Jump to content

Մարկ Ալեգրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Ալեգրե
ֆր.՝ Marc Allégret
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1900(1900-12-23)[1]
ԾննդավայրԲազել, Շվեյցարիա[1]
Մահացել էնոյեմբերի 3, 1973(1973-11-03)[2][3][4][…] (72 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր և լուսանկարիչ
ԱմուսինNadine Vogel?
 Marc Allégret Վիքիպահեստում

Մարկ Ալեգրե (ֆր.՝ Marc Allégret, դեկտեմբերի 23, 1900(1900-12-23)[1], Բազել, Շվեյցարիա[1] - նոյեմբերի 3, 1973(1973-11-03)[2][3][4][…], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի կինոռեժիսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բողոքական հոգևորական միսիոներ Էլի Ալեգրեի (1865-1940 թվականներ)՝ ֆրանսիացի հայտնի գրող և Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդի դաստիարակի և ուսուցչի ընտանիքում։ Ժիդը եղել է Ալեգրեի ընտանիքի մշտական հյուրերից մեկը։ Նա հոմոսեքսուալ կապի մեջ է մտել Մարկի հետ, երբ վերջինս եղել է 15 տարեկան։ Դրանից հետո Անդրեն տարիներ շարունակ մտերիմ հարաբերություններ է ունեցել Մարկի հետ և շատ ցավագին է արձագանքել Մարկի և ռեժիսոր Ժան Կոկտոյի մերձեցմանը[6]։ Անդրե Ժիդի մտերիմ հարաբերությունները Մարկ Ալեգրեի հետ ավարտվել են 1926 թվականին՝ Աֆրիկայով մեկ նրանց կատարած համատեղ ուղևորությունից հետո, երբ Ալեգրեն պարզել է, որ կանայք նրան ավելի շատ են գրավում։ Այնուամենայնիվ, նրանք լավ ընկերներ են մնացել մինչև Ջիդի մահը՝ 1951 թվականը։

Ալեգրեն ավարտել է Փարիզի քաղաքական գիտությունների դպրոցը՝ ստանալով իրավագիտության դիպլոմ, սակայն մասնագիտությամբ չի աշխատել։ 1926 թվականին Անդրե Ժիդի հետ Աֆրիկա կատարած ուղևորության ժամանակ Մարկը նկարահանել է իրենց ճանապարհորդությունը․ այդ ժապավենին, որը կարճամետրաժ վավերագրական ֆիլմ էր (1927 թվական), նա տվել է «Ճանապարհորդություն դեպի Կոնգո» (Voyage au Congo) անվանումը։ Նույն թվականին լույս է տեսել Անդրե Ժիդի համանուն օրագիրը, որը նա գրել է աֆրիկյան ճանապարհորդության ժամանակ։ Դրանից հետո Մարկ Ալեգրեն ամբողջությամբ նվիրվել է կինեմատոգրաֆիային։ Մի քանի տարի նա աշխատել է Ռոբերտ Ֆլորեյի և Օգյուստ Ժենինայի մոտ որպես օգնական։ Կարճ ժամանակ որպես օգնական աշխատելուց հետո Ալեգրեն սկսել է նկարահանել խաղարկային ֆիլմեր։ Նրա հետքերով կինեմատոգրաֆ է դարձել նաև նրա կրտսեր եղբայրը՝ Իվ Ալեգրեն, որը նույնպես հայտնի ռեժիսոր է։

Ձայնային կինոյի առաջին տարիներին (1930-ական թվականների սկիզբ) Մարկը հիմնականում բեմադրել է ֆիլմեր պիեսների հիման վրա, որոնք հաջողություն էին վայելում փարիզյան թատրոնների բեմերում՝ «Տիկին Նիտուշ» (1931), «Ֆանի» (1932)։ 1934 թվականին նա զբաղվել է «Կանանց լիճը» ֆիլմի (սիրավեպ է ունեցել գլխավոր դերակատարուհու՝ Սիմոնա Սայմոնի հետ[7]), իսկ 1936 թվականին՝ «Արևմտյան հայացք» ֆիլմի ռեժիսորությամբ։ Սցենարիստներ Ա.Ժանսոնի և Ա. Կայատի, կոմպոզիտոր Ժ. Օրիկի և օպերատոր Կ. Մատրայի հետ Ալեգրեն համատեղ բեմադրել է «Փոթորիկ» (1937) ֆիլմը։

Երկրորդ համաշխարհային պատերազմն ընդհատել է Ալեգրեի աշխատանքները «Կորսար» ֆիլմի վրա[8]։ Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ Ալեգրեն նկարահանել է մի քանի կատակերգություն, այդ թվում՝ «Ֆելիսի Նանտեյ» (1943) ֆիլմը։ Պատերազմից հետո նկարահանել է «Պետրյուս» ֆիլմը, որտեղ Սիմոն Սիմոնն ու Ֆեռնանդելը կրկին հանդիպել են։ Ավելի ուշ նկարահանել է 3 Ֆիլմ Մեծ Բրիտանիայում։

