Ֆիլմի գործողություններն ընթանում են 18-րդ դարիՖրանսիայում: Գահին բազմած է Լյուդովիկոս XV թագավորը: Ֆրանսիան մշտապես պատերազմների մեջ է: Թագավորը նկատում է, որ հավասար հաշվի համար իրեն պակասում է 38 զինվոր: Ողջ Ֆրանսիայով մեկ հայտարարվում է զինվորներ հավաքագրելու գործընթաց: Ֆանֆանը խուսափելով իրեն հրապուրած աղջկա ծնողների հետապնդումից, անդամագրվում է բանակին: Գնչուհին նրան գուշակում է, որ ամուսնանալու է արքայադստեր հետ: Պարզվում է, որ գնչուհին Ադելինան է, գայթակղությամբ նոր զորակոչիկներ հավաքագրողի դուստրը: Հասկանալով, որ դա ծուղակ է, այնուամենայնիվ Ֆանֆանը չի նահանջում իր երազանքից և կանգնում է թագավորական դրոշի ներքո: Դեպի զորագունդ ուղևորվելու ճանապարհին, նա ավազակների հարձակումից փրկում է Մարքիզուհի դե Պոմպադուրին ու արքայադստերը և ի նշան երախտագիտության, ստանում է վարդակակաչի տեսքով կրծքազարդ: