Մարտյան իդեր
Մարտյան իդեր (լատ.՝ Idus Martiae, ուշ լատիներեն՝ Idus Martii)[1], հռոմեական օրացույցի 74-րդ օրը, որը համապատասխանում է մարտի 15-ին։ Այն նշանավորվել է մի քանի կրոնական արարողություններով և հայտնի է եղել Հռոմում որպես պարտքերի մարման վերջնաժամկետ[2]։ Մ․ թ․ ա. 44 թվականին օրը հայտնի է դարձել որպես Հուլիոս Կեսարի սպանության տարեթիվ, որը մարտյան իդերը դարձրել է շրջադարձային կետ հռոմեական պատմության մեջ։
Իդեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմեացիները ամսվա օրերը չեն հաշվել հաջորդականությամբ, ամսվա առաջինից մինչև վերջին օրը։ Փոխարենը, նրանք հետ են հաշվել ամսվա երեք ֆիքսված կետերից՝ նոներից՝ 5-րդ կամ 7-րդ օրը՝ ինն օր իդերից առաջ, իդեր՝ 13-րդ օրը ամիսների մեծամասնության համար, բայց 15-ը՝ մարտի, մայիսի, հուլիսի և հոկտեմբերի դեպքում 15-րդ օրը, իսկ կալենդները հաջորդ ամսվա 1-ին օրն էին։ Ի սկզբանե իդերը պետք է որոշվեր լիալուսնի միջոցով՝ արտացոլելով հռոմեական օրացույցի լուսնային ծագումը։ Ամենավաղ օրացույցում մարտյան իդերը նոր տարվա առաջին լիալուսնի օրն էր[3]։ Հուլիոս Կեսարը փոխել է հռոմեական օրացույցը, և իդերը կորցրել են իրենց նշանակությունը։
Կրոնական արարողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրաքանչյուր ամսվա իդերը հռոմեացիների գերագույն աստվածության՝ Յուպիտերի համար սուրբ օրեր են եղել։ Այդ օրը Յուպիտերի քահանայապետ Ֆլամեն Դիալիսը երթով առաջնորդել է «Իդերի ոչխարին» Վիա Սակրայի երկայնքով դեպի Կապիտոլիումի բլրի միջնաբերդ որտեղ այն զոհաբերվել է[4]։
Ի լրումն ամսական զոհաբերության, մարտյան իդերը նաև Աննա Պերեննայի՝ տարվա աստվածուհու (լատիներեն annus ) տոնի օրն է եղել, որով ավարտվել են նոր տարվա արարողությունները։ Օրը խանդավառ խնջույքներով նշվել է հասարակ ժողովրդի շրջանում։ Ուշ անտիկ ժամանակներից մարտյան իդերին տոնվել է Մամուրալիան[5], երբ քավության նոխազի կամ հին հունական ֆարմակոսի՝ ծիսական զոհի նման, կենդանու կաշի հագած մի ծերունու փայտերով ծիսական ծեծի են ենթարկել և քաղաքից քշել։ Ենթադրվում է, որ ծեսը եղել է ամանորյա տոն, որը ներկայացրել է հին տարվա վտարումը[6][7]։
Ավելի ուշ կայսերական ժամանակաշրջանում Իդերը սկսել են Կիբելային և Ատիսին նվիրված «սուրբ շաբաթի» տոնախմբություններվ, որոնք նշում էին Ատիսի ծնունդը[8][9][10] փռյուգիական գետի եղեգների մեջ[11]։ Ատիսին ըստ ավանդության հայտնաբերել են հովիվները կամ Կիբելա աստվածուհին, որը հայտնի էր նաև որպես «Մեծ մայր»[12]։ Հետո տոնել են հանդիսավոր ոգեկոչումը՝ Ատիսի մահը սոճու տակ։ Դենդրոֆորո քահանաները («ծառ կրողներ») ամեն տարի կտրել են մի ծառ[13], կախել են նրանից Ատիսի պատկերը[14], և ողբով տարել են Մեծ մոր տաճար։ Օրը պաշտոնական հռոմեական օրացույցի մաս է դարձել Կլավդիոսի օրոք՝ մ. թ. 54 թվականին[15] : Տոնակատարությանը հետևել է եռօրյա սուգ, որն ավարտվել է մարտի 25-ին Ատիսի վերածննդի տոնակատարությամբ, որը Հուլյան օրացույցի գարնանային գիշերահավասարի օրն է եղել[16]։
Կեսարի սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր ժամանակներում մարտյան իդերը առավել հայտնի է որպես այն ամսաթիվը, երբ՝ մ.թ.ա. 44 թվականին սպանվել է Հուլիոս Կեսարը։ Կեսարին դանակահարել են Սենատի նիստի ժամանակ․ մոտ 60 դավադիրներ՝ Բրուտոսի և Կասիոսի գլխավորությամբ։ Ըստ Պլուտարքոսի[17], գուշակը նախազգուշացրել էր, որ Կեսարին վնաս կհասցվի մարտյան իդերի ժամանակ նա պետք է զգուշանա մահից։ Սենատի աստիճաններին հանդիպելով գուշակին, Կեսարը ծիծաղել է. «Մարտյան իդերը սկսվել են, ու՝ ի՞նչ»։ «Սկսվել են, բայց չեն ավարտվել»՝ պատասխանել է գուշակը[17][18][19][20]։
