Ժաքլին Սյուզան
| Ծնվել է | օգոստոսի 20, 1918[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] |
| Վախճանվել է | սեպտեմբերի 21, 1974[1][2][3][…] (56 տարեկան) |
| Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
| Մասնագիտություն | դերասանուհի, գրող, վիպասան, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Ժանրեր | սիրավեպ |
| Ամուսին | Իրվինգ Մենսֆիլդ |
Ժաքլին Սյուզան (անգլ.՝ Jacqueline Susann օգոստոսի 20, 1918[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 21, 1974[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, «Տիկնիկների հովիտ» (1966) բեսթսելլերի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժաքլինը ծնվել է Ֆիլադելֆիայում։ Դպրոցում նա եղել է շատ ծույլ, բայց փոխարենը շատ ողջամիտ աշակերտուհի՝ IQ թեստում ունենալով ամենաբարձր գնահատականը։ Դպրոցն ավարտելուց հետո նա չի ընդունվել քոլեջ, այլ մեկնել է Նյու Յորք, որտեղ որոշել է սկսել իր դերասանական կարիերան[5]։ Այնտեղ նա ամուսնացել է Իրվինգ Մենսֆիլդի հետ, ով մամուլի գործակալ էր։ Մենսֆիլդի շնորհիվ Ժաքլինի նկարները հայտնվել են Բրոդվեյ թատրոնի նշանավոր գործակալների մոտ, ինչից հետո Ժաքլինը ստացել է իր առաջին թատերական դերերը։ Որոշ ժամանակ անց Ժաքլինը հայտնվել է կինոյում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականին Սյուզանն ունեցել է Գայ որդուն, որի մոտ շուտով ախտորոշվել է աուտիզմ։ Զույգն ստիպված էր երեխային ուղարկել հատուկ բժշկական հաստատություն, ինչի համար հետագայում Ժաքլինն իրեն շատ է նախատել[6]։
1940-ական թվականների վերջերից սկսած լուրեր են տարածվել Ժաքլինի երկսեռականության մասին, Քերոլ Լենդիսի հետ կապի, ինչպես նաև Կոկո Շանելով և Բրոդվեյի լեգենդ՝ Էթել Մերմանով հրապուրվելու մասին։ Սակայն Սյուզանի մտերիմ ընկերները հերքել են բոլոր նմանատիպ պնդումները[6]։
Բուռն աշխատանքային շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ական թվականների կեսերից Սյուզանը Նյու Յորքի թերթերից մեկի սյունակն է վարել, իսկ 1960-ական թվականների սկզբին նա հրատարակել է իր առաջին գիրքը՝ նվիրված իր պուդել տեսակի շանը՝ Ժոզեֆին։ Շուտով Ժաքլինի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, և 1962 թվականին նրան արել են մասթէկտոմիա (ռուս.՝ мастэктомия): Չնայած դրան, Սյուզանը ձեռնամուխ է եղել իր երկրորդ` Տիկնիկների հովիտ գիրքը գրելուն, որը 1966 թվականին բերել է նրան համաշխարհային ճանաչում։ Գիրքը վաճառվել է տպագրված միլիոնավոր օրինակներով և ճանաչվել է՝ պատմության մեջ ամենալավ վաճառված վեպ[7]։ Այնուամենայնիվ, մինչ նրա հրատարակումը լուրջ խնդիրներ են առաջացել, քանի որ հրատարակիչները չեն ցանկացել նման գրականություն հրատարակել` համարելով որ սյուժեն, որը պատմում է հոլիվուդյան աստղերի անդրկուլիսյան կյանքի մասին, հաջողություն չի ունենա։ Ժաքլինը շատ ջանք է գործադրել իր վեպը առաջ մղելու համար։ Նա շատ է ճանապարհորդել ԱՄՆ-ի գրախանութներով, այնտեղ ինքնագրեր է բաժանել երկրպագուներին, ինչպես նաև շատ է շփվել նրանց հետ։
1967 թվականին «Տիկնիկների հովիտ» վեպը էկրանավորվել է, և գլխավոր դերերից մեկը խաղացել են Փաթի Դյուկը և Շերոն Թեյթը։ Ժաքլին Սյուզանն անձամբ հայտնվել է այդ ֆիլմի դրվագային դերում` վեպի հերոսներից մեկի՝ Ջենիֆեր Նորթի ինքնասպանությունից հետո խաղալով լրագրողուհու դերը։

Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տիկնիկների հովիտ» վեպից հետո Ժաքլինը գրել է ևս չորս հայտնի վեպեր, սակայն 1973 թվականին ստիպված է եղել աշխատանքը թողնել, քանի որ նրա մոտ կրկին հայտնաբերվել է քաղցկեղ։ Սյուզանն այլևս չէր կարող նախկինի պես շրջագայության մեկնել՝ ի պաշտպանություն իր գրքերի։ Նրա առողջությունը վատացել էր, որը թուլացել էր նաև քիմիաթերապիայի արդյունքում[6]։ Նա իր կյանքի վերջին յոթ շաբաթն անցկացրել է հիվանդանոցում քնափության[8] մեջ։ Ժաքլին Սյուզանը մահացել է 1974 թվականի սեպտեմբերի 21-ին, 56 տարեկանում։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում և հարակից երկրներում Սյուզանի ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության մեծ աճ նկատվել է 1990-ական թվականների առաջին կեսին, երբ միայն «Տիկնիկների հովիտը» հինգ թարգմանություններով հրատարակել են զանգվածային տպագրության մի քանի տասնյակ հրատարակություններ։
2000 թվականին էկրանավորվել է «Իրական կին» ֆիլմը, որը պատմում է Ժաքլին Սյուզանի կյանքի մասին, որտեղ նրա դերը խաղացել է Բեթ Միդլերը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամեն գիշեր, Ժոզեֆի՜նա (1963) ISBN 0-14-303434-0
- Տիկնիկների հովիտ (1966) ISBN 0-8021-3519-6
- Սիրո մեքենան (1969) ISBN 0-8021-3544-7
- Մի անգամը քիչ է (1973) ISBN 0-8021-3545-5
- Դոլորես (1976) ISBN 0-553-20958-2
- Յարգո (1979) ISBN 0553128558
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #1026667666 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Jacqueline Susann
- 1 2 3 Jacqueline Susann. LIFESTYLE
- ↑ All-Time Bestselling Books and Authors
- ↑ Ռուս-հայերեն բառարան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժաքլին Սյուզան (անգլ.) Internet Movie Database կայքում
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Ֆիլադելֆիա քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 21 մահեր
- 1974 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Քաղցկեղից մահացածներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