Լիալուսնի թագավորություն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լիալուսնի թագավորություն
Moonrise Kingdom
Moonrise Kingdom props - Arclight Hollywood (7340408900).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա, ֆիլմ անչափահասների համար, տրագիկոմեդիա և դրամա
ԹեմաՄանկական ճամբար
Թվականմայիսի 16, 2012[1] և մայիսի 24, 2012[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւես Անդերսոն
ՊրոդյուսերՍքոթ Ռուդին, Ուես Անդերսոն և Ստիվեն Մ․ Ռեյլս
Սցենարի հեղինակՈւես Անդերսոն և Ռոման Կոպոլա
ԴերակատարներJared Gilman?, Կարա Հեյուորդ, Բրյուս Ուիլիս, Էդվարդ Նորթոն, Բիլ Մյուրեյ, Ֆրենսիս ՄաքԴորմանդ, Թիլդա Սուինթոն, Ջեյսոն Շվարցման, Հարվի Քեյթել, Բոբ Բալաբան, Նիլ Հաֆ[3], Լարրի Փայն[3], Լուկաս Հեդջես[3], Սիմուս Դևի Ֆիցպատրիկ[3] և Գաբրիել Ռաշ[3]
ՕպերատորՌոբերտ Յոմեն
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
ՄոնտաժԷնդրյու Վայսբլում
ԿինոընկերությունAmerican Empirical Pictures և Սքոթ Ռուդին Փրոդաքշնս
Տևողություն95 րոպե
Բյուջե16 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ68 263 166 ԱՄՆ դոլար
Պաշտոնական կայքէջ
Moonrise Kingdom Վիքիպահեստում

«Լիալուսնի թագավորություն» ֆիլմի ռեժիսորն է Ուես Անդերսոնը: Ֆիլմը մեծ էկրաններին հայտնվել է 2012 թվականին: Սցենարը գրել է Անդերսոնը Ռոման Կապալլոյի հետ միասին: Գլխավոր դերերում են սկսնակ դերասաններ Քարա Հեյուրդը և Ջարեդ Գիլմանը: Երկրորդ պլանի դերակատարներ են համաշխարհայի կինոյի աստղեր Բրյուս Ուիլիսը, Հարվի Քեյթելը, Բիլ Մյուրեյը: Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել է 2012 թվականին մայիսի 16-ին Կաննի կինոփառատոնին[4]: ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2012 թվականի մայիսի 25-ին փոքրաքանակ ցուցադրությամբ:

Ֆիլմն կինոքննադատների կողմից ընդհանուր առմամբ ստացել է դրական կարծիքներ: Այն նաև առաջադրվել է մի շարք մրցանակաբաշխություններում, որոնցից են Օսկարը և Ոսկե գլոբուսը[5]: Ոսկե Գլոբուսում ֆիլմը ստացել է իր միակ մրցանակը, որպես տարվա լավագույն կինակատագերգություն, իսկ ամերիկյան և բրիտանական կինոկատակերգուները այն գնահատել են որպես լավագույն բնօրինակսցենար:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի 60-ական թվականներ: Երկու սիրահարված պատանիներ, ովքեր ապրում էին Նոր Անգլիայում, փախչում են մեծահասակների հսկողությունից: Սեմ Շիկասկին սկաուտ է, ումից հրաժարվել էին սեփական ծնողները իր անհանգիստ բնավորության պատճառով: Սյուզի Բիշոլը, տասներկու ամյա մի աղջիկ, ով իր ներսում պարփակված էր և ապրում էր կախարդական աշխարհի երազանքներով, իսկ նրա մայրը դավաճանում էր Սյուզիի հորը տեղի շերիֆի հետ: Երեխաների անհետացումից հետո տեղի շերիֆի հետ միասին սկսում են փնտրել երեխաներին: Ինչպես պարզվում է հետագայում, փախստական երեխաները փորձում են գտնել մի վայր, որտեղ երկուսով կլինեն երջանիկ: Սակայն շուտով նրանց գտնում են և արգելում միմյանց հետ շփվել, իսկ Սեմին փորձում են ուղարկել գիշերօթիկ մանկատուն, որտեղ նրան սպասում է շոկային թերապիա:

Սեմի սկաուտ ընկերները, ովքեր առաջ ծաղրում էին նրան, փոխում են իրենց վերաբերմունքը և որոշում կազմակերպել փախուստ Սեմի և Սյուզիի համար: Ճանապարհին Սյուզին և Սեմը եկեղեցում խոստում են տալիս, որ մինչև կյանքի վերջ կլինեն միասին: Ֆիլմի վերջում շերիֆը որոշում է որդեգրել Սեմին, իսկ նա համաձայնվում է դրան գնալ հանուն Սյուզիի:

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրյուս Ուիլիս՝ Շերիֆ
  • Էդվրթ Նորթոն՝ Սկաուտական ճամբարի ղեկավար
  • Բիլ Մյուրեյ՝ պարոն Բիշոփ
  • Ֆրենսիս ՄաքԴորմանդ՝ տիկին Բիշոփ
  • Ջարեդ Գիլման՝ Սեմ
  • Քարա Հայվարդ՝ Սյուզի
  • Ջեսոն Սշվորցմեն՝ Քեռի Բեն
  • Բոբ Բալաբան՝ հեղինակ

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղափարների ճգնաժամի պատճառով ռեժիսորը նկարահանման վայր ընտրելու համար օգտագործել է «Google Earth» ծրագիրը[6]: Նկարահանումները տեղի էին ունենում Ռոդ Այլենդ նահանգում 2011 թվականի հունիսի 19-ին:

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի մայիսի 12-ին Կաննի 65-րդ կինփառատոնին[7]: ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2012 թ. մայիսի 25-ին սահմանափակ ցուցադրությամբ և հավաքել 130,752 դոլար շահույթ[8]: Նույն թվականի հունիսի 29-ին այն դուրս եկավ խոշոր վարձույթով և հավաքեց 1,3 միլիոն դոլար շահույթ: Ընդհանուր առմամբ ֆիլմը հավաքեց 1 միլիոն դոլար միայն ռուսական պրեմիերայից հետո:

Կարծիքներ և ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է դրական կարծիքներ: Ֆիլմի վարկանիշը կազմում է 8,2/10[9]:

Ռեժիսորը խոստովանել է, որ ֆիլմը նկարահանելու համար նա ոգեշնչվել էր ֆրանսիական սենտիմենտալիզմով[10]:

Ֆիլմը Փեթեր Բրեդշոուի կողմից ստացել է հինգ հնարավոր աստղերից չորսը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase Data DumpsGoogle.
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ČSFD — 2001.
  4. Картина «Королевство полной луны» открыла 65-й Каннский кинофестиваль | Культура и шоу-бизнес | Лента новостей «РИА Новости»
  5. Валерий Кичин. (13 декабря 2012)։ ««Золотой глобус» определил своих номинантов» (ռուսերեն)։ Ռուսական թերթ։ Վերցված է 2013-01-07 
  6. Ari Karpel.։ «MOVING STORYBOARDS AND DRUMMING: WES ANDERSON MAPS OUT THE PECULIAR GENIUS OF “MOONRISE KINGDOM”»։ Co.Create։ Fast Company։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 6 July 2012 
  7. «Festival de Cannes - From 16 to 27 may 2012»։ Festival-cannes.fr։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-23-ին։ Վերցված է 2012-05-25 
  8. Grady Smith. (28 May 2012)։ «Box office report: 'Men in Black 3' tops Memorial Day weekend with $70M; 'Moonrise Kingdom' huge in limited release»։ Inside Movies blog։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-23-ին։ Վերցված է 27 June 2012 
  9. «Moonrise Kingdom (2012)»։ Rotten Tomatoes։ Վերցված է December 29, 2012 
  10. Wes Anderson on new script: 'Story will draw from my time in France' — Movies News — Digital Spy