Փարիզի Աստվածամոր տաճարը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզի Աստվածամոր տաճարը
ֆր.՝ Notre-Dame de Paris
Ենթավերնագիր1482
ՀեղինակՎիկտոր Հյուգո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն և գոթական գրականություն
Թեմամշակութային ժառանգություն, Բարքեր և Գոթական ճարտարապետություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Կլոպեն Տրուիեֆու, Էսմերալդա, Ֆլյոր դե Լիս, Կլոդ Ֆրոլլո, Ֆեբ դե Շատոպեր, Կվազիմոդո, Pierre Gringoire?, Sister Gudule?, Jehan Frollo?, Լյուդովիկոս XI և Djali?
Նկարագրում էThe Hunchback of Notre Dame universe?
ՆկարազարդողԼյուկ-Օլիվյե Մերսոն
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1831
Թարգմանիչ հայերենՎահե Միքայելյան
Հրատարակում հայերեն1953 թ.
ՎիքիքաղվածքՓարիզի Աստվածամոր տաճարը
 Notre-Dame de Paris (Victor Hugo) Վիքիպահեստում

Փարիզի Աստվածամոր տաճարը (ֆր.՝ Notre-Dame de Paris), Վիկտոր Հյուգոյի առաջին պատմական վեպն է։ Առաջին անգամ տպագրվել է 1831 թ.-ի մարտին, իսկ հայերեն թարգմանվել է 1953 (Վ․ Միքայելյան)[1] և 2012 թվականներին։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյոկ–Օլիվիե Մերսոնի նկարազարդումները

Վեպը գրելու աշխատանքներն սկսվել են 1828 թ.-ին։ Հնարավոր է նմանատիպ վեպ գրելու միտքը եղել է դեռ 1823-ից, երբ լույս է տեսել Վալտեր Սքոթի «Քվենտին Դորվարդ» վեպը, որում պատկերված էր XV դարի Ֆրանսիան։ Այդ վեպի վերաբերյալ, երիտասարդ Հյուգոն «Ֆրանսիական մուզա» ամսագրի հուլիսյան համարում տպագրված իր հոդվածում ոչ միայն պարզաբանեց փառաբանված անգլիացի գրողի վեպը, այլ նաև շարադրեց իր հայացքները պատմական վեպի վերաբերյալ։

Վեպը գրելիս Հյուգոն օգտագործել է հետևյալ աղբյուրները՝

  • «Փարիզ քաղաքի հնությունների ուսումնասիրումը և պատմությունը» Սովալ 1654
  • «Փարիզի հնությունների վերանայումը» Ձյու Բրել 1612
  • Միջնադարյան «Ժամանակագրություններ» Պիեռ Մատյե։
Էսմերալդան և Կվազիմոդոն

1812 թ.-ի նոյեմբերի 15-ին Հյուգոն պայմանագիր է կնքել հրատարակիչ Գոսլենի հետ, ըստ որի նա պարտավորվում էր 1829 թվ.-ի ապրիլի 15-ին ներկայացնել «Փարիզի Աստվածամոր տաճարի» ձեռագիրը։ Առաջին սցենարում բացակայում էր Փեբ դե Շատոպերը, վեպի կենտրոնական շղթայում Կլոդ Փրոլլի և Կվազիմոդոյի զգացմունքներն են Էսմերալդայի հանդեպ։ Էսմերալդային մեղադրում են միայն կախարդության մեջ (այլ ոչ Փեբի սպանության), և նրան սիրահարված բանաստեղծ Գրենգուրին հաջողվում է ժամանակավորապես հետաձգել ողբերգական ավարտը։ «Էռնանի» վեպի տպագրությունից որոշ ժամանակ անց Գոսլենը Հյուգոյից պահանջում է պայմանագրի կատարումը։

1830 թ.-ի հունիսի 5-ին կնքված նոր պայմանագիրը պարտավորեցում էր վեպն ավարտել մինչև դեկտեմբերի 1-ը։ Վեպի առաջին տողերը գրվել են հուլիսի 25-ին, ընդամենը երկու օր անց հեղափոխության պոռթկումը դադարեցրեց վեպի վրա տարվող աշխատանքները։ Հյուգոն ստիպված էր լքել Ժան Գուժոնա փողոցում գտնվող իր տունը, որը կռիվներին մոտ էր գտնվում։ Հապճեպ տեղափոխման ժամանակ նա կորցրել է նախապատրաստական նշումներով տետրը, և այդ ժամանակ հրատարակիչը տվել է վերջին հետաձգումը մինչև 1831 թ.-ի փետրվարի 1-ը։ Ադել Հյուգոն թողել է մեզ գունագեղ պատմությունը, աշնան և ձմեռային ամիսների ընթացքում գրողի ինտենսիվ աշխատանքների մասին։ «Այժմ հետաձգման վրա հույս դնել չէր կարելի, անհրաժեշտ էր հասցնել ժամանակին։ Նա գնեց թանաքով մի շիշ և մոխրագույն բրդից մեծ սվիտեր և «մտավ» վեպ, ինչպես բանտ։ Նա տխուր էր։ Այսուհետև նա լքում էր իր գրասենյակը միայն ուտելու և քնելու համար։ Նրա միակ զվարճությունը ընկերների հետ մեկ ժամանոց զրույցն էր, ովքեր գալիս էին նրան այցելության, երբեմն Հյուգոն նրանց կարդում էր իր այդ օրվա գրվածները։ Առաջին երկու գլխից հետո տխրությունն անհետացավ, նա ամբողջովին ստեղծագործության իշխանության մեջ էր, չէր զգում ո՛չ հոգնածություն, ո՛չ ձմեռային ցուրտը՝ դեկտեմբերին նա աշխատում էր պատուհանները բաց։ Հունվարի 14-ին գիրքը ավարտված էր։ Թանաքով լի մի շիշը, որը Հյուգոն գնել էր աշխատանքը սկսելու առաջին օրը, դատարկված էր, նա հասել էր վերջին տողին և վերջին կաթիլին, անգամ մտածում էր գիրքը վերանվանել և վերնագրել «Ինչ է պարունակում մի շիշ թանաքը»»։ Վեպը լույս է տեսել 1831 թվ.-ի մարտի 16-ին և մինչ տարվա վերջ տեսել ևս յոթ հրատարակչություններ, ապա հեղինակային իրավունքները փոխանցվել է հրատարակչին, որը 1832 թվ.-ին թողարկել է ութերորդ հրատարակչությունը, ավելացրած ևս երեք գլուխներով, չմտած Գոսլենի հարապարակածի մեջ (6 գլխի 4 գիրքը «Ժողովրդի ատելություն») և երկու գլուխ ձևավորող 5 գլուխը «Ահա սա կսպանի դրան»։

