Ջինա Լոլոբրիջիդա
Ջինա Լոլոբրիջիդա իտալ.՝ Gina Lollobrigida | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 4, 1927[1][2][3][…] (94 տարեկան) |
Ծննդավայր | Սուբյակո, Լացիո, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Milko Škofič? |
Պարգևներ և մրցանակներ | |
archive.is/20130216040138/http://www.ginalollobrigida.com/ | |
Ջինա Լոլոբրիջիդա (իտալ.՝ Gina Lollobrigida, իսկական անուն ազգանունը՝ Լուիջինա Լոլոբրիջիդա[5], հուլիսի 4, 1927[1][2][3][…], Սուբյակո, Լացիո, Իտալիա), իտալացի դերասանուհի և լուսանկարչուհի։ Մեծ ճանաչման է հասել 1950-1960 թթ.[6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջինա Լոլոբրիջիդան ծնվել է 1927 թվականին Իտալիայի Սուբիակո քաղաքում։ Սովորել է թատերական ուսումնարանում։ Աշխատել է որպես մանեկենուհի։ Տարբեր պարբերականների կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը[7][8][9], 1947 թ. Իտալիայում մասնակցելով գեղեցկության մրցույթի գրավել է 3-րդ տեղը[10]։ Առաջին անգամ գլխավոր դերով հանդես է եկել Կարլո Լիձանիի «Զգույշ ավազակներ» ֆիլմում (1951): Լոլոբրիջիդան նկարահանվել է ինչպես իտալացի, այնպես էլ ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի ռեժիսորների ժապավեններում։ Դրանցից են Ռենե Կլերի «Գիշերային գեղեցկուհիները» (1953), Լուիջի Ձամպայի «Գեղեցկուհի հռոմեուհին» (1954), Քերոլ Ռիդի «Տրապեզ» (1956), Ժյուլ Դասսենի «Օրենքը» (1957), «Բրուկլինցի Աննան» (1958), Քինգ Վիդորի «Սողոմոնը և Շաբայի թագուհին» (1960), Եժի Սկոլոմովսկիի «Թագավորը, դաման և սպասավորը» (1969), Յուջին Մարտինի «Չար մարդկանց գետը» (1971), Ռովեր Բելետիի «Մորս համար վարդեր չգտա» (1973), Թոնի Նավարոյի «Իժերի կծիկը», «Ֆան-ֆան վարդակակաչ» (ռեժ. Քրիստիան-Ժակ, Ժերար Ֆիլիպի հետ, 1952), «Հաց, սեր և ֆանտազիա» (ռեժ. Վիտորիո դե Սիկա 1953), «Տրապեցիա» (ռեժ. Քերոլ Ռիդ, Բերտ Լանկաստերի ու Թոնի Քերթիսի հետ, 1956), «Փարիզի աստվածամոր տաճարը» (ռեժ. Ժան Դելանուա, Էնթոնի Քուինի հետ, 1956) և 1973 թվականին մոսկովյան ութերորդ միջազգային կինոփառատոնում մանկական ֆիլմերի մրցույթում ոսկե մրցանակի արժանացած «Պինոքիոյի արկածները» կինոնկարները։
Նրա ստեղծագործական հայացքներն ու գեղարվեստական ինքնաարտահայտությունը դրսևորվել է «Իմ Իտալիան» գիրք-ալբոմում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Gina Lollobrigida
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ Gina Lollobrigida — Hollywood Walk of Fame, 2018.
- ↑ Lollobrigida Sig. Luigia, Grande Ufficiale Ordine al Merito della Repubblica Italiana
- ↑ Top Ten Italian Actresses - Divas of the Past
- ↑ «Most beautiful woman in the world' Gina Lollobrigida in bizarre fake marriage plot»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին։ Վերցված է 2017 թ․ մայիսի 8
- ↑ Gina Lollobrigida targeted by bizarre sham wedding plot as ex toy-boy fiancé 'marries' imposter 'in bid to claim her estate when she dies'
- ↑ Gina Lollobrigida, star once named most beautiful woman in the world, says former husband meant ‘zero’
- ↑ 4 июля исполнилось 75 лет Джине Лоллобриджиде
![]() |
Ջինա Լոլոբրիջիդա Վիքիպահեստում |
---|
|
- Հուլիսի 4 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Իտալացի դերասանուհիներ
- Իտալացի ռեժիսորներ
- Իտալացի սցենարիստներ
- Իտալացի քանդակագործներ
- Իտալացի լուսանկարիչներ
- Իտալացի ակտիվիստներ
- Իտալացի լրագրողներ
- Իտալացի կինոդերասանուհիներ