Կատրին Դենյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կատրին Դենյով
ֆր.՝ Catherine Deneuve
Catherine Deneuve 1995.jpg
Ծնվել էհոկտեմբերի 22, 1943(1943-10-22)[1][2][3][4] (76 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[5]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[6][7]
Ազգությունֆրանսիացիներ
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր, կինոդերասանուհի, մոդել, երգչուհի և դիզայներ
Ծնողներհայր՝ Մորիս Դորելակ, մայր՝ Ռենե Սիմոնո
Ամուսին(ներ)Դևիդ Բեյլի
Համատեղ ապրող(ներ)Ռոժե Վադիմ և Մարչելլո Մաստրոյանի
Երեխա(ներ)Քրիստիան Վադիմ և Կյարա Մաստրոյանի
Պարգևներ և մրցանակներԴոնոսիտա պարգև, «Սեզար» մրցանակ լավագույն կանացի դերի համար, «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն օտարերկրյա դերասանուհուն, «Սեզար» մրցանակ լավագույն կանացի դերի համար, Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն դերասանուհուն, Եվրոպական ֆիլմի ակադեմիայի մրցանակ, Ոսկե արջ, Արծաթե արջ, Սեզար և Մոսկվայի կինոփառատոն

Կատրին Դենյով (ֆր.՝ Catherine Deneuve [katʁin dəˈnœv], անունը ծննդյան պահին՝ Կատրին Ֆաբյեն Դորլեակ, ֆր.՝ Catherine Fabienne Dorléac, հոկտեմբերի 22, 1943(1943-10-22)[1][2][3][4], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի, Ֆրանսիայի ամենագեղեցիկ կանանցից։ Ֆրանսիացի դերասաններ Մորիս Դորլեակի և Ռենե Դենյովի չորս երեխաներից երրորդն է։ Կարիերայի սկզբում օգտագործել է մոր ազգանունը, որպեսզի նրան չշփոթեին այն ժամանակ արդեն հայտնի իր ավագ քրոջ՝ Ֆրանսուազ Դորլեակի հետ։ Մյուս երկու քույրերը՝ Սիլվիան և Դանիել Դորլեակները, նույնպես դերասանուհիներ են։

Aquote1.png Քանի դեռ կան ամուսնալուծությունները, ամուսնությունն անիմաստ է։
- Կատրին Դենյով
Aquote2.png


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատրին Դենյովը հանրահռչակ դարձավ «Շերբուրյան հովանոցներ» երաժշտական ֆիլմի Կաննում կայացած տրիումֆից հետո (1964 թ.)։ Հաջորդ տարի խաղաց Ռոման Պոլանսկու «Հակակրանք» հոգեբանական ֆիլմի գլխավոր դերում, որը ռեժիսորի առաջին անգլիալեզու ֆիլմն էր։

1967 թվականին իր քրոջ՝ Ֆրանսուազի մահից հետո Կատինը կրկին հայտնվեց հանդիսատեսի և մամուլի ուշադրության կենտրոնում, որին նպաստեց «Աղջիկները Ռոշֆորից» ֆիլմում խաղացած դերը իր քրոջ հետ։

Հետագա տարիներին նա ամրապնդեց առաջատար ֆրանսիացի դերասան լինելու պատիվը, քանի որ աշխատեց այնպիսի ռեժիսորներ հետ, ինչպիսիք են Լուիս Բունյուելը, («Տրիստանա, (ֆիլմ)», 1970 թ.), Ֆրանսուա Տրյուֆֆոն («Վերջին մետրոն (ֆիլմ)», 1980 թ.)։ Կատրինի խաղացած ամենահամարձակ դերերից մեկը Բունյուելի «Ցերեկվա գեղեցկուհին» (1967 թ.) ֆր.՝ Belle de Jour ֆիլմում էր, որի նկարահանումների մեծ մասն անցկացվեց հասարակաց տանը։ Ֆիլմը չափազանց անկեղծ էր, սակայն դա ֆրանսիական կինոյի համար սենսացիա չդարձավ, քանի որ այնտեղ մինչև այդ էլ կարելի էր տեսնել մերկ կանանց, նույնիսկ՝ մարմնավաճառների։

Նկարահանվել է նաև Հոլլիվուդում, որտեղ առավել հայտնի է ֆրանսիական օծանելիքների գովազդային դեմք և «Սով (ֆիլմ)ի» դերակատար (1983 թ.)։

Հանդիսատեսի կողմից լավ ընդունվեց նրա դերակատարումը «Հնդկաչին (ֆիլմ)» (1992 թ.) ֆիլմում, որն արժանացավ Օսկարի՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ։

2002 թվականին գերազանց խաղաց Ֆրանսուա Օզոնիի «Ութ կանայք (ֆիլմ)» ֆիլմում։ 2000 թվականին Կատրին Դենյովի դերակատարմամբ «Խավարում պարողը» ֆիլմը, նկարահանված Լարդ ֆոն Տրիերի կողմից, Կաննում արժանացավ Ոսկե արմավենու ճյուղի։

Դերասանուհին ունի նաև լավ ձայնային տվյալներ։ Նա երգում է «Ես ձեզ սիրում եմ (ֆիլմ)» (1980 թ.) ֆիլմում, որտեղ նա Սերժ Գենսբուրգի հետ կատարում է «Dieu est un fumeur de Havanes…» երգը։ 1981 թվականին դերասանուհին թողարկեց «Souviens-toi de m’oublier» երգերի հավաքածուն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին վարժ խոսում է ֆրանսերեն, իտալերեն, կիսով չափ՝ անգլերեն։ Նրա սիրած զբաղմունքներից է այգեգործությունը, նկարելը, լուսանկարչությունը, կարդալը, մոդան, անտիկ իրերն ու դեկորացիան։

Կատինը մեկ անգամ է ամուսնացած եղել լուսանկարիչ Դավիդ Բայլիի հետ, 1965-1972 թվականները[8]:

Կատին Դենյովն ունի երկու երեխաներ՝ որդին՝ Քրիստիան Վադիմը՝ ռեժիսոր Ռոժե Վադիմից և աղջիկը՝ Կյարա Մաստրոյաննին, դերասան Մարչելլո Մաստրոյանիից։

2004 թվականին այցելել է Մոսկվա, մասնակցելու Անդրեյ Պլախովի կողմից գրված իր մասին հրատարակված գրքի շնորհանդեսին[9]:

2012 թվականի հունիսի 30-ին մասնակցել է 34-րդ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի փակմանը[10]: Այստեղ երկու զավեշտալի դեպք կատարվեց նրա հետ[11]։ Նրան «Հավատում եմ. Կոնստանտին Ստանիլավսկի» մրցանակի հանձնման ժամանակ ռուսաստանի մշակույթի Վլադիմիր Մեդինսկին հյուրին հրեց խոսափողի մոտից, իսկ դրանից հետո հեռացավ բեմից, առանց հանձնելու մրցանակը դերասանուհուն[12][13][14]:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 FemBio
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118677748 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. http://www.nytimes.com/2012/05/06/opinion/sunday/dowd-leading-sarkozy-to-the-guillotine.html?pagewanted=all
  7. http://www.nytimes.com/movies/person/18574/Catherine-Deneuve
  8. Isabelle Vautier (1955)։ «Tout sur Catherine Deneuve – Interview parue dans The Advocate (1995)»։ Toutsurdeneuve.free.fr։ Վերցված է 2011 թ․ մարտի 1 
  9. Архив номеров журнала «ИТОГИ» за 2010 год
  10. https://www.youtube.com/watch?v=sDrj5K9e080
  11. Униженные и награжденные - Новости культуры и искусства России и мира - МК
  12. Биография Владимира Мединского | Справки | Лента новостей «РИА Новости»
  13. https://www.youtube.com/watch?v=Inql08-36Q0
  14. https://www.youtube.com/watch?v=xaDXvui155A