Վիկտոր Հյուգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Հյուգո
ֆր.՝ Victor Hugo
Victor Hugo.jpg
Ծննդյան անուն ֆր.՝ Victor-Marie Hugo
Ծնվել է փետրվարի 26, 1802({{padleft:1802|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16]
Ծննդավայր Բեզանսոն[2][4]
Վախճանվել է մայիսի 22, 1885({{padleft:1885|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2][3][4][5][6][8][10][11][13][14][15][16] (83 տարեկանում)
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա[2]
Մասնագիտություն քաղաքական գործիչ, դրամատուրգ, վիպասան, նկարիչ, լիբրետիստ, ակնարկագիր, մեմուարագիր, գրող, նկարազարդող, գրող ճանապարհորդ և բանաստեղծ
Լեզու ֆրանսերեն[3]
Ազգություն ֆրանսիացիներ
Քաղաքացիություն Ֆրանսիա[17]
Կրթություն Փարիզի համալսարան և Լուի լը Գրան լիցեյ
Ուշագրավ աշխատանքներ Թշվառները և Փարիզի Աստվածամոր տաճարը
Անդամակցություն Ֆրանսիական ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա և Académie des sciences, belles-lettres et arts de Besançon et de Franche-Comté
Կուսակցություն Parti de l'Ordre
Պարգևներ Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա[18][19] և Concours général
Ամուսին Ադել Ֆուշե
Համատեղ ապրող Juliette Drouet և Léonie d'Aunet
Զավակներ Ադել Հյուգո, Շառլ Հյուգո[4], Ֆրանսուա-Վիկտոր Հյուգո[4] և Լեոպոլդինա Հյուգո
Victor Hugo Signature.svg
Վիկտոր Հյուգո Վիքիքաղվածքում
Վիկտոր Հյուգո Վիքիդարանում
Victor Hugo Վիքիպահեստում

Վիկտոր Հյուգո[21] (ֆր.՝ Victor Marie Hugo [viktɔʁ maʁi yˈɡo], փետրվարի 26, 1802({{padleft:1802|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16], Բեզանսոն[2][4] - մայիսի 22, 1885({{padleft:1885|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2][3][4][5][6][8][10][11][13][14][15][16], Փարիզ, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, ֆրանսիական ռոմանտիզմի ռահվիրա: Ծնվել է 1802 թվականի փետրվարի 26-ին Բզանսոնում, մահացել՝ 1885 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Վիկտոր Հյուգոն հայտնի քաղաքական գործիչ և մտավորական էր, ով մեծ դեր է կատարել XIX դարի պատմության մեջ: Նա նշանակալի տեղ է զբաղեցնում XIX դարի ֆրանսիական գրականության պատմության մեջ իր բազմաժանր ստեղծագործություններով[22][23]: Նա քնարերգու է իր «Ձոն և բալլադներ» (Odes et Ballades, 1826 թ.) , «Աշնան տերևները» (Les Feuilles d’automne, 1831 թ.) կամ «Մտորումներ» (Les Contemplations, 1856 թ.) ժողովածուներում, Նապոլեոն III-ի դեմ ընդվզող գրող է իր «Պատժամիջոցներ» (Les Châtiments, 1853 թ.) ստեղծագործության մեջ, ինչպես նաև էպիկական բանաստեղծ՝ իր «Դարերի լեգենդը» (La Légende des siècles, 1859 et 1877) ստեղծագործության մեջ:

Հյուգոյի ստեղծագործություններից մեծ ժողովրդականություն են վայելում հատկապես «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Notre-Dame de Paris, 1831 թ.) և «Թշվառները» (Les Misérables, 1862 թ.) վեպերը: Թատրոնում նա առաջադրում է ռոմանտիկ դրամայի տեսությունը իր «Կրոմվելի» առաջաբանում[24]: Նրա բազմաժանր ստեղծագործության մեջ կան նաև քաղաքական երանգներ ֆր.՝ Chambre des pairs, l'Assemblée constituante և l'Assemblée législative: Վիկտոր Հյուգոն մեծ ներդրում է կատարել ֆրանսիական պոեզիայի և թատրոնի բնագավառներում, ներշնչվելով իր ժամանակակից, այդ թվում՝ արևելյան գրողներից:

Բովանդակություն

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Հյուգոն եղել է երեք եղբայրներից կրտսերը (ավագ եղբայրները՝ Աբել (1798-1865 թթ.) և Եվգենի (1800-1837 թթ.))։ Գրողի հայրը՝ Ժոզեֆ Լեոպոլդ Սիգիսբեր Հյուգոն (1773-1828 թթ.), նապոլեոնյան բանակի գեներալ էր, իսկ մայրը՝ Սոֆի Թղեբյուշեն (1772-1821 թթ.)՝ նանտյան նավատիրոջ աղջիկը, դաշնակահարուհի էր։

Հյուգոյի վաղ մանկությունն անցել է Մարսելում, Կորսիկայում, Իտալիայում (1807 թվական), Մադրիդում (1811 թվական), ուր ընտանիքը տեղափոխվում էր հոր աշխատանքի բերումով և կրկին վերադառնում Փարիզ[25]:

Ճանապարհորդությունները խոր տպավորություններ են թողել գրողի հոգում, և դրանք իրենց արտահայտությունն են գտել նրա ստեղծագործություններում։

1813 թվականին Հյուգոյի մայրը՝ Սոֆի Թղեբյուշեն, սիրային կապ ունենալով գեներալ Լագորիի հետ, ամուսնալուծվում է և որդու հետ հաստատվում Փարիզում։

Տունը, որտեղ անցել է Վիկտոր Հյուգոյի մանկությունը

Պատանեկություն և գրական գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուգոյի մայրը

1814-1818 թվականներին Հյուգոն սովորել է Լյուդովիկոս Մեծի անվան լիցեում։ Գրել սկսել է 14 տարեկան հասակում։ Գրել է «Աթելին կամ սկանդինավյանները» (Athelie ou les scandinaves) և մորը նվիրված «Իրտատին» (Yrtatine) ողբերգությունները, ինչպես նաև «Լուի դե Կաստրո» (Louis de Castro) դրաման, որոնք երկար ժամանակ մնացին անտիպ։ 15 տարեկան հասակում Ակադեմիայի հայտարարած մրցույթում նրա «Les avantages des études» բանաստեղծությունն արժանանում է պատվավոր արձագանքի, իսկ 1819 թվականին «Jeux Floraux» մրցույթում «Vierges de Verdun» և «Rétablissement de la statue de Henri III» պոեմների համար նա ստանում է երկու մրցանակ։

1822 թվականի հոկտեմբերին Հյուգոն ամուսնանում է Ադել Ֆուշեի հետ (1803-1868 թթ.)։ Նրանք ունենում են հինգ երեխա՝

Ադել Հյուգո, Հյուգոյի դուստրը

1823 թվականին տպագրվում է «Իսլանդացի Հանը» (Han d’Islande) վեպը։ Շառլ Նոդյեի հիմնավորված քննադատությունը հանգեցնում է նրան, որ Հյուգոն և Նոդյեն ծանոթանում և հետագայում ընկերանում են: Նրանց մտերմությունը շարունակվում է մինչև 1827-1830 թվականները։ Հենց այս ժամանակաշրջանում Հյուգոն վերականգնում է իր հարաբերությունները հոր հետ և գրում՝ «Ձոն նվիրված հորս» (Odes à mon père, 1823 թ.), «Երկու կղզի» (1825 թ.) և «Ճակատամարտից հետո» (Après la bataille) պոեմները։ Հյուգոյի հայրը մահանում է 1828 թվականին։

Հյուգոյի «Կրոմվել» (Cromwell) պիեսը, որը հատուկ գրվել էր ֆրանսիական հեղափոխության հռչակավոր դերասան Ֆրանսուա-ժոզեֆ Տալմայի համար, տպագրվում է 1827 թվականին և առաջ բերում՝բուռն բանավեճեր։ Դրամայի նախերգանքում հեղինակը հերքում է կլասիցիզմի պայմանականությունները, հատկապես տեղի և ժամանակի միասնությունը՝ դնելով ռոմանտիկ դրամայի հիմքը։

