Ալեքսանդր Դեպլա
Ալեքսանդր Դեպլա | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Alexandre Desplat |
Ի ծնե անուն | Ալեքսանդր Միշել Ժերար Դեպլա |
Ծնվել է | օգոստոսի 23, 1961 (63 տարեկան) ![]() |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Սաունդթրեք |
Մասնագիտություն | երգահան, դիրիժոր, օրկեստրատոր (հարմոնիստ) |
Գործիքներ | դաշնամուր և Ֆլեյտա |
Գործունեություն | 1961–այժմ |
Աշխատավայր | Երաժշտության թագավորական քոլեջ |
Ամուսին | Dominique Lemonnier? |
Պարգևներ | |
Կայք | alexandredesplat.net |
![]() |
Ալեքսանդր Միշել Ժերար Դեպլա (ֆր.՝ Alexandre Michel Gérard Desplat, օգոստոսի 23, 1961[5][6][7], Փարիզի 20-րդ շրջան, Փարիզ[7]), ֆրանսիացի հանրահայտ երգահան։ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության մրցանակակիր՝ «The Painted Veil», «Գրեմմիի» և «Բրիտանական կինոակադեմիայի» մրցանակի դափնեկիր՝ «The King's Speech» ֆիլմի երաժշտության համար։ Վեց անգամ առաջադրվել է «Օսկարի» ( «The Queen», «The Curious Case of Benjamin Button», «Fantastic Mr. Fox», «The King's Speech», «Argo», «Philomena»)։ Երեք անգամ ճանաչվել է տարվա երգահան «The World Soundtrack Academy»-ի կողմից։
Հատկապես հռչակված է հետևյալ ֆիլմերում ունեցած իր աշխատանքներով. «Harry Potter and the Deathly Hallows – Part 1», «Harry Potter and the Deathly Hallows – Part 2», «Girl with a Pearl Earring», «The Queen», «The Painted Veil» , »The Golden Compass», «Largo winch», «The Curious Case of Benjamin Button», «Fantastic Mr. Fox», «The Twilight Saga: New Moon», «The King's Speech».
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Դեպլան ծնվել է 1961 թվականի օգոստոսի 23։ Նրա ֆրանսիացի հայրը և հույն մայրը ծանոթացաան, երբ երկուսն էլ սովորում էին Բերքլի համալսարանում (ԱՄՆ, Կալիֆորնիա նահանգ)։ Շուտով, հարսանիքից հետո, նորապսակները տեղափոխվեցին Ֆրանսիա, որտեղ էլ լույս աշխարհ եկավ Ալեքսանդրը։
Արդեն 5 տարեկանում նա սովորեց դաշնամուր նվագել, իսկ որոշ ժամանակ անց յուրացրեց շեփորն ու ֆլեյտան։ Վաղ մանկությունից երաժշտությունը դարձավ Ալեքսանդրի կյանքի անբաժանելի մասը, այդ պատճառով մասնագիտության ընտրության հարցում կասկածներ չառաջացան։ Ուսումը Ֆրանսիայում, այնուհետև ԱՄՆ-ում դրական ազդեցություն ունեցավ նրա երաժշտական ճաշակի վրա։ Երիտասարդ վիրտուոզին հետաքրքրում էր ամենը՝ դասական երաժշտությունից մինչև ժամանակակից ջազ և ռոքնռոլ։ Նա փորձում էր բաց չթողնել երաժշտության աշխարհում տեղի ունեցող ոչ մի իրադարձություն՝ անընդհատ կատարելագործելով սեփական ոճը և կատարողական արվեստը։ Ալեքսանդր Դեպլայի դեբյուտը, որպես երգահան, տեղի ունեցավ 1985 թվականին, երբ նրան առաջարկեցին զբաղվել ֆրանսիական «Ki lo sa?» կինոնկարի երաժշտական ձևավոևմամբ։ Հաջողությամբ մտնելով այս ասպարեզ, Դեպլան շարունակեց գրել երաժշտություն ֆիլմերի համար Ֆրանսիայում։ Շուտով նրան նկատեցին և հրավիրեցին Հոլիվուդ։
Դեպլան չի սահմանափակվում ֆիլմերի համար գործիքային ստեղծագործությունների ստեղծմամբ։ Նա նաև գրում է երաժշտություն թատերական ներկայացումների համար, երգեր։ Նա երգեց Քեթրին Ռինգերի, Շարլոտտա Հենսբուրի, Ջոն Հըրթի, Քեյթ Բեքինսեյլի, Վալերի Լեմերսյեի, Մայքլ Լոնսդեյլի (Միշել Լոնսդալ) մասնակցությամբ ֆիլմերի համար։ Նրա լավագույն սիմֆոնիաները կարելի է լսել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Թագավորական ֆիլհարմոնիայի, Մյունխենյան սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Որպես լրացում ՝ Դեպլան զբաղվում է նաև ուսուցչությամբ։ Եղավ ժամանակ, երբ նա վարպետության դասեր էր վարում Փարիզի համալսարանում և Լոնդոնի Թագավորական քոլեջում։ Իր վերջին վարպետության դասը ՝ «Ֆիլմերի երաժշտության անձնական պատմությունը» թեմայով, Դեպլան անցկացրեց 2012 թվականի մայիսի 19-ին Կանի 65-րդ կինոփաառտոնի ժամանակ[8]։ Ներկայումս Ալեքսանդր Դեպլան համարվում է աշխարհի ամենապահանջված երգահաններից մեկը։
Ֆիլմագրություն, մրցանակներ և առաջադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տարվա երգահան» 2007, 2010 և 2011 «The World Soundtrack Academy»-ի կարծիքով[9]։.
