Քրիստիան-Ժակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստիան-Ժակ
Ծննդյան թիվ՝ սեպտեմբերի 4, 1904(1904-09-04)[1][2][3]
Ծննդավայր՝ Փարիզ, Ֆրանսիա[4]
Վախճանի թիվ՝ հուլիսի 8, 1994(1994-07-08)[5][1][2][3] (89 տարեկանում)
Վախճանի վայր՝ Բուլոն Բիյանկուր
Քաղաքացիություն՝ Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն՝ կինոռեժիսոր, սցենարիստ և production designer
Պարգևներ՝ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Ռազմական խաչ 1939—1945 թթ., Պատվո ազգային շքանշանի ասպետ, Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր և «Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆում ակնառու վաստակի համար
IMDb։ ID 0160108

Քրիստիան-Ժակ (ֆր.՝ Christian-Jaque, իրական անունը` Քրիստիան Ալբերտ Ֆրանսուա Մոդե (Christian Albert François Maudet), սեպտեմբերի 4, 1904(1904-09-04)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա[4] - հուլիսի 8, 1994(1994-07-08)[5][1][2][3], Բուլոն Բիյանկուր), ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ: Արժանացել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի, Մատուցած Ծառայությունների համար Ազգային շքանշանի, Արվեստների և գրականության շքանշանի և պատվավոր Սեզար մրցանակի` կինեմատոգրաֆում անցած ճանապարհի համար (1985 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան-Ժակը ծնվել է Փարիզում, ձուլարանի տնօրեն Էդուարդ Մոդեի ընտանիքում: Երիտասարդ տարիներին սովորել է Փարիզի Rollin քոլեջում, Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում և Դեկորատիվ արվեստների ազգային դպրոցում` ուսանելով ճարտարապետություն: 1924 թվականից կինոյում աշխատել է որպես նկարիչ` ձևավորելով կինոազդագրեր, իսկ 1927 թվականից` Cinégraph ամսագրում աշխատել է որպես լրագրող:

1932 թվականից սկսել է հանդես գալ որպես ռեժիսոր` աշխատելով ֆրանսիական և իտալական խոշորագույն կինոգործիչների հետ: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Նկարահանել է երեք կարճամետրաժ և 59 լիամետրաժ կինոնկարներ: Քրիստիան-Ժակին յուրահատուկ էին ռեժիսուրայի թեթև և ոչ ձանձրալի ոճը, դերասանների հետ խելամիտ աշխատանքը և սյուժեի հնարամիտ լուծումները: Ի դեմս կատակերգու դերասան Ֆերնանդելի, Քրիստիան-Ժակը իր առաջին կատակերգությունների համար գտել էր հիանալի դերակատարի: Դրա վառ ապացույցը հանդիսանում էր հատկապես «Ֆրանցիսկ Առաջին» (1936 թ.) կինոնկարը: Վերջին անգամ Ֆերնանդելին նա նկարահանել է «Օրենքն օրենք է» (1958 թ.) կինոնկարում:

Քրիստիան-Ժակի «Ֆանֆան-Վարդակակաչ» (1952 թ.) կինոնկարը` Ժերար Ֆիլիպի և Ջինա Լոլոբրիջիդայի մասնակցությամբ, շահել է մրցանակներ Կաննի և Արևմտյան Բեռլինի կինոփառատոններում: Իր «Բաբետան գնում է պատերազմ» (1959 թ.) կինոնկարում Քրիստիան-Ժակը կարողացել է վարպետորեն օգտագործել Բրիժիտ Բարդոյի գեղեցկությունն ու տաղանդը: Որոշ ֆիլմերում նա նկարահանել է իր կնոջը, դերասանուհի Մարտին Քարոլին` «Լուկրեցիա Բորջիա» (1953 թ.), «Նանա» (1955 թ.), «Նատալի» (1957 թ.) և այլն:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան-Ժակը ամուսնացել է վեց անգամ.

