ԱՄՆ նախագահական ընտրություններ 2008

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԱՄՆ նախագահական ընտրություններ 2008
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
նոյեմբերի 4, 2008

Տեսակ նախագահական

Պաշտոն ԱՄՆ նախագահ

Թեկնածուներ Բարաք Օբամա, Ջոն Մաքքեյն, Ralph Nader, Bob Barr, Chuck Baldwin, Cynthia McKinney և Alan Keyes

Հաղթող Բարաք Օբամա

Նախորդ ԱՄՆ նախագահական ընտրություններ 2004

Հաջորդ ԱՄՆ նախագահական ընտրություններ 2012

ԱՄՆ նախագահական ընտրություններ 2008 չորս տարին մեկ տեղի ունեցող 56-րդ նախագահական ընտրություններն էին։ Այն տեղի ունեցավ 2008 թվականի նոյեմբերի 4-ին։ Դեմոկրատական կուսակցության թեկնածու սենատոր Բարաք Օբաման և սենատոր Ժոզեֆ Բայդենը հաղթեցին Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն Մաքքեյնին և նահանգապետ Սառա Պալինին:

Գործող նախագահ Ջորջ Ու. Բուշը իրավունք չուներ ընտրվել երրորդ անգամ, համաձայն ԱՄՆ սահմանադրության քսաներկուերորդ հոդվածի։ Մաքքեյնը դարձավ հանրապետականների թեկնածուն 2008 թվականի մարտին, իսկ դեմոկրատական թեկնածուի համար պայքարը թեժ էր Բարաք Օբամայի և Հիլարի Քլինթոնի միջև և թեկնածուի անունը հայտնի դարձավ միայն հունիսի վերջին։ Նախընտրական պայքարը սկզբից կենտրոնացավ Իրաքի պատերազմի վրա, չնայած որ Բուշը այլևս թեկնածու չէր, այնուամենայնիվ բոլորը սկսեցին մատնանշել նրա սխալնրը, ինչպես նաև Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որը բռնկվեց 2008 թվականի սեպտեմբերին։

Օբաման համուզիչ հաղթանակ տարավ Ջոն Մաքքեյնի նկատմամբ և դարձավ առաջին աֆրոամերիկացին, ով դարձավ ԱՄՆ նախագահ։ Չնայած Հիլարի Քլինտոնը չկարողացավ դառնալ դեմոկրատական թեկնածու, այնուամենայնից նա դարձավ առաջին կինը, ով այդքան մոտ էր նախագահի թեկնածու դառնալուն[1][2][3][4]}}

Ընտրությունները նշանավորվեցին նաև նրանով, որ սկսած 1952 թվականից առաջին անգամ թեկնածուները նախկինում չէին եղել փոխնախագահի կամ նախագահի թեկնածու կամ հավակնորդ։ Օբամայի հավաքած 69,5 միլիոն ձայնը ամենաշատն էին պատմության մեջ։ Ընտրությանը մասնակցեց մոտ 131 միլիոն մարդ, որը կազմում էր ընտրողների քանակի 43%-ը, ինչը ամենաբարձր ցուցանիշն էր ԱՄՆ պատմության մեջ[5][6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.cawp.rutgers.edu/fast_facts/resources/Firsts.php
  2. http://www.cawp.rutgers.edu/fast_facts/elections/preswatch_clinton.php
  3. Sullivan Ronald (հունիսի 7, 1972)։ «Dakotan Beats Humphrey By a Big Margin in Jersey»։ The New York Times։ էջ 1 
  4. «Sanford Is Withdrawing From N.J.»։ The Times-News (Hendersonville, North Carolina)։ Associated Press։ մայիսի 13, 1972։ էջ 12 
  5. «U.S. and World Population Clock»։ U.S. Census Bureau։ Վերցված է փետրվարի 10, 2015 
  6. «2008 Presidential General Election Results»։ U.S. Election Atlas։ Վերցված է փետրվարի 10, 2015