1829 թվականին լույս են տեսնում «Մահվան դատապարտվածի վերջին օրը» (Dernier Jour d’un condamné), իսկ 1834 թվականին «Կլոդ Գյո» (Claude Gueux) ստեղծագործությունները։ Այս երկու կարճ վեպերում Հյուգոն ներկայացնում է իր բացասական վերաբերմունքը մահապատժի նկատմամբ։

«Փարիզի Աստվածամոր տաճարը» (Notre Dame de Paris) վեպը տպագրվել է 1831 թվականին։

Թատրոնին նվիրված տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Հյուգոն

1830-1843 թվականներին Վիկտոր Հյուգոն գրեթե ամբողջովին նվիրվում է թատրոնին: Լույս են ընծայվում է մի քանի բանաստեղծական ժողավածուներ՝ «Աշնանային տերևները» (Les Feuilles d’automne, 1831 թվական), «Մթնշաղի երգերը» (Les Chants du crépuscule, 1835 թվական), «Ներքին ձայներ» (Les Voix intérieures, 1837 թվական), «Շողեր և ստվերներ» (Les Rayons et les Ombres, 1840 թվական)։

Արդեն 1828 թվականին նա բեմադրում է իր առաջին պիսեներից մեկը՝ «Էմի Ղոբսաղը» (Amy Robsart1829 թվականին ստեղծվում է «Էրնանի» (Hernani) պիեսը (առաջին բեմադրությունը 1830 թվականին), որը հին և նոր արվեստի ներկայացուցիչերի միջև գրական վեճերի առիթ է դառնում։ Նոր արվեստի հավատարիմ պաշտպանն է դառնում Տեոֆիլ Գոթյեն, ով ոգեշնչված ընդունում է այս ստեղծագործությունը։ Այս վեճերը գրականության պատմության մեջ հայտնի են՝ ճակատամարտ «Էրնանիի» համար անվամբ։

1841 թվականին Հյուգոն ընդունվում է Ֆրանսիական ակադեմիա, իսկ 1845 թվականին պաշտոն ստանձնելով՝ (pair de France)։ 1848 թվականին ընտրվում է Ազգային ժողովում։ Հյուգոն 1851 թվականին պետական հեղաշրջման հակառակորդ էր։ Երբ Նապոլեոն Երրորդը իշխանության անցավ, Հյուգոն արտաքսվեց։ 1870 թվականին վերադարձավ Ֆրանսիա, իսկ 1876 թվականին ընտրվեց սենատոր։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանտում ծնված մոր դաստիարակությամբ (Սոֆի Տրեբյուշե) և ռոյալիզմի ոգով ներշնչված՝ Հյուգոն հետաքրքրություն է ցուցաբերում ժողովրդավարության մեջ («Ես մեծացել եմ» - այսպես նա գրում է իր «Ecrit en 1846»[26]-ում ՝ ի պատասխան իր մոր ընկերոջ նախատինքի):

Պասկալ Մելկան ասել է[27]՝ Վիկտոր Հյուգոն ցանկություն ունի նվաճել ռեժիմը ազդեցիկ լինելու և իր գաղափարներն իրագործելու նպատակով: Այսպիսով նա դառնում է Լուի Ֆիլիպի վստահելի մարդը (1844 թ.), այնուհետև Ֆրանսիայի թագավորի ավատառուն, վասալը (1945 թ.): Նրա առաջին ելույթը 1846 թվականին էր՝ ի պաշտպանություն մի քանի երկրների միջև մասնատված Լեհաստանի[28], այնուհետև 1847 թ. -ին, որով Հյուգոն պաշտպանում էր աքսորվածների ետ վերադառնալու իրավունքը /Ժերոմ Նապոլեոն Բոնապարտինը ներառյալ[29]/:

1848 թվականի փետրվարի 25-ին Վիկտոր Հյուգոն նշանակվում է Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ: Մեկանգամյա ձախողումից հետո նա հունիսի 4-ին Երկրորդ Հանրապետության պատգամավոր է դառնում և ,,նստում՛՛ պահպանողականների շարքերում:

Հունիսի 20-ին իր առաջին ելույթն է ունենում վեհաժողով-ասամբլեայում: 1848 թվականի հունիսյան աշխատավորների անկարգությունների ընթացքում Հյուգոն դառնում է այն վաթսուն հոգանոց խմբից մեկը, ով նշանակվել էր Ասամբլեայի կողմից հասարակական կարգ ու կանոն հաստատելու նպատակով: Նա հրամայում է զորքերին դեմ գնալ բարիկադներին Փարիզյան այն շրջանում, որտեղ ինքը նշանակվել էր քաղաքապետ[30]: Որոշ ժամանակ անց Հյուգոն հրաժարվում է այն արյունալի ճնշումներից, որոնց մասնակցում էր[31]: 1848 թվականի օգոստոսին նա հիմնադրում է«L'événement» [32] թերթը: Նա հիասթափվում է փետրվարյան հեղափոխության արդյունքում առաջացած իշխանություններից և Ասամբլեայի կողմից օգօստոսի 9-ին և 11-ին ընդունած ճնշող օրենքներից, որոնք ստիպում են Հյուգոյին ասել.

«Այն մարդիկ, ովքեր պահում են երկիրը փետրվարյան իրադարձություններից հետո, նախ վերցրեցին անարխիան ազատության համար, իսկ հիմա նրանք վերցնում են ազատությունը հանուն անարխիայի[33]»: Նա պաշտպանում է Լուի-Նապոլեոն Բոնապարտի թեկնածությունը, ով 1848 թվականի դեկտեմբերին ընտրվում է Հանրապետության նախագահ: Ասամբլեայի փլուզումից հետո նա 1849 թվականի մայիսի 13-ին ընտրվում է Օրենսդիր Ասամբլեայում, որտեղից հնչեցնում է իր Ելույթը թշվառության մասին 1849 թվականի հուլիսի 9-ին և 1850 թվականի հունիսի 30-ին[34]: Հյուգոն խզում է հարաբերությունները Լուի-Նապոլեոն Բոնապարտի հետ, երբ վերջինս սատարում և հավանություն է տալիս է Պապի վերադարձը Հռոմ[35]. նա աստիճանաբար սկսում է պայքարել իր նախկին քաղաքական ընկերների դեմ, ովքեր մերժում և դատապարտում էին ռեակցիոն քաղաքականությունը:

Աքսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

1851 թվականի դեկտեմբերի 2-ի պետական հեղաշրջման ընթացքում Վիկտոր Հյուգոն մասնակցում է կազմակերպվող դիմադրությանը, որը ձախողվում է[36]: Նա նախ փորձում է փախուստի դիմել, այնուհետև ներկայանում բանտարկության: Սակայն ֆրիանսիացի կոմիսերը հրաժարվում է նրան ձերբակալել՝ պատասխանելով. «Պարո՛ն Հյուգո, ես ձեզ չեմ ձերբակալում, քանի որ ես ձերբակալում եմ միայն վտանգավոր մարդկանց»[37]: Դեկտեմբերի 11-ին, երեկոյան Հյուգոն նստում է Բրյուսել գնացող գնացքը Ժակ Ֆիրմեն Լանվին կեղծ ինքնությամբ՝ որպես մեքենագրող[38]: Նա այսպես աքսորվում է Բրյուսել, և իր վտարումը հաստատվում է 1852 թվականի հունվարի 9-ի դեկրետով, որտեղ հիշատակվում են նաև Ազգային Ասամբլեայի նախկին ներկայացուցիչների անունները, այդ թվում Վիկտոր Սկոելկեր և ուրիշներ[39]: Բրյուսելից Հյուգոն մեկնում է Ջերսի: Նա խստորեն դատապարտվում է բարոյական մեղադրանքներով[40]: Վկայություններն են՝

Վիկտոր Հյուգոյի Գերսնեյում գտնվող տունը

°,,Le coup d'État et son auteur Napoléon III ՛՛«Հեղաշրջումը և հեղաշրջման հեղինակ Նապոլեոն III-ը»- 1852 թվականին տպագրված գրքույկ

°,,Napoléon le Petit՛՛ «Նապոլեոն Կրտսերը»

°,,Histoire d'un crime՛՛ «Հանցագործության պատմություն՝ հեղաշրջման հաջորդ օրը գրված և 25 տարի անց տպագրված[41]

°,,Les châtiments''«Պատժամիջոցները»[42]

Համայնքային Պալատում հնչած Վիկտորյա թագուհու և Անգլիայի մասին քննադատություններն են՝

That individual had a sort of personal quarrel with the

distinguished personage whom the people of France

Հյուրանոց Վաթերլոյում, ուր Վիկտոր Հյուգոն մնացել է 1860 թվականի մայիս-հունիս ամիսներին

had chosen for their Sovereign, and he told the

people of Jersey that our alliance with the French

Emperor was a moral degradation to England.

