Ժան Լուի Տրենտինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան Լուի Տրենտինյան
ֆր.՝ Jean-Louis Trintignant
Jean-Louis Trintignant Cannes 2012.jpg
Ծնվել է դեկտեմբերի 11, 1930(1930-12-11)[1][2][3][4][5][6] (88 տարեկան)
Ծննդավայր Piolenc[7][8]
Կրթություն Փարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Ազգություն ֆրանսիացիներ
Մասնագիտություն կինոռեժիսոր, սցենարիստ, audio book narrator, բնավորության դերասան, ավտոարշավորդ, թատրոնի դերասան և կինոդերասան
Ծնողներ հայր՝ Raoul Trintignant
Ամուսին(ներ) Stéphane Audran և Nadine Trintignant
Համատեղ ապրող(ներ) Marianne Hoepfner
Երեխա(ներ) Մարի Տրենտինյան և Vincent Trintignant
Պարգևներ և մրցանակներ Silver Bear for Best Actor, Cannes Film Festival Award for Best Actor, European Film Award for Best Actor և «Սեզար» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար

Ժան-Լուի Տրենտինյան (ֆր.՝ Jean-Louis Trintignant, դեկտեմբերի 11, 1930(1930-12-11)[1][2][3][4][5][6], Piolenc[7][8]), ֆրանսիական դերասան, ռեժիսոր և սցենարիստ: Կաննի և Բեռլինի կինոփառատոների մրցանակակիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան-Լուի Տրենտինյանը ծնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Վոքլյուզ դեպարտամենտի Պյոլենկ համայնքում` հարուստ ձեռնարկատիրոջ ընտանիքում: Մանկության տարիներին նա երազում էր դառնալ հայտնի ավտոմրցարշավորդ, ինչպիսիք էին իր հորեղբայրներ Լուի և Մորիս Տրենտինյանները: 1942 թվականին, 12 տարեկանում նա հմայված էր Ժակ Պրևերի, Գիյոմ Ապոլիների և Լուի Արագոնի պոեզիայով: 1949 թվականին, 19 տարեկանում, լինելով Էքս-ան-Պրովանս քաղաքի համալսարանի ուսանող-իրավաբան, դիտում է Մոլիերի «Ագահը» պիեսի ներկայացումը` Շառլ Դյուլենի բեմադրությամբ: Այդ պիեսը բեկումնային էր նրա կյանքում և նա լքելով համալսարանը, որոշում է թատերական արվեստի դասընթացներ անցնել Փարիզում` Շառլ Դյուլենի և Տանյա Բալաշովայի մոտ:

1951 թվականին կայանում է նրա դեբյուտը թատրոնում, որտեղ նա հանդես է գալիս «Յուրաքանչյուրին ըստ պահանջի» և «Մակբեթ» պիեսներում: Դրանից հետո նա կինեմատոգրաֆիայի ինստիտուտում սովորում է ռեժիսուրա:

1956 թվականին, մի քանի դրվագային դերերից հետո, Ժան-Լուի Տրենտինյանը նկարահանվում է Քրիստիան-Ժակի «Եթե ողջ աշխարհի տղաները» կինոնկարում: Նույն թվականին, Բրիժիտ Բարդոյի հետ միասին նկարահանվել է Ռոժե Վադիմի «Եվ Աստված ստեղծեց կնոջը» կինոնկարում: Նրա սիրավեպը Բրիժիտ Բարդոյի հետ, ով այն ժամանակ Ռոժե Վադիմի կինն էր, մեծ աղմուկ բարձրացրեց և հանգեցրեց Ռոժե Վադիմի և Բրիժիտ Բարդոյի ամուսնալուծությանը: Այնուհետև, Ժան-Լուի Տրենտինյանը երեք տարով մեկնել է զինվորական ծառայության, այդ ընթացքում լինելով Գերմանիայում և Ալժիրում: Նրա երկարատև բացակայությունը և Բրիժիտ Բարդոյի կապը երաժիշտ Ժիլբեր Բեկոյի հետ, հանգեցրին նրանց հարաբերությունների խզմանը:

Վերադառնալով բանակից, նա խաղացել է թատրոնում, կերտելով Համլետի դերը, իսկ 1959 թվականին, Ռոժե Վադիմի շնորհիվ կրկին վերադարձել է կինո և խաղացել նրա «Վտանգավոր կապեր» կինոնկարում` Ժերար Ֆիլիպի, Ժաննա Մորոյի, Աննետ Ստրոյբերգի և Բորիս Վիանի հետ միասին: 1966 թվականին, Անուկ Էմեի հետ միասին նկարահանվել է Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» կինոնկարում: Այդ ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» և երկու «Օսկար» մրցանակների:

Այդ տարիներին նա Ռոմի Շնայդերի և Անրի Սերրի հետ միասին նկարահանվել է Ալեն Կավալյեի «Մենամարտ կղզում» (1962 թ.), Իվ Մոնտանի հետ Կոստա-Գավրասի «Զեթ» (1969 թ.) կինոնկարներում: Վերջին կրինոնկարում խաղացած դերի համար, 1967 թվականին, Կաննի կինոփառատոնում արժանացել է տղամարդու լավագույն դերի համար մրցանակի: Այդ տարիներին Ժան-Լուի Տրենտինյանը զբաղվում է ավտոմրցաշարերով և մասնակցում բազմաթիվ մրցավազքերի:

1990-ական թվականներին հիմնականում խաղում էր մարդատյացների և ցինիկների: 1996 թվականին նա գտել էր նոր զբաղմունք` խաղողի մշակությունը: 2003 թվականին, իր դստեր` Մարի Տրենտինյանի հետ միասին ասմունքում էր բեմից: Ժան-Լուի Տրենտինյանին հաջողությունը կրկին ժպտաց, երբ 2012 թվականին նկարահանվեց Միխայել Հանեկեի «Սեր» կինոնկարում` ստանալով բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ: Որպես ռեժիսոր, Ժան-Լուի Տրենտինյանը նկարահանել է «Մի լարված օր» (1973 թ.) և «Լողի ուսուցիչը» (1979 թ.) ֆիլմերը:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Ժան-Լուի Տրենտինյանը ամուսնացել է դերասանուհի Ստեֆան Օդրանի հետ, սակայն շուտով բաժանվել են, իսկ Ստեֆան Օդրանն ամուսնացել է ռեժիսոր Կլոդ Շաբրոլի հետ:

Երկրորդ անգամ ամուսնացել է ռեժիսոր և սցենարիստ Նադին Մարկանի հետ և ունեցել երեք երեխա: Նրանց դուստրը` Մարի Տրենտինյանը, ով նույնպես դերասանուհի էր, 2003 թվականին սպանվել էր իր ընկերոջ, երաժիշտ Բերտրան Կանտաի կողմից ծեծի ենթարկվելով:

Երրորդ անգամ Ժան-Լուի Տրենտինյանը ամուսնացել էր դերասանուհի Շանտալ Նոբելի հետ:

Ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1956 Եթե ողջ աշխարհի տղաները Si tous les gars du monde... Ժան-Լուի
1956 Փողոցների օրենքը La Loi des rues Իվ
1956 Եվ Աստված ստեղծեց կնոջը Et Dieu... créa la femme Միշել Տարդյե
1956 Կանանց ակումբը Club de femmes Միշել
1959 Վտանգավոր կապեր Les liaisons dangereuses Դանսենի
1959 Դաժան ամառ Estate violenta Կառլո Կարեմոլի
1960 Հազարերորդ պատուհանը La millième fenêtre Ժորժ
1960 Ճակատամարտ Աուստերլիցի մոտ Austerlitz -
1961 Մարդասպանը ելնում է ստվերից Pleins feux sur l'assassin Ժան-Մարի դե Կերլոգեն
1961 Ատլանտիդա Antinea, l'amante della città sepolta Պիեռ
1961 Երեք ճշմարտությունների ջրհորը Le puits aux trois vérités -
1961 Զարկող սրտով Le coeur battant Ֆրանսուա
1961 Խաղ իրականության հետ Le jeu de la vérité -
1962 Հորացիոս 62 Horace 62 Ժոզեֆ Ֆաբիան
1962 Յոթ մահացու մեղք Les sept péchés capitaux Բեռնար
1962 Մենամարտ կղզում Le combat dans l'île Կլեմենտ Լեսեր
1962 Վազանց Il sorpasso Ռոբերտո Մարիանի
1963 Հաջողություն Il successo Սերջիո
1963 Դղյակը Շվեդիայում Château en Suède Էրիկ
1964 Սպասասրահ Les pas perdus Ժորժ
1964 Սուլողները Les siffleurs -
1964 Մատա Հարի. Գործակալ H21 Mata Hari, agent H21 կապիտան Ֆրանսուա Լասալ
1964 Դժոխք L'enfer Մարսել 2
1965 Բարեհաճ պատահար La bonne occase Ժակ Դանզաս
1965 Ես սպանում եմ, դու սպանում ես Io uccido, tu uccidi Ջաննի Սանտի
1965 Ցասկոտ Անժելիկան Merveilleuse Angélique Կլոդ Լե Պտի
1965 Մարդասպանը ննջավագոնում Compartiment tueurs Էրիկ Գրանդեն
1966 Տասնյոթերորդ երկինքը Un garçon, une fille. Le dix-septième ciel Ֆրանսուա
1966 Տղամարդը և կինը Un homme et une femme Ժան-Լուի Դյուրոկ
1966 Այրվու՞մ է արդյոք Փարիզը Paris brûle-t-il? կապիտան Սերժ
1966 Անդրեվրոպական ճեպընթաց Trans-Europ-Express Էլիաս
1966 Երկար ուղի La longue marche Ֆիլիպ
1967 Հևոցով Col cuore in gola Բեռնար
1967 Իմ սեր, իմ սեր Mon amour, mon amour Վինսենթ
1968 Մահը, որ ձու էր ածել La morte ha fatto l'uovo Մարկո
1968 Եղնիկներ Les Biches Պոլ
1968 Մարդը, ով ստում է L'homme qui ment Ժան Ռոբեն, Բորիս Վարիսա
1968 Լռակյացը (Մեծ լռություն) Il grande silenzio Գորդոն կրտսեր
1968 Անառակը La matriarca դոկ. Կառլո Դե Մարշ
1969 Զեթ Z հետաքննիչ Քրիստոս Սարձետակիս
1969 Եթե կարող ես, արի երեկոյան ընթրելու Metti, una sera a cena Միշել
1969 Գիշերը Մոդի մոտ Ma nuit chez Maud Ժան-Լուի
1969 Հանցագործություններ առևանգողը Le voleur de crimes Ժան Ժիրո
1969 Այդքան քնքուշ, այդքան այլասերված Così dolce... così perversa Ժան Ռեյն
1969 Ամերիկացին L'américain Բրունո
1970 Կոնֆորմիստը Il conformista Մարչելո Կլերիչի
1970 Գաղտնի մտադրություններ Las secretas intenciones Միգել
1970 Անպիտանը Le voyou Սիմոն Դյուրոկ
1971 Կավի պատնեշներ Remparts d'argile -
1971 Առանց որևէ պատճառի Sans mobile apparent Ստեֆան Կարելա
1971 Ափիոն և մահակ L'opium et le baton -
1972 Նապաստակի վազքը դաշտերով La course du lièvre à travers les champs Անտոն Կարդո
1972 Առևանգում Փարիզում L'attentat Ֆրանսուա Դարիեն
1972 Մարդը մահացել է Un homme est mort Լուսիեն Բելոն
1973 Մի լարված օր Une journée bien remplie ou Neuf meurtres insolites dans une même journée par un seul homme dont ce n'est pas le métier -
1973 Իմանալն արգելված է Défense de savoir Ժան-Պիեռ
