Ռոժե Վադիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոժե Վադիմ
ֆր.՝ Roger Vadim
Roger Vadim - still.jpg
Ծնվել է հունվարի 26, 1928({{padleft:1928|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2][3][4]
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա[1]
Մահացել է փետրվարի 11, 2000({{padleft:2000|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2][3][4] (72 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա[1]
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Մայրենի լեզու ֆրանսերեն
Մասնագիտություն դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, լրագրող, թատրոնի դերասան և կինոդերասան
Աշխատավայր Paris Match
Ամուսին Բրիժիտ Բարդո, Ջեյն Ֆոնդա, Annette Vadim և Marie-Christine Barrault
Երեխաներ Քրիստիան Վադիմ, Վանեսա Վադիմ և Nathalie Vadim
Roger Vadim Վիքիպահեստում

Ռոժե Վադիմ (ֆր.` Roger Vadim, իրական անունը` Վադիմ Պլեմյաննիկով, հունվարի 26, 1928({{padleft:1928|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2][3][4], Փարիզ, Ֆրանսիա[1] - փետրվարի 11, 2000({{padleft:2000|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2][3][4], Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիական կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոժե Վադիմը ծնվել է Փարիզում: Նրա հայրը` ազգությամբ ռուս Իգոր Նիկոլաևիչ Պլեմյաննիկովը, ֆրանսիական դիվանագետ էր Եգիպտոսում և Թուրքիայում, ուր և անցել էր Վադիմի մանկությունը, իսկ մայրը` Մարիա-Անտուանետա Արդիլուզը, դերասանուհի էր: Հոր մահից հետո, Վադիմը մոր հետ վերադարձել է Ֆրանսիա:

1944-1947 թվականներին, դերասանական վարպետության դասընթացներ անցնելուց հետո, Ռոժե Վադիմը թատրոնում խաղացել է ոչ մեծ դերեր: Այդ տարիներին նա նույնիսկ վեպ էր գրել, որը ներկայացրել էր գրող Անդրե Ժիդին: Վերջինս քննադատորեն էր մոտեցել Վադիմի գրական նկրտումներին, սակայն նրան ծանոթացրել էր ռեժիսոր Մարկ Ալեգրեի հետ, որի մոտ էլ Վադիմն սկսեց աշխատել որպես օգնական և սցենարների համահեղինակ: Միաժամանակ «Paris Match»-ում աշխատում էր որպես լրագրող:

1956 թվականին Ռոժե Վադիմը նկարահանել է «Եվ Աստված ստեղծեց կնոջը» կինոնկարը, որտեղ հանդես էին եկել Բրիժիտ Բարդոն և Ժան-Լուի Տրենտինյանը: Ֆիլմը Վադիմին հայտնիություն բերեց: Նրա կողմից նկարահանած հետագա ֆիլմերից կարելի է նշել «Վտանգավոր կապեր» (1959թ.), «Մեռնել հաճույքից» (1960թ.), «Անառակություն և առաքինություն» (1963թ.), «Բարբարելլա» (1968թ.) և այլ կինոնկարներ, որտեղ նկարահանվել են Ժերար Ֆիլիպը, Ժաննա Մորոն, Աննետ Ստրոյբերգը, Կատրին Դենյովը, Ջեյն Ֆոնդան և ուրիշներ:

1980-ական թվականների սկզբին Ռոժե Վադիմը խաղացել է ամերիկյան ֆիլմերում և նկարահանել հեռուստաֆիլմեր, բեմադրել ներկայացումներ: Կյանքի վերջին տարիներին զբաղվել է գրական գործունեությամբ և հրատարակել մի քանի գիրք:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին Ռոժե Վադիմը ամուսնացել է այն ժամանակ դեռևս քիչ հայտնի Բրիժիտ Բարդոյի հետ: Նրանք բաժանվել են 1957 թվականին: 1958 թվականին ամուսնացել է դանիացի դերասանուհի Աննետ Ստրոյբերգի հետ: Նրանք ունեցել են մեկ դուստր և երկու տարի անց ամուսնալուծվել են:

1960 թվականին Վադիմը ծանոթացել է 17-ամյա Կատրին Դենյովի հետ և որոշ ժամանակ անց դերասանուհին տեղափոխվել է նրա մոտ ապրելու: Նրանք ունեցել են մեկ որդի: Կատրին Դենյովի հետ կապերը խզելուց հետո, Ռոժե Վադիմը 1965 թվականին ամուսնացել է Ջեյն Ֆոնդայի հետ և ունեցել մեկ դուստր: Նրանք ամուսնալուծվել են 1973 թվականին:

Բացի այդ, Ռոժե Վադիմը ամուսնացած է եղել Կատրին Շնայդերի (Վադիմի կրտսեր որդու մայրն է), սցենարիստ Էնն Բիդերմանի և դերասանուհի Մարի-Քրիստին Բարրոյի հետ:

Ռոժե Վադիմը մահացել է Փարիզում, 2000 թվականի փետրվարի 11-ին` քաղցկեղից: Վերջին օրերին նրան խնամում էին նրա այրին` Մարի-Քրիստին Բարրոն և բոլոր չորս երեխաները: Հուղարկավորությանը ներկա էին նաև նրա նախկին կանայք` Բրիժիտ Բարդոն, Ջեյն Ֆոնդան, Աննետ Ստրոյբերգը և Կատրին Շնայդերը:

Ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1956  Եվ Աստված ստեղծեց կնոջը Et Dieu... créa la femme
1957  Ով գիտի (Երբեք չես իմանա) Sait-on jamais...
1958  Լուսնալույսի ակնագործները Les bijoutiers du clair de lune
1959  Վտանգավոր կապեր Les liaisons dangereuses
1960  Մեռնել հաճույքից Et mourir de plaisir
1961  Սանձերն արձակելով La bride sur le cou
1962  Յոթ մահացու մեղքերը Les sept péchés capitaux
1962  Մարտիկի հանգիստը Le repos du guerrier
1963  Անառակություն և առաքինություն Le vice et la vertu
1963  Դղյակը Շվեդիայում Château en Suède
1964  Կարուսել La ronde
1966  Ավար La curée
1968  Երեք քայլ ցնորքի մեջ Histoires extraordinaires
1968  Բարբարելլա Barbarella
1971  Եթե դու հավատում ես, աղջնակ (Սիրունիկ աղջիկներ, շարք կանգնեք) Pretty Maids All in a Row
1972  Հելլե Hellé
1973  Եթե Դոն Ժուանը կին լիներ (Դոն Ժուան-73) Don Juan 73
1974  Սպանված աղջիկը La jeune fille assassinée
1976  Հավատարիմ կինը Une femme fidèle
1980  Գիշերային խաղեր Night Games
1981  Դաժան պայքար The Hot Touch
1982  Կախարդական պատմությունների թատրոնը Faerie Tale Theatre
1983  Անակնկալների երեկույթը Surprise Party
1988  Եվ Աստված ստեղծեց կնոջը And God Created Woman
1993  Խելագար սեր Amour fou
1996  Իմ հայրը ճիշտ էր Mon père avait raison
1997  Կախարդական փայտիկի հարվածը Un coup de baguette magique

Սցենարիստ

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1950  Մարիա Շապդելեն Maria Chapdelaine
1951  Շանտաժ Blackmailed
1952  Աղջիկն ու ուրվականը La demoiselle et son revenant
1954  Սիրահարված Պարիսը L'amante di Paride
1955  Ապագա աստղեր Futures vedettes
1956  Կամակոր աղջիկը Cette sacrée gamine
1956  Երիցուկի թերթիկները պոկելով En effeuillant la marguerite
1956  Եվ Աստված ստեղծեց կնոջը Et Dieu... créa la femme
1957  Ով գիտի (Երբեք չես իմանա) Sait-on jamais...
1958  Լուսնալույսի ակնագործները Les bijoutiers du clair de lune
1958  Եղիր գեղեցիկ և լռիր Sois belle et tais-toi
1959  Վտանգավոր կապեր Les liaisons dangereuses
1960  Մեռնել հաճույքից Et mourir de plaisir
1961  Սանձերն արձակելով La bride sur le cou
1962  Փարիզուհիները Les Parisiennes
1962  Յոթ մահացու մեղքերը Les sept péchés capitaux
1962  Մարտիկի հանգիստը Le repos du guerrier
1962  Այնտեղ պարահանդեսը ղեկավարում է Սատանան Et Satan conduit le bal
1963  Անառակություն և առաքինություն Le vice et la vertu
1963  Դղյակը Շվեդիայում Château en Suède
1966  Ավար La curée
1968  Երեք քայլ ցնորքի մեջ Histoires extraordinaires
1968  Բարբարելլա Barbarella
1972  Հելլե Hellé
1973  Եթե Դոն Ժուանը կին լիներ (Դոն Ժուան-73) Don Juan 73
1974  Սպանված աղջիկը La jeune fille assassinée
1976  Հավատարիմ կինը Une femme fidèle
1983  Անակնկալների երեկույթը Surprise Party
1993  Խելագար սեր Amour fou
1997  Կախարդական փայտիկի հարվածը Un coup de baguette magique

Դերասան

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1955  Ապագա աստղերը Futures vedettes
1955  Երկար ատամներ Les Dents longues
1956  Եվ Աստված ստեղծեց կնոջը Et Dieu... créa la femme
1963  Պղպեղով դրաժե Dragées au poivre
1965  Տեղատվություն Le reflux
1972  Չաո, Մանհեթեն Ciao Manhattan
1974  Սպանված աղջիկը La jeune fille assassinée
1981  Հարուստներ և հայտնիներ Rich and Famous
1985  Գիշերում Into the Night

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]