What was all this to M. Victor Hugo? If miserable trash of

this kind was to be addressed to the English people

by foreigners who found a safe asylum in this country,

he would appeal to the noble Lord the Home Secretary whether

some possible step could not be taken to put a stop to it.

«Ce particulier entretenait en quelque sorte une

querelle avec la personne distinguée et élevée que

le peuple de France s’est choisi pour souverain,

et il est allé dire à la population de Jersey que notre

alliance avec l’Empereur des Français était une

dégradation morale pour l’Angleterre. En quoi tout

cela concerne-t-il M. Victor Hugo ? Si des étrangers

qui ont trouvé un asile sûr dans notre pays devaient

à nouveau proférer d’aussi misérables niaiseries,

[j’en] appellerais à l’honorable Lord, Ministre de l’intérieur,

afin de réfléchir au moyen qu’il conviendrait de prendre pour y mettre un terme.»

(en) Sir Robert Peel, 3rd Baronet- The address in answer to the speech

sur Hansard 1803-2005, 12 décembre 1854 (consulté le17 juin 2017)

Վերադարձ Ֆրանսիա և վախճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոն III-ը 1859 թվականին ստորագրում և հաստատում է քաղբանտարկյալների մասին համընդհանուր ներումը, սակայն Վիկտոր Հյուգոն հրաժարվում է «բռնազավթչի» այդ պարգևից:

Հյուգոն իր անկողնում՝ մահացած վիճակում

Նույն թվականի օգոստոսի 18-ին Օթվիլհաուսից Հյուգոն գրում է.«Ութ տարի անց միայն հանցագործը որոշեց արդարացնել անմեղներին, մարդասպանը ներում շնորհեց մարդասպաններին և բյուրոն ութ տարի անց զգաց զոհերին ներելու անհրաժեշտությունը: Նա որոշեց Ֆրանսիա վերադրձնել դատապարտվածներին»: ԱյնուհետևՀյուգոն ավելացնում է «Երբ ազատությունը վերադառնա, ես էլ կվերադառնամ» [43]: Նա նույն կերպ է վարվում նաև 1869 թվականին[44]: Վիկտոր Հյուգոն վերադառնում է Ֆրանսիա 1870 թվականի սեպտեմբեր ամսին` Սեդանում ֆրանսիական բանակի պարտությունից հետո: Օգոստոսի վերջին արված նրա գրառումների համաձայն` նա լիահույս է, թե երկիրը նրան բռնապետություն կշնորհի[45]: Փարիզի բնակիչները նրան դիմավորում են հաղթական ընդունելությամբ: Հյուգոն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում պաշարված քաղաքի պաշտպանությանը: Կարևոր համարելով, երկրի շահերը հետապնդելով` նա սատարում և աջակցում է գեներալ Տրոշուիի կողմից ղեկավարվող Ազգային Պաշտպանությանը:

Վիկտոր Հյուգոյի թաղման արարողությունը: Փարիզ.Հաղթանակի կամար
Տունը

Մոնումենտալ ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Հյուգոյի գրական ստեղծագործությունների հավաքածուները՝ խմբավորված Պոլ Մորիսի և Օգյուստ Վակերիի կողմից[46], հրատարակվել են Ժան-Ժակ Պովերի մոտ և ներկայացված են 53 հատորներում մոտավորապես քառասում միլիոն նիշով:

   «Իմ ստեղծագործությունների խումբը մի օր կլինի ամբաժանելի ամբողջություն […] Դարի իրադարձություններն ամփոփող բազմաժանր գիրք, ահա, թե ինչ կմնա ինձանից հետո [47]»:

Վիկտոր Հյուգոյի ստեղծագործությունները բազմաժանր են՝ վեպ, բանաստեղծություն, թատրոն, էսսե և այլն: /բառերի հսկայական պաշարով, էպիկականի զգացումով եւ առատ երեւակայությամբ/[48]: Գրող և քաղաքական գործիչ Վիկտոր Հյուգոն երբեք չի փորձել խտրականություն դնել իր բանաստեղծական գործունեության ու քաղաքական հանձնառության միջև[49]: Եվ այսպես նրա ստեղծագործություններում միաձուլվում են քաղաքական արտացոլումներն ու գեղարվեստականը՝ լի ռոմանտիկ զարգացումներով[50]: Նրա ստեղծագործությունները վկայում են իր բազմապիսի՝ գիտությունից մինչև փիլիսոփայություն, Երկիր մոլորակից մինչև տիեզերք հասնող հետաքրքրությունները: Դրանք պատկերավոր ձևով ներկայացնում են Հյուգոյի կիրքը հանդեպ՝ պատմությանը, հանդեպ՝ ապագայի նկատմամբ հավատքի: Դրանք ոգեշնչումն ու արտացոլանքն են այն ամենի, ինչը Հյուգոն տեսնում էր, լսում էր, ապրում էր: Ինչպես Շառլն է ասում Հյուգոյին Գոնկուր գրական մրցանակաբաշխության ժամանակ. « Նա միշտ պահում է իր նոթատետրը գրպանում և [...] ձեզ հետ խոսելու ընթացքում արտահայտում է իր ամենափոքր միտքը, ամենափոքր գաղափարը, […] հետո հեռվանում է ձեզանից մի փոքր, հանում իր նոթատետրը և գրի առնում այն ամենն ինչ ասել է [51]»:

Վիկտոր Հյուգոյի ստեղծագործության վեց կերպրները

Վիպասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնատիպ վիպասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուգոն գրել է ինը վեպ: Առաջին վեպը՝ «Բյուգ- Ժարգալը» գրվել է տասնվեց տարեկանում, վերջինը՝ «Իննսուներեքը», գրվել է ութսուներկու տարեկանում: Իր ողջ կյանքի ընթացքում գրված ռոմանտիկ ժանրի վեպերն, ինչպես նաև իր ժամանակի բոլոր գրական ուղղություններն ու գրական ժանրերն, օգտագործվել են առանց մեկը մյուսին խառնվելու: Իրականում, ելնելով պարոդիայի ժանրից, Հյուգոն սահուն կերպով անցում է կատարում վեպի տեխնիկաներն օգտագործելուն[52]Այսպես. 1823 թվականին հրատարակված «Իսլնդացի Հանը» (Han d'Islande) ստեղծագործությանը հաջորդում է 1826 թվականին հրատարակված «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Notre-Dame de Paris) գործը[53]: «Մահվան դատապարտվածի վերջին օրը» (Dernier Jour d’un condamné) /1829/ և «Կլոդ Գյո» (Claude Gueux) /1834/ ստեղծագործություններն ամբողջությամբ արտացոլում են հասարակության պատկերը[54]: Բանաստեղծի համար էական նշանակություն ուներ տարբերակել վեպեր՝ հիմնված փաստերի վրա և ''վեպեր՝ հիմնված վերլուծությունների վրա տեսակները : Այս երկուսն էլ միաժամանակ արտացոլում էին և՛ հասարակական, և՛ պատմական իրադարձությունները, որոնք ձևավորվել էին ճակատամարտի ընթացքում և մերժում էին, գեղարվեստական ստեղծագործությունների շրջանակներից դուրս մնացած, մահապատիժը: Նույնը կարելի է ասել «Les Misérables» (Թշվառները) ստեղծագործության մասին, որը լույս է տեսել 1862 թվականին, հենց ճիշտ ռեալիստական ժամանակաշրջանում, բայց պարունակում է որոշ քանակությամբ բնութագրիչ կետեր[55]: Լամարտինին գրված նամակներից մեկում Հյուգոն մեկնաբանում է.


