Ջեսսիկա Սիմփսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեսսիկա Սիմփսոն
Jessica Simpson Joining Forces with the Rockies April 2011 (cropped).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունJessica Simpson
Ի ծնե անունՋեսսիկա Էն Սիմփսոն
Ծնվել էհուլիսի 30, 1980
Աբիլին, Տեխաս
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրերփոփ, դենս փոփ, քանթրի, R&B, պարային երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն1999 - այժմ
Լեյբլ

Columbia (1999-2004)

Sony BMG (2004)

Epic (2006-2010)

Primary Wave, EMI (2010)
ԿրթությունJ. J. Pearce High School?
ԱմուսինEric Johnson?
Կայքjessicasimpson.com
Jessica Simpson Վիքիպահեստում

Ջեսսիկա Էն Սիմփսոն (անգլ.՝ Jessica Ann Simpson, հուլիսի 10, 1980, Աբիլին, Տեխաս, ԱՄՆ), ամերիկյան երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի և դիզայներ։ Նրա մեծ հաջողությունները սկսվել են 1999 թվականին։ Ջեսսիկան թողարկել է յոթ ստուդիական ալբոմ, նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում, ֆիլմերում, գովազդներում, ստեղծել է իր անձնական կոսմետիկայի, կոշիկների և պայուսակների ցանցը կանանց համար։ Նա ակտիվորեն ներգրավված է բարեգործական աշխատանքի մեջ։ 2005 թվականին նա հրապարակեց իր անձնական նորաձևության հավաքածուն՝ The Jessica Simpson Collection:

Սիմփսոնի յոթ հիթեր հայտնվել են Billboard Top 40-ում, երեք ոսկե և երկու մուլտիպլատինե ստուդիական ալբմներ, որոնցից 4-ը ամերիկյան Billboard 200 լավագույն տասնյակում են հայտնվել։ Ամբողջ աշխարհում վաճառվել են Ջեսսիկայի ալբմների ավելի քան 20 միլիոն պատճեն։ Սիմփսոնը իր ամուսնու՝ Նիկ Լաշի հետ նկարահանվել է «Երիտասարդներ։ Նիկ և Ջեսսիկա» ռեալիթի շոուում, MTV ալիքում։ 2008 թվականին նա թողարկել է Do You Know ալբոմը, որը դարձել է իր կարիերայի առաջին ալբոմը քանթրի ոճում։

2005 թվականից Սիմփսոնը սկսել է նկարահանվել լիամետրաժ ֆիլմերում։

2010 թվականի առաջին կեսին նա հրապարակել է իր երկրորդ ռեալիթի շոուն «Ջեսսիկա Սիմփսոնի գեղեցիկ աշխարհ» անվանումով։ 2010 թվականի հոկտեմբերին նա ձայնագրել է իր առաջին և վերջին հավաքածուն Epic Records լեյբլի հետ, Playlist: The Very Best of Jessica Simpson անվանումով։

Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսսիկա Սիմփսոնը ծնվել և մեծացել է Աբիլինում, Տեխասում։ Նրա մայրը՝ Թինան, եղել է տնային տնտեսուհի, իսկ հայրը՝ հոգեբան։ Ունի փոքր քույր՝ երգչուհի Էշլի Սիմփսոնը։

Նա վաղ տարիներին հաճախել է եկեղեցական երգչախումբ։ 12 տարեկանում Սիմփսոնը մասնակցել է «Միկի Մաուսի Ակումբ»-ի լսումներին, սակայն չի անցել։ Նա 13 տարեկանում ճամբարում Դոլի Պարտոնի հետ կատարել է «I Will Always Love You» երգը, որտեղ նրան նկատել է ոչ այնքան փոքր ձայնագրման ստուդիայի տնօրենը և հիանալով նրա ձայնով նրա հետ պայմանագիր է ստորագրել։ Ջեսսիկան ձայնագրել է իր առաջին դեբյուտային ալբոմը, սակայն ստուդիան փակվել է, այդ պատճառով սկավառակը այդպես էլ չի թողարկվել։

Միայն, երբ նա 16 տարեկան էր նրա ձայնագրությունը լսել է Թոմի Մոտոլի «Columbia Records» ընկերությունը և նորից նրա հետ պայմանագիր է ստորագրել։

Երաժշտական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1999-2001: Sweet Kisses и Irresistible[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին թողարկվել է Ջեսսիկա Սիմփսոնի «I Wanna Love You Forever» սինգլը։ Երգը հաջողության է հասել և գրավել է 3-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում։ Անմիջապես դրանից հետո թողարկել է Sweet Kisses դեբյուտային ալբոմը։ Ալբոմի թողարկումից հետո նա մեկնել է շրջագայության 98 Degrees բոյ բենդի հետ։ Ջեսսիկան այդ խմբի հետ նկարահանվել է «My Everything» երգի տեսահոլովակում։ Ավելի ուշ Սիմփսոնը թողարկել է ևս երկու սինգլներ՝ «Where You Are» և «I Think I’m in Love with You», որոնց շնորհիվ նրա դեբյուտային ալբոմը երկու անգամ պլատինե է դարձել։ Չնայած նրան, որ ալբոմը մեծ վաճառք է ունեցել, այն համարվել է անհաջողակ, քանի որ այդ ժամանակ հաջողության էին հասնաում Քրիստինա Ագիլերայի և Բրիթնի Սփիրսի դեբյուտային ալբոմները։ Ձայնագրման ընկերությունն այդ պատճառով որոշում ընդունեց, որ հաջորդ ալբոմների հաջողությունների համար պետք է փոխել երգերի ոճը և ձայնի որակը։

