Շերբուրյան հովանոցներ
![]() | |
Երկիր | Ֆրանսիա![]() |
Ժանր | երաժշտական ֆիլմ[1][2][3][4], ռոմանտիկ ֆիլմ և դրամա |
Թեմա | Algerian War of Independence? |
Թվական | 1964 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Jacques Demy?[1][5][6][2][3] |
Պրոդյուսեր | Mag Bodard? |
Սցենարի հեղինակ | Jacques Demy? |
Դերակատարներ | Կատրին Դենյով[5][6][2][7][3][4], Նինո Կաստելնուվո[5][6][2][7][4], Anne Vernon?[5][6][7][4], Harald Wolff?[7], Dorothée Blanck?[7], Ellen Farner?[5][7], Gisèle Grandpré?[7], Hervé Legrand?[7], Jacques Demy?[7], Jean Champion?[5][7], Jean-Pierre Dorat?[5][7], Marc Michel?[5][7], Mireille Perrey?[5][6][7], Patrick Bricard?[7], Philippe Dumat?[5][7], Rosalie Varda?[7], Q23765831?, Jean Valière?, Danielle Licari?, José Bartel?, Քրիստիան Լեգրան, Claire Leclerc?, Claudine Meunier?, Georges Blaness?, Jean Cussac?, Raoul Curet?, Միշել Լեգրան, Jean-Claude Briodin? և José Germain? |
Օպերատոր | Jean Rabier? |
Երաժշտություն | Միշել Լեգրան |
Մոնտաժ | Anne-Marie Cotret? |
Նկարահանման վայր | passage Pommeraye? |
Տևողություն | 91 րոպե |
Les Parapluies de Cherbourg Վիքիպահեստում |
«Շերբուրյան հովանոցներ» (ֆր.՝ Les Parapluies de Cherbourg), Ժակ Դեմիի երաժշտական մելոդրամա. երաժշտության հեղինակ՝ Միշել Լեգրան, գլխավոր հերոսուհի՝ Կատրին Դենյով: 1964 թվականին արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղին»:
«Շերբուրյան հովանոցները» ֆիլմ օպերա է. բոլոր հերոսները՝ ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական և նույնիսկ էպիզոդիկ դերեր կատարողները, միայն երգում են. ֆիլմում չկա ոչ մի խոսկացական դրվագ:
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը բաղկացած է երեք մասերից՝ Մեկնում, Բաժանում, Վերադարձ:
Մեկնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիյոմ «Գի» Ֆուշեն աշխատում է որպես ավտոմեխանիկ նորմանդական Շերբուր քաղաքի տեխսպարակման կայանում: Երիտասարդ Ժենևևա Էմերին մոր հետ հովանոցներ է վաճառում խանութում, որն այդպես էլ կոչվում է՝ «Շերբուրյան հովանոցներ»: Նրանք սիրում են իրար, միմյանց հետ ժամանակ անցկացնում աշխատանքից հետո, պարի են հաճախում, Շերբուրի փողոցներով են զբոսնում, ապագայի ծրագրեր են կազմում: Գին ապրում է հիվանդ կնքամոր՝ Էլիզայի հետ, որին հետևում է բուժքույր Մադելնը. վերջինս անպ-ատասխան սիրահարված է Գիին: Ժենևևայի մայրը՝ մադամ Էմերին, հավանություն չի տալիս դստեր սիրավեպին:
Հանկարծ Ֆուշեին բանակ գնալու ծանուցագիր է գալիս, որը կտրում է սիրահարների երջանիկ կյանքը: Գիին ուղարկում են Ալժիր երկու տարով: Այդ ժամանակ Ալժիրում իրական պատերազմ է ընթանում: Մեկնումի առաջին վերջին երեկոյան Ժենևևան մնում է նրա մոտ գիշերը, իսկ առավոտյան ճանապարհում է Գիին երկաթուղային կայարան: Նա խոստանում է սիրեցյալին, որ կսպասի և նայում է գնացքի ետևից՝ կայարանի հարթակին կանգնած:
Բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմերի ընտանիքը գործերը գնալով վատթարանում են: Մայրը՝ դստեր հետ հայտնվում է բազում պարտքերի մեջ: Մի պահ այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ փրկությունը կլիներ միայն հաջողակ դեպքը. այն տեղի է ունենում: Երիտասարդ և հաջողակ ոսկերիչ Ռոլան Կասարը, հանդիպելով Ժենևևային մոր հետ ընդհանուր ծանոթ մոտ, սիրահարվում է նրան առաջին հայացքից և առաջարկում օգնել՝ գնելով հին վզնոցը, որը, ընդհանուր առմամբ, ոսկերչի համար որևէ արժեք չուներ: Ժենևևան, նկատելով նրա զգացմունքները, խուսափում է նրա հետ հանդիպումներից: Որոշ ժամանակ անց նա խոստովանում է նրա մորը իր զգացմունքների մասին և խնդրում է դստեր ձեռքը: Նա հարուստ է, սակայն Ժենևևան նրան չի սիրում, և այդ ժամանակ արդեն նա իմանում է, որ երեխայի է սպասում Գիից: Ավելի ուշ Ռոլանը իմանում է Ժենևևայի երեխայի մասին և խոստանում է հոգ տանել նրան մասին, ինչպես կհոգար սեփական երեխայի մասին: Ժենևևայի և երեխայի հոր բաժանման մասին նա չի էլ կասկածում:
Իսկ Գիից նամակները հազվադեպ են գալիս: Բանակից նա չի կարող հեռանալ՝ մարտական դրության պատճառով: Աղջիկը տառապում է անտեղյակ լինելուց՝ կասկածելով, որ Գին չի էթլ հիշի իրեն: Հետո նամակներն ընդհանրապես վերանում են. Գին ընկնում է հոսպիտալ, սակայն Ժենևևան դրա մասին չգիտի: Նա ամուսնանում է Ռոլանի հետ և մեկնում Փարիզ: Մադլենին հայտնի է նրանց ամուսնության մասին: Նա հասկանում է, որ Գին և Ժենևևան երբեք միասին չեն լինի, և նշանակում է, որ Գին կարող է իր հետ լինել:
Վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գին դուրս է գրվում հոսպիտալից և վերադառնում Շերբուր: Առաջին գործով նա այցելում է խանութ, որտեղ ապրում է սիրեցյալը. սակայն նախկին տերերից մնացել է միայն վահանակը. խանութը դատարկ է և վաճառված: Նա իմանում , որ Ժենևևան չի սպասել իրեն և ամուսնացել է: Գին կասկածում էր դա դեռ ծառայության վերջին ամիսն երին, քանի որ նրան ուղարկված նամակներում երբ տղան հարցնում է սիրու՞մ է Ժենևևան իրեն, թե՞ ոչ, նա խուսափում էր պատասխաններից, հետո ընդհանրապես դադարեց գրել: Նա դեպրեսիայի մեջ է ընկնում: Աշխատանքի չի գնում, մի օր ազատվում է աշխատանքից և հարբում բարում, որտեղ կռվում է բարմենի հետ: Այդ ժամանակ գնում է մեկ այլ բար, որից հետո գիշեր է անցկացնում մարմանավաճառի հետ, որի անունը Ժենի է (Ժենևևա անվան կրճատ տարբերակը).
