Հոլիվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հոլլիվուդից)
Բնակավայր
Հոլիվուդ

Հոլիվուդ (անգլ.՝ Hollywood, holly — սղոցի, wood — անտառ), ԱՄՆԼոս Անջելես քաղաքի շրջաններից մեկը։ Գտնվում է քաղաքի կենտրոնից հյուսիս-արևմուտք։ Սովորաբար Հոլիվուդն ասոցացվում է ամերիկյան կինոարտադրության հետ, որովհետև այստեղ են գտնվում շատ հայտնի կինոստուդիաներ և ապրում մի շարք հռչակավոր դերասաններ։

Հոլիվուդում է գտնվում հայտնի փառքի ծառուղին։

1870 թվականին Հոլիվուդը փոքրիկ համայնք էր և միայն 1903 թվականին միացավ քաղաքապետարանին[1][2]: Միայն 1910 թվականից հետո է այն հայտնի կինոարտադրության կենտրոն դարձել[3][4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հ. Ջ. Ուիթլիի, ով հայտնի է որպես «Հոլիվուդի հայր» 1886 թվականին կանգնել է ձորի վերևում գտնվող բլրի գագաթին: Որոշ ժամանակ հետո նրան է մոտեցել մի չինացի մարդ` փայտ տեղափոխող վագոնով: Նա դուրս է եկել վագոնից և խոնարհվել: Այդ մարդուն նա հարցրել է, թե այստեղ ինչ է անում և նա պատասխանել է` « Ես փայտ տեղափոխող եմ» (I holly-wood) և Ուիթլին որոշել է նոր քաղաքն անվանել Հոլիվուդ[5][6]:

Ուիթլին մոտավորապես 480 քառակուսի մետր տարածք է գնել և սկսել նոր ծրագրեր նոր քաղաքի համար:

1900 թվականին տարածքն ունեցել է փոստային բաժանմունք, հյուրանոց և երկու շուկա:

Հոլիվուդի հյուրանոցը բացվել է 1902 թվականին Հ. Ջ. Ուիթլիի կողմից: Հյուրանոցը պետք է դառնար միջազգայնորեն ճանաչված: Այն երկար տարիներ եղել է աստղերի քաղաքացիական և հասարակական կյանքի կենտրոն:[7]

Ուիթլին հազարավոր դոլարներ է վճարել էլեկտրական լուսավորության, այդ թվում բանկի կառուցման համար:[8][9]

Լրագիր «Գովազդ» Հոլիվուդի հողերի վաճառքի համար:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


  1. «Los Angeles Herald, Volume XXXI, Number 45»։ By the California Digital Newspaper Collection (November 15, 1903)։ Վերցված է February 22, 2014 
  2. «Hollywood Was Once an Alcohol-Free Community»։ By Rachel Nuwer of smithsonianmag.com։ Վերցված է February 22, 2014 
  3. Annual Report of the Controller of the City of Los Angeles, California։ ByOffice of Controller Los Angeles, CA (1914)։ Վերցված է February 22, 2014 
  4. Report of the Auditor of the City of Los Angeles California of the Financial Affairs of the Corporation in Its Capacity as a City for the Fiscal Year։ By Auditor's Office of Los Angeles, CA (1913)։ Վերցված է February 22, 2014 
  5. «Margaret Virginia Whitley Diary (1886)» 
  6. Margaret Leslie Davis, [1] (1993), p. 92.
  7. Father of Hollywood Dies Hollywood Daily Citizen (1931)
  8. Cahuenga Valley Sentinel (May 7, 1904).
  9. Hollywood Citizen (Spring Addition March 4, 1914).