 «Այո՛, որքան մարդուն թույլ է տրված  ցանկանալ, այնքան ես ուզում եմ , որ վերանա անխուսափելի  մահվան դատավճիռըը, ես դատապարտում եմ  գերությունը, ստրկությունը, ես վանում եմ թշվառությունը, տգիտությունը, բուժում եմ  հիվանդությունը, լուսավորում եմ գիշերը, ատում եմ ատելությունը: Ահա՛, թե ինչպիսինն եմ ես, ահա՛, թե ինչու եմ գրել Թշվառները: Կարծում եմ՝  Թշվառները ոչ այլ ինչ է, քան այն, որ գցում է եղբայրության  հիմքը և ապահովում առաջընթացը»[56]:

Նույն կերպ « Ծովի աշխատողները» (1866 թ.) և «Մարդը, որը ծիծաղում է» (1869 թ.) ստեղծագործություններում Վիկտոր Հյուգոն իր փոփոխվող կերպարներով, հրեշներով և սարսափելի բնությամբ ավելի մոտ է դարասկզբի գեղագիտական էսթետիկային[57]: Վերջապես, 1874 թվականին «Իննսուներեքը» ռոմանտիկ ստեղծագործության տիպիկ օրինակ է հյուգոյական ոճով գրված՝ Ֆրանսիական հեղափոխության հիմնադրի դերով, 19- րդ դարի գրական, քաղաքական, հասարակական և բարոյական գիտակցությամբ: Այսպիսով, նա միաձուլում է պատրանքը պատմության հետ: Առանց որևէ սահամններ նշելու [58]:

Ճակատամարտին նվիրված ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուգոյական ոճով գրված վեպը «զվարճանք» չէ: Ըստ նրա արվեստը պետք է միաժամանակ կրթի և գրավի մարդկանց, ինչպես նաև, այն պետք է գրեթե միշտ ծառայի մտքերի փոխանակմանն ու քննարկմանը: Այս հաստատուն վիճակին հավատարիմ է մնում ինչպես իր պատանեկության տարիներին գրված ստեղծագործություններում, այնպես էլ հասունության տարիներին գրված ստեղծագործություններում ՝ անցում կատարելով նյութական և բարոյական արժեքներին /օրինակ՝ «Թշվառները» Les Misérables ստեղծագործոիւթյունը/[59]: Բանաստեղծ թե՞ վիպասան: Հյուգոն համարվում է վիպասան [60] և նրա հերոսներն էլ համարվում են ողբերգության հերոսներ՝ պայքարելով արտաքին թշնամիների դեմ, անթույլատրելի , դատապարտելի մահապատժի դեմ, ինչպես նաև հասարակության կողմից մերժված լինելու դեմ /օրինակ՝ ժան Վալժանը, Կլոդ Գե՝ «Մահապատժի դատապարտվածի վերջին օրը» ստեղծագործության հերոսը/, պատմության դեմ /օրինակ՝«Իննսուներեքը» ստեղծագործությունը/ կամ՝ իրենց իսկ ծնունդի դեմ /օրինակ՝ Քվազիմոդոն/: Էպոսի տարրերն , ինչպես նաև բնության ուժերի, հասարակության , ճակատագրի դեմ պայքարող մարդիկ միշտ անբաժան են Վիկտոր Հյուգոյի ստեղծագործություններից[61]: Գրողը միշտ գտել է իր ճիշտ հերոսներին առանց զիջելու նորարարական կամակորություններին և ոչ ոք չի զարմանում, երբ նրան համարում են նաև իր ժամանակի դասականը [62]:

Դրամատուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառասեր ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Victor Hugo, dessin de Mérimée.jpg

Վիկտոր Հյուգոյի թատրոնը հանդիսանում է Մադամ դե Ստալեի, Բենժամին Կոնստանտի, Ֆրանսուա Գիզոյի, Ստենդալի[63] և Շատոբրիանի նախաձեռնած թատերական ժանրի շարունակությունը: 6414 տներից և քիչ կերպարներից բաղկացած իր Կրոմվել պիեսով, որն այդ ժամանակահատվածում[64] չէր բեմադրվում, Հյուգոն նոր թատրոնի գաղափարն է տալիս: Իր պիեսը պաշտպանելու նպատակով՝ Հյուգոն միաժամանակ հրատարակում է հայտնի նախաբանը, որտեղ նա առաջադրում է իր գաղափարները ռոմանտիկ դրամայի վերաբերյալ: Նրա ստեղծած թատրոնը՝ [65] ամբողջը մեկում է, ուր միաժամանակ կա և՛պատմական դրամա, և՛ կատակերգություն, և՛մելոդրամա, և՛ ողբերգություն: Վիկտոր Հյուգոյի ստեղծագործությունները փոքր ուղղվածություն ունեն դեպի Շեքսպիրը[66] , Մոլիերը և Կորնելը[67] Նա կիրառում է գրոտեսկ ձևն իր բազմաթիվ ենթատեսակներով[68]: Այսպես անցում է կատարվում ծիծաղելիից դեպի ֆանտաստիկան, դեպի սարսափելին ու հրեշավորը: Վիկտոր Հյուգոն գրում է «Գեղեցիկի մի տեսակը կա, իսկ տգեղինը՝ հազար»[69]:

Աննա Ուբերսֆելդը խոսում է Հյուգոյի թատրոնի դիմակավորված /կառնավալային/ ոճից և գեղեցկության իդեալից հրաժարվելու մասին: Ըստ Վիկտոր Հյուգոյի՝ գրոտեսկն ու վսեմը պետք է միասին քայլեն, քանի որ երկուսն էլ կյանքի երկու կողմերն են[70]:

Իր մյուս պիեսների ստեղծման ընթացքում Վիկտոր Հյուգոն գնում է բազմաթիվ զիջումների[71], որպեսզի հասարկությանն ընտելացնի և առաջնորդի դեպի իր թատրոնի գաղափարախոսությունը[72]: Նրա համար ռոմանտիզմը «գրականության լիբերլիզմն է»[73]: Աքսորի ընթացքում գրված և կյանքի ընթացքում երբեք չբեմականացված պիեսները խմբագրվում են «Théâtre en liberté»/ «Ազատ թատրոն»[74] ժողովածուի մեջ: Թատրոնը պետք է ուղղված լինի բոլորին՝ կրքի, գործողությունների, բարոյկանության[75] [76] սիրահարներին: Թատրոնի առաքելությունը կայանում է հասարակությանը կրթելու, հարթակներում գաղափարների շուրջ բանվիճելու և «մարդկային ցավը մխիթարական գաղափարով» ներկայացնելու համար[77]:

Վիկտոր Հյուգոն իր պիեսները վերագրում է 16-րդ և 17-րդ դարերին: Նա սա փաստաթղթավորել է շատ ավելի վաղ, քան պիես գրելը[78]: Հյուգոն հաճախ պիեսը ներկայացնում է երեք կետով՝ տերը, կինը և տգեղը[79], որտեղ առճակատվում և միախռնվում են երկու աշխարհ՝ իշխանությունը և ծառաները[80], որտեղ դերերը հակադրվում են (Ռուի Բլաս՝ ծառա/հպատակ, խաղում է Իսպանիայի թագավորի դեր) , որտեղ հերոսը դառնում է թույլ, իսկ հրեշը կերպարանավորվում է հիանալի տեսքով[81]:

Վիկտոր Հյուգոն համատարիմ է մնում ալեքսանդրին ոճի (Ֆրանսիական դասական ստեղծագործության տեսակ՝ բաղկացած վեց վանկից և երկու հեմիզմից/ենթաբաժանումներից), որին Հյուգոն հաճախ տալիս է ավելի ազատ տեսք[82] (Լյուկրեցիա Բորժիա, Մարի Թյուդոր):

