Մարի Տրենտինյան
Մարի Տրենտինյան ֆր.՝ Marie Trintignant | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 21, 1962[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուլոն Բիյանկուր, Ֆրանսիա[4] |
Մահացել է | օգոստոսի 1, 2003[1][2][3][…] (41 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ընտրանի | Série noire?, The Groundhogs?, Story of Women? և White Lies? |
Ծնողներ | հայր՝ Ժան-Լուի Տրենտինյան, մայր՝ Nadine Trintignant? |
Ամուսին(ներ) | Samuel Benchetrit? |
Համատեղ ապրող(ներ) | Richard Kolinka?, Ֆրանսուա Կլյուզե և Կանտա Բերտրան |
Երեխա(ներ) | Jules Benchetrit?, Roman Kolinka?, Paul Cluzet? և Léon Othnin-Girard? |
Մարի Տրենտինյան (ֆր.՝ Marie Trintignant, հունվարի 21, 1962[1][2][3][…], Բուլոն Բիյանկուր, Ֆրանսիա[4] - օգոստոսի 1, 2003[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն[4]), ֆրանսիացի դերասանուհի:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարի Տրենտինյանը համբավավոր դերասան Ժան Լուի Տրենտինյանի և սցենարիստ ու ռեժիսոր Նադին Տրենտինյանի դուստրն է: Կինոյում նրա առաջնելույթը տեղի է ունեցել 1971 թվականին՝ «Դա միայն ուրիշների հետ է պատահում» ֆիլմում, որտեղ նկարահանվել են նաև հանրահայտ դերասաններ Կատրին Դենյովն ու Մարչելո Մաստրոյանին: Այդ կինոնկարի ռեժիսորը Մարիի մայրն էր՝ Նադին Տրենտինյանը, ով դստերը նկարահանել է ընդհանուր առմամբ տասներկու ֆիլմերում: Մարին նկարահանվել է նաև հոր հետ, օրինակ՝ Էտտորե Սկոլայի «Սանդղեվանդ» կինոնկարում: Իրեն հռչակ բերած ֆիլմերում նա մարմնավորել է կանացի մռայլ դերեր:
Ողբերգական մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի հուլիսին Մարին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում էր, որտեղ մասնակցում էր Նադին Տրենտինյանի՝ գրող Սիդոնի Կոլետի կյանքի մասին պատմող նոր հեռուստաֆիլմի նկարահանումներին: Այդտեղ էր նաև Մարիի ընկերը՝ «Noir Desir» ֆրանսիական երաժշտախմբի մեներգիչ Բերտրան Կանտան, ում հետ նա սիրային հարաբերությունների մեջ էր արդեն մեկուկես տարի: 2003 թվականի հուլիսի 27-ին վերջինս խանդի հողի վրա հարվածներ հասցրեց Մարիին՝ պատճառելով գլխի ծանր վնասվածքներ; Դերասանուհին մի քանի օր կոմայի մեջ էր; 2003 թվականի հուլիսի 31-ին նրան տեղափոխեցին Փարիզի արվարձաններից մեկում գտնվող Արտմանի համաբուժարանը, որտեղ նա մեկ օր անց վախճանվեց: Դիահերձումը փաստեց, որ մահվան պատճառը դեմքին հասցված հարվածներից առաջացած գանգուղեղային վնասվածքն է:
2006 թվականի օգոստոսի 6-ին, սգո արարողությունից հետո, Մարի Տրենտինյանը հուղարկավորվեց փարիզյան նշանավոր Պեր Լաշեզ գերեզմանատանը:
2003 թվականի հոկտեմբերին Նադին Տրենտինյանը հրատարակեց «Իմ դուստր Մարին» գիրքը, որտեղ աղջկա մահվան մեջ մեղադրեց Բերտրան Կանտային: 2004 թվականի մարտի 29-ին վերջինս դատապարտվեց ութ տարվա ազատազրկման՝ չկանխամտածված սպանության և տուժածին օգնություն ցույց չտալու համար, իսկ 2007 թվականի հոկտեմբերին բանտից պայմանականորեն վաղաժամկետ ազատ արձակվեց՝ «լավ վարքի համար»:
Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարի Տրենտինյանը ունեցել է չորս երեխա՝ չորս տարբեր հայրերից: Ամուսնացած է եղել միայն իր կրտսեր տղայի հոր՝ Սամյուել Բենշետրիի հետ:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1971 — Դա միայն ուրիշների հետ է պատահում / Ça n’arrive qu’aux autres
1973 — / Défense de savoir
1979 — Սև սերիա / Série noire
1980 — Սանդղեվանդ / La Terrazza — Իզաբելա
1982 — Կարմիր առավոտ / Un matin rouge
1983 — / Les Îles
1984 — Հաջորդ ամառ / L'été prochain
1987 — Ջեռուցումն արգելված է / Noyade interdite
1988 — Կանացի գործ / Une affaire de femmes
1988 — Ամուրիուհին / La Garçonne — Մոնիկա Լերբիե, «ամուրիուհի»
1990 — Հռչակի թևերը / Wings of Fame
1990 — Ամռան գիշերը քաղաքում / Nuit d'été en ville
1990 — «Ալբերտո» ճեպընթացը / Alberto Express
1991 — Սիրահարները՝ Նոր կամրջից / Les Amants du Pont-Neuf
1991 — Բետտին / Betty
1993 — Նուրբ թիրախ / Cible émouvante
1993 — /Les Marmottes
1995 — Սաները / Les apprentis
1996 — / Des nouvelles du bon Dieu
1996 — / Le Cri de la soie
1996 — / Ponette
1996 — / Portraits chinois
1997 — Զարմիկը / Le Cousin
1998 — / …Comme elle respire
2000 — Մահվան թատրոն / Promenons-nous dans les bois
2000 — Մարգարտակղզու իշխանը / Le prince du Pacifique
2003 - Ջենիսն ու Ջոնը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://deces.matchid.io/id/kIYLsBMumd-b
|