Քևին Ջոնաս
Քևին Ջոնաս | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Paul Kevin Jonas II |
Ծնվել է | նոյեմբերի 5, 1987 (33 տարեկան) Թինեք, Նյու Ջերսի |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ, հեղինակ-կատարող, դերասան, երաժիշտ, մանդոլինահար, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասան, կիթառահար, դաշնակահար, կինոդերասան և հնչյունավորող |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | Մանդոլին, վոկալ, կիթառ, դաշնամուր և Բախական համակարգ |
Լեյբլ | Hollywood Records և Walt Disney Records |
Անդամակցություն | Ջոնաս Բրադրս |
Ամուսին | Danielle Jonas? |
Կայք | zevinjonasonline.com/wp/ |
Kevin Jonas Վիքիպահեստում |
Փոուլ Քևին Ջոնաս II (անգլ.՝ Paul Kevin Jonas II, նոյեմբերի 5, 1987, Թինեք, Նյու Ջերսի), ամերիկացի երգիչ և դերասան, «Jonas Brothers» խմբի անդամ[1]:
Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի սկզբին «Columbia Records» ձայնագրման ընկերության տնօրեն Սթիվ Գրինբերգը ունկնդրեց Ջոնաս եղբայրների ստեղծագործությունները: Թեև երգերը նրա վրա առանձնահատուկ տպավորություն չգործեցին, սակայն նրան դուր եկավ Նիքի ձայնը[2]: Որոշվեց պայմանագիր կնքել Ջոնաս եղբայրների հետ[3]: Ի սկզբանե խումբը կոչվում էր «Sons of Jonas», բայց շատ չանցած՝ վերանվանվեց «Jonas Brothers»[4]:
Խմբի առաջին ալբոմը՝ «It's About Time»-ը, թողարկվեց 2006 թվականի օգոստոսի 8-ին[5]: Խմբի մենեջերի խոսքերով՝ թողարկումը սահմանափակ էր՝ 50 000 օրինակից մի քիչ ավելի: Քանի որ «Sony» ընկերությունը հետաքրքրված չէր Ջոնաս եղբայրների հետ համագործակցությամբ, նրանք ստիպված եղան փոխել լեյբլը:
2007 թվականի սկզբին խզվեց «Columbia Records»-ի հետ պայմանագիրը, և նույն տարվա փետրվարին խումբը պայմանագիր կնքեց «Hollywood Records»-ի հետ, նաև հանդես եկավ «GAP»-ի գովազդում[6]: Նրանց երկրորդ՝ «Jonas Brothers» ալբոմը, թողարկվեց 2007 թվականի օգոստոսի 7-ին և առաջին իսկ շաբաթում «Billboard 200» շքերթում զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը[7]: Երրորդ ալբոմը՝ «A Little Bit Longer»-ը, հայտնվեց այդ շքերթի առաջին հորիզոնականում[8]:
2009 թվականի հունիսի 16-ին թողարկվեց «Lines, Vines and Trying Times» ալբոմը, որն ամբողջ աշխարհում վաճառվել է 247 000 օրինակով: Խումբը կրկին զբաղեցրեց առաջին հորիզոնականը «Billboard 200»-ում:
2012 թվականի մայիսի 1-ին հայտարարվեց «Hollywood Records»-ի հետ համագործակցության դադարեցման մասին: Այդ ժամանակից ի վեր խմբի ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պատկանում է եղբայրներին:
Դերասանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի օգոստոսի 17-ին Քևինը եղբայրների հետ միասին հանդես եկավ «Հանա Մոնտանա» հեռուստասերիալի «Me and Mr. Jonas and Mr. Jonas and Mr. Jonas» դրվագում[9]: Այդ սերիան ունեցել է 10.7 միլիոն դիտում՝ դառնալով երբևէ ամենաշատ դիտված սերիան[10]:
Ջոնաս եղբայրները նկարահանվել են 2008 թվականի հունիսի 20-ին ԱՄՆ-ում և Կանադայում թողարկված «Քեմփ Ռոք» ֆիլմում՝ «Connect 3» խմբի դերում: Քևինը կատարել է կիթառահար Ջեյսոնի դերը: 2010 թվականին նրանք նկարահանվել են ֆիլմի շարունակության մեջ:
2008 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Քևինը մասնակցել է «Jonas Brothers: Living the Dream» ռեալիթի-շոուի նկարահանումներին, որը ներկայացնում է եղբայրների կյանքը «Look Me In the Eyes» ալբոմին նվիրված շրջագայության ընթացքում: Շոուի երկրորդ եթերաշրջանը նվիրված էր 2009 թվականի եվրոպական շրջագայությանը:
2009 թվականին «Disney Channel»-ով ցուցադրվեց «Jonas» սերիալը (երկրորդ եթերաշրջանը՝ «Jonas L.A.»):
Քևինը եղբայրների և կնոջ հետ միասին մասնակցել է «Married to Jonas» շոուին, որը պատմում է երիտասարդ ընտանիքի կյանքի և հինգերորդ ալբոմի ձայնագրության մասին: Նկարահանումները դադարեցվել են խմբի փլուզման պատճառով:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի դեկտեմբերի 19-ից[11] Քևինն ամուսնացած է վարսահարդար Դանիել Դելիսի (ծնվել է 1986 թվականին) հետ, ում հետ հանդիպում էր երկու տարի[12][13]: Ունեն երկու դուստր՝ Էլինա Ռոուզը (ծնվել է 02.02.2014)[14] և Վալենտինա Անջելինան (ծնվել է 27.10.2016)[15][16]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006 - «Հանա Մոնտանա (հեռուստասերիալ)» - խաղում է ինքն իրեն
- 2008 - «Քեմփ Ռոք» - Ջեյսոն
- 2009 - «Jonas Brothers: The 3D Concert Experience»
- 2009 - 2010 - «J.O.N.A.S» - խաղում է ինքն իրեն
- 2010 - «Jonas L.A.» - խաղում է ինքն իրեն
- 2010 - «Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ» - Ջեյսոն
- 2012 - «Married To Jonas» - խաղում է ինքն իրեն
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «It’s About Time» - 2006
- «The Jonas Brothers» - 2007
- «A Little Bit Longer» - 2008
- «Lines, Vines and Trying times» - 2009
- «Jonas L.A.» - 2010
- Jonas Brothers The 3d concert experience-2009
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Kevin Jonas news, photos and more on»։ Usmagazine.com։ Վերցված է 2012-05-24
- ↑ Mikael Wood (February 20, 2007). Jonas Brothers deliver squeaky clean 'punk' music. MonstersandCritics.com. Accessed 2009-01-01.
- ↑ «The Boy Choir & Soloist Directory: Nicholas Jonas»։ Վերցված է հոկտեմբերի 24, 2014
- ↑ «MTV – The New Boy Bands»։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 28, 2014-ին։ Վերցված է հոկտեմբերի 24, 2014
- ↑ Billboard Discography – Jonas Brothers – It's About Time
- ↑ «The Jonas Brothers Sign Record Deal With Disney's Hollywood Records» (Press release)։ Hollywood Records։ February 8, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-13-ին։ Վերցված է 2008-07-16
- ↑ Billboard Discography – Jonas Brothers
- ↑ «Jonas Brothers – A Little Bit Longer»։ Billboard։ Վերցված է 2008-08-17
- ↑ Gina Scarpa, "'Hannah Montana' Airs New Episode On Big Night", BuddyTV.com, August 11, 2007.
- ↑ Joal Ryan, "High School Musical 2 Big 2 B Ignored", E! News, August 18, 2007.
- ↑ «IMDb - Movies, TV and Celebrities»։ IMDb։ Վերցված է 2017-06-12
- ↑ Sharon Cotlier (December 19, 2009). Kevin Jonas Marries in Fairytale Setting. People magazine. Accessed 2009-12-20.
- ↑ Peter Gicas (February 2, 2014). Kevin Jonas and Wife Danielle Welcome Baby Girl. E news. Accessed 2014-02-02.
- ↑ «Кевин Джонас стал папой»։ Женские Новости (ru-RU)։ 2014-02-03։ Վերցված է 2018-06-10
- ↑ «Кевин Джонас стал отцом во второй раз! - PEOPLETALK»։ PEOPLETALK (ru-RU)։ 2016-10-28։ Վերցված է 2018-06-10
- ↑ «Kevin and Danielle Jonas Welcome Daughter Valentina Angelina -- See Her First Photo»։ People.com։ Վերցված է հունվարի 20, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քևին Ջոնաս կատեգորիայում։ |
- Նոյեմբերի 5 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Բարիտոններ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