Տես` ինչպես են ընկնում մարդիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տես` ինչպես են ընկնում մարդիկ
ֆր.՝ Regarde les hommes tomber
Երկիր Ֆրանսիա
Ժանրքրեական ֆիլմ և դրամա
Թվական1994
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺակ Օդիար
ՊրոդյուսերDidier Haudepin?
Սցենարի հեղինակԺակ Օդիար, Ալեն Լե Անրի և Teri White?
ԴերակատարներԺան-Լուի Տրենտինյան, Ժան Յան, Մատյո Կասովից, Բյուլ Օժիե, Քրիստինա Պասկալ, François Toumarkine?, Marc Citti?, Ֆիլիպ դյու Ժաներան, Ռոժեր Մոլիեն, Yves Verhoeven?, Yvon Back? և Լիոնել Վիտրան
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
ՄոնտաժՋուլիետտա Ուելֆլինգ
Տևողություն90 րոպե

«Տես` ինչպես են ընկնում մարդիկ» (ֆր.՝ Regarde les hommes tomber), ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարի դեբյուտային ֆիլմը, որը նկարահանվել է 1994 թվականին[1]։ Ֆիլմն արժանացել է «Սեզար» մրցանակի՝ ռեժիսորական լավագույն դեբյուտի (Ժակ Օդիարին), ամենախոստումնալից դերասանի (Մատյո Կասովից) և մոնտաժի (Ժյուլետ Վելֆլին) համար[2]։ Մրցանակի համար առաջադրվել է նաև Ժակ Օդիարի և Ալեն Լե Անրիի հեղինակած սցենարը (ըստ Թերի Ուայթի «Եռանկյունի» վեպի)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այցեքարտային-տպագրական» բիզնեսի ներկայացուցիչ հիսունամյա Սիմոնին ներկայիս կյանքում արդեն ոչինչ չի հետաքրքրում և ոչինչ չի կարող տեղից շարժել, բայց այն բանից հետո, երբ նրա միակ ընկերը` ոստիկան Միկին, անհայտ մարդկանց պատճառով հայտնվում է կոմայի մեջ, Սիմոնի կյանքը կտրուկ փոխվում է. նա թողնում է աշխատանքը և ձգտում վրեժխնդիր լինել ընկերոջ համար։

Այդ ամենից երկու տարի առաջ խաբեբա Մարքսը իր ձեռքն է վերցնում թեթևամիտ Ջոնիին՝ նրան ուսուցանելով իր խորամանկություններն ու հնարքները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ժան Լուի Տրենտինյան Մարքս
Ժան Յան Սիմոն
Մատյո Կասովից Ջոնի
Բյուլ Օժիե Լուիզա
Քրիստինա Պասկալ Սանդրին
Իվոն Բեկ Բեկ
Օվ Վերովեն միասեռական
Ռոժե Մոլիեն Մառլոն

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տես` ինչպես են ընկնում մարդիկ» ֆիլմի անվանակարգային մրցանակները[3]
Տարի Մրցանակներ Կատեգորիա Հավակնորդ Արդյունք
1995 «Սեզար» մրցանակ Դեբյուտային լավագույն աշխատանք Ժակ Օդիար Հաղթանակ
Ամենախոստումնալից դերասան Մատյո Կասովից Հաղթանակ
Լավագույն մոնտաժ Ժյուլետ Վելֆլին Հաղթանակ
Oրիգինալ կամ հարմարեցված լավագույն սցենար Ժակ Օդիար, Ալեն Լե Անրի Նոմինացիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. James, Caryn (1994 թ․ հոկտեմբերի 1). «Regarde les hommes tomber (1994) FILM FESTIVAL REVIEW; New Role for Former Romantic Star». The New York Times.
  2. IMDb
  3. Повний перелік нагород та номінацій фільму «Дивися, як падають люди» на сайті IMDb

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]