Համասեռականություն
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() |
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Սեռական կողմնորոշում |
---|
![]() |
Սեռական կողմնորոշումներ |
Ոչ-բինարային խմբեր |
Հետազոտություններ |
Ոչ մարդկային, կենդանական |

օրինական նույնասեռ ամուսնությունը օրինական է համակեցության կամ այլ կարգավիճակի ճանաչում նույնասեռ զույգեր առանց քաղաքացիական կացության գրանցման օտարերկրացիների նույնասեռ ամուսնությունների ճանաչում անօրինական ոչ մի պատիժ բանտարկություն ցմահ բանտարկություն մահապատիժ
Համասեռականություն, նույնասեռականություն, ռոմանտիկ և սիրային զգացմունքի դրսևորում, սեռական պահանջմունք նույն սեռի կամ գենդերի անձանց միջև։ Որպես սեռական կողմնորոշում՝ նույնասեռականությունը նկարագրում է նույն սեռի անձանց միջև սեռական և սիրային (զգացմունքային) պահանջմունքներից բխող երկարատև հարաբերությունները։
Սեռական կողմնորոշում հասկացությունը, առհասարակ, վերաբերում է տղամարդկանց, կանանց կամ երկու սեռերի հուզական, ռոմանտիկ և (կամ) սեռական կայուն պահանջմունքներին: Այն բնութագրում է անձի ինքնության կայացումը, որը պայմանավորված է վերոհիշյալ պահանջմունքների, դրանից բխող վարքի և հարաբերությունների և այդ պահանջմունքները ընդունող և ընկալող համայնքին պատկանելու ցանկությամբ: [1][2]։
Երկսեռականությունը (բիսեքսուալիզմ), տարասեռականությունը (հոմոսեքսուալիզմ) և նույնասեռականությունը (հոմոսեքսուալիզմ) «տարասեռականից նույնասեռական» միջակայքում հանդիսանում են սեռական կողմնորոշման երեք հիմնական դրսևորումները[1]։ Գիտնականները տարակարծիք են անձի սեռական կողմնորոշման ձևավորման հարցում: Նրանց մի մասը նկարագրում են, որ մարդիկ այդպիսին ծնվում են, և որ սեռական կողմնորոշումը միայն սեռական հասունության ընթացքում է ի հայտ գալիս[3][4]: Մյուս մասը՝ որ այն ժառանգական, հորմոնային և միջավայրի գործոնների փոխազդեցության արդյունք է[5][6][7], կամ որ այն չի համարվում անձի ընտրություն[5][6][8]։ Դեռ ոչ մի տեսություն չի ստացել համընդհանուր համաձայնություն։ Մի շարք այլ հետազոտություններում, նույնիսկ, անձի, հատկապես՝ տղամարդկանց, սեռական կողմնորոշման ձևավորման վրա ոչ սոցիալական, կենսաբանական գործոնների դերն է կարևորվում[9][10][11]։ Այնուամենայնիվ, չկա որևէ հիմնավորում, որ դաստիարակությունը կամ վաղ մանկության շրջանի իրադարձությունները կարող են սեռական կողմնորոշման ձևավորման մեջ որևէ դեր ունենալ[12]։ Չնայած նրան, որ որոշ մարդիկ նույնասեռականությունը համարում են անբնական[13], գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն մարդու սեռականության բնական դրսևորում է, և այլ անձանց վրա բացասական հոգեբանական հետևանքներ չի ունենում[1][14]։ Մի շարք հետազոտությունների համաձայն՝ հնարավոր չէ սեռական կողմնորոշումը փոխել՝ հոգեբանական միջամտությամբ[15][16]։
Նույնասեռ հարաբերությունների տոկոսային մասնաբաժինը դժվար է պարզել՝ ելնելով տարբեր պատճառներից։ Դրանցից մեկը նույնասեռականների մասին տվյալների բացակայությունն է և նրանց անձնական տվյալների գաղտնիությունը: Նույնասեռականները «ինքնաբացահայտվում են» (Քամինգ աութ)՝ կախված հանրության հանդուրժողականության դրսևորումից, քաղաքական կամքից, անձնական ընտանեկան իրավիճակից և այլն: Վերջինս հաճախ խոչընդոտվում է՝ պայմանավորված տարատեսակ խտրականության դրսևորումներով (օրինակ՝ հոմոֆոբիա)[17]։ Նույնասեռականությունը դրսևորվում է նաև մի շարք կենդանատեսակների մոտ[23]։
