Վեստմինստեր (Լոնդոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Մեծ Բրիտանիա
City of Westminster
Mayfair rooftops - geograph.org.uk - 908155.jpg
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Կարգավիճակ Լոնդոնյան բոռո
Մտնում է Մեծ Լոնդոն
Օրենսդրական մարմին Westminster City Council
Բնակչություն (2011)
219 600[1] (72 տեղ)
Խտություն 10 000
Տարածք 21,48[2] կմ² (318 տեղ)
LondonWestminster.svg
LondonWestminster.svg
Հիմնադրված է ապրիլի 1, 1965 թ.
Սահմանակցում է Քամդեն
Ժամային գոտի UTC+0
ամառ UTC+1
Փոխարինեց Metropolitan Borough of St Marylebone, Metropolitan Borough of Paddington և Metropolitan Borough of Westminster
ISO 3166-2 կոդ GB-WSM
Հեռախոսային կոդ 020
Փոստային ինդեքսներ NW, SW, WC և W
Կոորդինատներ: 51°30′1e-07″ հս․ լ. 0°8′9.9988009591334e-08″ ամ. ե. / 51.500000000028° հս․. լ. 0.13333333336110778089000917° ավ. ե. / 51.500000000028; 0.13333333336110778089000917
westminster.gov.uk
Westminster Parlement.jpg

Վեստմինստր (անգլ.՝ City of Westminster), վարչատարածքային միավոր «սիթի» կարգավիճակում, Մեծ Լոնդոնի պատմական շրջաններից մեկը, որը կազմում է քաղաքի կենտրոնի արևմտյան մասը։ Տարածքը կազմում է 21 կմ², գտնվում է Լոնդոնի պատմական կենտրոնից դեպի արևմուտք և Թեմզա գետից դեպի հյուսիս, հյուսիսում սահմանում է Կամդեն շրջանի հետ, արևելքում՝ Լոնդոն Սիթի և Լամբեթ շրջանների հետ, հարավում Ուոնդսուերտ շրջանին, հարավ-արևմուտքում Կենսինգտոն և Չելսի շրջաններին, հյուսիս-արևմուտքում Բրենդ շրջանին։ Վեստմինստերի տարածքում գտնվում է Վեստ-Էնդ շրջանի մեծ մասը, ինչպես նաև Բրիտանական կառավարության նստավայրը, Վեստմինստերական պալատը, և Ուայդհոլը, և Թագավորական դատական բակը (Գերագույն դատարանը)։ Վեստմինստերում գտնվում են նաև քաղաքի տուրիստական տեսարժան վայրեր։ Ուեստ-Էնդը գիշերային կյանքի կենտրոնն է, այստեղ է գտնվում այսպես ասած Կլուբլենդը, հայտնի անգլիական ակումբների ջենթլմենների շրջանը։ Արդեն մի քանի դար է ինչ Վենսմինսթրը ունի «սիթի» կարգավիճակը։ 1965 թվականից այն դարձավ Մեծ Լոնդոնի կոմսության հանդիսավորության մի մասը։ Հենց Վենսմինստրում են գտնվում հայտնի փողոցներ՝ Մելլ, Պիկադիլի, Ուայդհոլ, Դաունինգ-սթրիթ և Բեյքր սթրիթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնյան աչքը գիշերով

Վեստմինստերի պատմությունը սկսվում է Անգլիայի գրավմամբ ( նորմանդների կողմից)։ 11-րդ դարի կեսերին թագավոր Էդուարդ Խոստովանահայրը սկսեց Վեստմինստերի աբբայության շինարարությունը։ Աբբայության և գետի մեջտեղում նա կառուցեց պալատ, անգլիական թագավորների ապագա նստավայրը։ Այդ շինությունը դարձավ հարստության և իշխանության անցման սիմվոլը Լոնդոն Սիթիից՝ Վեստմինստր։[3]

Երկար դարեր Վեսմինստերի և Լոնդոն Սիթիի միջև կար աշխարհագրական տարբերություն։ Դա շարունակվում էր մինչ 16-րդ դար, երբ աճող քաղաքը անցավ իրեն շրջապատող դաշտերին՝ միացնելով իրեն գյուղերը, որոնք էին Մերիլեբոնը և Կենսինգտոնը։ Այդ ժամանակ սկսվեց ստեղծվել ժամանակակից Մեծ Լոնդոնը։

