Մարգարտե ականջօղով աղջիկը
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարտե ականջօղով աղջիկը (այլ կիրառումներ)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր[1] |
տարի | մոտ 1665[2] |
բարձրություն | 44,5 սանտիմետր[3][4] |
լայնություն | 39 սանտիմետր[3][4] |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան[5] և բարոկկո[5] |
ժանր | tronie? |
նյութ | յուղաներկ[6] և կտավ[6] |
գտնվում է | Մաուրիցհեյս[7] |
հավաքածու | Մաուրիցհեյս[6] |
սեփականատեր | Մաուրիցհեյս[8] |
մակագրություն | IVMeer |
պատկերված են
| |
https://www.mauritshuis.nl/en/our-collection/artworks/670-girl-with-a-pearl-earring/, http://www.essentialvermeer.com/catalogue/girl_with_a_pearl_earring.html կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Մարգարտե ականջօղով աղջիկը» (հոլ.՝ Het meisje met de parel), հոլանդացի հայտնի նկարիչ Յան Վերմերի յուղանկարը։ Կտավում աղջիկ է, որը կրում է գլխաշոր և բավականին մեծ մարգարտե ականջօղ։ Նկարն ընդգրկված է եղել Մաուրիցհեյսի հավաքածուում սկսած 1902 թվականից։ 2006 թվականին հանրային ընտրությամբ այն համարվել է Նիդերլանդների ամենագեղեցիկ կտավը։ Նկարը հաճախ անվանում են «Հյուսիսային կամ հոլանդական Մոնա Լիզա»։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավը համարվում է թրոնի։ 17-րդ դարի հոլանդական «գլխի» տարբերակը, որը չպետք է լիներ դիմանկար։ Նկարում պատկերված է եվրոպացի աղջիկ, որը կրում է էկզոտիկ հանդերձանք, գլխաշոր և անհավանական մեծ մարգարտե ականջօղ։ 2014 թվականին հոլանդացի աստղաֆիզիկոս Վինսենթը առաջ է բերել վարկած, որ աղջկա ականջօղը ոչ թե մարգարտե է, այլ անագե , ելնելով նրա չափերից և փայլից։ Ըստ որոշ աղբյուրների կտավը պատկերվել է 1665 թվականին։
1994 թվականին աղջկա հայացքը և գունային գամմաները շտկվել են, որի ընթացքում կտավի վրա աշխատողները նկատել են, որ կտավի ֆոնը ոչ թե պետք լիներ սև, այլ մուգ կանաչ։
Նկարի սեփականատիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր դը Ստյուարի խորհրդով, ով խուսափում էր նկարը Նիդերլանդներից դուրս վաճառելուց, առաջարկում է նկարը հանել աճուրդի Հաագայում 1881 թվականին։ Առնոլդ Անդրե դես Թոմբը նկարը ձեռք է բերում աճուրդում, սակայն հետագայում ընդամենը երկու գիլդերով և երեսուն ցենտով։ Դը Թոմբը ժառանգներ չուներ և կտավը կտակում է Մաուրիցհեյսին 1902 թվականին։ 2012 թվականին մաս կազմելով ցուցադրության կտավը տեղափոխվում է Ճապոնիա, ապա ԱՄՆ՝ Ատլանտա, Սան Ֆրանցիսկո և Նյու Յորք, ապա ցուցադրվում Բոլոնյայում։ 2014 թվականի հունիսին կտավը վերադառնում է թանգարան և հայտարարվում է, որ մոտ ապագայում այն չի լքի Մաուրիցհեյսը։
Մշակութային ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Թրեյսի Շեվալիերը գրում է պատմական նովել, որտեղ ներկայացնում է պատմություն Յան Վերմեր և իր սպասուհու Գրետայի կապի մասին։ Յանը վարձում է Գրետային, որպեսզի նա հանդիսանա կտավի բնորդը, իր հագին կրելով Վերմերի կնոջ մարգարտյա ականջօղերը։ Նովելի հիման վրա 2003 թվականին նկարվում է կտավի համանուն ֆիլմը, որտեղ Գրետային մարմնավորում է Սքարլեթ Յոհանսոնը։ Ստանձնելով Գրետայի դերը Սքարլեթը նոմինացվել է Ոսկե Գլոբուսի և ԲԱՖՏԱ-ի հեղինակավոր մրցանակներին։ Իսկ 2008 թվականին նովելի հիման վրա ներկայացում է ցուցադրվում։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ http://www.getty.edu/cona/CONAFullSubject.aspx?subid=700008486
- ↑ 3,0 3,1 https://www.mauritshuis.nl/nl-nl/verdiep/de-collectie/kunstwerken/meisje-met-de-parel-670/detailgegevens/
- ↑ 4,0 4,1 Google Arts & Culture — 2011.
- ↑ 5,0 5,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 6,0 6,1 6,2 RKDimages (նիդերլ.)
- ↑ http://europeana.eu/portal/record//92034/GVNRC_MAU01_0670.html
- ↑ http://www.essentialvermeer.com/references/provenance.html
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարտե ականջօղով աղջիկը» հոդվածին։ |
|