Շատ նույնասեռականներ հարատև հարաբերություններ են ունենում։ ԱՄՆ-ում առաջին անգամ նույնասեռականների մարդահամար է իրականացվել 2010-ական թվականներին հարցաթերթիկի միջոցով: Քաղաքական կամքի և քաղաքական որոշակի գործողությունների արդյունքում հասարակության մեջ գրանցվել է նույնասեռականների տեսանելիության («ինքնաբացահայտման») աճ[24]։
Հոգեբանության տեսանկյունից ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց հարաբերությունները համարժեք են տարասեռ (հետերոսեքսուալ) հարաբերությունններին[2]։ Մարդկության պատմության ընթացքում այդպիսի հարաբերությունները և գործողությունները հանդիսացել են ինչպես հիացմունքի, այնպես էլ դատապարտման առարկա՝ կախված մշակույթից և սեռական կողմնորոշման դրսևորման ձևերից[25]։
19-րդ դարից սկսած՝ գոյություն ունի նույնասեռականների ազատությանը և հավասարությանը ուղղված համաշխարհային շարժում: Դրա մեջ է մտնում նաև բռնության դեմ ուղղված օրենսդրությունը, ուսումնական հաստատություններում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող պատանիների և երիտասարդների պաշտպանությունը, երեխաների պաշտպանությունը սեռական ոտնձգություններից, խտրականության դեմ օրենսդրությունը, առողջապահության հասանելիությունը, որոշ դեպքերում (կամ երկրներում) նաև ամուսնական հավասարության հաստատումը, բանակում ծառայելու հավասարության հնարավորությունը և այլն։
Սեռական կողմնորոշումը անձի մոտ բացահայտվում և ձևավորվում է հասունացման տարիքի ընթացքում, երբ երեխան դառնում է պատանի կամ օրիորդ, և նրա մոտ սկսում են զարգանալ սեռական կյանքը և սեռական պահանջմունքները:
Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուշադրություն. Տվյալ էջը կամ բաժինը պարունակում է անպարկեշտ բառապաշար: |
Պահպանողական կրոնական ինստիտուտներն օգտագործում էին «սոդոմական» եզրը՝ խոսելով նույնասեռականների մասին։ Սա գալիս է աստվածաշնչային Սոդոմ քաղաքի անունից (Սոդոմ և Գոմորա), որի բնակիչները հայտնի էին իրենց մեղսալից կենսակերպով։ Այսինքն՝ տվյալ եզրը նույնասեռականությունը որակավորում է՝ որպես մեղսագործություն կամ մեղք:
Սովետական Հայաստանում գործածական էր «արվամոլություն» եզրը: Ժամանակակից Հայաստանում այն համարվում է վիրավորական և խտրական, ճիշտ այնպես, ինչպես համասեռամոլությունը: Երկուսն էլ պարունակում են «մոլ» վերջածանցը, որը հատկանշում է կախվածություն ունենալը և այդ պատճառով ունի բացասական իմաստ, ինչպես՝ գինեմոլ, կնամոլ, խաղամոլ, կրոնամոլ և այլ բառերում, մինչդեռ նույնասեռականությունը կախվածության հետ ոչ մի առընչություն չունի:
Գործածվում են նաև միջազգային նոր և հնացած բառեր, օրինակ՝ գեյ, լեսբուհի (Լեսբոս կղզու անունից, որտեղ ապրել է անտիկ բանաստեղծուհի Սափոն, որը գովերգում էր սերը կանանց միջև) և ուրանիստ։
Նույնասեռականներին բացասականորեն պիտակավորող շրջանառվող արտահայտություններից են, օրինակ՝ «գալուբոյ» (ռուսերեն голубой - երկնագույն բառից) և վարդագույն (ավելի լայն տարածում ունի Արևմտյան երկրներում) բառերը: Առավել վիրավորական է «***թ» բառը, ընդ որում՝ այն ունի թուրքական ծագումնաբանություն և թարգմանաբար նշանակում է «հետույք» և ամենահաճախն է օգտագործվում՝ որպես հայհոյանք։ Բայց նաև «գոմիկ» բառը, որը ներմուծվել է ռուսերենից (гомик - гомосексуал), երկու լեզուներում էլ կիրառվում է՝ որպես վիրավորանք և հայհոյանք:
Տարատեսակ վիրավորանքների և հայհոյանքների տեսքով «գոմիկ» կամ «համասեռամոլ» բառերը շրջանառության մեջ են պահել նաև մի շարք քաղաքական գործիչներ և լրատվական գործակալություններ կամ խմբագրություններ՝ աձնական քաղաքական հայացքներից ելնելով և ատելություն քարոզելու նպատակով[26]: Օրինակ՝ մինչ 2018թ. Թավշյա հեղափոխությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնած, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովը, հատկապես՝ հեղափոխությունից հետո տարբեր լրատվականներին հարցազրույց տալիս բազմիցս օգտագործել է «գոմիկ» բառը՝ պնդելով, որ վերոհիշյալ հեղափոխությունը իրականացրել են հենց «գոմիկները»[27][28]: Կամ որ իրենց իշխանության օրոք «այլասերված տրանսգենդերները» ԱԺ-ում ելույթ չեն ունեցել [29]:
Այլ ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ և այլ կուսակցության անդամներ ու պատգամավորներ ևս մի քանի անգամ (դիտավորյալ) օգտագործել են այդ եզրույթները ատելություն քարոզելու նպատակով՝ Գևորգ Պետրոսյան (ԲՀԿ)[30], Արծվիկ Մինասյան (ՀՅԴ)[26], Հայկ Բաբուխանյան (ՀՀԿ)[31] և այլն: Մասնավորապես՝ Առաջին լրատվականը նույնպես բազմաթիվ հոդվածներում[32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44] օգտագործել է «համասեռամոլ» արտահայտությունը՝ երկար տարիներ շարունակ փորձելով այն շրջանառության մեջ պահել: Այսպիսի հոդվածներ հրապարակել են նաև այլ լրատվական գործակալություններ, ինչպիսիք են Առավոտը[45] և նույնիսկ Ա1+[46]-ը և Ազատություն ռադիոկայանը[47]՝ բազմիցս խախտելով լրագրողական դեոնտոլոգիայի սկզբունքները և հատկապես նույնասեռականների հանդեպ ատելության մթնոլորտը պահպանելու նպատակով: Ոչ միայն հոդվածները, այլ նաև մի շարք հեռուստասերիալներում և ֆիլմերում են օգտագործվել «գոմիկ» կամ «համասեռամոլ» արտահայտությունները բազմաթիվ անգամներ: Նրանցից է, օրինակ՝ բարձր ռեյտինգ և բարձր դիտումներ ու մեծ լսարան ունեցած «Ֆուլ հաուս» հումորային հեռուստասերիալը:
Այսօր ժամանակակից հայերենում գոյություն ունեն նաև «նույնասեռական» և «միասեռական» բառերը, որոնք որոշակի շրջանառություն ունեն և չեն պարունակում որևէ պիտակավորում, վիրավորանք կամ հայհոյանք և որևէ հիվանդության անվանում չեն, այլ համարվում են ոչ ավանդական սեռական կողմնորոշումը հատկանշող «հոմոսեքսուալ» բառի հայերեն տարբերակը։ Սակայն դրանց գործածումը հաճախ նույնպես որոշակիորեն խոչընդոտվում է վերոհիշյալ պատճառներով:
«Նույնասեռական» բառը նույնն է ինչ «համասեռականը» և նկարագրում է այն կանանց և տղամարդկանց, որոնք սեռական և սիրային (զգացմունքային) հարաբերությունների պահանջմունքներ ունեն բացառապես նույն սեռի անձանց նկատմամբ (կին-կին կամ տղամարդ-տղամարդ հարաբերություններում): Գոյություն ունի նաև «այրասեր» (տղամարդ սիրող) եզրը, որը նույնպես վերաբերում է տղամարդ սիրող տաղամարդկանց, այն է՝ նույնասեռական տղամարդկանց։ Սակայն վերջինս ժամանակակից հայերենում գրեթե չի գործածվում:
Գործածվում են դեռևս նաև «հոմոսեքսուալ» և «հոմոսեքսուալիստ» բառերը։ Վերջինս ունի նույնասեռականությանը կլինիկական որակավորում տվող իմաստ, ինչի պատճառով, մասնավորապես՝ ժամանակակից ռուսերենում, այլևս չի կիրառվում:
«Երկսեռական» (բիսեքսուալ) բառը նկարագրում է նրանց, ում սեռական և սիրային (զգացմունքային) հարաբերությունները պայմանավորված են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց նկատմամբ ունեցած պահանջմունքներով։
Նոր առաջարկված եզրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան նաև անհատներ և հետազոտողներ, որոնք համամիտ չեն ներկայումս շրջանառվող եզրերի կիրառման հետ և առաջարկում են այլընտրանքային տարբերակներ (նույնասեռական, տարասեռական, երկսեռական եզրերի փոխարեն). պանսեքսուալիստ (pansexualist) կամ ամենասեռական, պոլիսեքսուալիստ (polysexualist) կամ բազմասեռական, գենդեր-նեյտրալ կամ գենդեր-կույր (gender neutral կամ gender blind)։ Պանսեքսուալիստները կարող են սեռական և սիրային (զգացմունքային) հարաբերությունների պահանջմունք ունենալ որևէ մեկի նկատմամբ՝ անկախ վերջինիս սեռական կողմնորոշվածությունից և դրա արտահայտման ձևից։ Իսկ պոլիսեքսուալիստները՝ տարասեռականների, նույնասեռականների, երկսեռականների նկատմամբ, բայց ոչ տրանսվեստիտների կամ փոխսեռականների, տրանսսեքսուալների կամ միջսեռականների, տրանսգենդերների կամ փոխգենդերների։ Գենդեր-նեյտրալ (չեզոք սեռ) կամ «գենդեր-կույր» («սեռական կուրություն») բառերը նկարագրում են նրանց, ում սեռական և սիրային (զգացմունքային) պահանջմունքները պայմանավորված չեն զուգընկերոջ կենսաբանական կամ հասարակական սեռով (գենդեր), սեռական կողմնորոշվածությամբ կամ դրա արտահայտման ձևով։
Պատմությանը հայտնի նույնասեռականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նույնասեռական անձանց հարազատները երբեմն թաքցնում են նրանց նույնասեռականության փաստը: Դա տեղի է ունենում, հատկապես՝ նույնասեռականների մահվանից հետո նրանց «բարի համբավը փրկելու» ձևակերպմամբ: Վերջինս ներկայացվում է՝ որպես բացարձակապես տարասեռական կողմնորոշում ունեցող անձ: Նաև երկսեռականներն են երբեմն ներկայացվում՝ որպես նույնասեռական։ Այդպիսի օրինակ կարելի է համարել նաև աստվածաշնչյան «Դավիթ և Հովնաթան» թագավորների պատմությունը, որտեղ նրանք ներկայացվում են որպես միմյանց նկատմամբ զուտ պլատոնական սեր տածած, հասարակ տղամարդկային ընկերության վառ օրինակներ։ Սակայն այսօր առկա է մեկ այլ կարծիք, համաձայն որի՝ նրանք ունեցել են ընդգծված նույնասեռական սիրային հարաբերություններ: Ընդ որում՝ այդ հարաբերությունները, համաձայն այդ կարծիքի՝ զուգակցվում են ֆիզիկական սեռական հարաբերությունների նկարագրմամբ (երբ Հովնաթանն առաջին անգամ է տեսնում Դավթին, նա մերկանում է, հանում իր գոտին, և «հաջորդ պահին նրա հոգին հայտնվում է Դավթի հոգում», ինչպես նաև իրարից բաժանվելիս նրանք «լալիս էին և համբուրվում»)։ Սակայն սա միանշանակ պնդում չէ:
Մարդկությանը հայտնի ամենանշանավոր ու ամենահին նույնասեռական անհատները եգիպտական Նիանքքնումն ու Քնումհոթեփն են։ Այսօր առկա է և վերականգնված է վերջիններիս դամբարանը։
