27-ին թողարկվեց Metallica-ի Through the Never ֆիլմը: Ֆիլմում հերոսին՝ Trip-ին հանձնարարվում է մի պայուսակ հասցնել համերգի դահլիճ, և քանի դեռ նա ուշանում է դժբախտ դեպքեր են տեղի ունենում ու բազմաթիվ տեխնիկական խնդիրներ են առաջանում: Ֆիլմի ավարտին հերոսին հաջողվում է պայուսակը տեղ հասցնել, նա նստում է դատարկ դահլիճում պայուսակը թողնելով բեմում, իսկ խմբի անդամները նվագում են «Orion»-ը: Այդ պայուսակն իրականում էլ պատկանել է Քլիֆ Բյորթոնին իր վերջին շրջագայության ժամանակ:

2016-ի նոյեմբերի 18-ին թողարկվեց խմբի 'Hardwired to Self Destruct' ալբոմը: Ալբոմում ներկայացված են մի քանի նոր լայվ կատարումներ՝ ձայնագրված Բերքլիյում, Քալիֆորնիայի լեգենդար Rasputin Music ձայնագրման խանութում: 2016-ի ապրիլի 16-ին նշել էին Record Store Day-ը: Այդ ընթացքում «Fade to Black» երգն էր նվագվել և Ջեյմս Հեթֆիլֆը երգը նվիրեց Քլիֆ Բյորթոնին: Երգի ընթացքում Հեթֆիլթը բղավում է 'Can you hear us Cliff?'(Մեզ լսու՞մ ես, Քլի՛ֆ)[14]։

Երաժշտական գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Discography[խմբագրել | խմբագրել կոդը]

Metallica[խմբագրել | խմբագրել կոդը]

Studio albums

Video

  • Cliff 'em All (1987)

Demos

  • No Life 'til Leather (1982) (credited but does not play)
  • Megaforce (1983)
  • Ride the Lightning (1983)
  • Master of Puppets (1985)

Compilations

  • Garage Inc. (1998) (Featured on "Am I Evil?" & "Blitzkrieg" only)

Trauma[խմբագրել | խմբագրել կոդը]

Compilations

  • Metal Massacre Vol.II (1982)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rolling Stone Readers Pick the Top Ten Bassists of All Time»։ Rolling Stone։ March 31, 2011։ Վերցված է June 8, 2013 
  2. O., Harald։ «Interview link»։ Allmetallica.com։ Վերցված է December 9, 2007 
  3. Ellefson, David (February 2005)։ «The King of Metal Bass»։ Bass Player Magazine։ Վերցված է April 26, 2007 
  4. «A rare interview with Metallica's legendary bassist»։ Artistwd.com 
  5. «Metallica History Part 1»։ Metallica։ Վերցված է April 26, 2007 
  6. ։
  7. Cliff Burton R.I.P. Interview Error in webarchive template: Check |url= value. Empty.
  8. Metallica > Charts & Awards > Billboard Albums.
  9. metal-george's Cliff Burton Page Error in webarchive template: Check |url= value. Empty.
  10.  
  11. , ISBN 1-906002-24-X։
  12. «Dave Mustaine: Countdown to Extinction»։ Guitar World։ Վերցված է November 27, 2010 
  13. «BLABBERMOUTH.NET – METALLICA Guitarist Provides Foreword To First-Ever CLIFF BURTON Biography»։ Roadrunnerrecords.com։ Վերցված է December 30, 2009 
  14. http://www.blabbermouth.net/news/watch-metallica-perform-live-at-berkeleys-rasputin-music/#zhELLDKMG0tHKDf1.99

External links[խմբագրել | խմբագրել կոդը]