Ներկայիս Վենսմինստրը կազմավորվեց 1965 թվականին, երբ միացան երեք մայրաքաղաքային շրջանները՝ Մայրաքաղաքային շրջան Մերիլեբոն, Մայրաքաղաքային շրջան Պեդդինգտոնը և նրանցից ավելի փոքր Մայրաքաղաքային շրջան Վեստմինստերը, որը ներառում է Սոխոն, Մեյֆերը, Ջեյմսեսը, Սթրենդը, Վեստմինստերը, Պիմլիկոն, Բելգրավիյան և Գայդ-պառկը։ Միավորումը կատարվեց 1963 թվականին Լոնդոնյան կառավարման ակտի հաստատմամբ։ Այդ փոփոխություններից հետո Վեստմինստերի և Լոնդոնի սահմանները չէին փոփոխվում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի տվյալների Վեստմինստերում բնակվում էր 219600 մարդ։ 14,9 %-ը կազմում են երեխաները (մինչև 15 տարեկան),72 %-ը կազմում են աշխատունակները (16-64 տարեկան) և 13,1%-ը տարեց մարդիկ (65-ից բարձր)։

Էթնիկական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական էթնիկական խմբերը ըստ 2007 թվականի մարդահամարի։[4]

71,2%-ը սպիտակամորթներ, այդ թվում 49,0%-ը սպիտակամորթ բրիտանացիները, 2,8 %՝ սպիտակամորթ իռլանդացիները և 19,4%-ը այլ սպիտակամորթները (հրեաներ, հույներ, ամերիկացիներ, իտալացիներ, պորտուգալացիներ, իսպանացիներ, ռուսներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ, շվեդներ, իսլանդացիներ, հունգարացիներ), 8,5 %՝ Հարավային Ասիայի եկվորներ, այդ թվում 4,8 %՝ հնդիկներ,2,3 %՝ բենգալացիներ և 1,4 %՝ պարսիկներ։

6,6 %՝ սևամորթներ, այդ թվում 2,5 %՝ սևամորթ կարիբցիներ, 3,4 %՝ սևամորթ աֆրիկացիներ (նիգերացիներ, գանցինե, կոնգոլեսցիներ) և 0,7 %-ը այլ սևամորթներ։

4,4 %՝ մետիսներ, այդ թվոիմ 1,5 %՝ ասիացիներ, որոնք խառնվել են սպիտակամորթների հետ, 0,8 %՝ կարիբյան սևամորթները, որոնք խառնվել են սպիտակամորթների հետ, 0,7 %՝ սևամորթ աֆրիկացիները, որոնք խառնվել են սպիտակամորթների հետ և 1,4 %-ը այլ մետիսներ։

3,2%՝ չինացիներ, 2,1 %՝ այլ ասիացիներ (թուրքեր, լիբանանցիներ, քրդեր, տաիսներ), 4,1 %՝ այլ (եգիպտացիներ, մարոկացիներ)։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի կրոնի վիճակագրության տվյալները։[5]

Կրոն Վեստմինստր
%
Լոնդոն
%
Անգլիա
%
Քրիստոնեություն 44,6 48,4 59,4
Իսլամ 18,3 12,4 5,0
Հուդաիզմ 3,3 1,8 0,5
Հինդուիզմ 1,9 5,0 1,5
Բուդդիզմ 1,5 1,0 0,5
Սինտոիզմ 0,2 1,5 0,8
այլ 0,6 0,6 0,4
Առանց կրոնի 20,3 20,7 24,7
չնշված 9,4 8,5 7,2

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստմինստերը բաժանվում է 20 ընտրական շրջանների, յուրաքանչյուրից ընտրվում է շրջանային խորհուրդ՝ 3-ական անդամ։ Ներկա ժամանակում Վեստմինստերական Խորհուրդը կազմվում է 48 պահպանողական կուսակցական անդամից և 12 լեյբորիստական կուսակցությունից։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Tate modern london 2001 02.jpg