Ի տարբերություն իր եղբոր՝ Իվա Ալեգրեի, որը նկարահանել է սուր սոցիալական կինոժապավեններ, ինչպես նաև էկրանավորել այնպիսի հայտնի գրողների ստեղծագործությունները, ինչպիսիք են Ալբեր Կամյուն և Էմիլ Զոլան, Մարկ Ալեգրեն եղել է «թեթև» ժանրերի մասնագետ։ Իր լավագույն ֆիլմերը ռեժիսորը նկարահանել է 1930-ական թվականներին․ հետպատերազմյան շրջանում նրա կարիերայում չեն եղել երևելի հաջողություններ։ Մարկի մելոդրամաները, կատակերգությունները, վոդևիլները ունեցել են մեծ հաջողություն վարձույթում․ այդ ֆիլմերում նկարահանվել են 1930-1960-ական թվականների ֆրանսիական կինոյի գրեթե բոլոր «աստղերը»։ Ֆեռնանդելը սկսել է դերասանական կարիերան՝ նկարահանվելով Ալեգրեի առաջին կինոժապավեններում («Ամենալավ տնային տնտեսուհին», «Սպիտակ և Սև»), իսկ «Զուզու» ֆիլմում հայտնվել է երիտասարդ դերասան Ժան Գաբենը։ Հետագայում Ալեգրեն աշխատել է Արլետիի («Արկած Փարիզում»), Դանիել Դելորմի, Աննի Ժիրարդոյի («Սերը խաղ է») և Կատրին Դենյովի հետ։

Մեծ Բրիտանիայից վերադառնալով Ֆրանսիա՝ Ալեգրեն 1952 թվականին նկարահանել է «Անդրե Ժիդի հետ» վավերագրական ֆիլմը, իսկ 1953 թվականին՝ «Ջուլիետա» ֆիլմը, որում նկարահանվել է հայտնի դերասանների մի ամբողջ աստղաբույլ՝ Ժան Մարե, Ժաննա Մորո, Դանի Ռոբեն։ 1955 թվականին Անգլիայում նկարահանել է «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» ֆիլմը։ Դա Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի սկանդալային վեպի առաջին էկրանավորումն էր։ Դելիել Դարյեն խաղացել է ֆիլմի գլխավոր դերերում։ Եվրոպայում սեքսուալ հեղափոխության նախաշեմին այս կինոնկարը հարուցել է սպասելի հետաքրքրություն, բայց վերջինիս հայտնվելը պուրիտանական Ամերիկայում առաջացրել է չտեսնված սկանդալ և դատական գործընթաց։

1960-ական թվականներին Մարկը նկարահանել է մի քանի վավերագրական ֆիլմ, իսկ ավելի ուշ՝ իր վերջին գեղարվեստական ֆիլմը՝ «Կոմս դ’Օրժելիի պարահանդեսը», որը ցուցադրվել է 1970 թվականին՝ Կաննի կինոփառատոնի բացման ժամանակ[9]։

Մարկ Ալեգրեն մահացել է 1973 թվականին Փարիզում, թաղված է Վերսալի Հոնար գերեզմանատանը։

