Հնչյունային օպերատոր
Արտաքին տեսք

Հնչյունային օպերատոր, կինոնկարահանող խմբի ստեղծագործական հիմնական կազմի անդամներից։ Սցենարիստի և բեմադրող ռեժիսորի ընդհանուր մտահղացմանը համապատասխան իրականացնում է կինոնկարի հնչյունային ձևավորումը։ Պատասխանատու է ֆիլմի հնչունության գեղարվեստական ու տեխնիկական որակի համար։ Գրառում է դերասանների փորձնական ձայնը, ստուգում միջավայրի, դեկորների հնչականության պայմանները, մասնակցում միզանսցենների մշակմանը, անցկացնում համաժամանակյա ձայնագրում, մոնտաժի ժամանակ՝ ընտրում ձայնագրված նյութը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 497)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնչյունային օպերատոր» հոդվածին։ |