Ֆիլմի անվանում | Մրցանակներ/Առաջադրում | Թվական |
---|---|---|
Godzilla | 2014 | |
Գրանդ Բուդապեշտ հյուրանոց (ֆիլմ) | ||
Philomena | Առաջադրվել է «Օսկարի» 2014 «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում | 2013 |
Zulu | ||
The Monuments Men | ||
Քնի պահապանները | 2012 | |
Zero Dark Thirty | ||
Արգո (նավ) | Առաջդրվել է «Օսկարի» 2013 թվականին «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում Առաջադրվել է «Ոսկե Գլոբուսի» 2013 թվականին «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում Առաջադրվել է «BAFTA»-ի 2013 թվականին «Լավագույն երաժշտություն» անվանակարգում | |
De rouille et d'os | Մրցանակ։ «Սեզար» «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում | |
Լիալուսնի թագավորություն (ֆիլմ) | ||
Extremely Loud and Incredibly Close | 2011 | |
Carnage | ||
Մարտյան իդեր | ||
Harry Potter and the Deathly Hallows: Part II | Առաջադրվել է «Գրեմիի» 2012 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում | |
A Better Life | ||
La fille du puisatier | ||
Largo Winch: The Burma Conspiracy | ||
The Tree of Life | 2010 | |
Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1 | ||
Թագավորի ելույթը | Առաջադրվել է «Օսկարի» 2011 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում Առաջադրվել է «Ոսկե Գլոբուսի» 2011 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում 2012 թվականին առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի կողմից՝ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում Մրցանակ. Էնթոնի Էսքուիթի անվան մրցանակ ֆիլմի երաժշտության ստեղծման բնագավառում նվաճումների համար 2011 թվականին BAFTA-ի ժամանակ Մրցանակ. «Գրեմի»-2012 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում | |
Tamara Drewe | ||
The Ghost Writer | Եվրոպայի կինոակադեմիայի մրցանակ 2010 թվականին «Լավագույն երգահան» անվանակարգում | 2009 |
Մթնշաղ։ Նորալուսին | ||
Fantastic Mr. Fox | Առաջադրվել է «Օսկարի» 2010 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում Առաջադրվել է BAFTA–ի 2010 թվականին՝ Էնթոնի Էսքուիթի անվան մրցանակի՝ ֆիլմի երաժշտության ստեղծման բնագավառում նվաճումների համար Առաջադրվել է «Գրեմիի» 2010 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում | |
Ջուլի և Ջուլիա։ Պատրաստենք երջանկություն բաղադրատոմսով | ||
Հանցագործների բանակը (ֆիլմ) | ||
Un prophète | Առաջադրվել է «Սեզարի» 2010 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում | |
Կոկոն նախքան Շանելը (ֆիլմ) | Առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի կողմից 2009 թվականին՝ «Լավագույն երգահան» անվանակարգում | |
Cheri | ||
The Curious Case of Benjamin Button | Առաջադրվել է «Օսկարի» 2009 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում Առաջադրվել է «Ոսկե Գլոբուսի» 2009 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում Առաջադրվել է BAFTA–ի 2009 թվականին՝ Էնթոնի Էսքուիթի անվան մրցանակի՝ ֆիլմի երաժշտության ստեղծման բնագավառում նվաճումների համար Առաջադրվել է «Սատուրնի» 2009 թվականին՝ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում |
2008 |
Largo Winch | ||
Afterwards | ||
The Golden Compass | 2007 | |
Mr. Magorium’s Wonder Emporium | ||
Lust, Caution | Առաջադրվել է Ասիական կինոակադեմիայի կողմից 2008 թվականին՝ «Լավագույն երգահան» անվանակարգում | |
L'ennemi intime | Առաջադրվել է «Սեզարի» 2008 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում | |
The Painted Veil | Մրցանակ։ «Ոսկե գլոբուս» 2007 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք». | 2006 |