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1849 թվականից սկսած Վիկտոր Հյուգոն իր ստեղծագործությունների մեկ երրորդը նվիրում է քաղաքականությանը, կրոնին և փիլիսոփայությանը: Նրա միտքը բարդ է, երբեմն՝ շփոթեցնող: Կարելի է ասել, որ այն վերլուծությունը, որ նա անում է քաղաքական և հասարակական հարցերի շուրջ հիմնված է ողջ բնությունը ղեկավարող օրենքի վրա: Ըստ նրա՝ «Եթե կա համերաշխություն, կա՝ ամբողջականություն[83], և եթե մերժես մարդկության նկատմամբ գործած յուրաքանչյուր դատավճիռ, քիչ բան արած չես լինի քո ժամանակի սերնդի համար»: Այսպես, աստիճանաբար ձևավորվում են նրա քաղաքական հայացքները՝ մերժելով պահպանողական մտքերն ու նոր թափ հաղորդում հեղափոխությանը[84]:

Ներքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդության տարիներին Հյուգոն պահպանողական կուսակցությանն է սատարում, իսկ հեղաշրջման ժամանակ անցնում է Շառլ X կողմը: Այնուհետև ընդգրկվում է Շատոբրիանի քաղաքական ուղղության մեջ: 1848 թվականի Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, նա նախ հանձն է առնում պաշտպանել միապետությունը la monarchie (Խորհրդի նախագահ՝ Օդիլոն Բարրոտ): Փետրվարի 25-ին Լամարտինի հետ ունեցած զրույցում խոսում է Հանրապետության հիմնարար արժեքների մասին. «Հանրապետությունն, իմ կարծիքով, միակ ռացիոնալ կառավարությունն է, ազգերի միակ արժանիքը… Արդյո՞ք Ֆրանսիան հասել է դրան: Ես ուզում եմ Հանրապետություն, որը լինի կենսական և, որը լինի վերջնական[85]»: Երբ Ֆրանսիան հռչակվում է Հանրապետություն, Լամարտինը Հյուգոյին առաջարկում է նախարարի պաշտոն (հանրային, ժողովրդական կրթություն) 1848 թվականին՝ ժամանակավոր կառավարությունում, բայց նա մերժում է: 1848 թվականի ընտրություններում, թեկնածու չհանդիսանալով, նա Փարիզում հավաքում է 55500 ձայն, սակայն չի ընտրվում: Մյուս կողմից, մայիսի 24-ի լրացուցիչ ընտրություններում նա Փարիզում ընտրվում է շուրջ 87000 ձայնով: Նա նիստ է գումարում Աջ պահպանողականի իրավունքով (Աջ համարվում էր այն քաղաքական հոսանքը կամ կուսակցությունը, որն առաջ է բերում բարոյական խստություն և որոշակի կոնսերվատիզմ-պահպանողականություն): 1848 թվականի հունիսին նա ղեկավարում է իշխանական ուժերի խմբերը Սեն-Լուի փողոցում հարվածներ հասցնելու համար: Նա քվեարկում է 1848 թվականի օգոստոսի 9-ի օրենքը, որով կասեցվում է որոշ հանրապետական թերթերի գործունեությունը: Հյուգոյի որդիները հիմնադրում են l’Événement թերթը, որը դեմ էր խորհրդի նախագահին՝ հանրապետական Կավենյակին, և սատարում էր Լուի Նապոլեոն Բոնապարտի թեկնածությունը՝ 1848 թվականի նախագահական ընտրություններում: Դեմ լինելով միակ Օրենսդրական ժողովին` նա չի քվեարկում 1848 թվականի Սահմանադրության օգտին:

Գաղութացում և ստրկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Հյուգոն քիչ է արտահայտվել Ալժիրի գաղութացման հարցի շուրջ, որն այդ ժամանակվա Ֆրանսիայի գաղութականացման ամենագլխավոր խնդիրն էր: Մինչդեռ այդ հարաբերական լռությունը չի կարելի համարել համաձայնության նշան. «Թշվառները» «Les Misérables» ստեղծագործության հեղինակի կողմից: 1840-1850 թվականներին նա ցնցվում է երկրի նվաճումից, որը դարձել էր «Հռոմեացիների ամբարը» « le grenier des Romains »: Ֆրանսիան՝ Աֆրիկայի սահմաններում տեսնելը, նրա համար մեծ և շատ ուրախալի բան էր, քանի որ, ըստ նրա, հենց քաղաքակրթությունն է, որ պետք է ազդեցություն գործեր բարբարոսության վրա, հենց լուսավորյալ ժողովուրդը պետք է փրկեր մյուս ժողովրդին խավարից: «Չկա ոչ մի կասկած՝ մե՛նք ենք աշխարհի հույները, մե՛նք պետք է լուսավորենք աշխարհը»[86][87]:

Այնուամենայնիվ, նրա գրվածքների մանրակրկիտ վերլուծությունը և նրա լռությունը ցույց են տալիս, որ «Ալժիրի հարցի» վերաբերյալ իր դիրքորոշումը հստակ էր: Թերահավատորեն էր վերբերվում զինվորական «խաղաղապահական» քաղաքակիրթ արժեքներին: Նա նաև ապրում է գաղութացված Ալժիրում, մի վայրում, որտեղ ֆրանսիական բանակը «ագրեսիվ էր», որտեղ աքսորվել էր Լուի-Նապոլեոն Բնապարտի պետականության ընդդիմադիրները[88]:

Ստրկության հարցի մասին վերաբերմունքը, 1820-ական թվականներին, Վիկտոր Հյուգոն ցույց է տվել իր «Bug-Jargal» «Բյուգ-Ժարգալ» ստեղծագործության միջոցով, որտեղ նա կիսում է այն տեսակետը, որ սևամորթ ժողովուրդներն ունեն նույն նախապաշարումներն, ինչ իր ժամանակակիցները, ովքեր զարմանալիորեն լռել են մինչև 1848 թվականի ստրկության վերացումը[89]: Նշենք, որ Հյուգոյի հերոսներից մեկի Թենարդիեի վատ արարքները «Թշվառները» «Les Misérables» ստեղծագործության վերջին հատվածում արծածում են սևամորթների առևտուրը:

Ֆեմինիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականին Վիկտոր Հյուգոն դառնում է Կանանց իրավունքների ֆրանսիական լիգայի պատվավոր նախագահ, այնուհետև՝ Լեոն Ռիշերի[90] կողմից հիմնադրված Կանանց իրավունքների ֆեմինիստական միության նախագահ: Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների հարցը նախքան այդ էլ իր տեղն էր զբաղեցրել՝ «Իննսուներեքը» (ֆր.՝ Quatrevingt-treize) ստեղծագործության վերջին գլխում:

Ելույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Հյուգոն իր քաղաքական կարիերայի ընթացքում բազմաթիվ նշանավոր ելույթներ է ունեցել. նրանց մեծ մասը խմբավորված են «Գործեր և բառեր» -ում: Ելույթները եղել են՝

  • Հանուն Սերբիայի, հանուն Եվրոպական դաշնության (1876 թվական)
  • Դեմ՝ երեխաների աշխատելուն (1847 թվական)
  • Դեմ՝ թշվառությանը (1849 թվականի հուլիսի 9)
  • Հանուն կանանց պայմանների (1976 թվականի հունիսի 10)
  • Դեմ՝ կրոնական կրթությանը, կողմ աշխարհիկ և անվճար կրթությանը (1850 թվականի հունիսի 15)
  • Դեմ՝ մահապատժի կիրառմանը
  • Կողմ՝ խաղաղությանը (1849 թվականի օգոստոսի 21[91])
  • Կողմ՝ ընդհանուր ընտրական իրավունքին
  • Կողմ՝ ջրային գոտիների պաշտպանությանը[92]
  • Դեմ՝ 1871 թվականին Ազգային ժողովում Գարիբալդիի ընտրության անվվեր ճանաչելուն (1871 թվականի մարտի 8)

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Հյուգոյի դամբարանը, Փարիզ, Ֆրանսիա

Հյուգոն մահացել է թոքերի բորբոքումից 1885 թվականի մայիսի 22-ին՝ 83 տարեկանում։ Թաղման արարողությունը տևել է 10 օր։ Մասնակցել է մոտ մեկ միլիոն մարդ։ Թաղված է Պանթեոնում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոզետը

Հյուգոյի առաջին ստեղծագործությունները իրեն հաջողություն և հայտնություն բերեցին իր կյանքի առաջին տարիներին։ Իր առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Գովքեր և զանազան բանաստեղծություններ» (Odes et poésies diverses), տպագրվել է 1822 թվականին, երբ Հյուգոն 20 տարեկան էր։ Լյուդովիկոս XVIII թագավորը գրողին տարեկան գումար էր տրամադրում։ 1826 թվականին լույս տեսավ «Գովքեր և բալլադներ» ժողովածուն։

Վիկտոր Հյուգոյի առաջին հասուն ստեղծագործությունը «Մահապատժի դատապարտվածի վերջին օրը» ( Le Dernier Jour d'un condamné) երկն է, որը գրվել է 1829 թվականին։ Այս ստեղծագործությունը մեծ ազդեցություն է թողել Չարլզ Դիքենսի և Դոստոևսկու վրա։ «Կլոդ Գյոն» (Claude Gueux) կարճ, իրական հենք ունեցող վավերագրական պատմություն է մարդասպանի մասին, ով Ֆրանսիայում մահապատժի է ենթարկվել։ Այն լույս է տեսել 1834 թվականին։ Սակայն Հյուգոյի առաջին լիարժեք վեպը համարվում է «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Notre-Dame de Paris), որը տպագրվել է 1831 թվականին և միանգամից թարգամանվել է մի շարք լեզուներով։

Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուգոն բազմաթիվ բանաստեղծությունների և պոեմների հեղինակ է։ Միայն իր կյանքի ընթացքում հրատարակվել է նրա չափածո ստեղծագործությունների 21 ժողովածու, իսկ մահից հետո ևս 8-ը։

Կյանքի ընթացքում հրատարակված ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Odes et poésies diverses (1822)
  • Nouvelles Odes (1824)
  • Odes et Ballades (1828)
  • Les Orientales (1829)
  • Les Feuilles d'automne (1831)
  • Les Chants du crépuscule (1835)
  • Les Voix intérieures (1837)
  • Les Rayons et les Ombres (1840)
  • Les Châtiments (1853)
  • Les Contemplations (1856)
  • La Légende des siècles (մաս առաջին 1859)
"Quasimodo"
  • Les Chansons des rues et des bois (1865)
  • L'Année terrible (1872)
  • L'Art d'être grand-père (1877)
  • La Légende des siècles (Մաս երկրորդ 1877)
  • Le Pape (1878)
  • La Pitié suprême (1879)
  • Religions et religion (1880)
  • L'Âne (1880)
  • Les Quatre Vents de l'esprit (1881)
  • La Légende des Siècles (մաս վերջին, 1883)

Հետմահու տպագրված ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La Fin de Satan (1886 թվական)
  • Dieu (1891, 1941 թվական)

Ձեռագրերից հանված հետմահու ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Հյուգո, հեղինակ Օգյուստ Ռոդեն

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսլանդցի Հանը (Han d’Islande, 1823 թ.)
  • Բյուգ-Ժարգալ (Bug-Jargal, 1826 թ.)
  • Մահապատժի դատապարտվածի վերջին օրը (Le Dernier jour d’un condamné, 1829 թ.)
  • Փարիզի Աստվածամոր տաճարը (Notre-Dame de Paris, 1831 թ., թարգմանվել է հայերեն[93])
  • Կլոդ Գե (Claude Gueux, 1834)
  • Թշվառները (Les Misérables, 1862 թ., թարգմանվել է հայերեն[94])
  • Ծովի մշակները (Les Travailleurs de la Mer, 1866 թ.)
  • Մարդը, որը ծիծաղում է (L’Homme qui rit, 1869 թ.)
  • Իննսուներեքը (Quatrevingt-treize, 1874 թ., թարգմանվել է հայերեն[95])

Թատերգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Հյուգո, 1853 թ.
  • Կրոմվել (Cromwell, 1827 թ.)
  • Էմի Ռոբսարտ (Amy Robsart, 1828 թ.)
  • Հերնանի (Hernani, 1830 թ.)
  • Միարիոն Դելորմ (Marion Delorme, 1831 թ.)
  • Արքան զվարճանում է (Le Roi s’amuse, 1832 թ., թարգմանվել է հայերեն[96])
  • Լուկրեցիա Բորջա (Lucrèce Borgia, 1833 թ., թարգմանվել է հայերեն[97])
  • Մարիա Թյուդոր (Marie Tudor, 1833 թ.)
  • Անջելո, Պադուայի բռնակալը (Angelo, tyran de Padoue, 1835 թ.)
  • Ռուի Բլազ (Ruy Blas, 1838 թ.)
  • Բուրգրաֆները (Les Burgraves, 1843 թ.)
  • Տորկվեմադա (Torquemada, 1882 թ.)
  • Ազատ թատրոն. մանր թատերգություններ և պատառիկներ (Théâtre en liberté, 1886 թ.)

Անիմացիոն ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ հաջողություններ ցուցաբերած ֆիլմերից են՝

  • /1996 թվական/ «Աստվածամոր տաճարի սապատավորը» /Le Bossu de Notre-Dame/՝ նկարահանված Դիսնեյ ստուդիայի կողմից
  • /1879 թվական/ «Թշվառները» /Les Misérables /ճապոնական անիմացիոն ֆիլմ/

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Հյուգոյի բազմաթիվ ստեղծագործություններ էկրանավորվել են: Ժան Քերքբրոնը էկրանավորել է «Մարիոն դը Լորմ», «Տորքըմադա» և «Մարդը, որը ծիծաղում է» ստեղծագործությունները, իսկ 2000 թվականին Ժոզե Դայանի կողմից էկրանավորվում է «Թշվառները» Ժերար Դեպարդիեի, Քրիստիան Քլավիեի և Ջոն Մալկովիչի մասնակցությամբ:

Բեմադրված օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերայի հարյուրավոր գործեր հիմնված և ոգեշնչված են են Վիկտոր Հյուգոյի ստեղծագործություններով: Դրանցից են ՝

  • Lucrezia Borgia, 1833 թվական՝ ըստ Լուկրեցիա Բորժիայի
  • Il Giuramento, 1837 թվական՝ ըստ Անժելո Տիրան դը Պադուի
  • Ernani de Verdi, 1844 թվական՝ հատված «Հերնանի» պիեսից
  • Rigoletto de Verdi, 1851 թվական՝ հատված «Արքան զվարճանում է» պիեսից
  • Maria Tudor de Carlos Gomes, 1879 թվական՝ ըստ «Մարի Տուդոր» դրամայի
  • Marion Delorme d'Amilcare Ponchielli, 1885 թվական՝ ըստ «Մարիոն դը Լորմ» պիեսի
  • Torquemada de Nino Rota, 1943 թվական՝ ըստ «Տորքեմադա» պիեսի

Մեղեդիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կոմպոզիտորների ստեղտագործություններ հիմնված են Վիկտոր Հյուգոյի բանստեղծությունների վրա՝

  • Գունո «Սերենադ», / Gounod (Sérénade)/
  • Բիզե «Արաբուհու հրաժեշտը» /Կիթառ/, Bizet ( Les Adieux de l'hôtesse arabe: Guitare)
  • Լալո /Կիթառ/, Lalo (Guitare)
  • Դելիբ «Հովվերգական նամակ», Delibes (Églogue)
  • Ժյուլ Մասսենե «Մայրամուտներ», Jules Massenet (Soleils couchants)
  • Ֆրանկ «Եթե դա հմայիչ գազոն է», Franck (S'il est un charmant gazon)
  • Ֆորե «Թիթեռն ու ծաղիկը», Fauré (Le Papillon et la Fleur)
  • Վագներ «Սպասումը», Wagner (L'Attente)
  • Լիզ «Օ՜, երբ ես քնում եմ», Liszt (Ô quand je dors)
  • Սեն Սաեն «Երեկույթ ծովի ափին. Թմբկահարի հարսնացուն», Saint-Saëns (Soirée en mer ; La Fiancée du timbalier)
  • Մոդ Վալերի Ուայթ «Երգե՛ք, երգե՛ք , ոգեշնչված երիտասարդ», Maude Valerie White (Chantez, chantez, jeune inspirée)
  • Ռեյնալդո Հան «Եթե իմ բանաստեղծություններն ունենային թևեր», «Անուրջներ», Reynaldo Hahn (Si mes vers avaient des ailes ; Rêverie)[98][99]:

Երաժշտական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թշվառները (Les Misérables), 1980 թվական (Ռոբերտ Հոսեյնի համար Ալեն Բուբլիլի և Կլոդ-Միշել Սկոնբերգի մշակմամբ 1985 թվականից սկսած դարձել է աշխարհի ամենատարածված ստեղծագործություններից մեկը՝ նաև անգլերենով[100]): Այս ստեղծագործությունը ներկայացվել է 40 երկրներում, թարգմանվել՝ 21 լեզուներով և դիտվել՝ ավելի քան 55 միլիոն հանդիսատեսի կողմից: Այն խաղացել են անգլերեն լեզվով Փարիզում գտնվող Շատըլե թատրոնում Տրեվոր Նունի և Ջոն Քերի բեմադրությամբ 2010 թվականին[101]):
  • Փարիզի Աստվածամոր տաճարը՝ (Notre-Dame de Paris), 1999 թվական (Լյուկ Պլամոնդոնի և Ռիչարդ Կոկսիանտի մշակմամբ):

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ երգիչների երգեր հիմնված են Վիկտոր Հյուգոյի ստեղծագործությունների վրա՝

  • Georges Brassens ։ Gastibelza, La Légende de Gastibla Nonne
  • Julos Beaucarne ։ Je ne songeais pas à Rose
  • Colette Magny ։ Les Tuileries, Chanson en canot
  • Malicorne ։ La fiancée du timbalier
  • Pierre Bensusan ։ « Demain, dès l’aube, à l’heure où blanchit la campagne»
  • Gérard Berliner ։ composition théâtrale Mon Alter Hugo [102], qui donnera aussi lieu à l'album Gérard Berliner chante Victor Hugo
  • Serge Reggiani : La Chanson de Maglia, sur une musique de Serge Gainsbourg en 1961.

Ծանաթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.senat.fr/senateur-3eme-republique/hugo_victor1354r3.html
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118554654 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 З. Венгерова Гюго, Виктор // Энциклопедический словарьСПб.: Брокгауз—Ефрон, 1893. — Т. IXа. — С. 956–959.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Victor Hugo
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Victor Hugo / Assemblée nationale
  7. 7,0 7,1 Victor Marie Hugoministère de la Culture.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Victor Hugo — 1834.
  9. 9,0 9,1 Victor Marie Hugo — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 KulturNav — 2015.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 SNAC
  12. 12,0 12,1 Internet Broadway Database — 2000.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 International Music Score Library Project — 2006.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 NooSFere author ID
  17. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  18. Base Léonoreministère de la Culture.
  19. http://www2.culture.gouv.fr/LH/LH089/PG/FRDAFAN83_OL1320026v001.htm
  20. 20,0 20,1 Cydymaith i lenyddiaeth Cymru / M. StephensCaerdydd: Gwasg Prifysgol Cymru, 1986. — 844 p. — ISBN 978-0-7083-1382-4
  21. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Ավանդական և պատմական անձնանունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 59։ ISBN 99941-56-03-9 
  22. http://www.operavenir.com/cours/docs/Hugo.doc [archive].
  23. « (PDF) Laissez-vous conter Victor Hugo » [archive], sur besancon.fr, Villes et Pays d’art et d’histoire Besançon, février 2002 (consulté le 29 avril 2010), Une vie d'exception, p. 4
  24. « Préface de Cromwell où l’auteur se pose en théoricien et en chef de file du romantisme. À la tragédie classique, il oppose le drame moderne, qui doit mêler, comme le fait la nature-même, le sublime et le grotesque, ces deux éléments de la réalité. » Gaëtan Picon, Dictionnaire des auteurs, Laffont-Bompiani, 1990, t. II, p. 550, (ISBN 978-2-221-50156-6).
  25. Հյուգո, հոդված Գրական հանրագիտարանից 1929-1939 (հեղինակ՝ Ի.Նուսինով)
  26. Les Contemplations, Livre V - En marche, « Écrit en 1846 ».
  27. Pascal Melka, Victor Hugo: un combat pour les opprimés : étude de son évolution politique.
  28. Constant de Tours, Le siècle de Victor Hugo raconté par son œuvre, p. 148.
  29. Constant de Tours, Ibid., p. 150.
  30. Raphaël Lahlou, Le Coup d'État du 2 décembre, Paris, Bernard Giovanangeli, 2009.
  31. Pascal Melka, Ibid., p. 242.
  32. Constant de Tours, Le Siècle de Victor Hugo raconté par son œuvre, p. 158.
  33. a et b Victor Hugo, , Paris, Gallimard, 1972, 505 p.(ISBN 2-07-036047-4), p. 11..
  34. Dominique Val-Zienta, , Harmattan,2012 (lire en ligne [archive]), p. 8.
  35. Pascal Melka, Ibid., 1849-1851 : la rupture entre Victor Hugo et le Prince-Président,p. 254-255 Lire en ligne [archive].
  36. Exil de Victor Hugo [archive] sur le site de Hautevillehouse.
  37. Jean Tulard, Peut-on faire confiance aux historiens ?, Académie des sciences morales et politiques, 2006, p. 321.
  38. Henri Guillemin, , Paris, Seuil, Microcosme, Ecrivains de toujours, 1978, 191 p. (ISBN 2-02-000001-6), p. 181.
  39. Le Moniteur universel, 10 janvier 1852, no 10, p. 45.
  40. a et b Thierry Poyet, Les Châtiments de Victor Hugo [archive] publié chez l’Eurédit en 2001, p. 35.
  41. Laurence Olivieri, La réception dans la presse de Histoire d'un crime [archive], sur le site du Groupe Hugo [archive].
  42. a et b Thierry Poyet, Les Châtiments de Victor Hugo [archive] publié chez l’Eurédit en 2001, p. 35.
  43. http://archive.wikiwix.com/cache/?url=https%3A%2F%2Ffr.wikisource.org%2Fwiki%2FActes_et_paroles%2FPendant_l%25E2%2580%2599exil%2F1859
  44. http://www.senat.fr/senateur-3eme-republique/hugo_victor1354r3.html
  45. ↑ Julien Gracq, , vol. 2, Paris, Gallimard, coll. « La Pléiade », 1995, « Lettrines 2 », p. 323 ; cité dans Simon Leys, , Paris, Gallimard, 2001 (ISBN 9782070762835), « Victor Hugo », p. 65.
  46. http://www.persee.fr/web/revues/home/prescript/article/roman_0048-8593_1973_num_3_6_4959
  47. https://fr.wikipedia.org/wiki/Jules_Hetzel
  48. Lagarde & Michard, Collection littéraire, XIX, éditions 1969, p. 157.
  49. http://www.revue-analyses.org/document.php?id=97
  50. ↑ Hans Peter Lund, L'œuvre de Victor Hugo : entre fragments et œuvre totale, p. 14.
  51. ↑ Edmond et Jules de Goncourt, Journal, 1851-1865, Paris, Robert Laffont, 1989, 1218 p. (ISBN 978-2221055274), p. 802
  52. ↑ Delphine Gleizes, L'œuvre de Victor Hugo à l'écran: des rayons et des ombres [archive] p. 215 Presses de l'Université de Laval, 2005 (ISBN 978-2-7637-8240-9).
  53. ↑ Myriam Roman : la romancière explique en quoi le roman hugolien se démarque du roman scottien : « Il [Victor Hugo] se propose de dépasser les cadres posés par Scott : ouverture du genre romanesque sur l'épopée et le grandiose, dilatation du réel vers l'idéal. » dans Victor Hugo et le roman historique [archive], sur le site du Groupe Hugo [archive].
  54. Myriam Roman: Un romancier non romanesque : Victor Hugo [archive].
  55. osette Acher, Anne Ubersfeld, Guy Rosa : [Lire Les Misérables] chez Corti, 1985 ; p. 206 et suiv. (ISBN 978-2-7143-0086-7).
  56. « Correspondance de Victor Hugo » [archive], sur Wikisource (consulté le 20 avril 2017)
  57. ↑ Max Poty, dans Monstres et dé-monstres métaphoriques de la planète Hugo [archive] analyse la présence de la monstruosité dans le roman hugolien
  58. Hugo est devenu classique de son vivant [archive] in Œuvres complètes de Victor Hugo [archive] p. 260, Éditions Hetzel-Quantin, L. Hébert, 1885 ; p. 260.
  59. Ces digressions lui furent d'ailleurs reprochées, comme étant envahissantes par Armand de Pontmartin dans les premières critiques du roman : p. 720, « Le Correspondant », vol. 292
  60. Pierre Albouy : Œuvres poétiques: Avant l'exil, 1802-1851 [archive] chez Gallimard, 1964 ; p. 1474.
  61. ↑ Hugo ; le capes de lettres modernes en clair
  62. Hugo est devenu classique de son vivant in Œuvres complètes de Victor Hugo Կաղապար:P., Éditions Hetzel-Quantin, L. Hébert, 1885 ; Կաղապար:P..
  63. ↑ a, b, c, d et e Florence Naugrette, Publier Cromwell et sa préface : une provocation fondatrice sur le site du Groupe Hugo.
  64. ↑ a, b, c, d et e Florence Naugrette, Publier Cromwell et sa préface : une provocation fondatrice [archive] sur le site du Groupe Hugo [archive].
  65. ↑ a, b, c, d et e Florence Naugrette, Publier Cromwell et sa préface : une provocation fondatrice sur le site du Groupe Hugo .
  66. ↑ a, b, c, d et e Florence Naugrette, Publier Cromwell et sa préface : une provocation fondatrice [archive] sur le site du Groupe Hugo [archive].
  67. ↑ a et b Victor Hugo, Préface de Ruy Blas.
  68. ↑ Anne Ubersfeld par du caractère polysémique du concept de grotesque dans Anne Ubersfeld, Le Roi et le Bouffon, étude sur le théâtre de Hugo de 1830 à 1839, Librairie José Corti, 1974., p. 464.
  69. ↑ Victor Hugo, Préface de Cromwell.
  70. Victor Hugo, Préface de Marie Tudor.
  71. Anne Ubersfeld, Ibid., p. 391.
  72. ↑ Anne Ubersfeld parle de « Viol du public » pour les tentatives de Victor Hugo de convaincre le public dans Anne Ubersfeld, 1974 Ibid., p. 178 et 224.
  73. ↑ Victor Hugo, Préface d'Hernani.
  74. https://fr.wikipedia.org/wiki/Th%C3%A9%C3%A2tre_en_libert%C3%A9
  75. a et b Victor Hugo, Préface de Ruy Blas.
  76. ↑ Anne Ubersfeld parle de son désir d'unifier les publics, dans Anne Ubersfeld, 1974 Ibid., p. 389.
  77. Victor Hugo, Préface de Lucrèce Borgia.
  78. ↑ Anne Ubersfeld, Ibid., p. 190, 160, 327 et 390.
  79. ↑ Anne Ubersfeld, 1974 Ibid., p. 98.
  80. Anne Ubersfeld parle du système A et non A - Anne Ubersfeld, 1974 Ibid., p. 411 et suivantes.
  81. ↑ Victor Hugo, dans la préface de Lucrèce Borgia, rappelle que dans Le Roi s'amuse, le bouffon possède une difformité physique, mais une âme qui souffre, et dans Lucrèce Borgia, l'héroïne possède une difformité morale, mais rayonne par son amour maternel.
  82. Guy Rosa, Hugo et l'alexandrin de théâtre aux années 1930 : une question secondaire [archive] sur le site du Groupe Hugo [archive].
  83. Victor Hugo, Oeuvres complètes - Critique - Proses philosophiques de 1860-1865, Paris, Robert Laffont, 1985, 761 p. (ISBN 2-221-04697-8), p. 508
  84. ↑ Michel Winock et Pascal Gelinet, 2 000 ans d'histoire sur France Inter, mercredi 29 août 2007.
  85. Victor Hugo, Choses vues 1847-1848, Paris, Gallimard, 1972, 505 p. (ISBN 2-07-036047-4), p. 293.
  86. Victor Hugo, Choses vues 1830-1846, Paris, Gallimard, 1972, 508 p. (ISBN 2-07-036011-3), p. 204
  87. ,↑ Voir son discours de 1879 au banquet commémorant l'abolition de l'esclavage sur wikisource : Victor Hugo, Actes et paroles. Depuis l'exil. 1879. (II. Discours sur l'Afrique).
  88. Lire à ce sujet Franck Laurent, Victor Hugo face à la conquête de l'Algérie, Paris, Maisonneuve & Larose, coll. « Victor Hugo et l'Orient », no 6, 2001. ([PDF]Compte-rendu de l’ouvrage de Franck Laurent et entretien avec son auteur par Christiane Chaulet Achour [archive]).
  89. ↑ Cf. [archive]Léon-François Hoffmann, Victor Hugo, les noirs et l'esclavage.
  90. Paulette Bascou-Bance, La mémoire des femmes : anthologie, Elytis, 2002, 575 p. (ISBN 9782914659055, lire en ligne [archive]), p. 233
  91. https://fr.wikisource.org/wiki/L%27Exp%C3%A9dition_de_Chine._Au_capitaine_Butler
  92. https://fr.wikipedia.org/wiki/Victor_Hugo#cite_ref-234
  93. Փարիզի աստվածամոր տաճարը / Վ. Հյուգո ; Ֆրանս. թարգմ.՝ Վ. Միքայելյան; Խմբ.՝ Ս. Պայազատ. - Երևան։ Հայպետհրատ, 1953. - 544 էջ։
  94. Թշվառներ։ Վեպ / Վ. Հյուգո; Թարգմ. ֆրանս.՝ Վ. Միքայելյան. - Երևան։ Սովետական գրող, 1987. - Մաս 1-5 (3 գիրք) ; 22 սմ. - Մաս 1 (1987, 318 էջ) : Խմբ.՝ Գ.Գ. Հովսեփյան Ֆանտին - Մաս 2, 3 (1987, 534 էջ) : Խմբ.՝ Ա.Ս. Հովսեփյան, Ե.Ս. Զարեհյան Կոզետ ; Մարիուս - Մաս 4, 5 (1987, 668 էջ) : Խմբ.՝ Է.Ռ. Մասումյան, Գ.Գ. Խաչատրյան Պլյումե փողոցի հովվերգությունը և Սեն-Դընի փողոցի դյուցազներգությունը ;Ժան Վալժան Միքայելյան, Վահե Միքայելի, 1900-1967 թարգմ. Հովսեփյան, Գ.Գ. խմբ. Հովսեփյան, Ա.Ս. խմբ. Զարեհյան, Ե.Ս. խմբ. Մասումյան, Է.Ռ. խմբ. Խաչատրյան, Գ.Գ. խմբ.
  95. Իննսուներեքը։ Վեպ։ Դպրոցական միջին և բարձր տարիքի համար / Վ. Հյուգո; Թարգմ.՝ Հ. Հարությունյան; Առաջաբ.՝ Ն. Սլավյատինսկի; Խմբ.՝ Մ. Բերբերյան. - Երևան։ Սովետական գրող, 1984. - 327 էջ։
  96. Արքան զվարճանում է = Le Roi s'amuse / Վիկտոր Հյուգո ; Ֆր. թարգմ., ներածակ. հոդվածը և ծանոթ. գրեց՝ Հենրիկ Բախչինյան. - Երևան։ Սարգիս Խաչենց, 1998. - 227 էջ։
  97. Լուկրեցիա Բորջա / Վ. Հյուգո; Ֆրանս. թարգմ.՝ Վ. Քերեստեջյան; Խմբ.՝ Գ. Վիրապյան. - Երևան։ Հայաստան, 1967. - 159 էջ։
  98. http://www.concertclassic.com/journal/articles/decouverte_20020325_109.asp
  99. https://fr.wikipedia.org/wiki/Graham_Johnson
  100. http://visitlondon.cbolds.co.uk/london/theatrebreak/les-miserables
  101. Télérama no 3152 du 9 juin 2010, p. 59 : La chronique de Fabienne Pascaud.
  102. Mon Alter Hugo [archive] sur gerard-berliner.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրական հանրագիտարան 1929-1939 (հեղինակ՝ Ի.Նուսինով)