Lover (ալբոմ, Թեյլոր Սվիֆթ)
| Lover | ||||
|---|---|---|---|---|
| Թեյլոր Սվիֆթի ստուդիական ալբոմ | ||||
| Թողարկված | 2019 թվականի օգոստոսի 23-ին | |||
| Ձայնագրված | 2017 — 2019 | |||
| Ժանր | փոփ ռոք, փոփ, էլեկտրոփոփ, սինթիփոփ, Քանթրի, դրիմ փոփ, բաբըլգամ փոփ, Ֆանկ, ժամանակակից R&B, փոփ փանկ և ինդի փոփ | |||
| Լեզու | անգլերեն | |||
| Լեյբլ | Republic Records | |||
| Պրոդյուսեր | ||||
| Թեյլոր Սվիֆթի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
| Սինգլներ Lover ալբոմից | ||||
|
||||
Lover (հայերեն՝ Սիրահարված ), ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի յոթերորդ ստուդիական ալբոմը։ Թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 23-ին՝ Republic Records լեյբլի և երգչուհու «Taylor Swift Productions, Inc».-ի հովանու ներքո։ Ալբոմի ստանդարտ տարբերակը ներառում է 18 երգ[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի ապրիլի 26-ին Սվիֆթը թողարկեց ME! լիդ-սինգլը՝ ձայնագրված Panic! At The Disco խմբի Բրենդոն Ուրիի մասնակցությամբ։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է նույն օրը։ 2019 թվականի հունիսի 13-ին Թեյլորը Ինստագրամի իր էջում հայտարարել է, որ յոթերորդ ալբոմը կոչվելու է Lover[2]: Բացի այդ, նա պատմել է, որ «You Need to Calm Down» երկրորդ սինգլի թողարկումն առաջիկա ալբոմի օգտին տեղի կունենա հունիսի 14-ին, իսկ տեսահոլովակի պրեմիերան՝ հունիսի 17-ին։ Սվիֆթը ընտրել է ալբոմի թողարկման ամսաթիվը հենց օգոստոսի 23-ին, քանի որ «23.8» ամսաթվից դրանց գումարման դեպքում տրվում է «13» թիվը, իսկ դա Թեյլորի սիրելի թիվն է[3]։
Lover-ը գերազանցել է նախկինում Արիանա Գրանդեի «Thank U, Next» ալբոմի ռեկորդը Apple Music ծառայությունում, կանանց շրջանում ամենաշատ նախնական պատվերներով՝ հավաքելով 178,600 պատվեր աշխարհի այս հարթակում[4]։ Հունիսի 18-ին այդ թիվը հասել է 222,400 պատվերների։
Շապիկ և տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմի շապիկը ձևավորել է Վալերիա Ռոչան (Valheria Rocha)։ Ենթադրվում է ալբոմի չորս տարբեր դելյուքս տարբերակների թողարկում, որոնք կտարբերվեն միայն Target-ում հասանելի բոնուսային բովանդակությամբ[3]։
Ալբոմի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվիֆթը ալբոմը բնութագրել է որպես ռոմանտիկ, ասելով, որ «Ալբոմի բոլոր երգերը միայն սիրո մասին են, կամ ինչ-որ բան այդ տեսակի մեջ։ Պարտադիր չէ ռոմանտիկ գաղափարը կառուցել միայն երջանիկ երգերում։ Դուք կարող եք գտնել ռոմանտիկա միայնության մեջ, վշտի կամ անցնելով ձեր կյանքում ինչ-որ ճանապարհներով։ Այն պարզապես ցույց է տալիս այդ ուղիները ռոմանտիկ հայացքով»[2]։
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Me!» երգը համարվում է ալբոմի աջակցության լիդ-սինգլը։ Տեսահոլովակի թողարկումը կայացել է 2019 թվականի ապրիլի 26-ին[5]։ Ալբոմի երկրորդ սինգլը դարձել է երգը, որը ստացել է «You Need to Calm Down» անվանումը։ Անոնսի անվանումը որոշվել է Թեյլորի Ինստագրամյան էջի ուղիղ եթերում, որտեղ նաև ցուցադրել է ալբոմի շապիկը, հայտարավել անվանումը և թողարկման ամսաթիվը։ Երգի պրեմիերան տեղի է ունեցել հունիսի 14-ին[2], իսկ տեսահոլովակը՝ հունիսի 17-ին[6]։
Կոմպոզիցիաների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թրեք լիստը վերցված է Apple Music-ից[7]։
| No. | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսերներ | Տևողություն |
|---|---|---|---|---|
| 1. | "TBA" | |||
| 2. | "TBA" | |||
| 3. | "TBA" | |||
| 4. | "TBA" | |||
| 5. | "TBA" | |||
| 6. | "TBA" | |||
| 7. | "TBA" | |||
| 8. | "TBA" | |||
| 9. | "TBA" | |||
| 10. | "TBA" | |||
| 11. | "TBA" | |||
| 12. | "TBA" | |||
| 13. | "TBA" | |||
| 14. | "You Need To Calm Down" |
|
| 2:51 |
| 15. | "TBA" | |||
| 16. | "ME!" (feat. Brendon Urie of Panic! At The Disco) |
|
| 3:13 |
| 17. | "TBA" | |||
| 18. | "TBA" |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Taylor Swift Announces New Album Lover, Releasing New Song Tonight». Pitchfork. 2019 թ․ հունիսի 13. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
- 1 2 3 Raisa Bruner (2019 թ․ հունիսի 13). «Taylor Swift Just Announced the Summer Release Date for Her New Album Lover and Next Song». Time. Արխիվացված է օրիգինալից 2019-06-13-ին. Վերցված է 2019-07-05-ին.
- 1 2 Atkinson, Katie. «Taylor Swift Announces New Song 'You Need to Calm Down' & 'Lover' Album Release Date». Billboard Pop. Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Reilly, Kaitlin (2019 թ․ հունիսի 17). «Everything We Know About Taylor Swift's Next Album Lover». Refinery29. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Taylor Swift's snake era evolved into butterflies and pastels in her new song 'Me!'». CNN. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Bloom, Madison (2019 թ․ հունիսի 13). «Taylor Swift Announces New Album Lover, Releasing New Song Tonight». Pitchfork. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Альбом «Lover» by Taylor Swift на [[Apple Music]]». Վերցված է 14 июня 2019-ին.
{{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
| ||||||||||