Հերբերթ Բիրբոմ Թրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերբերթ Բիրբոմ Թրի
Ծնվել էդեկտեմբերի 17, 1852(1852-12-17)[1][2][3][…] կամ 1853[4][5][6]
ԾննդավայրՔենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7] կամ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[8]
Մահացել էհուլիսի 2, 1917(1917-07-02)[1][9][2][…]
Մահվան վայրՄարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7]
ԳերեզմանSt John-at-Hampstead[10]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[11]
Մասնագիտությունթատրոնի դերասան, տնօրեն, կինոռեժիսոր և սցենարիստ
Ծնողներհայր՝ Julius Beerbohm?[3][12], մայր՝ Constantia Draper?[3][12]
Ամուսին(ներ)Հելեն Մոդ Հոլթ[12] և Beatrice May Pinney?[12]
Երեխա(ներ)Viola Tree?[12], Felicity Tree?[12][3], Iris Tree?[12], Քերոլ Ռիդ[12], Peter Reed?[3][12], Juliet Reed?[12], Claude Reed?[12], Robin Reed?[12] և Guy Reed?[12]
Պարգևներ և մրցանակներ
Ասպետ-բակալավր

Հերբերթ Բիրբոմ Թրի (անգլ.՝ Herbert Beerbohm Tree, իսկական անունը Հերբերթ Դրեյփեր Բիրբոմ, դեկտեմբերի 17, 1852(1852-12-17)[1][2][3][…] կամ 1853[4][5][6], Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7] և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[8] - հուլիսի 2, 1917(1917-07-02)[1][9][2][…], Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7]), անգլիացի դերասան, ռեժիսոր, թատրոնի ուսուցիչ և իմպրեսարիո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադր Մաքբեթ ֆիլմից (1916), Հերբերթ Թրի - ՄաքԲեթ, Կոնստանս Քոլեր - օրիորդ ՄաքԲեթ

Հերբերթը ծնվել է 1852 թվականի դեկտեմբերի 17-ին Քենինգսթոնում, ստանալով Հերբերթ Դրեյփեր Բիրբոմ անունը։ Հերբերթի հայրը՝ Ջուլիուս Բիրբոմը ունեցել է լիտվա-գերմանական ծագում։ Մայրը՝ Կոստանցիա Դրեյփերը եղել է ագլուհի։ Կրտսեր՝ խորթ եղբայրը՝ Մաքս Բիրբոմը հայտնի ծանրանկարիչ և ծաղրերգու էր։

Սովորել է Գերմանիայում։ 1876 թվականին ելույթ է ունեցել բեմի վրա՝ սկզբում որպես սիրողական թատերախմբի անդամ։ Լոնդոնում աշխատել է «Հեյմարկետ» թատրոնում։ Բեմադրել է Ուիլիամ Շեքսպիրի 18 ներկայացում։ Այդ ներկայացումներում, որտեղ առատ էին արտաքին էֆեկտները, որպես կանոն հնչում էին ոչ թե պիեսների կարճեցված տեքստերը, այլ դրանց իսկական, երկար տարբերակները[13]։ Նկարահանվել է նաև ֆիլմերում՝ 1899 թվականին «Թագավոր Ջոնը» ֆիլմում, որտեղ Թրին խաղացել է գլխավոր դերը, ֆիլմը համարվում է Շեքսպիրի ստեղծագործություններից առաջին էկրանավորումը, որը պահպանվել է մինչև մեր օրերը[14]։ 1904 թվականին Լոնդոնում հիմնել է դրամատիկական մշակույթի դպրոց, ավելի ուշ ուսում ստանալով հիմնել է Թագավորական դրամատիկական մշակույթի ակադեմիա։

Երկար տարիներ ակտիվ ստեղծագործել է։ Վերջին ֆիլմը, որտեղ նա նկարահանվել է, էկրաններին է հայտնվել նրա մահից 13 ամիս առաջ։

Անձնական կյանքը և ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբերթ Թրին հայտնի է եղել իր բազմաթիվ սիրային կապերով։ Նրա երեխաներից առավել հայտնի է Այրիս Թրին (անգլ.՝ Iris Tree) (1897—1968) (դերասանուհի և բանաստեղծ, Հերբերթի և իր կնոջ՝ Հելեն Մոդ Հոլթի (անգլ.՝ Helen Maud Holt) դուստրը (1863—1937)), ինչպես նաև իր արտամուսնական որդին՝ Մեյ Փինեյից (անգլ.՝ May Pinney)՝ սեր Քերոլ Ռիդը։ Հերբերթ Թրիի թոռնիկը հայտնի Օլիվեր Ռիդն է, իսկ թոռան թոռը՝ դերասանուհի Ջորջինա Մոֆաթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 British Museum person-institution thesaurus
  5. 5,0 5,1 NUKAT — 2002.
  6. 6,0 6,1 Trove — 2009.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  8. 8,0 8,1 8,2 Archivio Storico Ricordi — 1808.
  9. 9,0 9,1 9,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  10. Find A Grave — 1996.
  11. LIBRIS — 2009.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 Kindred Britain
  13. Театральная энциклопедия / Гл. ред. П. А. Марков. - М.: Сов. энциклопедия, 1967. - Т. 5. - Стб. 260.
  14. «Коллекция немых короткометражных фильмов "Play On! Silent Shakespeare"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերթ Բիրբոմ Թրի» հոդվածին։