Առավոտյան տուն գալով՝ Գին իմանում է, որ գիշերը մահացել իր կնքամայրը: Մադլենը, որին նա երկար ժամանակ մխիթարում է, հավաքում է իրերը և որոշում հեռանալ: Փորձելով մոռանալ Ժենևևային՝ Գին հասկանում է, որ նորմալ կյանք սկսելու և հարաբերական երջանկություն ձեռք բերելու միակ հնարավորությունը Մադլենն է: Նա խնդրում է նրան մնալ, սակայն սեր այդպես էլ չի խոստովանում: Նա շնորհակալ է Մադլենին, որ թույլ է տալիս միայն իրեն սիրել: Նրանք ամուսնանում են, իսկ կնքամոր թողած ժառանգության մի մասին գնում են մեքենաների լիցքավորման կայան: 5 տարի անց Գին և Մադլենը, ինչպես նաև նրանց որդին՝ Ֆրանսուան, պատրաստվում են դիմավորել Սուրբ ծնունդը իրենց բնակարանում, որը զբաղեցնում էր կայանի մի մասը: Երեկոյան Մադլենը երեխայի հետ հեռանում է գնումների: Մի քանի րոպե անց բենզալցակայանի մոտ է հայտնում մի թանկարժեք մեքենա: Գին՝ նախկին ավտոմեխանիկը, որը երբեմն ինքն էր սպասարկում հաճախորդներին, դուրս է գալիս լիցքավորելու մեքենան:
Մոտենալով մեքենային՝ Գին ճանաչում է վարորդին՝ Ժենևևային: 5 տարի անց նա վերադարձել է Շերբուր, որպեսզի վերցնի իր դստերը՝ Ֆրասուազային, սկեսրոջ մոտից, որը քաղաքից ոչ հեռու է բնակվում: Ժենևևան ժոխ վերարկու է հագել և կրում է թանկարժեք զարդեր: Գին մոտենում է մեքենային, Ժենևևան իջեցնում է պատուհանը, նրանց հայաքները հանդիպում են: Մի քանի րոպե նրանք միասին մնում են շենքում: Ժենևևան, ուշադրություն է դարձնում տոնածառի գեղեցկությանը, հարցնում է ինքը Գի՞ն է, արդյո՞ք, զարդարել այն: Գին ասում է, որ տոնածառը զարդարել են կինը իրենց երեխայի համար, որի անունը Ֆրանսուա : Ժենևևան առաջարկում է Գիին տեսնել դստերը՝ ասելով, որ նման է նրան: Գին լուռ ծխում և գլխով բացասական պատասխան ցույց տալիս:
Ժենևևան հեռանում է: Տուն են վերադառնում Մադլենն ու իր որդին: Գին նրան փողոցում է հանդիպում, համբուրում է կնջը և խաղում է որդու հետ: Միասին մտնում են տուն, սակայն ֆիլմի այդ «երջանիկ» ավարտը տեղի է ունենում Լեգրանի ողբերգական երաժշտության ներքո, ինչն ապացուցում է, թե ինչքան են կոտրված գլխավոր հերոսների ճակատագրերը:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Կատրին Դենյով | Ժենևև Էմերի |
Նինո Կաստելնուվո | Գի Ֆուշե |
Աննա Վերնոն | Մադամ Էմերի , Ժենևևայի մայրը |
Մարկ Միշել | , ոսկերիչ, որը դառնում է Ժենևևայի ամուսինը | Ռոլան Կասար
Էլեն Ֆարներ | , Էլիզա մրքարոջ բուժքույրը, որը դառնում է Գիի կինը | Մադլեն
Միրեյ Պերեյ | մորաքույր լիզա , Գիի կնքամայրը |
Ժան Շամպյոն | Օբեն |
Պիեր Կադեն | Բերնար |
Ժան Պիեր Դորա | Ժան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0058450/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://stopklatka.pl/film/parasolki-z-cherbourga
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/es/film891194.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.metacritic.com/movie/the-umbrellas-of-cherbourg
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 http://www.ofdb.de/film/14710,Die-Regenschirme-von-Cherbourg
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=495.html
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 http://www.imdb.com/title/tt0058450/fullcredits
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Շերբուրյան հովանոցներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|