1973 Գնացք Le train Ժյուլիեն
1973 Պարահանդեսի ջութակները Les violons du bal Լուի (Միշել)
1974 Խելացնոր ոչխարը Le Mouton enragé Նիկոլյա Մալլե
1974 Փախուստ L'escapade Ֆերդինանդ
1974 Գաղտնիք Le secret Դավիդ
1974 Խաղ կրակի հետ Le jeu avec le feu Ֆրանս
1975 Ագրեսիա L'agression Պոլ Վարլին
1975 Ոստիկանական պատմություն Flic Story Էմիլ Բյուիսոն
1975 Սանտյագոյում անձրև է գալիս Il pleut sur Santiago սենատոր
1975 Կիրակնօրյա կինը La donna della domenica Մասիմո Կամպի
1976 Մահ ծրագրավորող համակարգիչը L'ordinateur des pompes funèbres Ֆրեդ Մալոն
1976 Ամուսնական ճամփորդություն Le voyage de noces Պոլ Քարտեր
1976 Տարտարյան անապատ Il deserto dei tartari ավագ բժիշկ Ռովին
1977 Ուղևորները Les passagers Ալեքս Մուանո
1977 Գործ L'affaire -
1977 Փորձ Repérages Վիկտոր
1978 Ուրիշի փողերը L'argent des autres Անրի Ռանյե
1979 Լողի ուսուցիչը Le maître-nageur -
1979 Մելանխոլիկ փոքրիկը Melancoly Baby Պիեռ
1980 Սանդղավանդ La terrazza Էնրիկո Դ'Օրսի
1980 Բանկիրուհին La banquière Հորաս Վաննիստեր
1980 Ես ձեզ սիրում եմ Je vous aime Ժուլիեն
1981 Մարդասպանը, ով անցնում է Un assassin qui passe Ռավիկ
1981 Սիրային կիրք Passione d'amore բժիշկ
1981 Մալվիլ Malevil Ֆուլբերտ
1981 Խոր ջրեր Eaux profondes Վիկ Ալլեն
1981 Տղամարդկային գործ Une affaire d'hommes Լուի
1981 Հատուցման օրը Le grand pardon կոմիսար Դյուշե
1982 Մարդասպանների ծառուղին Boulevard des assassins Դանիել Սալմոն
1982 Գիշերը Վարենում (Նոր աշխարհ) La Nuit de Varennes մսյո Սոս
1983 Ուղիղ սրտին Colpire al cuore Դարիո
1983 Կրեդո Credo պրոֆեսոր Լենսկի
1983 Գոնե կիրակին շուտ գար (Ուրախ կիրակի) Vivement dimanche! Ժյուլիեն Վերսել
1983 Կրիմինալ ոստիկանություն La crime Քրիստիան
1983 Կրակի տակ Under Fire Մարսել Ժազի
1984 Այդպիսին է իմ ցանկությունը Le bon plaisir նախագահ
1984 Ոչ մեկի կանայք Femmes de personne Միշել
1984 Կեցցե կյանքը Viva la vie! Ֆրանսուա
1984 Հաջորդ ամառ L'été prochain Պոլ
1985 Գնալ, վերադառնալ Partir, revenir Ռոլան Ռիվյեր
1985 Ժամադրություն Rendez-vous -
1985 Համազարկ սև գոմեշի վրա Sortüz egy fekete bivalyért -
1985 Արծաթագույն աչքերով մարդը L'homme aux yeux d'argent Մայեն
1986 Տղամարդը և կինը քսան տարի անց Un homme et une femme, 20 ans déjà Ժան-Լուի Դյուրոկ
1986 Իմ կյանքի կինը La femme de ma vie Պիեռ
1986 15 օգոստոսի 15 août -
1987 Բեղավորը Le moustachu գեներալ Ժերար
1987 Խաբուսիկ հովիտը La vallée fantôme Պոլ
1989 «Պալաս-հոթել» զետեղարանը Bunker Palace Hôtel Հոլմ
1990 Ժյուլի դե Կարնելան Julie de Carneilhan Հերբերտ դ'Էսպիվանտ
1991 Շնորհակալ եմ, կյանք 'Merci la vie' SS-ի սպա
1992 Դատավարություն Վալյադոլիդում La controverse de Valladolid Գինես դե Սեպուլվեդա
1993 Հրեշտակի բնազդը L'instinct de l'ange Էդուարդ
1994 Երեք գույն. Կարմիր Trois couleurs: Rouge դատավոր
1994 Նայիր, ինչպես են մարդիկ ընկնում Regarde les hommes tomber Մարքս
1995 Ֆիեստա Fiesta -
1996 Բոլորին անհայտ հերոսը Un héros très discret Ալբերտ
1996 Կանացի խռովություն L'insoumise -
1996 Տիկո Մուն Tykho Moon -
1998 Նրանք, ովքեր ինձ սիրում են, կգնան գնացքով Ceux qui m'aiment prendront le train Լուսիեն Էմմերիշ
2003 Ջենիսն ու Ջոնը Janis et John Կենոն
2012 Սեր Amour Ժորժ Լորան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]