Անտիկ մշակույթի ամենահայտնի կերպարները, որոնք ունեին նույնասեռական (բայց ոչ միայն նույնասեռական) փոխհարաբերություններ, Աքիլլեսն ու Պատրոկլուսն են: Համաձայն առասպելների՝ Պատրոկլուսը սպանվում է Տրոյայի գրավման համար մղվող ճակատամարտերից մեկի ժամանակ, ինչը չափաանց մեծ ցավ է պատճառում Աքիլլեսին: Ողբալիս նա ասում է, որ Պատրոկլուսի սերն առավել էր իր համար ցանկացած կնոջ սիրուց, ինչպես նաև օգտագործում է յուրահատուկ հին հունարեն բառ, որը օգտագործել են նույնասեռական սիրեկանները միմյանց նկատմամբ։ Ասվում է նաև, որ հենց նրա մահն է արագացրել ու անխուսափելի դարձրել Տրոյայի անկումը, և որ «Աստվածները միջամտում էին Աքիլլեսի զայրույթը մեղմացնելու համար, որպեսզի նա Տրոյան որոշված ժամանակից շուտ չավիրի»։ Սակայն, հենց Տրոյայի պաշարման ժամանակ, ըստ առասպելներից մեկի, Աքիլլեսը հավանում է մի հարճ, որի նկատմամբ իր պահանջները ներկայացնելով՝ նա վիճում է արքաներից մեկի հետ։ Այս դեպքում, հավանաբար, խոսք է գնում հունական հասարակության մեջ այդ ժամանակ ընդունված պեդերաստիայի, այլ ոչ թե սոսկ նույնասեռական սիրո պատմության մասին։
Հունական մշակույթում պեդերաստիան ոչ միայն ընդունված էր, այլև ողջունելի էր: Կինը հաճախ դիտվում էր՝ որպես սերունդը շարունակելու միջոց: Նա կատարյալ էակ չէր՝ լիարժեք չէր իր բնությամբ և չէր համարվում լիարժեք քաղաքացի: Զրկված էր, օրինակ՝ քվեարկելու իրավունցից (Հանրապետության դարաշրջանում)։ Հունական մշակույթի այդ ժամանակաշրջանի հայտնի կերպարներից են Սոկրատեսը, Պլատոնը, Ալեքսանդր Մակեդոնացին, Հռոմեական կայսր Հադրիանոսը, Հուլիոս Կեսարը (որին անվանում էին «բոլոր կանանց տղամարդը և բոլոր տղամարդկանց կինը»)։
Նույնասեռականությանը վերաբերող կարծիքները տարբեր էին ու կախված էին կոնկրետ պոլիսից։ Սոկրատեսն, օրինակ, նկարագրում է, թե ինչպես է մի ազնվական ստիպողաբար տիրացել նրան, ինչը տհաճ ազգեցություն է թողել նրա վրա։ Սակայն նույնասեռականությունը օգտագործվել է պետական ենթակառույցներում նույնպես։ Դասական օրինակ է «Թեբեի Սրբագործված Խումբը»՝ մարտիկների մի խումբ, ըստ տվյալների՝ 300-500 մարտիկ (տարբեր թվեր են նշվում, հնագիտական պեղումներից հայտնաբերվել է 297 մնացորդ), որոնք բոլորը զուգընկերներ են եղել։ Նրանք կարծել են, որ եթե մարտիկը ռազմի դաշտում կռվում է իր սիրելիի կողքին, ապա նա կկռվի առավել մեծ անձնուրացությամբ՝ իր սիրելիին պաշտպանելու համար։ Համաձայն պատմության՝ վերոնշյալ զորախումբը հաղթանակ է տարել իրենցից թվով գերակշռող և իրենց առասպելական ուժով հայտնի Սպարտացիների նկատմամբ։
Հայտնի է նաև, որ պատմական կերպարներից Միքելանջելո Բուոնարոտին, որը հարյուրավոր սոնետներ է նվիրել իր սիրելի տղամարդկանց, նույնպես ունեցել է նույնասեռական հարաբերություններ: Նաև՝ Լեոնարդո դա Վինչին, որի համար տարասեռական կապը կնոջ և տղամարդու համար նողկալի էր, ինչպես ինքն է գրում իր օրագրում, Պյոտր Չայկովսկին և այլք։ Այսօրվա ամենաճանաչված նույնասեռականներից են Էլթոն Ջոնը, Ռիկի Մարտինը, Բորիս Մոիսեևը։
Հայաստանի պատմության մեջ նույնասեռականության թեմային անդրադառնալիս նշվում է Սերգեյ Փարաջանովի անունը։ Վերջերս հայտնաբերված և հանրությանը քիչ հայտնի են նաև Եղիշե Չարենցի հոմո-էրոտիկ բանաստեղծությունները։
Իրավական մոտեցումը տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