Վեստմինստերը ներառում է ամբողջական կամ մասամբ Լոնդոնի հետևյալ շրջանները՝

  • Բելգրավիա
  • Բեյստվոտեր
  • Վեստբորն-Գրին
  • Վեստմինստր
  • Վեստ-Էնդ
  • Վիկտորիա
  • Գայդ-Պարկ
  • Կովենտ-Գառդեն
  • Կնիգբրիդջ
  • Լիզոն-Գրով
  • Մեյֆեր
  • Միլյբանկ
  • Մեիդա-Վեիլ
  • Մերիլեբոն
  • Պադինկտոն
  • Պիմլիկո
  • Սենտ-Ջեյմսիս
  • Սենտ-Ջոնս-Վուդ
  • Սիատերլանդ
  • Սոհո
  • Ֆիտզրովիա

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

BPheadoffice.JPG
Economist building London4.jpg

Վեստմինստերում գտնվում են բազմաթիվ կազմակերպությունների գրասենյակները, ներառելով համաշխարհային շտաբներ։ Այստեղ են գտնվում ամենահայտնի համաշխարհային և ազգային կազմակերպությունները՝

  • BAE Systems- շտաբ-գրասենյակ Վեստմինստրում[6][7][8]
  • Би-би-си- շտաբ-գրասենյակ Բրաեդկաստին-Հաուս[9]
  • BP- շտաբ-գրասենյակ Սենթ-Ջեյմսիսում[10][11]
  • Rio Tinto- ավստրո-բրիտանական միջազգային ընկերություն, շտաբ-գրասենյակ Վեստմինստերում[12]
  • Kingfisher (ընկերություն), շտաբ-գրասենյակ Պադդինգտոնում[13]
  • SABMiller[11][14]
  • British American Tobacco[15]
  • Marks & Spencer[16]
  • Swire Group[17]
  • Rolls-Royce plc .[18]
  • Gulf Oil[19]
  • Northrop Grumman Corporation- ներկայացուցչությունը Անգլիայում[20]
  • Korean Air- ներկայացուցչությունը Եվրոպայում[21]
  • Iraqi Airways[22]

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի բազմաթիվ տեսարժան վայրեր գտնվում են Վեստմինստերում։ Տուրիստների ամենասիրված վայրերն են Բուկիգեմյան պալատը, Վեստմինստերյան պալատը, Բիգ-Բեն և մոտակայքում գտնվող Վեստմինստերյան աբբայությունը։

Զբոսայգիներ և պուրակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստմինստերում գտնվում են Գրին-պարկը, Կայթ-պարկը, Կենսինգտոնյան այգիները, Ռիջենտս-պարկը և Սենթ-Ջեյմսյան պարկը։ Բացի զբոսայգիներից բոռո Բառնետի շրջանակում Վեստմինստերը ունի նաև դիահերձարան։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Marylebone station 01.jpg

Կամուրջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստմինստերում գտնվում են Չելսի, Հանգերֆորդ-Բրիդջ, Գրոսվենոր-Բրիդջ, Լամբերյան կամուրջ, Բոսկհոլյան կամուրջ, կամուրջ Վատերլո և Վեստմինստերյան կամուրջ։

Երկաթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարածաշրջանի տարածքում կա չորս երկաթուղային կայարան՝ Չարինգ Կրոս, Մերիլիբոն, Պադինգտոն և Վիկտորիա։

Մետրո[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստմինստերում կա մետրոյի 27 կայարան։ Նրա միջով անցնում է 10 շարժման ուղի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

LSE main entrance.jpg

Վեստմինստերում աշխատում է համայնքային շատ մանկական, տարրական և միջին դպրոցներ։ Այստեղ գտնվում են նաև Անգլիական եկեղեցու կամավորական դպրոցները, հռոմա-կաթոլիկական եկեղեցին և ոչ աղանդավորական։[23]

Համալսարաններ և քոլեջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստմինստերի հիմնական համալսարանները և քոլեջները՝

