Պուդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուդել
Bichon Frise and Poodle breed dogs.jpg
Տեսակ շան ցեղատեսակ
Բնաշխարհ Ֆրանսիա
Առանձնահատկություններ
Հասակ մեծ՝ 45-60 սմ, փոքր՝ 35-45 սմ, թզուկ՝ 28-35 սմ
Մորթի երկար, գանգուր
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Պուդել (գերմ.՝ Pudel) շատ տարածված դեկորատիվ շների ցեղատեսակ։ Ամենախելացի ցեղերի դասակարգման աղյուսակում, ըստ բժիշկ Ստենզի Կորենի պուդելը զբաղեցնում է երկրորդ տեղը բորդեր-կոլիից[1] հետո։ Նրանք կարողանում են ընտելանալ յուրաքանչյուր կլիմայի: Պուդելներն առաջացել են Ֆրանսիայում, բայց ոմանք համարում են նրանց հայրենիքը Գերմանիան, որովհետև «պուդել» բառը գերմանական ծագում ունի[2]: Ֆրանսիայում այդ ցեղի շներին անվանում են «caniche»[3][4], ինչը վկայում է, որ նրանց ծագումը որսորդական, ֆրանսիական ջրային պուդելներից է։ Ռուսաստանում պուդելների ընտրասերումով երկար ժամանակ զբաղվել է կենսաբան Իգոր Յուրևիչը։ Պուդելների կյանքի տևողությունը 12-18 տարի է։

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուդելները տարբերվում են արտաքին տեսքով։ Ընդունված է առանձնացնել 4 հասակի, 6 գույների և 2 տեսակի բրդով տարատեսակներ։

Հասակի տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստանդարտ կամ մեծ, (ֆր.՝ Grand-մեծ) ծոծրակից՝ 45-ից մինչև 60 սմ
  • Փոքր (ֆր.՝ Moyen-միջին) 35-45 սմ
  • Գաճաճ (ֆր.՝ Noye-գաճաճ) ծոծրակից՝ 28-35 սմ
  • Թոյ (անգլ.՝ Toy) ծոծրակից ներքև 28 սմ

Մազերի տեսակը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • գանգուր
  • քուղակապ

Ճանաչված գույներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • սև
  • սպիտակ
  • դարչնագույն
  • ծիրանագույն
  • արծաթագույն
  • կարմիր

Ամենավերջին ճանաչվածը կարմիրն է, որը ճանաչվել է անգլ.՝ FCI-ի ջանքերի շնորհիվ 2007 թվականի ապրիլի 18-ին։

Չընդունված գույները

  • վագրային

Տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխը երկարավուն է։ Կմախքը մի քիչ դուրս ընկած է, թմբաձև, ճակատից մինչև դեմքը կտրուկ չէ։ Քիթը ուղիղ է, աչքերը նշաձև են, մուգ շագանակագույն։ Շուրթերը չոր են, ամուր սեղմված։ Քթի եզրերի գույնը սև շների մոտ սև է, սպիտակների մոտ՝ կիսով չափ դարչնագույն, դարչնագույն շների մոտ դարչնագույն է, արծաթագույնների մոտ՝ սև, իսկ ծիրանագույն և կարմիր շների մոտ՝ սև կամ դարչնագույն։

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուդելները միշտ թողնում են խելացի, ուշադիր և ակտիվ շան տպավորություն։ Իր ուժով և հետաքրքրությամբ համագործակցելով մարդու հետ՝ պուդելը հեշտ է սովորում ամեն ինչ՝ ճիշտ ներկայացնելով իր սովորածը։ Պուդելներն ունեն որսի հակում, և նրանց կարողանում են օգտագործել ջրային և անտառային որսի ժամանակ։ Ներկայումս որսը պուդելների հետ տարածված է ԱՄՆ-ում և Կանադայում։ Այնտեղ մեծ պուդելները (ստանդարտ և թագավորական) աշխատում են որպես հրացանավարժ շներ՝ ֆազանի, բադի, նապաստակի որսի ժամանակ։ Ռուսաստանում նույնպես կա այդ որսի փորձառությունը պուդելների հետ։ Ինչպես հրացանավարժ շներին են օգտագործում որսի ժամանակ, այնպես էլ մեծ պուդելներին, ոչ հաճախ փոքրերին։ Շնորհիվ հրաշալի հոտառության և առաջադիմության՝ պուդելներին կարողանում են օգտագործել փրկարար և մաքսային ծառայությունների իրականացման ժամանակ։ ԽՍՀՄ-ի ԴՈՍԱՖ-ում մեծ պուդելները մտնում ծառայողական ցեղատեսակի մեջ։ Որքան էլ որ զբաղված է լինում պուդելը, նա աշխատում է հաճույքով և մոլեգին կերպով։

Օրակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուդելներն անպահանջկոտ են իրենց սնման օրակարգում։ Որպեսզի չվնասեն պուդելների առողջությունը, պետք է նրանց կերակրել կանոնակարգված։ Պուդելների մոտ շատ զգայուն է լյարդը, և ճարպոտ կերակուրը նրանց հակացուցված է։

Պուդելների խուզումը[խմբագրել | խմբագրել կոդը]

անգլ.՝ FCI-ի երկրների ցուցահանդեսին մասնակցելու համար թույլ է տրվում խուզումների այս տարբերակները.«Մայրցամաքային», «Սկանդինավյան առյուծ», «Մոդեռն», «Անգլիական առյուծ», իսկ ձագերի համար՝ առաջին և երկրորդ խուզումները։ Այդ խուզումները համապատասխանեցվնում են ստանդարտի և հաստատված նորաձևության հետ։ (Հարմարավետության վարք) խուզումի կատարումը բավական ծանր գործընթաց է, որը պահանջում է հատուկ ունակություններ։ Այն շների համար, որոնք չեն մասնակցում ցուցահանդեսին, օգտագործում են խուզումների այլ տեսակներ։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Ի. Կուպրինի սպիտակ պուդելը
  • Ըստ Ա. Ի. Կուպրինի պատմվածքի գեղարվեստական ֆիլմ «Սպիտակ պուդել»
  • Գ. Մալոյի համանուն պատմվածքը «Առանց ընտանիքի»
  • Ա. Ն. Տոլստոյի «Ոսկե բանալին» և «Բուրատինոյի արկածները»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пудель // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907. (ռուս.)