Բեթ Միդլեր
![]() անգլ.՝ Bette Midler | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Բեթ Միդլերը «HRC Annual Dinner 2010»-ում | |||||||||||||||||||
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1945[1][2][3][…] (77 տարեկան) | ||||||||||||||||||
Ծննդավայր | Հոնոլուլու, Հավայի, ԱՄՆ | ||||||||||||||||||
Կրթություն | Հավայան կղզիների համալսարան, Մանոայի հավայան համալսարան, Admiral Arthur W. Radford High School?, HB Studio և Pratt Institute School of Information? | ||||||||||||||||||
Քաղաքացիություն | ![]() | ||||||||||||||||||
Ազգություն | ամերիկացի | ||||||||||||||||||
Այլ անուն(ներ) | Բեթ Էնն Միդլեր Bette Ann Midler | ||||||||||||||||||
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի | ||||||||||||||||||
Ակտիվ շրջան | 1966-այժմ | ||||||||||||||||||
Ժանրեր | փոփ | ||||||||||||||||||
Ընտրանի | «Ռոուզ », «Գնչուհի, «Ինչ են ուզում կանայք», Սթեփֆորդյան կանայք | ||||||||||||||||||
Ամուսին(ներ) | Մարտին ֆոն Հասելբերգ (1984-ից) | ||||||||||||||||||
Երեխա(ներ) | Սոֆի ֆոն Հասելբերգ (1986) | ||||||||||||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||||||||||||
IMDb | ID 0000541 | ||||||||||||||||||
bettemidler.com | |||||||||||||||||||
![]() | |||||||||||||||||||
|
Բեթ Էնն Միդլեր (անգլ.՝ Bette Ann Midler, Բեթի Միդլեր, դեկտեմբերի 1, 1945[1][2][3][…], Հոնոլուլու, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, երկրպագուների շրջանում հայտնի նաև որպես Աստվածային Միսս Մ (անգլ.՝ The Divine Miss M.)։ «Գրեմմի», «Էմմի» և «Տոննի» արձանիկների դափնեկիր, «Օսկար» մրցանակի կրկնակի անվանակարգված։ Ըստ «Բի-բի-սի»-ի կարծիքի Բեթը հանդիսանում է բոլոր ժամանակների ամենահաջողակ դերասանուհիներից մեկը[7]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեթ Միդլերը ծնվել է 1945 թվականի դեկտեմբերի 1-ին Հոնոլուլույում, հրեական ընտանիքում և իր անունը ստացել է ի պատիվ դերասանուհի Բեթ Դեյվիսի։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո երեք ամսվա ընթացքում սովորել է Հավայիի համալսարանում, դրամատիկական արվեստի բաժանմունքում։ Միևնույն ժամանակ տեղի է ունենում նրա դերասանական նորամուտը «Հավայի» ֆիլմում, որը էկրանին է բարձրանում 1966 թվականին։
1965 թվականի ամռանը Բեթ Միդլերը, «Հավայի» ֆիլմում իր վաստակած գումարով, տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ կայանում է նրա թատերական նորամուտը։ Իր առաջին դերերը նա կատարում է «Տիկին Նեֆերտիտին ափսոսում է» և «Մոխրոտիկը վերադառնում է» բեմադրություններում։ Մեկ տարի անց նրան արդեն հաջողվում է ներթափանցել Բրոդվեյ, որտեղ հետագա երեք տարիներին նա խաղում է Ցեյտլի դերը հանրահայտ «Ջութակահարը տանիքին» մյուզիքլում։
1970 թվականին Միդլերը հանդես է գալիս Նյու Յորքում հայտնի «Continental Baths» գեյ-սաունայում, որտեղ ծանոթանում է Բարրի Մանիլոուի հետ։ Երկու տարի անց նա հանդես է գալիս որպես Միդլերի նորամուտային «The Divine Miss M» ալբոմի պրոդյուսեր, որը Միդլերին բերում է «Գրեմմի» առաջին արձանիկը, «Լավագույն նորեկ» անվանակարգում։ 1971 թվականին նա մասնակցություն է ունենում Սիեթլում կայացած բրիտանական «The Who» խմբի «Tommy» ռոք-ալբոմի բեմադրությանը։
1973 թվականին իրականացվում է նրա «Bette Midler» երկրորդ ալբոմի թողարկումը, որը բարձր դիրքերի է հասնում «Billboard’s Top 10»-ում և ԱՄՆ-ում տարածվում է միլիոնավոր տպաքանակով։ Միևնույն ժամանակ Միդլերը շարունակում է հանդես գալ Բրոդվեյում, որտեղ մեծ հաջողությամբ ընթանում էին նրա իսկ սեփական «Bette Midler» և «Bette Midler’s Clams on the Half Shell Revue» շոուները, որոնց շնորհիվ նա 1974 թվականին դառնում է «Տոննի» մրցանակի դափնեկիր։

1979 թվականին Միդլերը գլխավոր դեր է կատարում «Ռոուզ » երաժշտական դրամայում, որը բարձր է գնահատվում քննադատների կողմից և դերասանուհուն բերում է «Ոսկե Գլոբուս» մրցանակ և անվանակարգում «Օսկար» մրցանակի։ Նմանապես հաջողակ է դառնում նաև ֆիլմի սաունդտրեկը, որի համար Բեթ Միդլերը արժանանում է իր երկրորդ «Գրեմմի» մրցանակին։
