Փարիզի Աստվածամոր տաճարը (ֆիլմ, 1956)
Փարիզի Աստվածամոր տաճարը (ֆր.՝ Notre-Dame de Paris), ֆրանս-իտալական համատեղ արտադրության գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1956 թվականին, ռեժիսոր Ժան Դելանուայի կողմից, Վիկտոր Հյուգոյի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմն աչքի է ընկնում բնական պայմաններում կատարված նկարահանումներով, շքեղ հանդերձանքներով և դերասանների հիանալի խաղով։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում միջնադարյան Փարիզում։ Գնչուհի Էսմերալդան իր գեղեցկությամբ խելքահան էր արել բոլոր տղամարդկանց։ Նրան իր հոգու խորքում թաքուն սիրահարված էր նաև Փարիզի Աստվածամոր տաճարի խստաբարո քահանա Կլոդ Ֆրոլոն։ Վերջինիս սանը, սապատավոր ժամկոչ Քվազիմոդոն, նույնպես դյութված էր թխահեր պարուհով։ Սակայն Էսմերալդան պահպանում էր իր հավատարմությունը ազնվական Ֆեբ դե Շատոպերի հանդեպ։ Խանդից կուրացած քահանան վիրավորում է Ֆեբին։ Այդ հանցագործության մեջ մեղադրում են Էսմերալդային և դատապարտում մահապատժի` կախաղանի միջոցով։ Ֆեբը ոչինչ չի անում իր սիրեցյալին փրկելու համար, սակայն վերջինիս օգնության է հասնում Քվազիմոդոն[2]։
Ֆիլմի վերջաբանը մասամբ տարբերվում է վեպից, որտեղ Էսմերալդան սպանվում է տաճարի վրա գրոհի ժամանակ` նետահարվելուց։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար |
---|---|
Ջինա Լոլոբրիջիդա | Էսմերալդա |
Էնթոնի Քուին | Քվազիմոդո |
Ալեն Կյունի | Կլոդ Ֆրոլո |
Ժան Դանե | Ֆեբ դե Շատոպեր |
Ռոբեր Իրշ | Պիեռ Գրենգուար |
Դանիել Դյումոն | Ֆյոր դե Լիս |
Բորիս Վիան | կարդինալ Կառլ II դե Բուրբոն |
Ժան Տիսյե | Լյուդովիկոս XI |
Ռոժե Բլեն[2] | Մաթիաս Հունգադի |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Ժան Դելանուա | ռեժիսոր |
Ռայմոնդ Հաքիմ և Ռոբերտ Հաքիմ | պրոդյուսեր |
Ժակ Պրևեր, Ջին Աուրենչ, Բեն Հեքտ | սցենարիստ |
Միշել Կելբեր | օպերատոր |
Ժորժ Օրիկ, Անջելո Ֆրանչեսկո Լավանինո[2] | կոմպոզիտոր |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս կինոնկարում Ջինա Լոլոբրիջիդայի մարմնավորած Էսմերալդան համարվում է կերպարի ամենահաջողված էկրանային տարբերակը։ Դրա պատճառներից մեկն այն է, որ դերասանուհին ֆիլմում խաղում է ոտաբոբիկ, այն դեպքում, երբ վեպում հերոսուհին մաշիկներ է կրում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 «Фильм Собор Парижской Богоматери (1956) (Notre-Dame de Paris (1956)): фото, видео, список актеров - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «5 лучших экранизаций «Собора Парижской Богоматери»». 7Дней.ру (ռուսերեն). 2014 թ․ մարտի 16. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1950-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 1956 ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Իտալական դրամա ֆիլմեր
- Իտալական պատմական ֆիլմեր
- Իտալական ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական պատմական ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- 1950-ականների ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Ժորժ Օրիկի