  • դերասանուհի Քրիստինա Դելին (1931 թվականից մինչ 1938 թվականը)
  • դերասանուհի Սիմոնա Ռենան (1940 թվականից մինչ 1944 թվականը)
  • դերասանուհի Ռենե Ֆոր (1947 թվականից մինչ 1953 թվականը)
  • դերասանուհի Մարտին Քարոլ (1954 թվականից մինչ 1959 թվականը)
  • Լոուրենս Կրիստոլ (1961 թվականից մինչ 1983 թվականը)
  • Դենիզ Մորլոտ (1992 թվականից մինչ Քրիստիան-Ժակի մահը)

Քրիստիան-Ժակը մահացել է 1994 թվականի հուլիսի 8-ին` ինֆարկտից, Փարիզի արևմուտքում գտնվող Բուլոն-Բայանկուր համայնքում: Հուղարկավորվել է Պեր Լաշեզ գերեզմանոցում:

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1933  Գործը լավ է գնում Ça colle
1936  Մեկը լեգեոնից Un de la légion
1936  Ֆրանցիսկ Առաջին François Premier
1937  Ժոզետա Josette
1937  Ճարպիկները 11-րդ շրջանից Les dégourdis de la 11ème
1937  Մի գիշեր Վենետիկում À Venise, une nuit
1937  Թագի մարգարիտները Les perles de la couronne
1938  Երկաթգծի ծովահենները Les pirates du rail
1938  Սենտ-Աժիլից անհետացածները Les disparus de St. Agil
1938  Խռովարար Էռնեստը Ernest le rebelle
1939  Դաջվածքավորված Ռաֆայելը Raphaël le tatoué
1940  Մեծ ցատկ Le grand élan
1941  Առաջին պարահանդեսը Premier bal
1941  Ձմեռ Պապի սպանությունը L'assassinat du Père Noël
1942  Ֆանտաստիկ սիմֆոնիա La symphonie fantastique
1943  Անհույս ճանապարհորդություն Voyage sans espoir
1944  Կարմեն Carmen
1945  Թմբլիկը Boule de suif
1945  Կախարդանք Sortilèges
1946  Սիրո վերադարձը (Ուրվականը) Un revenant
1948  Պարմի մենաստանը La Chartreuse de Parme
1948  Մարդը մարդկանց D'homme à hommes
1949  Սինգոալլա Singoalla
1950  Կորած հուշանվերները Souvenirs perdus
1951  Կապույտ մորուք Barbe-Bleue
1952  Ֆանֆան-Վարդակակաչ Fanfan la Tulipe
1952  Հիասքանչ արարածներ Adorables créatures
1952  Ճակատագրեր Destinées
1953  Լուկրեցիա Բորջիա Lucrèce Borgia
1954  Տիկին դյու Բարրի Madame du Barry
1955  Նանա Nana
1956  Եթե ողջ աշխարհի տղաները... Si tous les gars du monde...
1957  Նատալի Nathalie
1958  Օրենքն օրենք է La legge è legge
1959  Բաբետան գնում է պատերազմ Babette s'en va-t-en guerre
1960  Ֆրանսուհին և սերը La française et l'amour
1961  Տիկին Սան-Ժեն Madame Sans-Gêne
1962  Մարկո Պոլո Marco Polo
1963  Ծանրակշիռ ապացույցներ Les Bonnes causes
1964  Սև վարդակակաչը La tulipe noire
1964  Գիշատիչների խնջույքը Le repas des fauves
1965  Ջնեթլմենը Կոկոդիից Le gentleman de Cocody
1965  Կեղտոտ խաղ (Գաղտնի պատերազմ) The Dirty Game
1966  Երկրորդ ճշմարտություն La seconde vérité
1966  Սուրբը ելնում է հետքի վրա Le Saint prend l'affût
1968  Լեդի Համիլթոնի սիրեկանները. Ճանապարհ դեպի բարձրաշխարհիկ կյանք Le calde notti di Lady Hamilton
1971  Օմեր Փաշա Omer Pacha
1971  Նավթահորուհիները Les pétroleuses
1975  Դոկտոր Ժյուստիս Docteur Justice
1977  Փարիզյան կյանք La vie parisienne
1981  Նոր ճանապարհ դեպի Հնդկաստան La nouvelle malle des Indes
1984  Կառնե. Մարդը կինոխցիկով Carné, l'homme à la caméra

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]