1920 - 1936 թվականներին Սովետական Հայաստանի Քրեական օրենսգրքով նույնասեռականությունը չի պատժվել։ Սակայն 1936 թվականին Հայաստանի օրենսգրքում[48] ավելացվել է «արվամոլությունը» դատապարտող 116-րդ հոդվածը: Սույն հոդվածով երկու անգամ՝ 1948-ին և 1974-ին դատապարտվել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը։ 2003 թվականի ապրիլի 18-ին, հաշվի առնելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները՝ Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը վերացվում է և նույնասեռականությունը ապաքրեականացվում է։ Ինչպես ցանկացած այլ սեռական կողմնորոշում ունեցողների միջև սեռական հարաբերությունների, այնպես էլ նույնասեռականության դեպքում, մասնավորապես՝ բռնաբարությունը, բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը համարվում է հանցագործություն (Հայաստանի քրեական օրենսգիրք, Հոդված 139-142. Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Sexual orientation, homosexuality and bisexuality»։ American Psychological Association։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 8, 2013-ին։ Վերցված է օգոստոսի 10, 2013
- ↑ 2,0 2,1 «Case No. S147999 in the Supreme Court of the State of California, In re Marriage Cases Judicial Council Coordination Proceeding No. 4365[...] – APA California Amicus Brief — As Filed» (PDF)։ էջ 30։ Վերցված է դեկտեմբերի 21, 2010
- ↑ «Sexual Hormones and the Brain: An Essential Alliance for Sexual Identity and Sexual Orientation»։ Pediatric Neuroendocrinology։ Endocr Dev։ Endocrine Development 17։ 2010։ էջեր 22–35։ ISBN 978-3-8055-9302-1։ PMID 19955753։ doi:10.1159/000262525
- ↑ Reardon Sara։ «Massive Study Finds No Single Genetic Cause of Same-Sex Sexual Behavior»։ Scientific American (անգլերեն)։ Վերցված է 2020-09-06
- ↑ 5,0 5,1 Frankowski BL, American Academy of Pediatrics Committee on Adolescence (June 2004)։ «Sexual orientation and adolescents»։ Pediatrics 113 (6): 1827–32։ PMID 15173519։ doi:10.1542/peds.113.6.1827
- ↑ 6,0 6,1 Mary Ann Lamanna, Agnes Riedmann, Susan D Stewart (2014)։ Marriages, Families, and Relationships: Making Choices in a Diverse Society։ Cengage Learning։ էջ 82։ ISBN 1305176898։ Վերցված է փետրվարի 11, 2016։ «The reason some individuals develop a gay sexual identity has not been definitively established – nor do we yet understand the development of heterosexuality. The American Psychological Association (APA) takes the position that a variety of factors impact a person's sexuality. The most recent literature from the APA says that sexual orientation is not a choice that can be changed at will, and that sexual orientation is most likely the result of a complex interaction of environmental, cognitive and biological factors...is shaped at an early age...[and evidence suggests] biological, including genetic or inborn hormonal factors, play a significant role in a person's sexuality (American Psychological Association 2010).»
- ↑ Gail Wiscarz Stuart (2014)։ Principles and Practice of Psychiatric Nursing։ Elsevier Health Sciences։ էջ 502։ ISBN 032329412X։ Վերցված է փետրվարի 11, 2016։ «No conclusive evidence supports any one specific cause of homosexuality; however, most researchers agree that biological and social factors influence the development of sexual orientation.»
