Սալոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փարիզ քաղաքը

Սալոն, Ֆրանսիայում ժամանակակից արվեստի պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսների անվանումը։ Նման ցուցահանդեսներ Փարիզում պաշտոնապես կազմակերպվել են սկսած 17-րդ դարից, 1699-ից՝ Լուվրում, սկզբում Մեծ պատկերասրահում, իսկ 1737-1848 թվականներին՝ այսպես կոչված Քառակուսի սալոնում (Salon Carre, այստեղից էլ «Սալոն» անվանումը)։ Հետագայում պաշտոնական Սալոններ կազմակերպվել են Ելիսեյան դաշտերի Մեծ պալատում։ 18-րդ դարի կեսերից Սալոնները տեղի են ունեցել կանոնավոր կերպով, 18-րդ դարի վերջերին և 1863-ից՝ ամեն տարի։ Մինչև Ֆրանսիայի մեծ հեղափոխությունը Սալոններին մասնակցել են միայն Գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայի անդամները, հեղափոխությունից հետո՝ բոլոր նկարիչները։ Աակայն Սալոնների ժյուրիները Նապոլեոն 1-ի կայսրության շրջանից (1804-1815) սկսած սիստեմատիկորեն պաշտպանել են քաղքենիական ճաշակը բավարարող հնամոլ ակադեմիական արվեստը (այսպես կոչված սաչոնային արվեստ)։tԱռաջադեմ վարպետների գործերը հաճախ մերժվելով ժյուրիի կողմից, այնուամենայնիվ, թեև քիչ քանակով, մուտք են գործել Սալոն, դրանով իսկ բազմաթիվ Սալոններ (1819, 1824, 1831, 1850 և այլն) վերածվել են պաշտոնական-ակադեմիական և առաջադեմ ուղղությունների պայքարի ասպարեզի։ 1881-ից Սալոնները դադարել են պետ․ միջոցառում լինելուց և անցել են Ֆրանսիացի նկարիչների ընկերության տնօրինությանը, որը մինչև այժմ պարբերաբար կազմակերպում է «Գարնանային սալոն» ամենամյա ցուցահանդեսներ։ XIX դ․ վերջին -XX դ․ սկզբին կազմակերպվել են նոր, ավանգարդիստական Սալոններ՝ «Անկախների սալոն», «Աշնանային սալոն», «Թյուիլրի սալոն» ևն։ Ֆրանսիական Ա-ներին համանման անուններ են կրել նաև այլ երկրներում կազմակերպվող ցուցահանդեսները (օրինակ, «Ոսկե գեղմի» սալոն»-ը Ռուսաստանում, 1908, 1909-1910)։ Սովորաբար, կարճ՝ «Սալոն» են անվանվել նաև բազմաթիվ քննադատների, գրողների, փիլիսոփաների (Դ․ Դիդրո, Ստենդալ, Հ․ Հայնե, Թ․ Գոթիե, Էմիլ Զոլա և ուրիշներ) Սալոնին վերաբերող քննադատական ակնարկները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 123 CC-BY-SA-icon-80x15.png