  • Սթրենդ փողոցում գտնվում է Կինգս քոլեջի կամպուսը
  • Լոնդոնյան բիզնես դպրոցը՝ Ռիդջենս-պարկում
  • Լոնդոնյան տնտեսագիտական և քաղաքագիտական դպրոցը գտնվում է Օլդվիչեմի կողքին
  • Կորտոյի մշակույթի ինստիտուտը՝ Սթրենդում
  • Վեստմինստերյան համալսարանը Վեստմինստերում զբաղեցնում է երեք շինություն
  • Բրիգամա Յանգա համալսարան, Լոնդոնյան մասնաճյուղը գտնվում է Պելես-Կուրտում
  • Լոնդոնի Կայսրական քոլեջը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Table 8a Mid-2011 Population Estimates: Selected age groups for local authorities in England and Wales; estimated resident population;"(անգլ.) Перепись населения Англии и Уэльса, 2011 год, ONS
  2. "Standard Area Measurements - Local Authorities - Dec 2010 (SAM_LAD_DEC_2010_UK)", измерение площади земельных участков, не включая водные объекты площадью больше 1 км2, ONS
  3. Gray, p68
  4. Классификация этнических групп приведена Национальной статистической службой Великобритании (ONS), подробнее см. «ONS Population Estimates by Ethnic Group, 2001 to 2005» (անգլերեն)։ 2007 
  5. Neighbourhood Statistics։ «Religions - 2011 Census - ONS» (անգլերեն)։ Neighbourhood.statistics.gov.uk 
  6. «Company InfoBAE Systems. Retrieved on 31 August 2011. «Registered office 6 Carlton Gardens, London, SW1Y 5AD, United Kingdom»
  7. «London > BAE Systems plcBAE Systems. Retrieved on 31 August 2011. «BAE Systems plc Address London — Stirling Square Carlton Gardens London SW1Y 5AD United Kingdom „
  8. Head OfficeBAE Systems. Retrieved on 31 August 2011. «As you might expect, our London Head Office is the base for our Executive Board and for other senior group managers in strategic roles.» and «Head Office is located in Central London but also has a number of support functions and functional specialists based in Farnborough, Hampshire.»
  9. «Terms and ConditionsBBC. Retrieved on 6 January 2010. «British Broadcasting Corporation Broadcasting House, Portland Place, London, W1A 1AA.»
  10. «Contact BP in the United KingdomBP. Retrieved on 18 August 1009.
  11. 11,0 11,1 «Maps.» City of Westminster. Retrieved on 28 August 2009.
  12. «Contact UsRio Tinto Group. Retrieved on 9 April 2010. «Rio Tinto plc head office 2 Eastbourne Terrace London W2 6LG UK»
  13. «Kingfisher GroupKingfisher plc. Retrieved on 2 February 2011. «Corporate Responsibility Kingfisher plc 3 Sheldon Square Paddington London W2 6PX.»
  14. «United KingdomSABMiller. Retrieved on 20 October 2009. «SABMiller plc Head office One Stanhope Gate London W1K 1AF England»
  15. «Contact usBritish American Tobacco. Retrieved on 15 December 2009
  16. «Company > ContactsMarks & Spencer. Retrieved on 21 June 2010.
  17. «Contact Information JOHN SWIRE & SONS OFFICESSwire Group. Retrieved on 12 September 2011. «John Swire & Sons Ltd. Swire House 59 Buckingham Gate London SW1E 6AJ England»
  18. «Rolls-Royce headquarters»։ Rolls-Royce Group plc։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-02-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 28 
  19. «Privacy PolicyGulf Oil International. Retrieved on 10 March 2010.
  20. «Company LocationsNorthrop Grumman. Retrieved on 6 September 2011. «Northrop Grumman Corporation United Kingdom Headquarters Clareville House Oxendon Street London SW1Y 4EL UK»
  21. «Company Info / Contact InfoKorean Air. Retrieved on 30 August 2011. «Europe Headquarters 66/68 Piccadilly, London, W1J 0HJ, U.K»
  22. «London OfficeIraqi Airways. Retrieved on 30 August 2011. «Sales Office in London Address: IKB House 230 Edgware Road London , W2 1DW»
  23. Westminster Education service accessed 17 May 2007