Jump to content

Ժան Գաբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Գաբեն
ֆրանսերեն՝ Jean Gabin
Ծնվել էմայիսի 17, 1904(1904-05-17)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 9-րդ շրջան, Ֆրանսիա[4]
Մահացել էնոյեմբերի 15, 1976(1976-11-15)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն, Օ դը Սեն, Ֆրանսիա[4]
ԳերեզմանԻրուազ
ԿրթությունԺանսոն-դը-Սայի լիցեյ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Այլ անուն(ներ)Ժան Ալեքսիս Մոնքորժե
Մասնագիտությունկինոդերասան, երգիչ, սցենարիստ, horse breeder, cattle rearer, գրող, պարող և երաժիշտ
ԱշխատավայրՓարիզի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերություն
Ակտիվ շրջան1928-1976
Ընտրանի«Ձեռք չտաս որսին», «Թշվառները», «Կապիկը ձմռանը», «Սիցիլիական տոոհմ», «Երկուսը քաղաքում»
Ծնողներհայր՝ Ֆերդինանդ Գաբեն, մայր՝ Հելեն Պետի
Ամուսին(ներ)Գաբի Բասետ, Ժաննա Մոչեն և Քրիստիան Ֆուրնիե
Համատեղ ապրող(ներ)Մառլեն Դիտրիխ
Երեխա(ներ)Ֆլորենս Մոնկորգե-Գաբեն
Պարգևներ և մրցանակներ
musee-gabin.com

Ժան Գաբեն (ֆրանսերեն՝ Jean Gabin, մայիսի 17, 1904(1904-05-17)[1][2][3][…], Փարիզի 9-րդ շրջան, Ֆրանսիա[4] - նոյեմբերի 15, 1976(1976-11-15)[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն, Օ դը Սեն, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի թատրոնի և կինոյի հայտնի դերասան, Պատվավոր լեգեոնի շքանշանակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծանուն դերասան Ժան Գաբենը (իրական անունը՝ Ժան Ալեքսիս Մոնկորժե) ծնվել է 1904 թվականի մայիսի 17-ին։ 19 տարեկանում նա իր առաջին դերն է ստացել «Ֆոլի Բերժեր» մյուզիքլում։ Ծառայությունից հետո շարունակել է իր թատերական գործունեությունը։

Թատերախմբի հետ միասին կատարել է շրջագայություն Հարավային Ամերիկայով, իսկ Ֆրանսիա վերադառնալուց հետո սկսել է աշխատել Մուլեն Ռուժում։

Դրանից հետո դերասանին սկսեցին լուրջ դերեր տալ։ 1928 թվականին դերասանը նկարահանվում է երկու համր ֆիլմում։ 1925 թվականին դերասանն ամուսնացավ Գաբի Բասի հետ, սակայն նրանց ամուսնությունը տևեց միայն հինգ տարի։ 1930 թվականին Գաբենը տեղափոխվեց հնչյունային ֆիլմի ոլորտ, նկարահանվեց «Թող բոլորին հաջողությունը ժպտա» ֆիլմում։ Այդ պահից ի վեր նա նկարահանվել է շատ ֆիլմերում։ Ժան Գաբենը մահացել է 1976 թվականի նոյեմբերի 15-ին սրտի կաթվածից։

ՏարիՖիլմ
1930Ամեն մեկին իրենը
1932Հիանալի նավաստուհին
1934Մարիա Շապդելեն
1935Բանդերա
1935Գողգոթա
1936Պայծառ շրջապատ
1936Պեպե լե Մոկո
1936Հատակի վրա
1937Մեծ պատրանք
1938Մարդ-գազան
1938Մառախուղների նավահանգիստը
1938Օրը սկսվում է
1940Բուքսիրներ
1942Լուսնային մակնթացություն
1944Ինքնակոչ
1946Մարտեն Ռումանյակ
1947Հայելի
1948Ճաղերից այն կողմ
1949Մալապագի պատերի մոտ
1950Մարիան նավահանգստից
1950Ուղտից թեթև...
1951Գիշերն իմ թագավորությունն է
1952Հաճույք
1954Ֆրանսիական կանկան
1954Ձեռք չտաս որսին
1955Բենզալցակայան
1955Նապոլեոն. ճամփա դեպի վերելք
1955Հարձակում թմրանյութեր վաճառողների վրա
1955Կորած շներ առանց վզնոցների
1956Փարիզով
1956Ոճիր և պատիժ
1956Արյունը գլխում
1957Մյացված է կարմիր լույսը
1958Խառնաշփոթ և գիշեր
1958Մեգրեն արձակում է թակարդները
1958Դժբախտության դեպքում
1958Թշվառները
1959Աշխարհի ուժեղները
1959Թափառող Արքիմեդը
1959Մեգրեն և Սեն-Ֆիակրի գործը
1959Պրերի փողոցը
1960Հին գվարդիա
1960Բարոն դե Լ'Էկլյուզ
1961Նախագահ
1961Կեղծաբարոների արքան
1962Ջենթելմեն Էպսոմից
1962Կապիկը ձմռանը
1963Մեղեդի նկուղից
1963Մեգրեն և գանգստերները
1964Մըսյե
1965Դժվար տարիք
1965Երկնային ամպրոպ
1966Ծեծկռտուք Պանամայում
1966Այգեպան Արժանտեյից
1967Թափառականների արևը
1968Պաշա
1968Դաջվածը
1968Ցլան նշանի տակ
1969Սիցիլիական տոհմ
1970Հերոին
1971Կատու
1971Սև դրոշը ծածանվում է կաթսայիկի վրա
1972Մարդասպան
1973Երկուսը քաղաքում
1974Վճիռ
1976Սուրբ տարի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Գաբեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 632)։