«Տաղանդներ բացահայտող»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Ալեգրեն հայտնի է եղել որպես տաղանդներ բացահայտող։ Գտնելով տաղանդավոր դերասան՝ նա վերջինիս դարձրել է «աստղ»։ Այդ «աստղերից» են Սիմոնա Սիմոնը, Միշել Մորգանը, Ժան-Պեր Օմոնը, Դանիել Դելորմը, Ժերար Ֆիլիպը, Ժաննա Մորոը և Բրիժիտ Բարդոն։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին Մարկ Ալեգրեն ամուսնացել է Նադին Ֆոգելի հետ (ամուսնալուծություն)։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1970 - «Կոմս դ’Օրժելի պարահանդեսը» / «Le bal du comte d’Orgel»
  • 1966 - «Lumiere»
  • 1963 - «Զզվելի սովորույթներ» / «L’abominable homme des douanes»
  • 1962 - «Փարիզուհիները» / «Les parisiennes»
  • 1961 - «Գիշերվա սատանաները» / «Les demons de minuit»
  • 1959 - «Ավազակները» / «Les affreux»
  • 1958 - «Տարօրինակ կիրակի» / «Un drole de dimanche»
  • 1958 - «Եղիր գեղեցիկ և լռիր» / «Sois belle et tais-toi»
  • 1957 - «Սերը խաղ է» / «L’amour est en jeu»
  • 1956 - «Պոկելով երիցուկի թերթերը» / «En effeuillant la marguerite»
  • 1955 - «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» / «L’amant de lady Chatterley»
  • 1955 - «Ապագա աստղերը» / «Futures vedettes»
  • 1954 - «L’eterna femmina»
  • 1954 - «Սիրահարված Փարիսը» / «L’amante di Paride»
  • 1953 - «Ջուլիետա» (1953 թվական, ֆիլմ)/ «Julietta»
  • 1952 - «Աղջիկը և ուրվականը» / «La demoiselle et son revenant»
  • 1952 - «Անդրե Ժիդոմի հետ» / «Avec Andre Gide»
  • 1951 - «Շանտաժ» / «Blackmailed»
  • 1950 - «Մարիա Շապդելեն» / «Maria Chapdelaine»
  • 1948 - «Բլանշ Ֆյուրի» / «Blanche Fury»
  • 1946 - «Պետրյուս» / «Petrus»
  • 1945 - «Ֆելիսի Նանտյոյ» / «Felicie Nanteuil»
  • 1944 - «Լյունեգարդ» / «Lunegarde»
  • 1943 - «Les deux timides …» (տիտրերում նշված չէ)
  • 1942 - «Հրաշալի ճանապարհորդություն» / «La belle aventure»
  • 1942 - «Արլեզուհին» / «L’arlesienne»
  • 1941 - «Յոթ գիշերների շքերթը» / «Parade en 7 nuits»
  • 1939 - «Ծովահենը» / «Le corsaire»
  • 1938 - «Մուտքն արտիստների համար» / «Entree des artistes»
  • 1938 - «Փոթորիկ» / «Orage»
  • 1937 - «Andere Welt»
  • 1937 - «Մալակայի տիկինը» / «La dame de Malacca»
  • 1937 - «Միամիտը» / «Gribouille»
  • 1936 - «Քմահաճ սիրեկանները» / «Les amants terribles»
  • 1936 - «Ճամփորդություն Փարիզում» / «Aventure a Paris»
  • 1936 - «Արևմուտքի աչքերով» / «Sous les yeux d’occident»
  • 1934 - «Զուզու» / «Zouzou»
  • 1934 - «Առանց ընտանիքի» / «Sans famille»
  • 1934 - «Ազատ փոխանակման հյուրանոց» / «L’hotel du libre echange»
  • 1934 - «Կանանց լիճը» / «Lac aux dames»
  • 1932 - «Ֆանի» / «Fanny»
  • 1931 - «Ես պետք է ձեզ մի բան ասեմ» / «J’ai quelque chose a vous dire» (կարճամետրաժ)
  • 1931 - «Գիշերային գրոհ» / «Attaque nocturne» (կարճամետրաժ)
  • 1931 - «Մամզել Նիտուշ» / «Mam’zelle Nitouche»
  • 1931 - «Սպիտակ և սև» / «Le blanc et le noir»
  • 1930 - «Ամենալավ տնային տնտեսուհին» / «La meilleure bobonne» (կարճամետրաժ)
  • 1930 - «Les amours de minuit»
  • 1970 - «Կոմս դ’Օրժելի պարահանդեսը» / «Le bal du comte d’Orgel»
  • 1966 - «Lumiere»
  • 1962 - «Փարիզուհիները» / «Les parisiennes»
  • 1959 - «Ավազակները» / «Les affreux»
  • 1958 - «Եղիր գեղեցիկ և լռիր» / «Sois belle et tais-toi»
  • 1956 - «Պոկելով երիցուկի թերթերը» / «En effeuillant la marguerite»
  • 1955 - «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» / «L’amant de lady Chatterley»
  • 1955 - «Ապագա աստղերը» / «Futures vedettes»
  • 1954 - «Սիրահարված Փարիսը» / «L’amante di Paride»
  • 1952 - «Անդրե Ժիդոմի հետ» / «Avec Andre Gide»
  • 1950 - «Մարիա Շապդելեն» / «Maria Chapdelaine»
  • 1946 - «Պետրյուս» / «Petrus»
  • 1941 - «Յոթ գիշերների շքերթը» / «Parade en 7 nuits»
  • 1939 - «Ծովահենը» / «Le corsaire»
  • 1934 - «Ազատ փոխանակման հյուրանոց»/ «L’hotel du libre echange»
  • 1934 - «Կանանց լիճը» / «Lac aux dames»
  • 1931 - «L’amour a l’americaine»
  • 1931 - «Մամզել Նիտուշ» / «Mam’zelle Nitouche» (ադապտացում)։
  • 1931 - «Սպիտակ և սև» / «Le blanc et le noir»
  • 1930 - «L’amour chante» (բեմադրող)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ծննդական
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 մահվան վկայական — P. 24.
  6. Клейн Л. С. Другая любовь: природа человека и гомосексуальность. — Фолио-Пресс, 2000. — С. 167.
  7. Billard P., 2006, էջ 276—279
  8. «Autour du corsaire» (ֆրանսերեն). Portale du film documentaire. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  9. «Marc Allégret, Le découvreur de Stars» (ֆրանսերեն). Les Indépendants du 1er Siècle. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Лепроон П. Современные французские режиссёры / Пер. с фр. — М.: Изд-во иностранной литературы, 1960.
  • Billard P. André Gide et Marc Allégret, le roman secret. — Paris: Plon, 2006.
  • Gide A. Marc Allégret: Correspondance, 1917-1949. — Paris: Gallimard, 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ալեգրե» հոդվածին։