Քերոլ Ռիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քերոլ Ռիդ
անգլ.՝ Carol Reed
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1906(1906-12-30)[1][2][3][…]
ԾննդավայրPutney, Միացյալ Թագավորություն
Մահացել էապրիլի 25, 1976(1976-04-25)[1][2][3][…] (69 տարեկան)
Մահվան վայրՉելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանԼոնդոն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունThe King's School Canterbury?
ԵրկերOdd Man Out?[5], The Fallen Idol?[5], The Third Man?[5], Our Man in Havana?[5], The Agony and the Ecstasy?[5], Օլիվեր[5] և Night Train to Munich?[5]
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան և սցենարիստ
ԱմուսինPenelope Dudley-Ward?[6] և Diana Wynyard?[6]
Ծնողներհայր՝ Հերբերթ Բիրբոմ Թրի[6], մայր՝ Beatrice May Pinney?[3][6]
Պարգևներ և
մրցանակներ
Օսկար լավագույն ռեժիսորի համար National Board of Review Award for Best Film? և Ասպետ-բակալավր
ԵրեխաներMax Reed?[3][6]

Քերոլ Ռիդ (անգլ.՝ Carol Reed, դեկտեմբերի 30, 1906(1906-12-30)[1][2][3][…], Putney, Միացյալ Թագավորություն - ապրիլի 25, 1976(1976-04-25)[1][2][3][…], Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոռեժիսոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլ Ռիդը դերասան Հերբերթ Բիրբոմ Թրիի արտամուսնական որդին է[7][8]։ Սովորել է Քենթերբերիի թագավորական մասնավոր դպրոցում։

1924 թվականից Ռիդը աշխատել է թատրոնում։ 1927 թվականից եղել է գրող Էդգար Ուոլեսի, որն իր սեփական կինոստուդիան էր ստեղծել, անձնական ասիստենտ։ 1932 թվականին Ռիդը հանուն կինոմատոգրաֆիայի թողել է թատրոնը։

Երեք տարի Ռիդը աշխատել է որպես հնչյունային օպերատոր և ռեժիսորի ասիստենտ, իսկ 1935 թվականին թողարկել է իր առաջին ֆիլմը՝ «Դա եղել է Փարիզում» ռոմանտիկ կատակերգությունը։ Ընդհանուր առմամբ Ռիդը թողարկել է 33 ֆիլմ, որոնցից ամենահայտնիներն են՝ «Խաղից դուրս», «Տապալված կուռք» (1948, BAFTA մրցանակ լավագույն բրիտանական կինոյի համար), «Երրորդ մարդը» (1949 Կաննի կինոփառատոնում «Ոսկյա արմավենու ճյուղ» (գլխավոր մրցանակ), բոլոր ժամանակների լավագույն բրիտանական կինոնկար՝ ըստ Բրիտանական կինոարվեստի ինստիտուտի տվյալների, 1999)[9] և «Օլիվեր» (1968, 5 «Օսկար» մրցանակ, այդ թվում՝ լավագույն ռեժիսորի համար, «Ոսկե գլոբուս» լավագույն կատակերգության կամ մյուզիքլի համար)։

Բրիտանական բանակի կազմում մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին։

Եղել է երկու անգամ ամուսնացած․ կինոսատղ Դայանա Ուինյարդի (1943-1947) և դերասանուհի Պենելոպա Դադլի Ուրդի (1948-ից) հետ։ Երկրորդ ամուսնությունից ունի որդի՝ Մաքսը։ Զարմիկը դերասան Օլիվեր Ռիդն է։ Խորթ դուստրը (Պենելոպա Դադլի Ուորդի հետ առաջին ամուսնությունից) Թրեյս Ռիդը, վերցրել է խորթ հոր անունը, նույնպես դերասանուհի է, նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում։

Ալեքսանդր Կորդայից հետո երկրորդ կինոռեժիսորն է և առաջին բրիտանացի կինոռեժիսորը, որն իր մասնագիտական վաստակի համար արժանացել է ասպետի կոչման (1952)։

Մահացել է 1976 թվականին Չելսիում սրտամկանի ինֆարկտից։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1935՝ Դա եղել է Փարիզում / It Happened in Paris
  • 1935՝ Իզի Միչման / Midshipman Easy
  • 1936՝ Դևի ելույթը / Talk of the Devil
  • 1937՝ Ո՞վ է ձեր տիրուհու ընկերը / Who’s Your Lady Friend?
  • 1938՝ Էժան դրախտ / Penny Paradise
  • 1939՝ Բարձրանալ վեր / Clibming High
  • 1939՝ Աղջիկը պետք է ապրի / A Girl Must Live
  • 1939՝ Աստղերը նայում են ներքև / The Stars Look Down
  • 1940՝ Աղջիկը լուրերում / Girl in the News
  • 1941՝ Քիփս/ Kipps
  • 1941՝ Նամակ տնից / A Letter from Home
  • 1942՝ Երիտասարդ միստր Փիթը/ The Young Mr Pitt
  • 1943՝ Համալրում / The New Lot
  • 1944՝ Ճանապարհ դեպի առաջ / The Way Ahead
  • 1945՝ Ճշմարիտ փառք / The True Glory (տիտրերում նշված չէ)
  • 1948՝ Տապալված կուռք / The Fallen Idol
  • 1949՝ Երրորդ մարդը/ The Third Man
  • 1952՝ Կղզիներից արտաքսվածը/ Outcast of the Islands
  • 1953՝ Մարդը խաչմերուկում / The Man Between
  • 1958՝ Բանալի/ The Key
  • 1959՝ Մեր մարդը Հավանայում / Our Man in Havana
  • 1963՝ վազող մարդը/ The Running Man
  • 1965՝ Տանջանքներ և ուրախություններ/ The Agony and the Ecstasy
  • 1968՝ Օլիվեր/ Oliver
  • 1972՝  Իմ հետևից/ Follow Me!

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]