Եվ Աստված ստեղծեց կնոջը (ֆիլմ, 1956)
Եվ Աստված ստեղծեց կնոջը ֆր.՝ Et Dieu… créa la femme | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա![]() |
Ժանր | դրամա[1][2] և ռոմանտիկ ֆիլմ[1][2][3] |
Թվական | 1956 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ռոժե Վադիմ[1][2][4][…] |
Պրոդյուսեր | Ռաուլ Լևի և Ignace Morgenstern? |
Սցենարի հեղինակ | Ռոժե Վադիմ և Ռաուլ Լևի |
Դերակատարներ | Բրիժիտ Բարդո[2][4][5][…], Կուրդ Յուրգենս[5], Ժան-Լուի Տրենտինյան[4][5], Իզաբել Քորի[5], Քրիստիան Մարկան[5], Ժանա Մարկեն[5], Ժան Տիսե[5], Ժան Լեֆևր[5], Մարի Գլորի[5], Ժորժ Պլժուլի[5], Կառլոս Վալդես, Կլոդե Վեգա[5], Գայ Հենրի[5], Ժակ Սիրոն[5], Լեոպոլդո Ֆրանսես, Լյուսեն Կալման[5], Paul Faivre?[5], Ֆիլիպ Գրենե[5], Ռաուլ Լևի[5], Ռոժե Վադիմ[5] և Guy Henri?[6] |
Օպերատոր | Armand Henri Julien Thirard? |
Երաժշտություն | Paul Misraki? |
Մոնտաժ | Վիկտորիա Մերկանտոն |
Պատմվածքի վայր | Ֆրանսիա |
Նկարահանման վայր | Սեն-Թրոպե |
Տևողություն | 95 րոպե |
«Եվ Աստված ստեղծեց կնոջը» (ֆր.՝ Et Dieu… créa la femme), Ռոժե Վադիմի ֆրանս-իտալական դրամատիկ կինոնկար` իր կնոջ Բրիժիդ Բարդոյի մասնակցությամբ, 1956 թվական:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուժեի կենտրոնում զգայուն և գեղեցիկ կնոջ փոխհարաբերություններն են տարբեր տղամարդկանց հետ` եսասերի, ռոմանտիկի, ցինիկի:
Ժյուլետը մանկատան նախկին սան է, ապրում է Սեն Տրոպե առողջարանային քաղաքում` իր խնամակալների մոտ և վատ դաստիարակված, անբարո աղջկա համբավ ունի` շնորհիվ իր խենթացնող արտաքինի և աղջկական վաղ զգայունակության: Սան Տրոպեի բոլոր տղամարդիկ խելակորույս հետապդում են նրան, սակայն Ժյուլետը կույս է և ընդդիմանում է նրանց, այդ պատճառով էլ որպես վրեժ նրա մասին վատ լուրեր են տարածում: Ժյուլետը տանջվում է մարմնական ցանկություններից, վարքի խիստ կանոններից և այն բանի գիտակցումից, թե ինչ լուրեր են տարածում իր մասին:
Միակը, որի նկատմամաբ Ժյուլետն անտարբեր չէ, Անտուան Տարդյեն է (Քրիստիան Մարկան)` պատվարժան ընտանիքի ավագ որդին: Անտուանին ևս դուր է գալիս Ժյուլետը, բայց նա չի ուզում ամուսնանալ մի աղջկա հետ, որին ամբողջ քաղաքն անբարո է համարում: Իսկ Անտուանի ռոմանտիկ և ազնիվ կրտսեր եղբայրը` Միշելը (Ժան Լուի Տրենտինյան), վախվխելով սիրահարված է Ժյուլետին և երջանիկ կլիներ, եթե աղջիկը իր վրա ուշադրություն դարձներ: Երիտասարդ հերոսուհուց իր ակնկնկալիքներն ուներ նաև ոչ երիտասարդ, հարուստ Էրիկ Կարադինը (Կուրդ Յուրգենս):
Երբ Ժյուլետի առջև իրական սպառնալիք է դառնում մանկատուն վերադառնալը, Էրիկի գլխում ցինիկ միտք է ծագում. կազմակերպել Ժյուլետի ամուսնությունը միամիտ Միշելի հետ (քանի որ Անտուանի համար հասարակական կարծիքը թանկ է իր զգացմունքներից), այնուհետև խլել երիտասարդ կնոջն ու նրան դարձնել իր սիրուհին: Միշելը, չկասկածելով իր ապագա դավաճանված ամուսնու կերպարի մասին, մեծ ուրախությամբ պատրաստ էր փրկել Ժյուլետին մանկատուն վերադառնալուց: Ժյուլետը, որը Միշելի հանդեպ ընկերական զգացմունքներ ուներ, ցանկանալով պահպանել իր ազատությունը, համաձայնում է ամուսնանալ: Անտուանը հեգնանքով էր նայում իր "հիմար" եղբորը, սակայն ինքն էլ իր շահն էր փնտրում այդ ամենում: Սակայն դեռևս հայտնի չէ, թե արդյունքում այս բոլոր տղամարդկանցից ում է ընտրում անկանխատեսելի և զգացմունքային հերոսուհին:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրիժիտ Բարդո — Ժյուլետ
- Կուրդ Յուրգենս — Էրիկ Կարադին
- Քրիստիան Մարկան — Անտուան Տարդյե
- Ժան Լուի Տրենտինյան — Միշել Տարդյե
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Եվ Աստված ստեղծեց կնոջը (ֆիլմ, 1988)» (ռեմեյկ, 1988)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0049189/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.filmaffinity.com/es/film738978.html
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=185.html
- ↑ 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/i-bog-stworzyl-kobiete
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 http://www.imdb.com/title/tt0049189/fullcredits
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dennis Schwartz. (ապրիլի 3, 2004)։ «film review» (անգլերեն)։ Ozus' World Movie Reviews։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-08-28
- Bosley Crowther. (հոկտեմբերի 22, 1957)։ «And God Created Woman (1956) Movie Review» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2012-08-28
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1956 ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆրանսիական ռոմանտիկ ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Իտալական դրամա ֆիլմեր
- Իտալական ռոմանտիկ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ամուսնական դավաճանությունը ֆիլմերում
- Ֆրանսիական մելոդրամա ֆիլմեր
- Ֆիլմեր որբերի մասին
- Իտալական մելոդրամա ֆիլմեր