Մարքիզուհի դե Պոմպադուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարքիզուհի դե Պոմպադուր
ֆր.՝ Madame de Pompadour
François Boucher 019 (Madame de Pompadour).jpg
Ծնվել է դեկտեմբերի 29, 1721({{padleft:1721|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:29|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել է ապրիլի 15, 1764({{padleft:1764|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][3][4][5] (42 տարեկանում)
Մահվան վայր Վերսալ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություն գրական սալոնի տեր և քաղաքական գործիչ
Ծնողներ հայր՝ Charles François Paul Le Normant de Tournehem
Madame de Pompadour Վիքիպահեստում

Մարքիզուհի դե Պոմպադուր, Ժաննա Մարիա Անտուանետա (ֆր.՝ Jeanne-Antoinette Poisson; 29 դեկտեմբեր 1721 թ. — 15 ապրիլի 1764 թ.), ավելի հայտնի է որպես Մարկիզուհի դե Պոմպադուր (ֆրանսերեն՝ marquise de Pompadour) -1745 թվականից սկսած պաշտոնապես եղել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ի սիրուհին, ով 20 տարի շարունակ ուներ մեծ ազդեցություն հասարակական գործերին, հովանավորում էր արվեստն ու գիտությունը։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ֆինանսիստների ընտանիքում: Նրա հայրը Ֆրանսուա Պիասոն էր, որը զբաղվում էր անօրինական առևտրով, բայց 1725 թ․ սնանկանում է և փախչում Ֆրանսիայից՝ թողնելով կնոջը և երեխաներին Լենորման դե Տուրմենի հովանավորության տակ։ Վերջինիս շնորհիվ աղջիկը ստանում է լավ կրթություն արիստոկրատի կնոջը համապատասխան: Նա գիտեր երգել, նկարել, խաղում էր բեմում։

Հանդիպում թագավորի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարահանդես

Խորթ հայրը ընտրեց նրան որպես կին։ Պսակադրությունը տեղի ունեցավ 1741 թ Փարիզի Սուրբ Եվստաֆիայի եկեղեցում։ Երեք տարի հետո ծնվեց նրանց աղջիկը, որին անվանակոչեցին Ալեքսանդրինա (մահացել է 1754 թվականին)։ Դրանից հետո մնացած բոլոր ծննդաբերությունները Ժաննա Անտուանետայի համար վեջացան անհաջող։

Երիտասարդ Մադամ Դ՛Էտիոլի գեղեցկությունը և խելքը դարձրեցին նրան հայտնի մտավորական շրջապատում, նրա հետ ծանոթություն էր փնտրում նույնիսկ Վոլտերը։ Նա շատ քիչ էր հետաքրքրվում իր ամուսնով՝ փոխարենը լավ ժամանակ էր անցկացնում երիտասարդ տղաների հետ։ Ժոզեֆ Պարին, որը հոր հին ծանոթներից էր, պահում էր նրան, որպես օրինակ։ Փնտրելով հնարավորություն՝ կարդինալ Ֆլյորի մահից հետո նա աղջկան ներկայացնում է թագավոր Լյուդովիկոս XV-ին, որն էլ վերջերս էր կորցրել իր սիրուհի դքսուհի դե Շատորուն։ 1745 թվականի փետրվարի 25–ի լույս 26–ի գիշերը հայելազարդ դահլիճում կազմակաերպվեց պարահանդես ի պատիվ դքսուհու ամուսնության։ Յուրաքանչյուրը տարբեր հագուստներով էին, թագավորը դիմակով էր, իսկ Ժաննա Անտուանետան հագել էր որսի Աստվածուհու հագուստ։ Միայն այդ պահին բոլորը հասկացան, որ թագավորը շփվում է միայն հիասքանչ անծանոթուհու հետ։ Երեք օր հետո նրանք նորից հանդիպեցին պարահանդեսի ժամանակ։ Շուտով տիկին Դ՛Էտիոլը ստացավ պաշտոնական սիրուհու կարգավիճակ։ Վերսալում նրա հովանավորության տակ կային մի քանի սենյակներ, որը ուներ գաղտնի աստիճաններ, որը տանում էր դեպի թագավորի սենյակը։ Հուլիսին թագավորը Պոմպադուրին նվիրեց առանձնատուն և մարկիզուհու կարգավիճակ։ Հարստություն ձեռք բերելուց հետո Պոմապադուրի ամուսինը պահանջեց ամուսնալուծվել։ Մեկ տարի անց թագավորը իր ընկերուհուն նվիրեց ևս մեկ առանձնատուն, որը գտնվում էր Վերսալում, հետո երկու տարի անց Պոմպադուրը ստանում է տուն Լա–Սելում։ Թագուհուն նա վերաբերվում էր մեծ ակնածանքով։ Թագուհին յոթ տարով մեծ էր ամուսնուց, իսկ երեխայի ծնունդից հետո հայտարարում է, որ չի պատրաստվում որևէ մեկի հետ կիսել իր ամուսնուն և ապրել ստի մեջ։

Դերը պալատում[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի պատմաբանները հրաժարվում էին Բուրբոնների տաղանդը ընդունել և Լյուդովիկոսին բնութագում էին ինչպես ծույլ ու անպետք թագավորի, որի փոխարեն երկիրը կառավարում էր էներգիայով լի Տիկին Պոմպադուրը։ Հետագա տարիներին պատմաբանները վերանայեցին այդ տեղեկությունը։ Լյուդովիկն այնքան էլ աչքի չէր ընկնում իր ակտիվությամբ երկրի կառավարման մեջ և հաստատվում է այն փաստը, որ սիրուհին էր կառավարում երկիրը։ 1750 թվականից սկսած մարքիզուհին բժիշկների խորհրդով դադարեց գիշերներն անցկացնել թագավորի սենյակում։ Այդ պահից սկսած նրանց հարաբերությունները ստացան պլատոնական բնույթ։ Նա տեղափոխվեց առավել հարմարավետ Ելիսեյան առանձնատուն։ Ընթացիկ հարցերի դեպքում նորից դիմում էին Մարքիզուհի դե Պոմպադուրին։ Նա անձամբ էր ընտրում թագավորի սիրուհիներին, որոնց հետ հանդիպումը կայանում էր Օլյոննի այգում։ Պոմպադուրի քմահաճույքները գնալով դառնում էին առավել բազմազան՝ շքեզ հագուստներ, գեղեցիկ շինություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]