== 《Փարիզի Աստվածամոր Տաճարը》վեպի սյուժեն ==

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էսմերալդա - իսպանական գնչուհի
  • Կվազիմոդո - Փարիզի Աստվածամոր տաճարի ժամկոչ, սապատավոր, խուլ (խլացել է զանգերի ձայնից)
  • Կլոդ Ֆրոլլո - տաճարի քահանան, գետնական
  • Պյեռ Գրենգուար - պոետ, թատերագիր, փիլիսոփա, հետագայում թափառաշրջիկ
  • Ֆեբ դե Շատոպեր - թագավորական հրաձիգների կապիտան
  • Ֆլյոր դե Լիս - Ֆեբի հարսնացուն

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլոդ Ֆրոլլոյի նախատիպն է վանահայր Էգժեն՝ տաճարի առաջին փոխանորդը։
  • Վեպում նշված է միայն մեկ պատմական իրադարձություն (1482 թ.-ի հունվարի դեսպանների ժամանումը Մարգարիտա Ֆլանդսկայի և դոֆինի ամուսնությունից հետո), որոշ պատմական կերպարներ (թագավոր Լյուդովիկ 13, կարդինալ Բուրբոնսկի) մնացածները հորինված են։
  • Ոչ մի երկրորդական կերպարի անուն, այդ թվում նաև Պյեռ Գրենգուրը, Հյուգոյի կողմից մտացված չեն, բոլոր նրանք վերցված են հնագույն աղբյուրներից։
  • Կ. Ա. Տարնոսին փոփոխել է այս վեպը որպես դրամա և խորագրել «Վաղուց անցած օրեր»։

Վեպի մասին ուրիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիկտոր Հյուգոն հին տաճարի կողքին կառուցեց բանաստեղծական մի նոր տաճար, նույնպիսի պինդ ու ամուր հիմքով և նունպիսի բարձր աշտարակներով։» Միշլե

«Այս վեպը իսկական իլիական է, նա արդեն դասական է դարձել»։ Թեոֆիլ Գոթյե

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ վեպը էկրանավորվել է 1905 թվականին։ Ամենահայտնի էկրանավորումը 1956 թվականինն է։

Վեպի նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուգոն վեպը գրել է, նպատակ ունենալով, Փարիզի գոթական տաճարը, որպես գլխավոր հերոս ներկայացնելը։ Այն ժամանակ տաճարը։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այն դժոխքը, որում դու կլինես, իմ դրախտն է։
  • Ես երջանկություն ունեմ անցկացնել իմ օրը հանճարեղ մարդու հետ, այսինքն, ինքս ինձ հետ, իսկ դա շատ հաճելի է։
  • Օ՜, ինչ երջանկությամբ ես կխեղդվեի, եթե ջուրը այդքան սառը չլիներ։
  • Այստեղ զղջանքն այնքան տեղին է, ինչքան փետուրը խոզի հետույքում։
  • Մարդկային սիրտը կարող է տեղավորել միայն որոշ չափի հուսահատություն։ Երբ սպունգը հագեցած է, թող ծովը հանգիստ գլորի նրան իր ալիքների վրայով, միևնույնն է՝ նա այլևս ո՛չ մի կաթիլ չի կլանի։
  • Եվ ինչ է վերջ ի վերջո մահը։ Ոչ հաճելի մի վայրկյան, ճանապարհային պարտք, անցու դեպի ոչնչությունից անիրականություն։
  • Իմ դժբախտությունն այն է,որ ես դեռ շատ եմ նման մարդու։Երանի ամբողջովին անասուն լինեի։
  • Ամեն մի ձև,անգամ ամեն մի տգեղություն իմաստ ունի։
  • Ժամանակը կույր է,մարդը՝ տխմար։
  • Այսպես է ահա կյանքը,հաճախ մեր լավագույն բարեկամներն են անկման պատճառ դառնում։
  • Մեզ համար արդեն ինքնին հետաքրքրական է այն պատւը,որի ետևը որևէ բան է տեղի ունենում։
  • Տեր արքա,Ձեզ կփիկի տարաշեղող միջոցը։ Դրա համար Ձեր մեջքին կքսենք ամենաազդու սպեղանին, որ կազմված է մեղրամոմից,Հայաստանի կարմիր կավից,ձվի սպիտակուցից,ձեթից ու քացախից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ թարգմանական գրականություն (PDF). Vol. Ա. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. 2013. էջ 352. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են