Սթիվ Ֆորբս
Սթիվ Ֆորբս անգլ.՝ Steve Forbes | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 18, 1947[1][2][3] (77 տարեկան) |
Ծննդավայր | Մորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Far Hills Country Day School?, Բրուքս դպրոց և Փրինսթոնի համալսարան[5] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, հրատարակիչ, լրագրող, գլխավոր խմբագիր, գործարար և մոնտաժող |
Աշխատատու | Business Today? և Ֆորբս |
Ամուսին | Sabina Beekman?[5] |
Ծնողներ | հայր՝ Մալքոլմ Ֆորբս, մայր՝ Roberta Remsen Laidlaw? |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Moira Forbes? |
![]() |
Մալքոլմ Սթիվենսոն «Սթիվ» Ֆորբս կրտսեր (անգլ.՝ Malcolm Stevenson Forbes,հուլիսի 18, 1947[1][2][3], Մորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]), ամերիկյան հրատարակիչ, բիզնեսմեն և քաղաքական գործիչ։ Սթիվը «Ֆորբս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև Forbes Inc հրատարակչության նախագահը և գլխավոր տնօրենը։ Երկու անգամ առաջադրվել է որպես նախագահական թեկնածու՝ ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմից[7]։ Սթիվ Ֆորբսը հրատարակիչ Մալկոլմ Ֆորբսի որդին է (նրա հայրը ևս երկար տարիներ աշխատել է Ֆորբսում)։ Սթիվը նաև ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագրի հիմնադիր Բերտի Չարլզ Ֆորբսի թոռն է։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆորբսը ծնվել է «Նյու Ջերսի» նահանգի Մորրիստաուն քաղաքում։ Մայրը Ռոբերտա Ռեմսենն էր (անգլ.՝ Roberta Remsen), սկզբնական ազգանունը Լայդլոու(անգլ.՝ Laidlaw), հայրը՝ Մալքոլմ Ֆորբսը (անգլ.՝ Malcolm Forbes)[8][9]։ 1966 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Բրուկս դպրոցը(անգլ.՝ Brooks School) (Հյուսիսային Էնդովեր, Մասսաչուսեթս), իսկ 1970 թվականին՝ Փրինսթոնի համալսարանը[10]։
Փրինսթոնում սովորելիս Ֆորբսն իր երկու համակուրսեցիների հետ միասին հիմնել է իր առաջին ամսագիրը՝ Business Today-ը։ Այսօր այն աշխարհի ամենախոշոր ամսագիրն է, որը վարում են ուսանողները։ Ֆորբսը եղել է երկու ուսանողական համայնքների՝ Ալֆա Կապպա Փսիի (անգլ.՝ Alpha Kappa Psi) և Տաո Կապպա Էպսիլոնի (անգլ.՝ Tau Kappa Epsilon) անդամ։
Քաղաքական կարիերա և տեսակետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին Ռոնալդ Ռեյգանը նշանակել է Սթիվ Ֆորբսին ԱՄՆ Միջազգային հեռարձակման բյուրոյի խորհրդի նախագահ։ Ֆորբսը մասնակցել է Քրիստինա Թոդ Ուիթմանի ծրագրի զարգացմանը[11], ըստ որի 30%-ով նվազում էր եկամտահարկը Նյու Ջերսի նահանգում։ Այս ծրագիրը օգնել է նրան հաղթել նահանգապետի ընտրություններում Ջեֆերս Ֆորիոյին(անգլ.՝ James Florio)[12][13]։ Ուիթմանի ընտրությունից հետո հարկը նվազեցնելու առաջարկը ընդունվել է։
Նախագահական քարոզարշավներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիվ Ֆորբսը 1996 և 2000 թվականներին մասնակցել է Հանրապետական կուսակցության նախագահական ընտրություններին։ Իր նախագահական քարոզարշավների ֆինանսավորման համար նա վաճառել է «Forbes Inc» ակցիաների փաթեթը ընտանիքի անդամներին։
1996 թվականին նախագահական ընտրություններում Ֆորբսին չհաջողվեց հաղթել, չնայած Արիզոնա,Դելավեր և այլ նահանգներում ստացել է մեծ թվով ձայներ։ Ձախողման հիմնական պատճառը քարոզչության ոճն էր։ Նրա նախագահական քարոզարշավը նկարագրված էր որպես «բացառիկ, թանկ, և մարտահրավեր էր այն մարդկանց համար, ովքեր կապված էին դրա հետ»։
Ֆորբսի անհաջողությունները ավարտվեցին նաև 2000 թվականին՝ երբ նա դուրս մնաց մրցույթից, որից հետո նա շարունակեց ղեկավարել ընկերությունն ու ամսագիրը։
Հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին Ֆորբսի նախագահական քարոզարշավը հիմնված է բնակարանային եկամտահարկի ստեղծման ցանկության վրա։ Նա այնուհետև աջակցում է 1,2 %-ով հիպոտեկային փոխարժեքի վերադարձի գաղափարին։ Սակայն 2000 թվականին այս երկու գաղափարներից Սթիվը հրաժարվում է։
Ֆորբսը նաև ազատ առևտրի կողմնակիցն է։ Նա կիսում է Հանրապետական կուսակցության այնպիսի ավանդական համոզմունքներ, որոնք րճատում են կառավարության ապարատը, կոշտ քրեական օրենքները և մահապատիժը։ Նա դեմ է հրազեն ձեռք բերելու սահմանափակմանը կամ արգելմանը, թմրանյութերի օրինականացմանը և նույնասեռ ամուսնություններին[14]։ Վերջինը, չնայած նրան, որ իր կյանքի վերջին տարիներին հայրը չէր թաքցնում իր գենդերային միտումները[15]։
2000 թվականի քարոզարշավի ընթացքում նա հայտարարել է, որ նա աբորտի համոզիչ հակառակորդն է, ինչպես նաև կողմնակից է նրան, որ հանրակրթական դպրոցներում սովորողները միասին աղոթեն։
Քաղաքական այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին Սթիվ Ֆորբսը մասնակցել է Ռոն Փոլի կոնգրեսի քարոզարշավին Տեխաս նահանգում[16]։