The Queen | Առաջադրվել է «Օսկարի» 2007 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում Առաջադրվել է BAFTA-ի 2007 թվականին՝Էնթոնի Էսքուիթի անվան մրցանակի՝ ֆիլմի երաժշտության ստեղծման բնագավառում նվաճումների համար Մրցանակ Եվրոպական կինոակադեմիայի կողմից 2007 թվականին «Լավագույն երգահան» անվանակարգում | |
Quand j'étais chanteur | ||
La Doublure | ||
Firewall | ||
The Alibi | ||
Syriana | Առաջադրվել է «Ոսկե Գլոբուսի» 2006 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում | 2005 |
Ջակոմո Կազանովա | ||
Авантюра | ||
Պատանդ | ||
De battre mon cœur s'est arrêté | Մրցանակ․ «Արծաթե Արջ»՝ Բեռլինի կինոփառատոնում 2005 թվականին ՝ «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում Մրցանակ․ «Սեզար» 2006 թվականին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում | |
The Upside of Anger | ||
Tu vas rire, mais je te quitte | ||
À boire | 2004 | |
L'Enquête corse | ||
Ծնունդ | ||
Inquiétudes | 2003 | |
Մարգարտե ականջօղով աղջիկը | Առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի կողմից 2004 թվականին՝ «Լավագույն երգահան» անվանակարգում Առաջադրվել է BAFTA–ի 2004 թվականին՝ Էնթոնի Էսքուիթի անվան մրցանակի՝ ֆիլմի երաժշտության ստեղծման բնագավառում նվաճումների համար Առաջադրվել է «Ոսկե Գլոբուսի» 2004 թվականին՝ »Լավագույն սաունդթրեք» անվանակարգում | |
Stormy Weather | ||
Tristan | ||
Les corps impatients | ||
Le pacte du silence | ||
Rire et châtiment | ||
11'9''01 September 11 | 2002 | |
Nid de guêpes | ||
Reines d'un jour | 2001 | |
Sur mes lèvres | ||
Mauvais genres | ||
Les portes de la gloire | ||
Barnie et ses petites contrariétés | ||
The Luzhin Defence | 2000 | |
Amazone | ||
Vive nous! | ||
Rien à faire | 1999 | |
Le château des singes | ||
C'est pas ma faute! | ||
Թոնի (այլ կիրառումներ) | ||
Une minute de silence | 1998 | |
Restons groupés | ||
The Avengers | ||
1 chance sur 2 | ||
La femme du cosmonaute | ||
Sous les pieds des femmes | 1997 | |
Love, etc. | 1996 | |
Passage à l'acte | ||
Le cri de la soie | ||
Lucky Punch | ||
Un héros très discret | Առաջադրվել է «Սեզարի» 1997 թվականին «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում | |
Le plus bel âge... | 1995 | |
Les Milles | ||
Innocent Lies | ||
Marie-Louise ou la permission | ||
Տես` ինչպես են ընկնում մարդիկ | 1994 | |
The Hour of the Pig | 1993 | |
Le tronc | ||
Sexes faibles! | 1992 | |
Au nom du père et du fils | ||
Lapse of Memory | ||
Family Express | 1991 | |
Pif et Hercule | 1989-1990 | |
Ki lo sa? | 1985 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.hollywoodreporter.com/lists/golden-globes-2018-winners-list-1067729/best-screenplay-motion-picture-8/
- ↑ http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2016
- ↑ https://web.archive.org/web/20190718190706/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2007.66.0.html
- ↑ https://web.archive.org/web/20191209171345/https://www.europeanfilmacademy.org/?id=63
- ↑ Discogs — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.lesgensducinema.com/affiche_acteur.php?mots=Alexandre+Desplat&nom_acteur=DESPLAT%20Alexandre&ident=64274&debut=0&record=0&from=ok
- ↑ «Ալեքսանդր Դեպլան կտա բաց դաս Կանի կինոփառատոնում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Official World Academy of Soundtrack: Alexander Desplat third time in a row Film Composer of the Year (22 October 2011)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դեպլա» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1961 ծնունդներ
- Օգոստոսի 23 ծնունդներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Օսկարակիրներ
- Ֆրանսիացի դիրիժորներ
- Ֆրանսիացի երաժիշտներ
- Ֆրանսիացի երգահաններ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