2001 թվականի կեսերին Irresistible ալբոմը գրավել է 6-րդ հորիզոնականը Billboard 200-ում։ «Irresistible» երգը դարձել է Ջեսսիկայի կարիերայի ամենահաջողակ հիթերից մեկը։ Այն գրավել է 15-րդ հորիզոնականը Hot 100-ում և չարթում մնացել է 20 շաբաթ։ Ալբոմը 2001 թվականի հունիսին գրավել է 6-րդ հորիզոնական Billboard 200-ում, ի շնորհիվ 127 000 պատճենների վաճառքի (մեկ շաբաթում)։ Ավելի ուշ ալբոմը դառնում է ոսկե ըստ Ամերիկայի ձայնագրման ասոցիացիայի (վաճառվել է 500 000 և ավելի պատճեն)։ ԱՄՆ-ում վաճառվել է 850 000 պատճեն։ Ալբոմի շնորհիվ Սիմփսոնը մեկնել է իր առաջին շրջագայությանը՝ DreamChaser Tour:

2002-2005: In This Skin[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմփսոնի երրորդ ալբոմը՝ In This Skin, թողարկվել է 2003 թվականի օգոստոսին։ In This Skin գրավել է 10-րդ հորիզոնականը Billboard 200-ում, մեկ շաբաթում վաճառվել է 64 000 պատճեն։ 2004 թվականի դեկտեմբերին ալբոմը եռակի պլատինե է դարձել, ԱՄՆ-ում վաճառվել է 4 000 000 պատճեն։

2004 թվականի վերջին Սիմփսոնը թողարկել է իր չորրորդ ալբոմը ReJoyce: The Christmas Album անվանումով, որը գրավել է 14-րդ հորիզոնականը Billboard 200-ում, իսկ ավելի ուշ հայտնվել է ոսկե կարգավիճակում։

Սիմսոնը 2006 թվականի օգոստոսին

2006-2007: A Public Affair[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Սիմփսոնը վերադառնում է ձայնագրման ստուդիա և Epic Records-ի հետ համագործակցություն է սկսում։ 2006 թվականի օգոստոսի 29-ին նա թողարկել է իր հինգերորդ ստուդիական ալբոմը՝ A Public Affair: Ալբոմը գրավել է 5-րդ հորիզոնականը Billboard 200-ում, մեկ շաբաթում վաճառվել է ալբոմի 101 000 պատճեն։ ԱՄՆ-ում վաճառվել է ալբոմի 300 000 օրինակ։ Ալբոմի առաջին սինգլը՝ «A Public Affair» գրավել ՝ 14-րդ հորիզոնականը Hot 100-ում։ Ալբոմը նաև հայտնվել է Կանադայի և Իռլանդիայի լավագույն տասնյակներում։

2008-2009: Do You Know[խմբագրել | խմբագրել կոդը]

Do You Know ալբոմը թողարկվել է 2008 թվականի սեպտեմբերի 9-ին։ Այն գրավել է առաջին հորիզոնականը Billboard Top-ում, ինչպես նաև Կանադայում։ Այն Սիմփսոնի առաջին ալբոմն է, որ առաջին հորիզոնականն է զբաղեցրել։

2010 - մեր օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմփսոնը որոշել է թողարկել նոր ստուդիական ալբոմ, որը վերջինն է լինելու Epic Recprds լեյբլի հետ համագործակցության ընթացքում։ Այդուհանդերձ լավագույն հիթերի հավաքածուն՝ Playlist: The Very Best of Jessica Simpson Եպից լեյբլի կողմից թողարկվեց հոկտեմբերի վերջին, իսկ երկրորդ սուրբ ծննդյան ալբոմը՝ Happy Christmas, eleveneleven և Primary Wave լեյբլների հետ համագործակցության ընթացքում թողարկվել է 2010 թվականի նոյեմբերին։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականից 2006 թվականը Ջեսսիկան ամուսնացած է եղել երաժիշտ Նիկ Լաշի հետ[1]։

2014 թվականի հուլիսի 5-ին Ջեսսիկան ամուսնացել է Էրիկ Ջոնսոնի հետ, ում հետ նա ամուսնությունից առաջ 4 տարի հանդիպել է[2][3][4]։ Նրանք ունեն երկու երեխա՝ դուստր՝ Մաքսվել Դրյու Ջոնսոնը և որդի՝ Էիս Կնուտե Ջոնսոնը[5][6]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոկս-սեթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջագայությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • DreamChaser Tour (2001)
  • Reality Tour (2004)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]