2006 թվականի դեկտեմբերին Ֆորբսը դարձավ "FreedomWorks" իրավապաշտպանական կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ։ Նա հանդիսանում է նաև Վաշինգտոնում գործող "Heritage Foundation" հետազոտական հիմնադրամի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի ազդեցիկ անդամ[17]։
2007 թվականի մարտին Ֆորբսը միացել է Ռուդոլֆ Ջուլիանիի նախագահական արշավին, որպես ավագ քաղաքական խորհրդատու։ Ավելի ուշ 2008 թվականի նախագահական ընտրություններում Ֆորբսը մասնակցել է որպես հարկերի տնտեսական գծով , էներգիայի և Ջոն Մաքքեյնի բյուջեյի խորհրդատու[18]։ 2011 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում Ֆորբսը աջակցեց Տեխասի նահանգապետ Ռիկ Պերինին[19]։
Նվիրատվություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆորբսը տասնմեկերորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ քաղաքական հիմնադրամների հովանավորների ցուցակում։ 1999-ից 2011 թվականը նա կատարել էր 15 նվիրատվություն, որը կազմում էր ավելի քան 7 մլն դոլար։ Այս փողի մեծ մասը ծախսվել է 2000 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի համար։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիվ Ֆորբսը ամուսնացել է Սաբինա Բիկմանի հետ(անգլ.՝ Sabina Beekman), ունի հինգ աղջիկ՝ Սաբինա, Ռոբերտա, Կետրին, Մոյր և Էլիզաբեթ[20]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Стив Форбс, Элизабет Эймс Спасет ли нас капитализм? Экономика эпохи iPod = How Capitalism Will Save Us: Why Free People and Free Markets Are the Best Answer in Today's Economy. — М.: «Альпина Паблишер», 2011. — 400 с. — ISBN 978-5-9614-1608-4
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #173436862 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 https://www.nytimes.com/1971/06/20/archives/sabina-beekman-finch-alumna-married-to-malcolm-forbes-r.html
- ↑ https://www.facebook.com/liberland/posts/steve-forbes-received-liberlands-highest-state-award-the-first-class-order-of-me/2535198440039287/
- ↑ Mitt Romney to report financial assets of at least $190 million Fox News
- ↑ «Milestones: Nov. 4, 1985». Time. 2005 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Ancestry of Steve Forbes
- ↑ Bumiller, Elisabeth. «POLITICS: ON THE TRAIL;In Political Quest, Forbes Runs in Shadow of Father», The New York Times, February 11, 1996. Accessed December 11, 2007.
- ↑ «Crossfire». CNN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Welfare states – benefits of tax cuts».
{{cite news}}
: Text "Find Articles at BNET.com" ignored (օգնություն); Text "National Review" ignored (օգնություն) - ↑ «Nowhere Girl».
{{cite news}}
: Text "Find Articles at BNET.com" ignored (օգնություն); Text "National Review" ignored (օգնություն) - ↑ Steve Forbes:On The Issues OnTheIssues.com
- ↑ Bumiller, Elisabeth. «POLITICS: ON THE TRAIL;In Political Quest, Forbes Runs in Shadow of Father», The New York Times, February 11, 1996. Accessed December 14, 2009.
- ↑ Caldwell, Christopher (2007 թ․ հուլիսի 22). «The Antiwar, Anti-Abortion, Anti-Drug-Enforcement-Administration, Anti-Medicare Candidacy of Dr. Ron Paul». New York Times. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Heritage Foundation Board of Trustees, heritage.org». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Goldsmith, Brian Steve Forbes: McCain Isn’t Bush, CBS News.com. July 11, 2008.
- ↑ Steve Forbes Endorses Rick Perry and His Plan to Cut, Balance, and Grow - YouTube
- ↑ Elizabeth Forbes is youngest daughter
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Steve Forbes Արխիվացված 2012-02-08 Wayback Machine at Forbes
- Steve Forbes for President 1996 Campaign Brochure Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
- Forbes throws weight behind Giuliani
- RightWeb profile of Steve Forbes
- SourceWatch profile of Steve Forbes
- Profile: Steve Forbes Արխիվացված 2011-10-04 Wayback Machine, Center for Cooperative Research.
- "Capitalist Tool II: Defending Dynamism", interview with Reason by Virginia Postrel and Charles Oliver
- "Confront Iran to bring oil prices down" April 2006 from $70+ to $15 per barrel
- Kurt Schemers of Traders Nation Interview of Steve Forbes Արխիվացված 2013-12-27 Wayback Machine
- An Interview with Steve Forbes at Free Market Mojo
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ Ֆորբս» հոդվածին։ |
|
- Հուլիսի 18 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի միլիարդատերեր
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի խմբագիրներ
- Ամերիկացի հրատարակիչներ