1982 թվականին, «Աչքով տվեցին» ֆիլմի թողարկումից հետո, որը տապալվում է վարձույթում, Բեը Միդլերը չորս տարով թողնում է կինեմատոգրաֆը և կենտրոնանում է երաժշտական կարիերայի վրա։ 1986 թվականին Միդլերը մեծ էկրաններին է վերադառնում «Առանց գրոշի Բևեռլի Հիլլզում» ֆիլմում, որից էլ սկսվում է նրա հաջողակ կարիերան կինոկատակերգություններում։ Այնուհետև հետևում են դերեր «Անողոք մարդիկ» (1986 թ.), «Հեշտ գումարներ» (1987 թ.) և «Մեծ բիզնես» (1988 թ.) ֆիլմերում։ 1988 թվականին էկրան է բարձրանում «Լողափին» մելոդրաման, որը կրկին հանդիսատեսին հիշեցնում է դերասանուհու դրամատիկական տաղանդի մասին։ Միդլերի կատարմամբ երգում հնչող «Wind Beneath My Wings» լիրիկական բալադը դառնում է նրպա այցեքարտը, առաջին հորիզոնականն է գրավում «Billboard Hot 100»-ում և նրան բերում է երրորդ «Գրեմմի» արձանիկը։
1993 թվականին Բեթ Միդլերը երկրորդ անգամ արժանանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակի և անվանակարգման «Օսկար»-ին՝ «Մեր տղաների համար» դրամայում Դիկսի Լեոնարդի դերակատարման համար։ Հետագայում դերասանուհին իրեն ցույց է տալիս որպես բազմաժանր դերասանուհի, իր խաղացանկում ունենալով հիշվող կատակերգական կերպաներ այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Ֆոկուս-մոկուս» (1993 թ.), «Առաջին կանանց ակումբ» (1996 թ.), «Այդ հին զգացմունքը» (1997 թ.), «Խեղդենք Մոնին» (2000 թ.), ինչպես նաև լուրջ դրամատիկական դերեր «Գնչուհի» (1993 թ.) և «Իրական կին» (2000 թ.) ֆիլմերում։ Տվյալ պահին դերասանուհու ամենավերջին աշխատանքներից է հանդիսանում չարագործուհի Կիտտի Գալորի ձայնավորումը «Կատուներն ընդդեմ շների. Կիտտի Գալորի վրեժը» ընտանեկան ֆիլմում (2010 թ.)։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1984 թվականից Բեթ Միդլերը ամուսնացած է Մարտին ֆոն Հասելբերգի հետ, որից 1986 թվականին ունեցել է դուստր՝ Սոֆիա ֆոն Հասելբերգ, ամերիկյան դերասանուհի։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1966 | Հավայի | Hawaii | ուղևորուհի |
1979 | Ռոուզ | The Rose | Մերի Ռուզ Ֆոստեր |
1980 | Աստվածային խելագարություն | Divine Madness | Բեթ Միդլեր |
1982 | Աչքով տվեցին | Jinxed! | Բոնիտա Ֆրիմպ |
1986 | Առանց գրոշի Բևեռլի Հիլլզում | Down and Out in Beverly Hills | Բարբարա Ուայթման |
1986 | Անողոք մարդիկ | Ruthless People | Բարբարա Սթոուն |
1987 | Հեշտ գումարներ | Outrageous Fortune | Սենդի Բրոզինսկի |
1988 | Լողափին | Beaches | Սի Սի Բլում |
1988 | Մեծ բիզնես | Big Business | Սեդի Ռետլիֆ/Սեդի Շելտոն |
1988 | Օլիվեր և ընկերություն | Oliver & Company | Ժորժետա (ձայնավորում) |
1990 | Ստելլա | Stella | Ստելլա Կլեր |
1991 | Պատահարներ խանութում | Scenes From A Mall | Դեբորա Ֆիֆեր |
1991 | Մեր տղաների համար | For The Boys | Դիկսի Լեոնարդ |
1993 | Ֆոկուս-մոկուս | Hocus Pocus | Վիննի Սանդերսոն |
1993 | Գնչուհի | Gypsy | Մամա Ռոզա |
1995 | Հասնել կարճլիկին | Get Shorty | Դորիս Սաֆրոն |
1996 | Առաջին կանանց ակումբ | The First Wives Club | Բրենդա Կուշման |
1997 | Այդ հին զգացմունքը | That Old Feeling | Լիլի |
1999 | Իրական կին | Isn’t She Great | Ժակլին Սյուզան |
2000 | Խեղդենք Մոնին | Drowning Mona | Մոնա Դիրլի |
2000 | Բեթի | Бетти | |
2000 | Ինչ են ուզում կանայք | What Women Want | դոկտոր Ջ. Մ. Պերկինս |
2004 | Սթեփֆորդյան կանայք | The Stepford Wives | Բոբի Մարկովից |
2007 | Այդպես նա գտավ ինձ | Then She Found Me | Բեռնայս Գրեյվս |
2008 | Կանայք | The Women | Ֆլորա դը Լեյվ |
2010 | Կատուներն ընդդեմ շների. Կիտտի Գալորի վրեժը | Cats & Dogs: The Revenge of Kitty Galore | Կիտտի Գալոր(ձայնավորում) |
2012 | Դաստիարակության մեթոդներ | Parental Guidance | Դայան Դեկեր |
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ
- 1972- The Divine Miss M
- 1973- Bette Midler
- 1976- Songs for the New Depression
- 1977- Broken Blossom
- 1979- Thighs and Whispers
- 1983- No Frills
- 1990- Some People's Lives
- 1995- Bette of Roses
- 1998- Bathhouse Betty
- 2000- Bette
- 2003- Sings the Rosemary Clooney Songbook
- 2005- Sings the Peggy Lee Songbook
- 2006- Cool Yule
- 2014- It's the Girls!
Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Օսկար»[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|
1979 | Լավագույն դերասանուհի | Ռոուզ | Առաջադրված |
1991 | Լավագույն դերասանուհի | Մեր տղաների համար | Առաջադրված |
«Ոսկե Գլոբուս»[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|
1979 | Լավագույն դերասանուհի խաղարկային ֆիլմում՝ երաժշտական կամ կատակերգություն | Ռոուզ | Հաղթանակ |
1980 | Տարվա նոր աստղ՝ դերասանուհի | Հաղթանակ | |
Լավագույն դերասանուհի խաղարկային ֆիլմում՝ երաժշտական կամ կատակերգություն | Աստվածային խելագարություն | Առաջադրված | |
1986 | Լավագույն դերասանուհի խաղարկային ֆիլմում՝ երաժշտական կամ կատակերգություն | Առանց գրոշի Բևեռլի Հիլլզում | Առաջադրված |
1987 | Լավագույն դերասանուհի խաղարկային ֆիլմում՝ երաժշտական կամ կատակերգություն | Հեշտ գումարներ | Առաջադրված |
1991 | Լավագույն դերասանուհի խաղարկային ֆիլմում՝ երաժշտական կամ կատակերգություն | Մեր տղաների համար | Հաղթանակ |
1993 | Լավագույն դերասանուհի միմի-սերիալում կամ հեռուստաֆիլմում | Գնչուհի | Հաղթանակ |
2001 | Լավագույն դերասանուհի երաժշտական հեռուստատեսային սերիալում կամ կատակերգությունում | Բեթի | Առաջադրված |
«Էմմի»[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|
1974 | Լավագույն նոր արտիստ | — | Հաղթանակ |
Տարվա ալբոմ | The Divine Miss M | Առաջադրված | |
Լավագույն փոփ երգչուհի | Boogie Woogie Bugle Boy | Առաջադրված | |
1981 | Լավագույն փոփ երգչուհի | Ռոուզ (երգ) | Հաղթանակ |
Տարվա ձայնագրություն | Առաջադրված | ||
1990 | Տարվա ձայնագրություն | Wind Beneath My Wings | Հաղթանակ |
Լավագույն փոփ երգչուհի | Առաջադրված | ||
1991 | Լավագույն փոփ երգչուհի | From a Distance | Առաջադրված |
Տարվա ձայնագրություն | Առաջադրված | ||
2004 | Լավագույն ավանդական փոփ ալբոմ | Bette Midler Sings the Rosemary Clooney Songbook | Առաջադրված |
2007 | Լավագույն ավանդական փոփ ալբոմ | Bette Midler Sings the Peggy Lee Songbook | Առաջադրված |
2008 | Լավագույն ավանդական փոփ ալբոմ | Cool Yule | Առաջադրված |
«Տոննի»[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|
1974 | Բրոդվեյան թատերաշրջանի փայլ | - | Հաղթանակ |
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bette Midler: A View From a Broad (Simon & Schuster, 1980, Updated edition April 1, 2014).
- The Saga of Baby Divine (Crown Publishers, 1983).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Բեթ Միդլերը (անգլ.) Internet Movie Database կայքում
- Բեթ Միդլերը Internet Broadway Database կայքում
- Բեթ Միդլերը Թվիթթերում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Eldridge A. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm
- ↑ Bette Midler, Lorne Michaels Among 2021 Kennedy Center Honorees // Forbes / S. Forbes — NYC: Forbes, 2021. — ISSN 0015-6914
- ↑ «Bette Midler Biography (1945-)»։ FilmReference.com։ Վերցված է 2013-12-10 Source notes: "Born December 1, 1945, in Paterson, NJ (some sources cite Honolulu, HI or Aiea, HI); raised in Aiea, HI".
- ↑ Sinead Garvan (November 26, 2010)։ «Bette Midler: I wouldn't make it now»։ BBC News։ Վերցված է 2011-07-25
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բեթ Միդլեր կատեգորիայում։ |
|
- Դեկտեմբերի 1 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հոնոլուլու քաղաքում ծնվածներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Էմմի
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ֆեմինիստ երաժիշտներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