Ալեքսանդր Կորդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Կորդա
Korda Sándor.jpg
Ծնվել էսեպտեմբերի 16, 1893(1893-09-16)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրTúrkeve, Mezőtúr District, Jász-Nagykun-Szolnok County, Հունգարիա[7]
Մահացել էհունվարի 23, 1956(1956-01-23)[7][2][3][8][6] (62 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[7]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հունգարիայի թագավորություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ
ԱմուսինMaría Corda և Merle Oberon
Alexander Korda Վիքիպահեստում

Ալեքսանդր (Շանդոր) Կորդա (անգլ.՝ Sir Alexander Korda, իսկական անունը՝ Շանդոր Լասլո Կելներ (հունգ.՝ Kellner Sándor László), սեպտեմբերի 16, 1893(1893-09-16)[1][2][3][4][5][6], Túrkeve, Mezőtúr District, Jász-Nagykun-Szolnok County, Հունգարիա[7] - հունվարի 23, 1956(1956-01-23)[7][2][3][8][6], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[7], 1956), ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Ազգությամբ՝ հունգար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Կորդան ծնվել է 1893 թվականի սեպտեմբերի 16-ին, Թուրքեյեյում (Հունգարիա): Ծագումով հունգարացի է: Սովորել է Վիեննայում և Փարիզում: Բարձրագույն կրթությունը ստացել է Բուդապեշտի թագավորական համալսարանում: Որոշ ժամանակ Փարիզում աշխատել է որպես թղթակից: 1916-1919 թվականներին Հունգարիայում կնոջ՝ դերասանուհի Մարիա Կորդայի գլխավոր դերակատարումներով նկարահանել է մի շարք ֆիլմեր, ինչպես «Սպիտակ գիշերներ» (1916), «Մեկ միլիոնի մուրհակը» (1917), Հարիսոն և Բարիսոն» (1918), «Մարի Աննա (1919), «Յամատա» (1919), «Սպիտակ վարդեր» (1919), «Հարյուր տասնմեկերորդը» (1919) և այլն: Կինոյում աշխատել է 1915 թվականից։ Նկարահանել է շահութաբեր զվարճալի ֆիլմեր և մելոդրամներ։ Հայրենիքից ակամա հեռացած Կորդան շարունակում է իր գործունեությունն Ավստրիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում (այդ ժամանակաշրջանի լավագույն ֆիլմերից են «Ծովի կայսրուհին» (1922), «Հաբսբուրգների ողբերգությունը (1923), «Թիկնապահը» (1926), «Տրոյացի Հելենայի անձնական կյանքը» (1927), «Մայերլինգ» (1927), «Լիլի» (1928), «Մարիուս» (1931), «Ձախ ափը» (1931) և այլն: 1931 թվականից ապրել է Անգլիայում, որտեղ մեկ տարի անց իր եղբայրներ Զոլտանի և Վինսենթի հետ հիմնադրում է «Լոնդոն ֆիլմս» կինոընկերությունը: Կորդայի կինոընկերությունում աշխատել են կինոգործիչներ՝ ռեժիսորներ Գեորգ Պաբստը, Ռենե Կլերը, Ժակ Ֆեյդերը, Ժյուլիեն Դյուվիվիեն, Պոլ Սցիները, դերասաններ Կոնրադ Վեյդտը, Վիկտոր Շյոստրոմը, օպերատոր Ժորժ Պերինալը, նկարիչ Լազար Մեերսոնը, պրոդյուսեր Էրիխ Պոմերը և այլոց: 1932 թվականին կազմակերպել է Կադր «Հենրի VIII-ի անձնական կյանքը» կինոնկարից (1933), ռեժիսոր՝ Ալեքսանդր Կորդա «Լոնդոն ֆիլմս» բաժնետիրական ֆիրման, որը նպաստել է անգլիական կինոարվեստի բեմադրական կուլտուրայի բարձրացմանը։ Կինոնկարներից են՝ «Ռեմբրանդ»-ը (1936), «Լեդի Համիլտոն»-ը (1941)։ Անգլիական կինոարվեստին մատուցած ծառայությունների համար Կորդային շնորհվել է սըրի տիտղոս: Ալեքսանդր Կորդան մահացել է 1956 թվականի հունվարի 23-ին, Լոնդոնում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118565400 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Schellenberg W., Schutzstaffel Sonderfahndungsliste G.B.Schutzstaffel, 1940.
  5. 5,0 5,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 filmportal.de — 2005.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Корда Александр // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. 8,0 8,1 8,2 The Peerage
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 643 CC-BY-SA-icon-80x15.png