Կեսարի մահը որոշիչ իրադարձություն է եղել Հռոմեական Հանրապետության ճգնաժամի մեջ և սկիզբ է դրել քաղաքացիական պատերազմին, որը հանգեցրել է նրա որդեգիր ժառանգ Օկտավիանոսի՝ հետագայում Օգոստոս կայսեր միանձնյա իշխանությանը[21]։ Օգոստոսի օրոք Օվիդոսը սպանությունը ներկայացրել է որպես սրբապղծություն, քանի որ Կեսարը նաև Հռոմի մեծ պոնտիֆիկն էր և Վեստայի տաճարի քահանա[22]։ Կեսարի մահվան չորրորդ տարելիցին մ .թ. ա. 40 թվականին, Պերուջայի պաշարման ժամանակ հաղթանակ տանելուց հետո, Օկտավիանոսը, որպես Կեսարի մահվան վրեժ մահապատժի է ենթարկել 300 սենատորների և էկիտիտների, ովքեր կռվել էին նրա դեմ[23]։ Սվետոնիոսը և պատմաբան Կասիուս Դիոնը այդ սպանդը բնութագրել են որպես կրոնական զոհաբերություն[24][25]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Anscombe Alfred (1908)։ The Anglo-Saxon Computation of Historic Time in the Ninth Century։ British Numismatic Society։ էջ 396։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-09-ին
- ↑ ws.nationalgeographic.com/news/2011/03/110315-ides-of-march-2011-facts-beware-caesar-what-when/ «Ides of March: What Is It? Why Do We Still Observe It?»։ 15 March 2011
- ↑ Scullard, H.H. (1981)։ Festivals and Ceremonies of the Roman Republic։ Cornell University Press։ էջեր 42–43։ ISBN 9780801414022
- ↑ Scullard, H.H.։ Festivals and Ceremonies of the Roman Republic։ էջ 43
- ↑ Lydus, John (6th century)։ De mensibus 4.36 Other sources place it on 14 March.
- ↑ Salzman, Michele Renee (1990)։ On Roman Time: The Codex-Calendar of 354 and the Rhythms of Urban Life in Late Antiquity։ University of California Press։ էջեր 124& 128–129։ ISBN 9780520065666
- ↑ William Warde Fowler (1908)։ The Roman Festivals of the Period of the Republic։ London: Macmillan։ էջեր 44–50
- ↑ Lancellotti, Maria Grazia (2002)։ Attis, Between Myth and History: King, Priest, and God։ Brill։ էջ 81
- ↑ Lançon, Bertrand (2001)։ Rome in Late Antiquity։ Routledge։ էջ 91
- ↑ Borgeaud, Philippe (2004)։ Mother of the Gods: From Cybele to the Virgin Mary & Hochroth, Lysa (Translator)։ Johns Hopkins University Press։ էջեր 51, 90, 123, 164
- ↑ Gary Forsythe, Time in Roman Religion: One Thousand Years of Religious History (Routledge, 2012), p. 88; Lancellotti, Attis, Between Myth and History, p. 81.
- ↑ Michele Renee Salzman, On Roman Time: The Codex Calendar of 354 and the Rhythms of Urban Life in Late Antiquity (University of California Press, 1990), p. 166.
- ↑ Jaime Alvar, Romanising Oriental Gods: Myth, Salvation and Ethics in the Cults of Cybele, Isis and Mithras, translated by Richard Gordon (Brill, 2008), pp. 288–289.
- ↑ Firmicus Maternus, De errore profanarum religionum, 27.1; Rabun Taylor, "Roman Oscilla: An Assessment", RES: Anthropology and Aesthetics 48 (Autumn 2005), p. 97.
- ↑ Lydus, De Mensibus 4.59; Suetonius, Otho 8.3; Forsythe, Time in Roman Religion, p. 88.
- ↑ Macrobius, Saturnalia 1.21.10; Forsythe, Time in Roman Religion, p. 88; Salzman, On Roman Time, p. 168.
- ↑ 17,0 17,1 Plutarch, Parallel Lives, Caesar 63
- ↑ «William Shakespeare, Julius Caesar, Act 1, Scene II»։ The Literature Network։ Jalic, Inc։ 2010։ Վերցված է 15 March 2010
- ↑ «William Shakespeare, Julius Caesar, Act 3, Scene I»։ The Literature Network։ Jalic, Inc։ 2010։ Վերցված է 15 March 2010
- ↑ Suetonius, Divus Julius 81.
- ↑ "Forum in Rome," Oxford Encyclopedia of Ancient Greece and Rome, p. 215.
- ↑ Ovid, Fasti 3.697–710; A.M. Keith, entry on "Ovid," Oxford Encyclopedia of Ancient Greece and Rome, p. 128; Geraldine Herbert-Brown, Ovid and the Fasti: An Historical Study (Oxford: Clarendon Press, 1994), p. 70.
- ↑ Melissa Barden Dowling, Clemency and Cruelty in the Roman World (University of Michigan Press, 2006), pp. 50–51; Arthur Keaveney, The Army in the Roman Revolution (Routledge, 2007), p. 15.
- ↑ Suetonius, Life of Augustus 15. Archived 31 July 2022 at the Wayback Machine.
- ↑ Cassius Dio 48.14.2. Archived 22 November 2022 at the Wayback Machine.
|