- ↑ Gloria Kersey-Matusiak (2012)։ Delivering Culturally Competent Nursing Care։ Springer Publishing Company։ էջ 169։ ISBN 0826193811։ Վերցված է փետրվարի 10, 2016։ «Most health and mental health organizations do not view sexual orientation as a 'choice.'»
- ↑ «Sexual Orientation, Controversy, and Science»։ Psychological Science in the Public Interest 17 (21): 45–101։ 2016։ PMID 27113562։ doi:10.1177/1529100616637616
- ↑ LeVay Simon (2017)։ Gay, Straight, and the Reason Why: The Science of Sexual Orientation։ Oxford University Press։ ISBN 9780199752966
- ↑ Balthazart Jacques (2012)։ The Biology of Homosexuality։ Oxford University Press։ ISBN 9780199838820
- ↑ «Submission to the Church of England's Listening Exercise on Human Sexuality»։ The Royal College of Psychiatrists։ Վերցված է հունիսի 13, 2013
- ↑ Robinson B. A. (2010)։ «Divergent beliefs about the nature of homosexuality»։ Religious Tolerance.org։ Վերցված է սեպտեմբերի 12, 2011
- ↑ «"Therapies" to change sexual orientation lack medical justification and threaten health»։ Pan American Health Organization։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 23, 2012-ին։ Վերցված է մայիսի 26, 2012
- ↑ American Psychological Association: Resolution on Appropriate Affirmative Responses to Sexual Orientation Distress and Change Efforts
- ↑ «Psychological practices that attempt to change sexual orientation: Position statement | APS»։ www.psychology.org.au։ Վերցված է 2020-01-28
- ↑ LeVay, Simon (1996). Queer Science: The Use and Abuse of Research into Homosexuality. Cambridge: The MIT Press 0-262-12199-9
- ↑ «Same-sex Behavior Seen In Nearly All Animals, Review Finds»։ ScienceDaily
- ↑ 1,500 animal species practice homosexuality. The Medical News, 23 October 2006 Archived 10 February 2011 at the Wayback Machine.
- ↑ Sommer, Volker & Paul L. Vasey (2006), Homosexual Behaviour in Animals, An Evolutionary Perspective. Cambridge University Press, Cambridge. 0-521-86446-1
- ↑ (Bagemihl 1999)
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Biological Exuberance: Animal
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ [18][19][20][21][22]
- ↑ * Census statistics show quarter of California same-sex couples raising kids
- Region Saw Increase In Same-Sex Households
- Census 2010: One Quarter of Gay Couples Raising Children
- Minnesota Sees 50% Rise in Number of Gay Couples Archived 17 July 2011 at the Wayback Machine.
- Census:Dutchess, Ulster Gay Households Increase
- Same Sex Couples' Numbers Soar In N.Y, 2010 Census Finds Archived 30 April 2013 at the Wayback Machine.
- 87% Increase in Same-Sex Nevada Households Since 2000
- 2010 Census indicates increase among same-sex homeowners in Oklahoma
- Spike In Number of City's Same-Sex Couples Archived 27 July 2011 at the Wayback Machine.
- ↑ Sexual Orientation Archived 26 July 2011 at the Wayback Machine.. American Psychiatric Association.
- ↑ 26,0 26,1 «PINK-ը դիմում-բողոք է ներկայացրել` Էդուարդ Շարմազանովի եւ Արծվիկ Մինասյանի հետ կ»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2020-09-05
- ↑ «Նիկո՛լ, ամենամեծ գեյ-ակտիվիստը դու ես ու քո թիմի մի մասը. Էդուարդ Շարմազանով»։ Politik.am (հայերեն)։ Վերցված է 2020-09-05
- ↑ LLC Helix Consulting։ ««Հարգելի ոստիկանություն, իսկ ու՞ր էիք դուք, երբ «գոմիկները» ոստիկանության բաժնում ոստիկան էին ապտակում». Էդուարդ Շարմազանով / Լուրեր / Տեղեկատվական կենտրոն / Հայաստանի Հանրապետական կուսակցություն»։ www.hhk.am (անգլերեն)։ Վերցված է 2020-09-05
- ↑ «Այո, բան է փոխվել մեր երկրում. ՀՀԿ-ի օրոք տրանսգենդերը ԱԺ-ում ելույթ չէր ունենա»։ lurer.com։ Վերցված է 2020-09-05
- ↑ «««Ասք» գոմիկներին»․ ում է ակնարկում պատգամավորը»։ Politik.am (հայերեն)։ Վերցված է 2020-09-05
- ↑ «Հայկ Բաբուխանյանը Սերժ Սարգսյանին մեղադրում է արևմտամետների, համասեռամոլների և աղանդավորների ներկայացուցիչը լինելու մեջ»։ www.7or.am։ Վերցված է 2020-09-06
- ↑ «Բրիտանացին նշանադրվել է դստեր նախկին սիրեցյալի հետ»։ 1in.am։ Վերցված է 2020-09-05
- ↑ ««Նիկան» ու «Յանան» ներխուժել են ոստիկանության Կենտրոնականի բաժին և բռնություն գործադրել. ավարտվել է համասեռամոլների գործի քննությունը»։ 1in.am։ Վերցված է 2020-09-05
- ↑ «Ամերիկյան խոշորագույն բանկը կանանց հավասարեցրել է համասեռամոլներին»։ 1in.am։ Վերցված է 2020-09-05
- ↑ «Ամուսինները չեղյալ են հայտարարել իրենց ամուսնությունը հարսանիքից մեկ տարի անց՝ գիտակցելով, որ իրենք համասեռամոլ և լեսբուհի են (լուսանկարներ)»։ 1in.am։ Վերցված է 2020-09-05
- ↑ «ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել տարեց համասեռամոլներին հետապնդող սերիական մարդասպանին»։ 1in.am։ Վերցված է 2020-09-05
- ↑ «Թոմ Հոլանդն աջակցել է Սարդ-մարդուն համասեռամոլ դարձնելու գաղափարը (լուսանկարներ)»։ 1in.am։ Վերցված է 2020-09-05
- ↑ «Ինչու է «Եվրատեսիլ-2019»-ի հաղթողը թաքցրել իր համասեռամոլ լինելը (լուսանկարներ)»։ 1in.am։ Վերցված է 2020-09-05
- ↑ «Բրունեյի սուլթանը մորատորիում է հայտարարել համասեռամոլության համար մահապատժի կիրառման վրա (լուսանկարներ)»։ 1in.am։ Վերցված է 2020-09-05
- ↑ «61-ամյա ամերիկուհին երեխա է ունեցել իր համասեռամոլ որդու համար, իսկ ձվաբջիջը տրամադրել է ամուսնու քույրը (լուսանկարներ)»։ 1in.am։ Վերցված է 2020-09-05
- ↑ «Հռոմի պապը համարում է, որ համասեռամոլությունը դարձել է նորաձևություն»։ 1in.am։ Վերցված է 2020-09-05
- ↑ «Սթափվեք․ ակցիա՝ համասեռամոլության քարոզչության դեմ (տեսանյութ)»։ 1in.am։ Վերցված է 2020-09-05
- ↑ «Ովքեր դեմ են համասեռամոլության քարոզին, թող ձայն տան ՀՀԿ-ին. Շարմազանով (տեսանյութ)»։ 1in.am։ Վերցված է 2020-09-05
- ↑ «Դա ազգային սպառնալիք է. մանդատս կորցնելու գնով պայքարելու եմ համասեռամոլների դեմ (տեսանյութ)»։ 1in.am։ Վերցված է 2020-09-05
- ↑ «Դատարանը համասեռամոլներին ազատեց տուգանքը վճարելուց»
- ↑ «ԼԳԲՏ քարոզողները ֆինանսավորվում են օտարերկրյա հիմնադրամներից. Ա. Ղուկասյան (տեսանյութ)»։ A1Plus (հայերեն)։ Վերցված է 2020-09-06
- ↑ «Այովայում 20-ժամյա ուշացմամբ հրապարակվեցին Դեմոկրատական ներկուսակցական ընտրությունների արդյունքները»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-09-06
- ↑ «Օրենսգիրք 01.07.1961: Կարգավիճակը՝ Չի գործում:»։ www.arlis.am։ Վերցված է 2020-09-06
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Համասեռականություն կատեգորիայում։ |